Նոյեմբերի 10-ից կա հրաժարականի հանրային պահանջ. այդ պահանջը մնում է ուժի մեջ. մնացած բոլոր օրակարգերը կեղծ են. Մարուքյան

08/02/2021 schedule17:19

Իշխանությունն արեց հետաքրքիր, մանիպուլատիվ քայլ, որը հաջողությամբ այսօր ավարտին է հասցնում: Լրագրողների հետ ճեպազրույցում ասաց «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը՝ անդրադառնալով արտահերթ ընտրություններ չանցկացնելու վերաբերյալ «Իմ քայլը» խմբակցության երեկվա հայտարարությանը:

Հիշեցնենք, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպում ունենալուց հետո «Իմ քայլը» խմբակցությունը հայտարարել էր, որ արտահերթ ընտրությունների անցկացման պահանջ հանրային լայն շրջանակներում չկա: Հայտարարության մեջ նաև ասվում էր, որ արտահերթ ընտրություններ անցկացնելու գաղափարը բացասաբար է ընդունվել խորհրդարանական ընդդիմության շրջանում:

«Ընդդիմադիր դաշտում նոյեմբերի 10-ից եղել է մի պահանջ՝ վարչապետը պետք է հրաժարական տա, խորհրդարանն ընտրի նոր վարչապետ, ձևավորվել էր կոնսենսուս -1: Ի պատասխան այս հայտարարությունների, ձևավորված հանրային ակնկալիքների և պահանջարկի՝ վարչապետը հայտարարում է՝ ես առաջարկում եմ ձեզ անել ընտրություններ: Եվ սկսում է արտահերթ ընտրությունների վերաբերյալ «նիսյա» խոսակցություն»:

Մարուքյանը առաջարկեց լուրջ չընդունել «Իմ քայլ»-ի հայտարարությունը: «Չեմ բացառում, որ չորեքշաբթի հարցուպատասխանի ժամանակ վարչապետը կասի, որ նա կարծում է՝ արժե անել ընտրություններ: Լուրջ մի ընդունեք ոչ մի հայտարարություն»:

Մարուքյանի կարծիքով՝ արտահերթ ընտրություններ լինելու են, և իրենց քաղաքական ուժը մասնակցելու է այդ ընտրություններին:

Դիտարկմանը, որ, ըստ իշխանությունների, ընդդիմությունն է հրաժարվում արտահերթ ընտրություններից, Մարուքյանը նշեց. «Փորձ է արվում գնդակը նետել ընդդիմության դաշտ: Իրականում գնդակը իրենց դաշտում է, նոյեմբերի 10-ից սկսած՝ կա հրաժարականի հանրային պահանջ: Այդ պահանջը մնում է ուժի մեջ: Մնացած բոլոր օրակարգերը կեղծ են»:

Ըստ պատգամավորի՝ իշխանությունը ի սկզբանե արտահերթ ընտրություններ անցկացնելու նպատակ չի ունեցել: «Ընտրություններն անկտրել ձմերուկի պես բան են, չգիտես՝ ինչ արդյունք կլինի, կարծում եմ՝ իշխանություններն ի սկզբանե նպատակ չեն ունեցել ընտրություններ անելու: Հարց է դրել շրջանառության մեջ, հիմա հանում է, հետո կարող է բերել: Այսինքն՝ անդադար քաղաքական դաշտը կմնա տուրբուլենտ վիճակում, մարդիկ անընդհատ կպատրաստվեն ընտրություններին, իսկ դրանք կարող են լինել 2023 թվականին: Դե դուք ամեն օր պատրաստվեք, հիմնական ձեր օրակարգերից շեղվեք, բան ու գործը թողած՝ դրանից խոսեք»:

Նրա կարծիքով՝ երբ սահմանադրական գործընթացները սահմանափակվում են, կարող են տեղի ունենալ այլ պրոցեսներ: «Կոնկրետ Վահան Բադասյանի հետ կապված. մարդը պոռթկում է ունեցել, հայտարարությունը, բնականաբար, չի ողջունվում որևէ պարագայում: Բայց ի՞նչ անենք, շատանա՞ն այդ հայտարարությունները, թե՞ չլինեն նման հայտարարություններ: Եթե պրոցեսները չգնան սահմանադրական ճանապարհով, կարող են շատանալ այդ հայտարարությունները: Դա օգո՞ւտ է մեր երկրին, բնավ՝ ոչ, օգո՞ւտ է որևէ ձևով երկիրը ցնցումների, բախումների տանելը, բնավ՝ ոչ»:

Մարուքյանը նաև նշեց, որ քաղաքացիների հետ շփումների արդյունքում չի կարող միանշանակ հետևություն անել, թե ինչպես են վերջիններս պատկերացնում քաղաքական իրավիճակի հանգուցալուծումը: «Իմ ընկալմամբ՝ կա պահանջ, որ ընտրություններ արվի, և մենք էլ ասել ենք, որ պատրաստ ենք ընտրությունների: Իմ շփումները դրան են ինձ բերել»:

Տպել
1669 դիտում

Արարատ Միրզոյանը Բրյուսելում մասնակցել է ԵՄ ԱԳ նախարարների ոչ պաշտոնական նախաճաշին

Մեր պատկերացրած խաղաղությունում «ռևանշ» ձևակերպումն անգամ չկա. Պապոյան

Ձեր արշինով մի չափեք, էս էդ թվերը չի․ Հովհաննիսյանը՝ Մինասյանին

Սիրիայի հակաօդային պաշտպանությունը հայտնել է Դամասկոսի վրա իսրայելական հրթիռային հարձակման մասին

Քաղաքական «ապահարզան» Գյումրու քաղաքապետարանում. ինչ են պատրաստվում անել ավագանու մյուս խմբակցությունները

Էմանուել Մակրոնը Հայաստանի՝ Հռոմի ստատուտին միանալը որակել է խիզախություն

Այս հանդիպումը լավ հնարավորություն է՝ կիսվելու ԵՄ-Հայաստան հարաբերությունների խորացման մոտեցումներով. Միրզոյան

Փայլանը ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև գերիների փոխանակումը

Եթե ինձ ընտրելու եք, որ Մխիթարյանը հետ գա, ավելի լավ է՝ չընտրեք․ Արաս Օզբիլիս

Համայնքային գերեզմանատներում ներդրվել են նոր ծառայություններ (տեսանյութ)

Հայտնի է կարմրուկի հաստատված նոր դեպքերի թիվը. կան հոսպիտալացվածներ

Օրենքի նախագծի հետ կապված թյուր ընկալում կա, 1 միլիոն դրամ տուրքը տաքսի վարող համաքաղաքացիներին չի վերաբերում. Թունյան

Հարվածներ են հասցրել քաղաքացուն, հափշտակել Նարկոլոգիական կենտրոնից նրա ստացած մեթադոնն ու դիմել փախուստի

Փարիզն աջակցություն է հայտնում խաղաղության համաձայնագրի շուրջ բանակցությունների արագ վերականգնմանը

Մարդու իրավունքների հարգմանը և պաշտպանությանը աջակցելը ևս ընկած է ՀՀ-ում մեր աշխատանքի հիմքում. ԵՄ դեսպան

Կրակոցներ Երևանի կենտրոնում. Օղակաձև այգում հայտնաբերվել են կրակված պարկուճներ

Բայրամովը մեկնել է Բրյուսել՝ ԵՄ ԱԳ նախարարների հանդիպմանը

Վահագն Խաչատուրյանն Արգենտինայի՝ լիազորություններն ավարտող նախագահին պարգևատրել է Պատվո շքանշանով

Դանակահարություններ և սպանություն Երևանում. հիվանդանոց է տեղափոխվել 3 երիտասարդ

Կիևը ենթարկվել է հարձակման, կան տեղեկություններ վիրավորների մասին

Մի քանի ժամ լույս չի լինելու Երևանի և 4 մարզի որոշ հասցեներում

Այսօրվանից մինչև 2 մլն դրամը չգերազանցող գումարի բռնագանձման պահանջով դիմումները կներկայացվեն նոտարներին. Անդրեասյան

«Նիսսան»-ը կողաշրջվել է և հայտնվել դաշտում, վարորդը՝ տեղափոխվել հիվանդանոց

Բացահայտվել է ամուսինների կողմից թմրամիջոցների հսկայածավալ առցանց շրջանառության և փողերի լվացման դեպք (լուսանկարներ)

Սյունիքում բախվել են ավտոմեքենաներ. կա 6 տուժած, վարորդներից մեկի վիճակը ծայրահեղ ծանր է

Մեքենան թաղվել է ձնակույտի մեջ. օգնել են փրկարարները

Բնակարաններ, ավտոմեքենաներ, դրամական միջոցներ. Արա Մինասյանի ապօրինի գույքի գործով նախնական դատական նիստ է նշանակել

Հայտնի է Եվրամիության «ամենադժբախտ» երկիրը

Էլմիրա Կարապետյանը 2-րդն է, Հրաչ Բաբայանը` 8-րդը. հրաձիգները Բելգրադից մեդալներ են բերում

Նեթանյահուն ընդհատել է կառավարության նիստը՝ Պուտինի հետ խոսելու համար. զրույցը տևել է մոտ 1 ժամ

Հրդեհ Լեփսիուսի փողոցի բնակարաններից մեկում. հայտնաբերվել է դի

Արայիկ Հարությունյանը Կատարի Էմիրի դիվանի ղեկավարին ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը

Հրդեհ Ծաղկաձորի «Թումանյանի խինկալի» ռեստորանում․ կրակն ու ծուխը տեսանելի են եղել 100 մետրից

Հռոմի պապը խոսել է հայ և ադրբեջանցի գերիների ազատ արձակման մասին՝ նշելով, որ երջանիկ է

ԱՄԷ-ն ողջունել է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության ամրապնդման վերջին քայլերը

Ուկրաինան սեփական ոչինչ չունի, հետևաբար ապագա էլ չունի, իսկ Ռուսաստանն ունի այն. Պուտին

Ժամանակավորապես կդադարեցվի Բաղրամյան պողոտան Վազգեն Առաջին փողոցին կապող ուղեանցի երթևեկությունը

Սյունիքի մարզում փրկարարները քարշակել են 8 բեռնատար ավտոմեքենա

Հայաստանը վերահաստատում է իր անսասան պայքարը կոռուպցիայի բոլոր ձևերի դեմ. ԱԳՆ մամուլի խոսնակ

Ինքնահրավե՞ր, թե՞ սառն ընդունելություն. ինչպես է անցել Ռաիսի-Պուտին հանդիպումը և ուր է պատրաստվում մեկնել ՌԴ նախագահը