Նախարարը որոշել է, թե ով պետք է լինի Աբովյանի N1 դպրոցի տնօրենը․ աշխատակազմը դեմ է եւ նորից բողոքի ցույց է սկսել

Կոտայքի մարզի Աբովյան քաղաքի Խաչատուր Աբովյանի անվան թիվ 1 ավագ դպրոցի անձնակազմն այսօր նորից բողոքի ցույց է անում՝ հավաքվելով դպրոցի բակում:

Ինչպես մեզ հետ զրուցում փոխանցեց դպրոցի պատմության ուսուցիչ Հայկ Փայտյանը, բողոքը այս անգամ գործադուլի ձեւով է՝ ընդդեմ տնօրենի նոր թեկնածուի: Ուսուցիչները, ծնողները և աշակերտները մտադրված են չթողնել նոր տնօրենին մուտք գործել դպրոց:

Օրեր առաջ էլ այս դպրոցի ուսուցիչները բողոքի ցույց էին անում կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարության շենքի մոտ։ Նրանց ընդունել էր փոխնախարար Ժաննա Անդրեասյանը: Ցույցի մասնակիցների պահանջն էր, որ պաշտոնավարումը շարունակի գործող տնօրեն Մետաքսյա Բաբայանը: Փոխնախարարը լսել և ընդունել էր բոլոր կողմերի առաջարկ-դժգոհությունները, սակայն գործող կարգը սահմանում է, որ վերջնական ընտրությունը պետք է կատարի ԿԳՄՍ նախարարը:

Երեկ արդեն նախարարը կայացրել է իր որոշումը՝ դպրոցի տնօրեն է նշանակվել Աբովյան քաղաքի 10-րդ հիմնական դպրոցի Հայոց լեզվի ուսուցչուհի Քարմիլե Առաքելյանը, որն, ի դեպ, համարվում է Կոտայքի նախկին մարզպետ, այժմ շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանի հովանավորյալը։  Աբովյանի համար 1 դպրոցի աշխատակազմը համաձայն չէ ԿԳՄՍ նախարարի ընտրության հետ, որն, ինչպես նրանց ներկայացվել է, կայացվել է երկու թեկնածուների ծրագրերի ուսումնասիրության արդյունքում։

«Մենք փոխնախարարի հետ հանդիպմանը ներկայացրել էինք մեր պահանջը, խնդրել էինք և հույս ունեինք, որ մեզ նորից սթրեսի չեն ենթարկի, որովհետև կոլեգա ունենք, որ հայր է կորցրել, դպրոցն էլ ունեցել է իր սաների կորուստը, սպասում էինք, որ արդար ընտրություն կլինի: Բայց երեկ դպրոցի էլեկտրոնային փոստով նամակ եկավ, որ ընտրվել է նոր տնօրենը, չենք հասկանում՝ ի՞նչ սկզբունքով, ի՞նչ տրամաբանությամբ: Դրա համար էլ հիմա գործադուլ ենք սկսում: Թող նոր տնօրենը գա, տեսնեմ՝ ում հետ է աշխատելու»,- ասաց Հայկ Փայտյանը։

Նրա խոսքով, մինչ դպրոց ուղարկված նամակը կտեսնեին՝ երեկ նախարարությունից նաև զանգել են նախկին տնօրեն Մետաքսյա Բաբայանին և հայտնել, որ նա վերընտրվել է, 15 րոպե անց պարզվել է, որ սխալմունք է տեղի ունեցել:

«Նախարարությունից զանգել են տիկին Բաբայանին, ասել են՝ եկեք ստացեք ձեր հրամանը, նախարարը Ձեզ է ընտրել: Զանգից 15 րոպե հետո զանգահարել են ասել՝ կներեք, սխալմունք է եղել, աշխատակիցը շփոթել է։ Բայց ինչպե՞ս կարելի է շփոթել, Բաբայան ու Առաքելյան ազգանունները նո՞ւյնն են: Ընդ որում, նախարարության աշխատակիցը հարցրել է՝ Բաբայանի հե՞տ եմ խոսում, Բաբայանը պատասխանել է՝ այո»,- ասաց Փայտյանը:

Ուսուցչի պնդմամբ, նոր տնօրենը չի կարող դպրոցում լիարժեք իրականացնել տնօրենի պաշտոնում իր աշխատանքը, քանի որ իր ներկայացրած ծրագրում արդեն կան թերություններ:

«Նոր թեկնածուի ծրագրում գրված է, օրինակ, որ ավագ դպրոցը պետք է համագործակցի մանկապարտեզների հետ, դպրոցի ուսուցիչները տեղեկատվական և հաղորդակցման մեթոդներին չեն տիրապետում և այլն: Երբ որ մանկավարժական խորհրդի ներկայացուցիչը հարց է տվել, թե դա ինչպե՞ս պետք է արվի, պատասխանը եղել է, որ դա գրել եմ ընդհանուր դպրոցների վերաբերյալ: Ես չեմ հասկանում դրա տրամաբանությունը, որովհետև դա հիմնական դպրոցի համար նախատեսված ծրագիր է, իսկ մերը ավագ դպրոց է: Բացի դրանից՝ այն տրամաբանությունը ունի, որ եթե, օրինակ, Գյումրիի դպրոցներից ինչ-որ մեկի անձնակազմը չի տիրապետում հաղորդակցման մեթոդներին, ուրեմն մենք էլ չենք տիրապետում: Մենք այսքան ժամանակ օնլայն դասեր ենք արել, մի օր նախարարությունից չեն եկել ասել՝ ինչ խնդիր ունեք, ոնց եք օնլայն դասերն անցկացնում, հիմա ասում են՝ ՏՏ ոլորտին չեք տիրապետում»,- ասաց Հայկ Փայտյանը:

Ուսուցիչները համոզված են, որ սա քաղաքական պատվեր է: Բանն այն է, որ մեկ տարի առաջ փոխվել էր դպրոցի կառավարման խորհուրդը: Ավագ դպրոցի խորհրդի կազմում նախարարության երեք ներկայացուցիչներին և մարզպետարանի մեկ ներկայացուցչին ուսուցիչները նույնպես վերագրում են բարեկամական կապ նախկին մարզպետի հետ:

«Մենք պնդում ենք, որ այս բոլոր մարդիկ բարեկամական կապ ունեն բարձր պաշտոն զբաղեցնող անձի հետ՝ Ռոմանոս Պետրոսյանի: Մենք մերժում ենք նման գործելակերպը, ընդամենը ուզում ենք արդար պայմաններում մեր աշխատանքը անել և այս գործադուլը շարունակելու ենք մինչ մեր պահանջը հաշվի առնվի»,- հավելեց մեր զրուցակիցը:

Ըստ Հայկ Փայտյանի՝ ԿԳՄՍ նախարարությունում տեղյակ են իրենց գործադուլի մասին, սակայն ոչինչ չեն ասել: Անդրադառնալով խնդրին՝ նախարարության հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչության բաժնից մեզ հետ զրույցում նշեցին՝ տնօրենի ընտրությունը եղել է ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանի լիազորությունների շրջանակում: Իսկ նախարարի խոսնակի հետ կապ հաստատել մեզ չհաջողվեց:

Հիշեցնենք, որ հունվարի 22-ին Աբովյանի համար 1 ավագ դպրոցի կառավարման խորհուրդն անցկացրել է թափուր պաշտոնի մրցույթ, որին մասնակցող երկու թեկնածուներն էլ հաղթող են ճանաչվել: Այսինքն՝ ձայները բաժանվել են նախկին տնօրեն Մետաքսյա Բաբայանի և նոր թեկնածու Քարմիլե Առաքելյանի միջեւ։ Այս դեպքում, ըստ գործող օրենքի, տնօրենի ընտրությունը պետք է կատարեր ԿԳՄՍ նախարարը։

«Հայկական ժամանակը» կապ հաստատեց նաեւ  Քարմիլե Առաքելյանի հետ։ Նա, սակայն, հրաժարվեց որեւէ մեկնաբանություն տալ։ 

Մերի Խաչատրյան

Տպել
2309 դիտում

3 նոր ժայթքում՝ անցած 24 ժամում․ Ինդոնեզիայում Ռուանգ հրաբուխը կրկին անհանգիստ է (տեսանյութ)

Տյումենում ջրհեղեղի գոտուց երկու հազարից ավելի մարդ է տարհանվել

Հիմա կտեսնենք, թե ովքեր են դեմ սահմանազատմանը, այսպիսով՝ ովքեր են փորձում պատերազմի մեջ ներքաշել Հայաստանը․ Հակոբյան

Գետափնյա գյուղի մոտակա կամրջով երթևեկությունը դեռևս փակ է

Շատ կարևոր է արձանագրել, որ առաջին անգամ Հայաստանի Հանրապետությունն ու Ադրբեջանը հարց են լուծել սեղանի շուրջ․ վարչապետ

Երևանում քամին տանիքի թիթեղներ է պոկել, ծառ տապալել

Արտակարգ դեպք Երևանում․ հիմնական դպրոցներից մեկում 14-ամյա երեխան ատրճանակով կրակել է 15 տարեկան աշակերտների վրա

ՀՀ-ի համար սա խաղաղ և լեգիտիմ ճանապարհով տարածքային ամբողջականության վերականգնման գործընթացի սկիզբ է․ Խաչատրյան

2017-ին «Սևան ազգային պարկ»-ում առանձնապես խոշոր չափով հափշտակությունների, փողերի լվացման բազմադրվագ դեպքը բացահայտվել է

Վիճաբանության ժամանակ 38-ամյա տղան դանակի մի քանի հարված է հասցրել հորը․ վերջինս հիվանդանոցում մահացել է

Արարատի մարզում ապօրինի ընդերքօգտագործման հետևանքով պատճառված 13 մլն 736 հազար դրամի վնասն ամբողջությամբ վերականգնվել է

Դոլարն ու եվրոն կրկին էժանացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 20-ին

ՄԱԿ գլխավոր քարտուղարն ուշադիր հետևում է Հայաստանի ու Ադրբեջանի ձեռք բերած սահմանազատման համաձայնությանը և ողջունում

Նյու Յորքի դատարանի դիմաց երիտասարդն ինքնահրկիզվել է (տեսանյութ)

Հայաստանի գյուղերից, տարածքներից զիջելու մասին ցանկացած խոսակցություն լկտի սուտ է․ Հակոբ Արշակյան

Ողջունում ենք Հայաստանի և Ադրբեջանի՝ Ալմա Աթայի հռչակագիրը սահմանազատման հիմք ընդունելու հայտարարությունը․ Բլինքեն

Այդ 4 գյուղը կեղծ օրակարգ է, կեղծ նարատիվ, որը, ցավոք, նաև ՀՀ սահմաններից դուրս է օգտագործվում․ Արայիկ Հարությունյան

Ոսկեպարի ճանապարհի դելիմիտացիայի հարցն առայժմ օրակարգում չէ․ վարչապետն ականջալուր է եղել ոսկեպարցիների մտահոգությանը

Հայաստան-Ադրբեջան սահմանին ԶՈՒ-ն երբ իր տեղը կզիջի սահմանապահներին․ Հարությունյանն ասաց՝ ինչ քննարկումներ են լինելու

ՀՀ իշխանությունները մեզ տեղյակ են պահել, որ համաձայնությունը ձեռք է բերվել միջազգային սահմանի հիման վրա․ Իրանի դեսպան

Ինչու հայ-ադրբեջանական սահմանազատման գործընթացը մեկնարկեց Տավուշից․ Արայիկ Հարությունյանը մանրամասնել է

Գոյություն չունի «Տավուշից տարածքներ հանձնելու» թեմա, համատեղ հայտարարության մեջ նշվում են գյուղերի անունները․ Գրիգորյան

Ռուսաստանը, ՀԱՊԿ-ը չեն ճանաչում Հայաստանի տարածքային ամբողջականությունը. Լավրովի «ինքնախոստովանությունը»

Այս բարդ գործընթացում պետք է լինենք առավել քան զգոն, տուրք չտանք մանիպուլյացիաներին ու կեղծ տեղեկատվությանը․ Մինասյան

Հուսադրող լուրեր կան Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման գործընթացի մեկնարկի վերաբերյալ․ Կլաար

Ովքեր դեմ են փոխհամաձայնեցված սահմանազատմանը, փորձում են պատերազմի մեջ ներքաշել Հայաստանը, վերածել ծայրագավառի․ Չախոյան

Վարչապետը Զառի միջնակարգ դպրոցի աշակերտների հրավերով ներկա է գտնվել «Պապ թագավոր» ներկայացմանը

Եթե Ստեփանակերտում ոչ թե «քֆուրով» որոշում ընդունող, այլ ադեկվատ իշխանություն լիներ, կսահմաներ ԼՂ շփման գիծը․ Աթանեսյան

Մենք ԵՄ-ի հետ սկսում ենք սերտ համագործակցության նոր ճանապարհ․ Արարատ Միրզոյան

Խաղաղության գործընթացը հիմնականում բաղկացած է որոշումներից, որոնք դուրս են «հակամարտելու» տրամաբանությունից․ Թորոսյան

Շուտով հայտնի ուժերը «մետոձիչկաները» կստանան, ու 10 կոպեկանոց լացի նոր եթերաշրջանը կհամարենք բացված․ Ալեքսանյան

Հայաստանը կստանա հնարավորություն սահմանազատման գործընթացը կազմակերպել քաղաքակիրթ և լեգիտիմ ընթացքով․ Ղազարյան

Աշխարհի գավաթ․ մարմնամարզիկ Վահագն Դավթյանը Փարիզի Օլիմպիական խաղերի ուղեգիր է նվաճել

Կողմերը կառաջնորդվեն Ալմա Աթայի 1991թ. հռչակագրով, մի բան, որից Ադրբեջանը արդեն տևական ժամանակ խուսափում էր․ Եղոյան

Հուսանք՝ այցից հետո կհայտնվի մեր հարաբերությունների զարգացման «ճանապարհային քարտեզ»․ Միրզոյանի հարցազրույցը Arab News-ին

Վկան գլխի ճակատային մասով 3 անգամ հարվածել է աշխատասեղանին․ ինչ է կատարվել Շենգավիթի քննչական բաժնում

Սահմանազատման հանձնաժողովների հրապարակած փաստաթղթում երկու բավականին դրական և հուսադրող միտում տեսա․ Արամ Սարգսյան

Առաջին անգամ կա հնարավորություն ունենալ սահմանազատված պետական սահման, որտեղ կտեղակայվեն սահմանապահներ. Հովհաննիսյան

Ողջունում ենք Հարավային Կովկասի վերաբերյալ «Մեծ յոթնյակի» երկրների ԱԳ ղեկավարների հայտարարությունը․ Արարատ Միրզոյան

Սեփական տան լոգարանում հայտնաբերվել է ՊՆ N զորամասի ջոկատի հրամանատարի 31-ամյա տեղակալի դին