Գյումրեցի կնոջ սպանության մեջ մեղադրվող ռուս զինծառայողը կրկին դատարան չբերվեց, նիստն անցավ հեռավար

Լուսանկարում՝ փաստաբան Արայիկ Զալյանը

Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում այսօր շարունակվեց Ջուլիետա Ղուկասյանի սպանության գործով դատական նիստը: Ղուկասյանի սպանության մեջ մեղադրվող ՌԴ 102-րդ ռուսական ռազմաբազայի զինծառայող Անդրեյ Ռազգիլդեևը կրկին դատարան չբերվեց, իսկ դատական նիստն անցավ հեռավար:

Ամբաստանյալը գրավոր միջնորդություն էր ներկայացրել դատարան և խնդրել, որ նիստն անցկացվի ռազմաբազայի տարածքում, կամ իր ներկայությունն ապահովվի տեսակապի միջոցով՝ որպես հիմնավորում ներկայացնելով կորոնավիրուսի ռիսկը:

Համավարակով պայմանավորված լրագրողների մասնակցությունը ևս չթույլատրվեց: Լրագրողների հետ զրույցում տուժողի իրավահաջորդը և նրա ներկայացուցիչը նշեցին, որ ամբաստանյալների դատական նիստին հեռավար մասնակցելու կարգ, որպես այդպիսին, սահմանված չէ: Չի բացառվում, որ բողոքարկեն որոշումը:

«Քրեական դատավարությունը հեռավար կարգ չի նախատեսում: Դատարանը հղում է կատարում Բարձրագույն դատական խորհրդի որոշմանը, որն, ըստ էության, չի կարող կապ ունենալ քրեական դատավարության հետ, և դատարանի մեկնաբանությունն այն է, որ օրենսդրությունը չի արգելում նման կարգ կիրառել: Հեռավար կարգ քրեական դատավարությունը ենթադրում է տուժողների, վկաների համար, բայց ամբաստանյալի դեպքում նման կարգ գոյություն չունի: Սա ասել եմ նախորդ դատական նիստին, այս անգամ ևս իմ կարծիքը չեմ փոխում՝ միանշանակ ապօրինի որոշում է՝ տուժող կողմը նման որոշման հետ համաձայն չէ»,- ասաց տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ Արայիկ Զալյանը:

Զալյանը նաև տեղեկացրեց, որ դատական նիստին ուսումնասիրվելու էին գործով եղած գրավոր ապացույցները, բայց քանի որ դրանք լիարժեք թարգմանված ու ամբաստանյալին ներկայացված չեն եղել, դատական նիստը հետաձգվել է: Ըստ Զայանի, նախաքննության փուլում բոլոր ապացույցներն անբաստանյալին հասանելի լեզվով պետք է ներկայացվեն:

Դատական հաջորդ նիստի օր է նշանակվել փետրվարի 22-ը:

Հիշեցնենք, Ջուլիետա Ղուկասյանը սպանվել էր 2018 թվականի դեկտեմբերի 2-ի լուսաբացին՝ աշխատանքի գնալու ժամանակ: Կինն աշխատում էր Գյումրու քաղաքապետարանի Բնակկոմունալ եւ շրջակա միջավայրի պահպանության բաժնում որպես հավաքարար, եւ վաղ լուսաբացին մաքրում էր փողոցները: Անդրեյ Ռազգիլդեևը ձերբակալվել էր դեպքից 9 օր անց՝ 2018 թվականի դեկտեմբերի 11-ին:

Տպել
1612 դիտում

Երևանի քաղաքապետարանը աշխատանք է առաջարկում փողոցային առևտրով զբաղվողներին. մայթերից հավաքվում է վաճառվող ապրանքը

Ողբերգական դեպք Երևանում. հայտնաբերվել է տղամարդու մարմին

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ազատել է իր օգնականին և նշանակել խորհրդական

Սլավոնական համալսարանում ահաբեկչական սպառնալիքի մասին ահազանգ է ստացվել

Վճարված հարկի յուրաքանչյուր դրամը բումերանգի էֆեկտով վերադառնում է հարկ վճարողներին. ՊԵԿ նախագահի ուղերձը

Հայաստանում մի շարք ծառայություններ ամբողջ բնակչության համար պետպատվերով են. ԱՆ-ն հայտնել է՝ որոնք են դրանք

1 օրում ՀՀ ճանապարհներին տեղի է ունեցել 7 պատահար. 1 մարդ զոհվել է, 10-ը՝ վնասվածք ստացել

Ստավրոպոլի մարզում ռուսական ռազմական ինքնաթիռ է կործանվել, անձնակազմի մեկ անդամը կորել է (տեսանյութ)

Անհրաժեշտ է երաշխավորել կանանց և տղամարդկանց իրավահավասարությունը. ՄԻՊ

7-10 ժամ գազ չի լինի Երևանի, Վանաձորի, Գյումրիի և Օձունի որոշ հասցեներում

Հայաստանին է վերադարձվել Աղավնաձոր բնակավայրին հարող՝ ընդհանուր 1 հա մակերեսով հողամասը. դատախազություն

Մանկապարտեզներում երկարօրյա խմբեր կգործեն նույնիսկ մեկ երեխայի համար (տեսանյութ)

Ղազախստանում բեռնատար գնացքը դուրս է եկել ռելսերից

Մի քանի ժամով կհոսանքազրկվեն Երևանի և 7 մարզի բազմաթիվ հասցեներ

Վրաերթ Երևանում. հետիոտնը տեղում մահացել է

«Լիվերպուլը» հաղթել է «Ատալանտային», սակայն՝ դուրս մնացել Եվրոպայի լիգայից

Լոռու մարզում պահեստ է հրդեհվել

Իսրայելը հրթիռային հարվածներ է հասցրել Իրանին. ինչ է հայտնի

«Օպել»-ը բախվել է մայթեզրին ու գլխիվայր շրջվել. ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց

Ովքեր ուզում են շարունակաբար ունենալ հաջողակ պետություն, պետք է ապահովեն այդ պետության մրցունակությունը․ Նիկոլ Փաշինյան

Քենիայում ռազմական ուղղաթիռ է կործանվել․ զոհերի թվում է երկրի պաշտպանության ուժերի հրամանատարը

3-ի փոխարեն 8 մասնաշենք․ Փոքր Վեդիի միջնակարգ դպրոցը շահագործման կհանձնվի մինչև տարեվերջ (տեսանյութ)

Մենք հիմա նստած ենք ռումբի վրա, դա պայթեցնելու վահանակը ռուսների մոտ է, Հայաստանը քայլ պիտի անի. Մեհրաբյան

Արտակարգ դեպք Երևանում․ «Էվոկաբանկ»-ի հաճախորդը իր տղայի և ընկերոջ հետ ծեծել են մասնաճյուղի կառավարչին ու աշխատակցին

ԳՐԵԿՈ-ն բարձր է գնահատել ՆԳՆ ոստիկանության բարեփոխումները․ զեկույց

Հրդեհ է բռնկվել Արթիկի անտառտնտեսության տարածքում․ ծառեր են ջերմահարվել

Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով ավերածություններ կան

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ այն վարել է Նիկոլ Փաշինյանը

«Նուբարաշեն» ՔԿՀ-ի անցագրային կետում փաթեթ գցած քաղաքացին ձերբակալվել է

Բախվել են «Մերսեդես»-ն ու «Կամազ»-ը. մարդատարի 20-ամյա վարորդն ու նրա հասակակից 2 ուղևորները հիվանդանոցում են

ՀՀ ֆինանսների նախարարության պատվիրակությունը Վաշինգտոնում է․ ինչ հանդիպումներ են տեղի ունեցել

Կայծակի հարվածից Աբու Դաբիից Երևան թռչող ինքնաթիռի դիմապակին վնասվել է (տեսանյութ)

Ֆինլանդիան ժամանակավորապես կկրճատի փախստականների նպաստները

Բերդկունք ամրոցը կվերածվի արգելոց-թանգարանի

Կարևորվել է Ֆրանսիայի հետ տնտեսական փոխգործակցության խորացումը․ փոխվարչապետն ընդունել է Բրիս Ռոքֆոյին

Որտեղ է հայտնաբերվել քրեական պատմություններով հայտնի նորատուսցի Արայի տղայի «յաշիկը»

«Օբյեկտիվ չեք». Պետրոս Ղազարյանը դիմել է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն Եսայի քահանա Արթենյանին

«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ն ակնկալում է, որ ԱՄՆ դեսպանը կնպաստի ԼՂ հայերի վերադարձի ժամկետների և միջոցների մատնանշմանը

Թուրքիայում 5․6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

ԵԽԽՎ վերադառնալու համար Բաքուն պետք է որոշ պահանջներ կատարի․ Ադրբեջանի հարցով զեկուցող