1-ից 5-րդ դասարանում երեխաները չեն գնահատվի. նոր չափորոշիչները կկիրառվեն 2021-ից

ՀՀ կառավարությունը այսօրվա նիստում հաստատեց հանրակրթության նոր պետական չափորոշիչը, որով սահմանվում է պետության ակնկալիքը դպրոցից եւ 12-ամյա կրթության ավարտից հետո շրջանավարտներից:

Հարցը զեկուցող կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի փոխնախարար Ժաննա Անդրեասյանը մանրամասնեց, որ հանրակրթության նոր պետական չափորոշիչը հիմնված է կարողունակությունների վրա, ինչը նշանակում է, որ հավասարապես շեշտադրվում են գիտելիքը, հմտությունը, դիրքորոշումները եւ արժեքային բաղադրիչը՝ որպես հանրակրթության հիմնական անելիք:

«Սահմանել ենք վերջնարդյունքներ կրթական երեք աստիճանների համար՝ տարրական, հիմնական եւ ավագ, ինչը հնարավորություն է տալիս սկզբունքորեն իրագործել նոր մոտեցում եւ խուսափելով այս պահին գործող առարկայակենտրոն մոտեցումից, որի պայմաններում ունենք առանձին առարկաներ, եւ շեշտադրված է այդ առարկաների ինքնաբավ գոյությունը դպրոցում՝ անցում կատարել ինտեգրված մոտեցմանը, որը հնարավորություն է տալիս տեսնել տարբեր կապերը, առանձնացնել խաչվող գաղափարները եւ ամեն առանձին առարկայի միջոցով հասկանալ, թե ինչպես ենք նպաստում այդ ընդհանուր վերջնարդյունքներին հասնելուն»,- ներկայացրեց Անդրեասյանը:

Նրա խոսքով՝ այն թույլ կտա նաեւ էապես խուսափել կրկնություններից, առավել արդյունավետ օգտագործել այն ժամանակը, որ ծախսում է դպրոցում, նաև երեխայի ժամանակը, եւ դրա շրջանակում ավելի արդյունավետ եւ հետագայում նաեւ հանրային զարգացմանը նպաստելու համար շոշափելի արդյունք ստանալ. «Մենք ընդհանուր առմամբ նվազեցնում ենք դպրոցականների ծանրաբեռնվածությունը՝ չկրճատելով բովանդակային ծավալը եւ նպատակ ունենալով հասնել ավելի մեծ արդյունքների: Դպրոցները ստանալու են ընտրության հնարավորություն օրինակելի պլանի հիման վրա ձեւավորել իրենց սեփական մոտեցումները»:

Անդրեասյանը նշեց, որ այն դրսեւորված է հանրակրթության պետական չափորոշչում 7 ուսումնական բնագավառների առանձնացման եւ դրանց շրջանակում դպրոցներին ընտրության հնարավորությունների ընձեռման միջոցով:

«Պահպանվել է նաեւ պետական հստակ քաղաքականությունը՝ պետական պարտադիր բաղադրիչի միջոցով եւ չորս պարտադիր առարկաները սահմանելու միջոցով, որոնք են հայոց լեզուն եւ գրականությունը, մաթեմատիկան, հայոց պատմությունը եւ օտար լեզուն»,- ասաց փոխնախարարը:

Նա ընդգծեց՝ դրանք երաշխավորված ժամաքանակ ունեն բոլոր դպրոցներում՝ անկախ իրենց կազմակերպաիրավական ձեւից. «Կարեւոր ճկունության դրսեւորում է անհատական բաղադրիչը, ինչը հնարավորություն է տալիս ձեւավորել աշակերտների կարիքներից բխող նաեւ մոտեցումներ եւ մասնավորապես ավագ դպրոցի ռեֆորմ իրականացնել»:

Անդրեասյանի խոսքով՝ կարողանալու են հրաժարվել այս պահին գործող հոսքային ուսումից եւ անցնել անհատականացված դասացուցակի՝ ըստ առանձին աշակերտի նախասիրությունների եւ մասնագիտական կողմնորոշման. «Սա նաեւ թույլ կտա այս պահին գործող այն անհավասար իրավիճակը, որ ունենք քաղաքներում առանձին ավագ դպրոցների եւ հիմնականում գյուղական համայնքներում տեղակայված միջնակարգ դպրոցների ավագ դասարանների պարագայում այդ անհավասարությունը վերացնել»:

Նա ասաց, որ ավագ դպրոցի ռեֆորմին նպաստելու է նաեւ մոդուլային ուսուցումը, ինչը հնարավորություն է տալու ավագ աստիճանում ունենալ կարճաժամկետ դասընթացներ, քան ուսումնական մեկ տարին է, եւ մասնագիտական կողմնորոշումը շեշտադրելու տեսանկյունից ավելի արդյունավետ քաղաքականություն կիրառել:

ԿԳՄՍ փոխնախարարը նշեց՝ շատ կարեւոր է նախագծային ուսուցումը՝ 7-րդ դասարանից սկսած, ինչը հնարավորություն է տալու զարգացնել սովորողների ինքնուրույն, հետազոտական եւ ստեղծագործական կարողությունները, ինչպես նաեւ իրականացնել համայնքային նախագծեր:

Նախատեսվում է նաեւ բազմազանեցնել գնահատման կարգը: Միավորային գնահատումը պետք է գործի 5-րդ դասարանի երկրորդ կիսամյակից, ինչը նշանակում է, որ տարրական դպրոցում առաջարկվում է հրաժարվել միավորային գնահատման գործող ձեւից եւ կիրառել ավելի խրախուսող գնահատման ձեւեր: Առաջարկվել է հրաժարվել անբավարար գնահատականային շեմից եւ 10 միավորանոց սանդղակում յուրաքանչյուր միավոր դիտարկել իբրեւ առաջընթաց, ինչպես որ կա: 

Արձագանքելով վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասաց, որ միայն կրթությամբ հնարավոր չէ լուծել մեր բոլոր հարցերը, բայց չկա մի խնդիր, որի լուծումը հնարավոր է առանց կրթական բաղադրիչի:

«Կրթության չափորոշչի այս ընդունումը ես համարում եմ մեր ամենակարեւոր ռեֆորմներից մեկը: Շատ կարեւոր եմ համարում, որ ունեցել ենք կամք այս պայմաններում այս ռեֆորմը հասցնել մինչ այս կետը եւ շատ կարեւոր եմ համարում, որ շարունակենք այս ռեֆորմի իրագործումը»,- ասաց վարչապետը:

Նիկոլ Փաշինյանն ընդգծեց՝ պարզ է, որ լինելու են բազմաթիվ քննադատություններ, ընդհուպ, թե ինչպես կարելի է գնահատականից հրաժարվել. «Բա չիմանանք մեր երեխան 5 է ստացել, թե 4, 3, թե որեւէ այլ բան: Սա համապարփակ ծրագիր է, եւ այդ համապարփակ ծրագիրը պետք է իրականացնել»:

Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Մեսրոպ Առաքելյանը հետաքրքրվեց՝ այդ համակարգը տարածվելու է նո՞ր ընդունվողների վրա, թե՞ գործող աշակերտների վրա նաեւ, արձագանքելով Ժաննա Անդրեասյանն ասաց. «Կառավարության որոշման նախագծով նախատեսված է նաեւ, որ սրա ընդունումից հետո՝ 1-ամսյա ժամկետում, պետք է նախարարի կողմից հաստատվի ներդրման ճանապարհային քարտեզը, եւ այդ բոլոր մանրամասները ճանապարհային քարտեզում նշված են լինելու: Իհարկե, առաջին հերթին հաշվի է առնվելու սովորողի լավագույն շահը, եւ չի ստեղծվելու ավելի անբարենպաստ իրավիճակ այս պահին կրթության համակարգում ընդգրկվածների համար»:

Վարչապետը հետաքրքրվեց, թե ամենամեծ բանավեճերի տեղիք տվող հարցերի շուրջ ի՞նչ լուծումներ են գտել, մասնավորապես՝ գրականության եւ հայ եկեղեցու պատմության առարկաների հետ կապված: Հարցին պատասխանեց ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը՝ նշելով, որ այն աղմուկը, որ կար այդ առարկաների շուրջ, այս պահին չկա:

Արձագանքելով վարչապետը կատակեց. «Այս պահին նկատի ունեք դահլիճո՞ւմ, պարոն Դումանյան»:

Նախարարն ասաց, որ նկատի ունի վերջին 1-1.5 ամսվա ընթացքում. «Հիմա հայ եկեղեցու պատմության առարկայի հետ կապված մեր հանձնաժողովը քննարկման մեջ է: Իսկ ինչ վերաբերում է հայոց պատմություն եւ հայ գրականություն առարկաներին, հանդիպում է եղել ԳԱԱ մեր գործընկերների հետ, քննարկել ենք եւ հասկացել, թե իրական աղմուկը ինչի շուրջ էր, այդ պատճառները վերացված են, այլեւս չկան այն առիթները, որպեսզի աղմուկը զարգանա: Անցել ենք գործնական կոնստրուկտիվ փուլ, եւ որեւիցե կոնֆլիկտ գոյություն չունի այս ժամանակահատվածում»:

Ժաննա Անդրեասյանը նշեց, որ այսօրվա հանրակրթության խնդիրները նաեւ թվային չափում ունեն. «Համաձայն այն կրթական արդյունքի, որ մեր երեխաները ցուցաբերում են 12 տարի դպրոցում անցկացնելուց հետո՝ համապատասխան չափումները ցույց են տալիս, որ, ըստ էության, այդ կրթական արդյունքը կարելի էր ստանալ 9 տարում: Սա նշանակում է, որ մենք երեխաների կյանքից վերցնում ենք 12 տարի ժամանակը, բայց արդյունքը, որը տալիս ենք, ընդամենը կարող էինք հասնել 9 տարում: Բնականաբար, այս փոփոխությունները ինչքան էլ ցավոտ լինեն, պետք է մեզ պարտադրի, որ անենք դա»:

Վարչապետը ասաց, որ այն, ինչը 12 տարում հասնում էինք, կարելի էր հասնել 9 տարում. «Մենք ոչ թե ասում ենք՝ եկեք 3 տարին հանենք դարձնենք 9 տարի, այլ ասում ենք՝ եկեք երեխայի ժամանակը լցնենք եւ կրթությունը կազմակերպենք այնպես, որ 12 տարում ունենանք 30, 40, նույնիսկ 50 տոկոս արդյունք: Նաեւ կարեւոր է արձանագրել, որ ժամանակակից աշխարհում երեխայի կրթությունը սկսվում է ոչ թե դպրոցից, այլ նախակրթարանից: Հիմա զարգացված են համարվում այն երկրները, որոնք երեխայի կրթության մեկնարկի առավել ցածր տարիք են դնում»:

ԿԳՄՍ փոխնախարարն ասաց, որ առաջիկայում կներկայացնեն նախադպրոցական կրթության չափորոշիչը, որն ամբողջությամբ վերանայել են հանրակրթության պետական չափորոշչի տրամաբանության եւ վերջնարդյունքների հիմքի վրա:

Տպել
2530 դիտում

Ովքեր ուզում են շարունակաբար ունենալ հաջողակ պետություն, պետք է ապահովեն այդ պետության մրցունակությունը․ Նիկոլ Փաշինյան

Քենիայում ռազմական ուղղաթիռ է կործանվել․ զոհերի թվում է երկրի պաշտպանության ուժերի հրամանատարը

3-ի փոխարեն 8 մասնաշենք․ Փոքր Վեդիի միջնակարգ դպրոցը շահագործման կհանձնվի մինչև տարեվերջ (տեսանյութ)

Մենք հիմա նստած ենք ռումբի վրա, դա պայթեցնելու վահանակը ռուսների մոտ է, Հայաստանը քայլ պիտի անի. Մեհրաբյան

Արտակարգ դեպք Երևանում․ «Էվոկաբանկ»-ի հաճախորդը իր տղայի և ընկերոջ հետ ծեծել են մասնաճյուղի կառավարչին ու աշխատակցին

ԳՐԵԿՈ-ն բարձր է գնահատել ՆԳՆ ոստիկանության բարեփոխումները․ զեկույց

Հրդեհ է բռնկվել Արթիկի անտառտնտեսության տարածքում․ ծառեր են ջերմահարվել

Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով ավերածություններ կան

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ այն վարել է Նիկոլ Փաշինյանը

«Նուբարաշեն» ՔԿՀ-ի անցագրային կետում փաթեթ գցած քաղաքացին ձերբակալվել է

Բախվել են «Մերսեդես»-ն ու «Կամազ»-ը. մարդատարի 20-ամյա վարորդն ու նրա հասակակից 2 ուղևորները հիվանդանոցում են

ՀՀ ֆինանսների նախարարության պատվիրակությունը Վաշինգտոնում է․ ինչ հանդիպումներ են տեղի ունեցել

Կայծակի հարվածից Աբու Դաբիից Երևան թռչող ինքնաթիռի դիմապակին վնասվել է (տեսանյութ)

Ֆինլանդիան ժամանակավորապես կկրճատի փախստականների նպաստները

Բերդկունք ամրոցը կվերածվի արգելոց-թանգարանի

Կարևորվել է Ֆրանսիայի հետ տնտեսական փոխգործակցության խորացումը․ փոխվարչապետն ընդունել է Բրիս Ռոքֆոյին

Որտեղ է հայտնաբերվել քրեական պատմություններով հայտնի նորատուսցի Արայի տղայի «յաշիկը»

«Օբյեկտիվ չեք». Պետրոս Ղազարյանը դիմել է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն Եսայի քահանա Արթենյանին

«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ն ակնկալում է, որ ԱՄՆ դեսպանը կնպաստի ԼՂ հայերի վերադարձի ժամկետների և միջոցների մատնանշմանը

Թուրքիայում 5․6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

ԵԽԽՎ վերադառնալու համար Բաքուն պետք է որոշ պահանջներ կատարի․ Ադրբեջանի հարցով զեկուցող

ԱԽ քարտուղարը Բրիս Ռոքֆոյին է ներկայացրել հայ-ադրբեջանական բանակցային գործընթացի վերջին զարգացումները

Ֆրանսիան որոշել է մենակ չթողնել Հայաստանին Ադրբեջանի շարունակվող ագրեսիայի դեմ․ Աստրիդ Փանոսյան-Բուվե

ԲՏԱ փոխնախարարն ու ծրագրերի վարչության պետն այցելել են «Ինժեներական քաղաք», ծանոթացել շինաշխատանքներին

Վարչապետն ընդունել է Մարտին Շտիկելին․ ՀՀ կառավարության և «Fichtner»-ի միջև փոխգործակցությանն առնչվող հարցեր են քննարկվել

Արարատի մարզում բենզալցակայանի գործունեություն է դադարեցվել, այն ապամոնտաժվել է

Մինչև 1% cashback Wildberries-ում IDBank-ի քարտով վճարելիս

Նիկոլ Փաշինյանն ու Բրիս Ռոքֆոն Հայաստան-ԵՄ համագործակցությանը վերաբերող հարցեր են քննարկել

Բրյուսելյան հանդիպմանը գաղտնի օրակարգ չի եղել, Ադրբեջանական լրատվամիջոցներում հրապարակված թուղթը կեղծ է․ ԱԳՆ խոսնակ

Երևանում հաստաբուն ծառը կոտրվել և ընկել է ավտոմեքենաների վրա

ԵՄ-ն մեկնաբանել է Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահ զորքի դուրսբերման գործընթացը

Amio Visa Signature Business քարտ. երբ հնարավորությունները սահմաններ չունեն

Հայտնի է՝ Գեղարքունիքում ովքեր են բռնաբարել 13-այա աղջկան. նրանք 74 և 66 տարեկան տղամարդիկ են

Բացահայտվել է ավելի քան 13 կգ թմրամիջոցի մաքսանենգության դեպք․ հետախուզվողը հայտնաբերվել է, խմբի 2 անդամ կալանավորված է

Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելությունը ոչ մի օգուտ չի բերում Հարավային Կովկասին. Զախարովա

Դավիթ Տոնոյանի խափանման միջոցը փոխելու միջնորդությունը մերժվել է

Հայաստանին պետք է ռազմական օգնություն ցուցաբերել․ Ֆրենկ Փալոնը կոչով դիմել է ԱՄՆ-ին

13-ամյա երեխայի նկատմամբ սեքսուալ բնույթի գործողություններ են կատարվել․ 2 տղամարդ է կալանավորվել

«Խաղաղության խաչմերուկ»-ը կարող է ներդաշնակորեն համադրվել բոլոր ենթակառուցվածքային ծրագրերին. Հայկ Կոնջորյան

Դոլարը կրկին էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 18-ին