2020 թվականին նախատեսված 103 ստուգումից իրականացվել է 81-ը, արձանագրվել՝ 534 խախտում. ԿԳՄՍՆ

01/02/2021 schedule21:50

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունում կայացել է Կրթության տեսչական մարմնի կառավարման խորհրդի նիստը: Այն վարել է նախարար Վահրամ Դումանյանը: Քննարկվել են տեսչական մարմնի 2020 թվականի հաշվետվությունը, ինչպես նաև ոլորտում առկա խնդիրները և դրանց լուծման համար անհրաժեշտ գործողությունների իրականացմանն առնչվող հարցեր:

Այս մասին տեղեկացնում է նախարարությունը:

Տեսչական մարմնի ղեկավար Ալեքսանդր Շագաֆյանը, ներկայացնելով անցյալ տարվա ընթացքում կատարված աշխատանքները, նշել է, որ որպես նպատակ ամրագրված է եղել վերահսկողության արդյունավետության բարձրացման միջոցով նպաստել առավել որակյալ կրթություն ունենալուն: Շագաֆյանը տեղեկացրել է, որ համավարակով և պատերազմով պայմանավորված՝ հնարավոր չի եղել ծրագիրն ամբողջությամբ կատարել, բայց ստուգումները մեծ մասամբ իրականացվել են:

Նախատեսված է եղել իրականացնել 103 ստուգում նախադպրոցական, հանրակրթական և միջին մասնագիտական ուսումնական հաստատություններում, փաստացի իրականացվել է 81-ը, որոնց արդյունքում նախադպրոցական կրթության ոլորտում արձանագրվել է 125 խախտում, հանրակրթության ոլորտում՝ 321, միջին մասնագիտական և արհեստագործական ուսումնական հաստատությունների պարագայում՝ 97:

Մինչև այս պահը նախադպրոցական կրթության ոլորտում շտկվել է արձանագրված խախտումների 33%-ը, հանրակրթության ոլորտում՝ 59%-ը, իսկ միջին մասնագիտական ոլորտում՝ 55%-ը:

Ըստ խախտումների տեսակների՝ նախադպրոցական կրթության ոլորտում ամենատարածվածները մանկավարժական աշխատողների հաստիքային միավորի պակասը կամ դրանց չհատկացումը և խմբերի խտության գերազանցումն են: Հանրակրթության ոլորտում խախտումների մեծ մասն առնչվել է տնօրենի կողմից մանկավարժական կադրերի ընտրությանը և դպրոցի կանոնադրության՝ օրինակելի ձևին անհամապատասխանությանը, իսկ միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների պարագայում հիմնականում գրանցվել են ընդունելության և ուսանողների իրավունքների վերականգնման հետ կապված խախտումներ»:

2020 թվականի տարեկան ծրագրով նախատեսված է եղել նաև հանրակրթական ուսումնական հաստատություններում կրթական գործընթացի որակի գնահատում: Համավարակով պայմանավորված՝ գնահատումն արվել է միայն առաջին եռամսյակում՝ 9 դպրոցում:

Տեսչական մարմնի ղեկավարը որպես դրական դինամիկա է առանձնացրել հանրակրթության ոլորտում ռիսկայինության նվազումը: 2018 թվականին միջին ռիսկային ցուցիչը եղել է 11.6, 2019 թ․-ին՝ 9.8, իսկ 2020 թ․-ին՝ 7.6»:

Շագաֆյանը նաև նշել է, որ աջակցելով ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնին՝ մասնակցել են ուսումնական հաստատություններում հակահամաճարակային կանոնների պահպանմանն ուղղված ստուգումներին և ուրախությամբ արձանագրել, որ գերակշիռ մեծամասնության դեպքում կանոնները պահպանվում են:

ՀՀ ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը ԿՏՄ-ի խորհրդի ներկայացուցիչների հետ քննարկել է նաև կառույցի՝ ստուգումների և ուսումնասիրությունների մեթոդաբանության, գործիքակազմի հնարավոր ընդլայնմանը վերաբերող հարցեր: Մասնավորապես, առաջարկ է հնչել համագործակցել նորաստեղծ Կրթության զարգացման և նորարարության ազգային կենտրոնի (ԿԶՆԱԿ) հետ: Նախարար Վահրամ Դումանյանը դրական է արձագանքել առաջարկին՝ ընդգծելով, որ հատվող գործառույթների դեպքում պետք է աշխատել իրար լրացնելու սկզբունքով:

Տպել
872 դիտում

Վարչապետն ընդունել է Հայաստանի ամերիկյան համալսարանի նախագահին․ անդրադարձ է կատարվել ծրագրերին և նախաձեռնություններին

Crocus City Hall-ի ահաբեկչությունից հետո պատահաբար այնտեղ հայտնված և մարդկանց ծխից 35-ամյա Կարեն Ենգիբարյանը մահացել է

Կրակը մարելուց հետո այրված շինությունում տղամարդու դի է հայտնաբերվել

Նարեկ Մանթաշյանին նոր մեղադրանք է առաջադրվել

Զինծառայողն ինքնասպան է եղել համածառայակիցների և իր ոչ կանոնադրական հարաբերությունների պատճառով․ վարույթը դատարանում է

Վասիլիս Մարագոսը վերահաստատել է ԵՄ աջակցությունը արդարադատության ոլորտի բարեփոխումներին

Հայուհի Վարսեն Աղաբեկյանը Պաղեստինի արտաքին գործերի նախարար է նշանակվել (լուսանկար)

Աննա Հակոբյանը մասնակցել է «Փրկություն» հաշմանդամ երիտասարդների կենտրոնի շահառուների ներկայացմանը (լուսանկարներ)

Մոսկվայում կարծում են, թե ՀՀ-ում 102-րդ ռազմաբազայի առկայությունը Հայաստանի ինքնիշխանության միակ իրական երաշխիքն է

Մահացել է Crocus City Hall-ի ահաբեկչությունից տուժած ևս մեկ մարդ․ զոհերի թիվը հասել է 144-ի

Ucom-ի գլխավոր տնօրենը ելույթ է ունեցել աշխատաշուկային նվիրված համաժողովին

Արաբկիրում կառուցապատող ընկերությունը հարկեր չվճարելու նպատակով պայմանագրերում պակաս է նշել բնակարանների իրական արժեքը

Սպառնացել է վնասել մեքենան, ավելի ուշ կրակել է ավտոտեխսպասարկման կետի ուղղությամբ․ 32-ամյա տղամարդը կալանավորվել է

Ռուբլին էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մարտի 29-ին

Հայաստանն ԱՄՆ-ի ու Եվրամիության հետ անվտանգային հարցեր չի քննարկելու. Ստանո

Ինչո՞ւ ադրբեջանական լրատվամիջոցը չի հրապարակել Արայիկ Հարությունյանի հետ հարցազրույցը

Ամերիաբանկը ճանաչվել է 2024 թ-ի լավագույն բանկը Հայաստանում ըստ Global Finance ամսագրի

«Վանաձոր» ՔԿՀ-ի 17 ծառայողի նկատմամբ կիրառվել է կարգապահական տույժ

«Crocus City»-ի գործով Տաջիկստանում ձերբակալվել է 9 մարդ

Տեղի է ունեցել ՀՀ պաշտպանության նախարարին կից կոլեգիայի նիստ (լուսանկարներ)

Շիրակում գործում է պետական ծառայությունների անվան տակ գործող ինքնակոչների խումբ. Կարեն Սարուխանյանը զգուշացնում է

Ալեքսեյ Սանդիկովը կգործուղվի Մոսկվա

Ծանրամարտի աշխարհի առաջնությունը տեղի կունենա Երևանում. Հայաստանի հայտը ճանաչվել է լավագույնը

ԱԺ պատգամավորները կգործուղվեն Բեռլին

5 հայ ծանրորդ կմեկնի Թայլանդ՝ մասնակցելու վարկանիշային աշխարհի գավաթին

Հայաստանում տեղումների դադար է, ջերմաստիճանը կբարձրանա 8-10 աստիճանով

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ի տնօրենը հրաժարականի դիմում է ներկայացրել

200 եվրո՝ 200 հազար դրամի փոխարեն. առցանց անմաքս առևտրի շեմը ենթարկվել է փոփոխության

Սյունիքի մարզում դատավոր է նշանակվել

Իրավապահները խուզարկում են Ժիրայր Սեֆիլյանի ու «Բևեռ»-ի մյուս անդամների բնակարանները

Նոր Նորքի ոստիկանական բաժին ներխուժելու դեպքի շրջանակում խուզարկություն է անցկացվում ավելի քան 40 վայրում

Հորը ծեծելու, հարևանուհիներից մեկին սպանելու համար մեղադրվող տղամարդը հաշվառված է եղել հոգեկան առողջության կենտրոնում

Երևանում թմրամոլության և ապօրինի թմրաշրջանառության մի շարք դեպքեր են բացահայտվել (տեսանյութ)

Մարտի 30-ից 11 բանկի քարտապան կարող է օգտվել կենսաթոշակի և նպաստի հետվճարի ծրագրից. որոնք են դրանք

«Երևան ավտոբուս» ընկերության տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել

Զատկին ընդառաջ ՍԱՏՄ-ը վերահսկողական միջոցառումներ է իրականացնում ձվի շուկայում

Միաժամանակ մի քանի հոդվածով հետախուզվող տղամարդը ներկայացել է ոստիկանության բաժին

Կարեն Գիլոյանը հետևել է հեծանվուղու և մարզադպրոցի կառուցման աշխատանքներին

Գևորգ Պապոյանը Կորեայի ԱԳ փոխնախարարին ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը

Փորձ է արվել Աբու Դաբիից Հայաստան ներմուծել առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ