Պատերազմի ընթացքում այրվածքներ ստացած 130 զինծառայողները դուրս են գրվել․ այժմ նրանց բուժման վերականգնողական փուլն է

Արցախյան երկրորդ պատերազմի ընթացքում Ադրբեջանի կողմից կիրառված ենթադրաբար սպիտակ ֆոսֆորից տուժած մոտ 130 զինծառայողները, որոնք բուժում էին ստանում Այրվածաքաբանության ազգային կենտրոնում, արդեն  դուրս են գրվել: Տուժածների մոտ հիմա վերականգնողական փուլ է: Այս մասին մեզ հետ զրույցում ասաց Այրվածքաբանության ազգային կենտրոնի փոխտնօրեն Կարինե Բալայանը:

«Դա այրվածքների վերականգնողական մասն է, որը մոտավորապես տևում է մեկից մեկուկես տարի: Խոր այրվածքները, նաև սովորականները ենթարկվում են Ֆիզիոթերապիայի, կինեզոթերապիայի: Այրվածքներ ստացած անձինք կրում են հատուկ տեխնո հագուստներ, օրինակ՝ սպիների աճը ճնշելու համար: Նաև մասնագետներն են աշխատում իրենց հետ, որոնք պետք է իքս ժամանակում մշակեն սպիները: Այսինքն՝ լիարժեք ստանում են այն ամենը, ինչը անհրաժեշտ է»,- նշեց նա:

Հետաքրքրվեցինք՝ իսկ վերականգնողական փուլ անցնող զինծառայողների համար անհրաժեշտ չէ՞ նաև լազերային թերապիա։ Վիրավոր զինծառայողների համար սա հնարավոր դարձնելու նպատակով, ի դեպ, System of a Down ռոք խումբը հունվարի 30-ին կազմակերպել էր առցանց դրամահավաք՝ հայտնելով, որ հանգանակված գումարը, պրոթեզավորումից բացի, կուղղվի լազերային թերապիայի ներդրմանը, որը «հնարավորություն կտա Արցախյան երկրորդ պատերազմի ընթացքում սպիտակ ֆոսֆորի հետևանքով վիրավորում ստացած զինծառայողների մոտ առաջացած սպիները մեղմացնել և ծանր ցավը նվազեցնել»։ Կարինե Բալայանի խոսքով՝ լազերային թերապիան ցանկալի է, բայց՝ ոչ խիստ անհրաժեշտ:

«Նախ լազերային թերապիան բավականին թանկ արժե, և մենք չունենք էլ այդ սարքը: Բայց միևնույն ժամանակ լազերային թերապիայի բացակայությամբ շատ բան չենք կորցնում: Լազերը անհրաժեշտ է, օրինակ, այն սպիների համար, որոնք տգեղ են երևում, որովհետև  սարքը դա հարթեցնում է: Այսինքն՝ 100 տոկոս արդյունք չի ապահովում, բայց որոշակի նշանակություն ունի»,- պարզաբանեց մասնագետը:

Կարինե Բալայանը վստահեցնում է, որ լազերային թերապիայի բացակայությունը չի ազդել նաև հիվանդների բուժման ընթացքի վրա՝ նշելով՝ բոլոր հիվանդներն էլ լիարժեք բուժում են անցել. «Հիվանդները անընդհատ մեր ուշադրության կենտրոնում են: Համապատասխան իրենց այրվածքների՝ ստացել են բուժումը, հիմա, ինչպես նշեցի, անցնում են վերականգնողական փուլը: Մենք երկու ամիսը մեկ տեսնում ենք՝ ինչ փոփոխություններ կան, ըստ դրա՝ շարունակում»:

Ֆոսֆորային այրվածքների հետևանքով Այրվածքաբանական ազգային կենտրոնում գրանցվել է 9 զինծառայողի մահվան դեպք, որոնցից մի քանիսի մոտ եղել են 70 և ավելի տոկոս այրվածքներ:

«70 և ավելի տոկոս այրվածքները արդեն կյանքի հետ անհամատեղելի էին: Բացի դրանից՝  եղել են դեպքեր, երբ մենք այրվածքները բուժեցինք, բայց հետագայում հիվանդը մահացավ սրտի կամ թոքի հետ կապված խնդիրներից, ինչը մեզ համար տիպիկ չէր»,- ասաց փոխտնօրենը:

Հիշեցնենք, որ Ադրբեջանի կողմից ժնևյան կոնվենցիաներով արգելված և քիմիական զենքի տարրեր՝ սպիտակ ֆոսֆոր պարունակող զինատեսակ կիրառելու մասին հայկական կողմը հոկտեմբերի վերջին էր հայտնել՝ ահազանգելով ոչ միայն մարդկանց, այլև շրջակա միջավայրի վրա դրա բացասական ազդեցության մասին։ Բայց քիմիական նյութի մնացորդներ հայտնաբերվել են հենց պատերազմի առաջին օրը՝ սեպտեմբերի 27-ին, այրվածքաբանական կենտրոն տեղափոխված առաջին զինծառայողի մոտ։

«Պատերազմի առաջին օրը մեզ մոտ տեղափոխված զինծառայողի մոտ նկատեցինք, որ այրվածքները դանդաղ են վերականգնվում, դրանց զուգահեռ զինծառայողը ունեցավ ծանր հիվանդություն: Մենք արդեն սկսեցինք մտածել սպիտակ ֆոսֆորի առկայության մասին: Եվ ԱՄՆ-ի մեր գործընկերների կողմից ուղարկված, այսպես ասած, վուլդ լամպի միջոցով (սեւ լամպ) կարողացանք մաշկի թե՛ վնասված մակերեսին, թե՛ մազերի հիմքում, թե՛ աչքերի, թե՛ ականջի խեցիներում ֆոսֆորի մնացորդներ տեսնել»,- ասաց Այրվածքաբանության ազգային կենտրոնի փոխտնօրեն Կարինե Բալայանը:

Նրա փոխանցմամբ՝ ուսումնասիրել են պատերազմի ընթացքում այրվածքներ ստացած 40 հիվանդի, այն էլ՝ ուշացած, քանի որ ուշ են կռահել խիստ վտանգավոր այդ նյութի կիրառման հավանականության մասին, սակայն հիմա էլ հստակ ասել, որ դա սպիտակ ֆոսֆոր է, մասնագետի խոսքով, չեն կարող:

«Մենք բոլորս ենթադրում ենք, բայց դա դեռ պետք է հետազոտվի և ապացուցի: Այսինքն՝ պետք է հյուսվածքաբանական քննություն արվի, հասկանալու՝ ֆոսֆո՞ր է, ֆոսֆորով բնական նյո՞ւթ է, թե՞ այլ քիմիական նյութ: Բայց տեսքով նման է, լաբորատոր փոփոխությունները նման են, վուլդ լամպն էլ դնում ենք, տեսնում ենք, որ նման է սպիտակ ֆոսֆորի: Արդեն հյուսվածքները վերցրել ենք, պայմանավորվել ենք արտասահմանյան մի քանի լաբորատորիաների հետ, բայց կոնկրետ ժամանակ նշել չեմ կարող, քանի որ դա և՛ երկար գործընթաց է, և՛ չեմ կարող ասել, թե որ լաբորատորիայի հետ կլինի այդ քննությունը»,- բացատրեց այրվածքաբան Կարինե Բալայանը:

Թե ենթադրաբար սպիտակ ֆոսֆորից պատերազմի ընթացքում քանի զինծառայող ու խաղաղ բնակիչ է այրվածքներ ստացել, առայժմ պաշտոնական թվեր չկան։ Հայտնի է, սակայն, որ այրվածքներ ստացած անձանց մի մասը բուժում է ստացել տարբեր բժշկական կենտրոններում, քանի որ, այրվածքներից բացի, խնդիր են ունեցել այլ օրգանների հետ, օրինակ՝ սրտի, երիկամների և այլն:

Մերի Խաչատրյան

Տպել
1669 դիտում

Որպես անհետ կորած որոնվող 56-ամյա տղամարդը հայտնաբերվել է Ջրվեժի ձորում. մարմինը եղել է կենդանիների կողմից հոշոտված

Սահմանը հանձնվելու է սահմանապահներին, ինչ վերաբերում է պաշտպանության ապահովմանը, դա արդեն ուրիշ խնդիր է․ Փաշինյան

Ոսկեպարում ըստ էության արձանագրվել է այն, ինչ մենք պայմանավորվել ենք ոսկեպարցիների հետ․ Նիկոլ Փաշինյան

Որոշումը նվազեցնելու է անվտանգային ռիսկը, որը կա Բաղանիս-Կիրանց-Ոսկեպար հատվածում և ՀՀ սահմանի ողջ երկայնքով․ վարչապետ

Խնդիրները և թերությունները շտկված են․ վարչապետը երկրորդ անգամ է այցելել Մեդովկայի նորակառույց դպրոց (տեսանյութ)

3 նոր ժայթքում՝ անցած 24 ժամում․ Ինդոնեզիայում Ռուանգ հրաբուխը կրկին անհանգիստ է (տեսանյութ)

Տյումենում ջրհեղեղի գոտուց երկու հազարից ավելի մարդ է տարհանվել

Հիմա կտեսնենք, թե ովքեր են դեմ սահմանազատմանը, այսպիսով՝ ովքեր են փորձում պատերազմի մեջ ներքաշել Հայաստանը․ Հակոբյան

Գետափնյա գյուղի մոտակա կամրջով երթևեկությունը դեռևս փակ է

Շատ կարևոր է արձանագրել, որ առաջին անգամ Հայաստանի Հանրապետությունն ու Ադրբեջանը հարց են լուծել սեղանի շուրջ․ վարչապետ

Երևանում քամին տանիքի թիթեղներ է պոկել, ծառ տապալել

Արտակարգ դեպք Երևանում․ հիմնական դպրոցներից մեկում 14-ամյա երեխան ատրճանակով կրակել է 15 տարեկան աշակերտների վրա

ՀՀ-ի համար սա խաղաղ և լեգիտիմ ճանապարհով տարածքային ամբողջականության վերականգնման գործընթացի սկիզբ է․ Խաչատրյան

2017-ին «Սևան ազգային պարկ»-ում առանձնապես խոշոր չափով հափշտակությունների, փողերի լվացման բազմադրվագ դեպքը բացահայտվել է

Վիճաբանության ժամանակ 38-ամյա տղան դանակի մի քանի հարված է հասցրել հորը․ վերջինս հիվանդանոցում մահացել է

Արարատի մարզում ապօրինի ընդերքօգտագործման հետևանքով պատճառված 13 մլն 736 հազար դրամի վնասն ամբողջությամբ վերականգնվել է

Դոլարն ու եվրոն կրկին էժանացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 20-ին

ՄԱԿ գլխավոր քարտուղարն ուշադիր հետևում է Հայաստանի ու Ադրբեջանի ձեռք բերած սահմանազատման համաձայնությանը և ողջունում

Նյու Յորքի դատարանի դիմաց երիտասարդն ինքնահրկիզվել է (տեսանյութ)

Հայաստանի գյուղերից, տարածքներից զիջելու մասին ցանկացած խոսակցություն լկտի սուտ է․ Հակոբ Արշակյան

Ողջունում ենք Հայաստանի և Ադրբեջանի՝ Ալմա Աթայի հռչակագիրը սահմանազատման հիմք ընդունելու հայտարարությունը․ Բլինքեն

Այդ 4 գյուղը կեղծ օրակարգ է, կեղծ նարատիվ, որը, ցավոք, նաև ՀՀ սահմաններից դուրս է օգտագործվում․ Արայիկ Հարությունյան

Ոսկեպարի ճանապարհի դելիմիտացիայի հարցն առայժմ օրակարգում չէ․ վարչապետն ականջալուր է եղել ոսկեպարցիների մտահոգությանը

Հայաստան-Ադրբեջան սահմանին ԶՈՒ-ն երբ իր տեղը կզիջի սահմանապահներին․ Հարությունյանն ասաց՝ ինչ քննարկումներ են լինելու

ՀՀ իշխանությունները մեզ տեղյակ են պահել, որ համաձայնությունը ձեռք է բերվել միջազգային սահմանի հիման վրա․ Իրանի դեսպան

Ինչու հայ-ադրբեջանական սահմանազատման գործընթացը մեկնարկեց Տավուշից․ Արայիկ Հարությունյանը մանրամասնել է

Գոյություն չունի «Տավուշից տարածքներ հանձնելու» թեմա, համատեղ հայտարարության մեջ նշվում են գյուղերի անունները․ Գրիգորյան

Ռուսաստանը, ՀԱՊԿ-ը չեն ճանաչում Հայաստանի տարածքային ամբողջականությունը. Լավրովի «ինքնախոստովանությունը»

Այս բարդ գործընթացում պետք է լինենք առավել քան զգոն, տուրք չտանք մանիպուլյացիաներին ու կեղծ տեղեկատվությանը․ Մինասյան

Հուսադրող լուրեր կան Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման գործընթացի մեկնարկի վերաբերյալ․ Կլաար

Ովքեր դեմ են փոխհամաձայնեցված սահմանազատմանը, փորձում են պատերազմի մեջ ներքաշել Հայաստանը, վերածել ծայրագավառի․ Չախոյան

Վարչապետը Զառի միջնակարգ դպրոցի աշակերտների հրավերով ներկա է գտնվել «Պապ թագավոր» ներկայացմանը

Եթե Ստեփանակերտում ոչ թե «քֆուրով» որոշում ընդունող, այլ ադեկվատ իշխանություն լիներ, կսահմաներ ԼՂ շփման գիծը․ Աթանեսյան

Մենք ԵՄ-ի հետ սկսում ենք սերտ համագործակցության նոր ճանապարհ․ Արարատ Միրզոյան

Խաղաղության գործընթացը հիմնականում բաղկացած է որոշումներից, որոնք դուրս են «հակամարտելու» տրամաբանությունից․ Թորոսյան

Շուտով հայտնի ուժերը «մետոձիչկաները» կստանան, ու 10 կոպեկանոց լացի նոր եթերաշրջանը կհամարենք բացված․ Ալեքսանյան

Հայաստանը կստանա հնարավորություն սահմանազատման գործընթացը կազմակերպել քաղաքակիրթ և լեգիտիմ ընթացքով․ Ղազարյան

Աշխարհի գավաթ․ մարմնամարզիկ Վահագն Դավթյանը Փարիզի Օլիմպիական խաղերի ուղեգիր է նվաճել

Կողմերը կառաջնորդվեն Ալմա Աթայի 1991թ. հռչակագրով, մի բան, որից Ադրբեջանը արդեն տևական ժամանակ խուսափում էր․ Եղոյան

Հուսանք՝ այցից հետո կհայտնվի մեր հարաբերությունների զարգացման «ճանապարհային քարտեզ»․ Միրզոյանի հարցազրույցը Arab News-ին