Ինչ արդյունք են տվել ՀՀ կառավարության կողմից տրված մաքսային արտոնությունները եւ որքանով է դա բավարար

2018 թ. մայիս ամսից մինչեւ 2020 թ. դեկտեմբերն ընկած ժամանակահատվածում ՀՀ կառավարության կողմից մաքսատուրքից ազատման արտոնություն է տրամադրվել 145 ներդրումային ծրագրի: ՀԺ-ի գրավոր հարցմանն ի պատասխան հայտնեցին Էկոնոմիկայի նախարարությունից:

Այդ ծրագրերի շրջանակում նախատեսվում է իրականացնել 604 մլրդ դրամի ընդհանուր ներդրումներ եւ ստեղծել 8277 նոր աշխատատեղ։ Ըստ ընկերությունների տրամադրած հաշվետվությունների՝ 2020 թ. դեկտեմբերի դրությամբ փաստացի արդեն իսկ իրականացվել է 91,2 մլրդ դրամի ներդրում եւ ստեղծվել է 6436 նոր աշխատատեղ։ Այստեղ ներառված չեն 2020 թ. փաստացի իրականացված ներդրումների եւ նոր ստեղծված աշխատատեղերի տվյալները, քանի որ դրանք ամփոփվում են տարեկան կտրվածքով։

2018 թ. մայիսից մինչեւ 2020-ի դեկտեմբերի 31-ը ընկած ժամանակահատվածում ՀՀ կառավարության ներդրումային ծրագրի շրջանակներում ապրանքների ներմուծման դեպքում մաքսային մարմինների կողմից հաշվարկված ավելացված արժեքի հարկի գումարների վճարման ժամկետի մինչեւ 3 տարի ժամկետով երկարաձգման արտոնություն է տրամադրվել 47 ներդրումային ծրագրի, որոնցով նախատեսվում է իրականացնել 353.7 մլրդ դրամի ընդհանուր ներդրումներ եւ ստեղծել 3749 նոր աշխատատեղ։ Համաձայն ընկերությունների տրամադրած հաշվետվությունների՝ 2020թ. 1-ին կիսամյակի դրությամբ իրականացվել է 112.8 մլրդ դրամի ներդրում եւ ստեղծվել է 1555 նոր աշխատատեղ։ Նախարարությունից նաեւ հայտնել են, որ ներդրումային ծրագրերի մի մասը իրականացման փուլում է: Արտոնություններ տալու այս մեխանիզմը թերեւս Կառավարության ներդրումային ոլորտի խթանման հիմնական գործիքներից մեկն է, սակայն հարկային ճեղքի պատճառով սրանց ծավալները դեռ որոշակիորեն կարող են նվազել:

ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, տնտեսագետ Գեւորգ Պապոյանը ՀԺ-ի հետ զրույցում նշեց, որ դժվար է գնահատել այս արտոնությունների արդյունավետությունը, քանի որ, օրինակ՝ 3 տարի ժամկետով երկարաձգվում է ԱԱՀ-ի գումարների վճարման ժամկետը, սակայն հեղափոխությունից դեռ 3 տարի չի անցել:

Հարցին՝ տրամադրված արտոնությունների ծավալը բավարա՞ր է, թե՞ կարող էր ավելի շատ լինել, տնտեսագետը պատասխանեց. «Կոռեկտ չէ գնահատական տալ: Երբ դու, օրինակ՝ 3 տարով ծրագիր ես կազմում, բայց 2-րդ տարում քո երկրում լինում է պատերազմ ու ամբողջ աշխարհում կորոնավիրուս, որը ոչ ոք չէր պլանավորել, բնականաբար դա ոչ միայն պետության, այլեւ այդ կազմակերպությունների համար է խնդիր առաջացնում»:

Անդրադառնալով հարկային ճեղքի պատճառով արտոնությունների հնարավոր նվազեցմանը, Պապոյանը նշեց. «Եթե շուկայում 10 ընկերություն կա եւ մեկին պետությունը տալիս է արտոնություն, բնականաբար նա ստանում է մրցակցային առավելություն, ինչը կարող է տնտեսական մրցակցության պաշտպանության խնդիրներ առաջացնել: Բայց մենք գնում ենք այն ճանապարհով, որ ոչ թե առանձին ընկերություններ դիմեն, այլ ոլորտային»։

Որպես օրինակ պատգամավորը նշեց, թե ԱԺ-ում կա օրենքի նախագիծ, որը ենթադրում է, որ սահմանին գանձվող մաքսավճարների հետ կապված որոշակի արտոնություն պետք է տալ կոնկրետ ոլորտների. «Օրինակ՝ ջերմոցային տնտեսության մեջ օգտագործվող աքսեսուարներ, որոնք Հայաստանում չեն արտադրվում, թել, մանածագործական արտադրանք, որոնք օգտագործվում են հագուստի արտադրության մեջ...: Դրանք այն ոլորտներն են, որոնք միտված են արտադրությանը, բայց այդ արտադրանքը ՀՀ-ում այլընտրանք չունի»:

Խոսելով այս արտոնությունների արդյունքում փաստացի ստեղծված 8 հազար աշխատատեղերի մասին, Պապոյանն ասաց, որ դա նշանակում է՝ 8 հազար ընտանիքի համար աշխատանք է ստեղծվել: Հարցին՝ ստացվում է, որ ընդհանուր արտոնություն ստացած ընկերությունները միասին նախատեսում են շուրջ 1 տրլն դրամի ներդրում իրականացնել, տեղական բիզնեսը նման ձեւով խթանելը շահագրգռվածություն չի՞ ստեղծում նաեւ օտարերկրյա ներդրումների համար, պատգամավորը պատասխանեց. «Ես կարծում եմ՝ չպետք է շեշտը դնենք միայն օտարերկրյա ներդրումների վրա, ընդհակառակը, ես կարծում եմ, որ Հայաստանում շատ մեծ կապիտալ կա, որը կարող է ներդրում դառնալ, ցավոք սրտի այդ կապիտալի մի մասը հոսում եւ այլ երկրներում է ներդրում դառնում»:

Պապոյանն ընդգծեց, որ պետք է շեշտը դնել ներդրման բնույթի ու որակի վրա. «Պատկերացրեք մեկը գա ասի Հանրապետության հրապարակը քանդում եմ, տեղը կառուցեմ 40 հարկանի շենք եւ իրականացնեմ 200 մլն դոլարի ներդրում: Հիմա պե՞տք է այսպիսի ներդրում, թե՞ ոչ. իհարկե՝ պետք չէ: Բայց եթե մեկ ուրիշ ընկերություն գա եւ ասի՝ տվեք արտոնություն եւ ես կհիմնադրեմ տեխնոլոգիաներ, արտադրություն, լաբորատորիաներ, նման ընկերությանը՝ ոչ թե 1 այլ մի քանի արտոնություն պետք է տալ»:

Հարցին՝ պետությանը հետաքրքրում է ֆինանսական առումով շահութաբե՞ր տնտեսություն՝ ասենք հանքարդյունաբերության վրա հիմնված, թե՞ համեմատաբար ցածր շահութաբերությամբ, բայց որակ ստեղծող տնտեսություն, պատասխանեց. «Ես որեւէ ոլորտ չէի առանձնացնի: Գուցե լինեն մարդիկ, որ ասեն՝ մենք պետք է դառնանք տեխնոլոգիական երկիր, մարդիկ կլինեն, որոնք զբոսաշրջության վրա ուշադրություն կդարձնեն»:

Պապոյանի կարծիքով՝ Հայաստանը երկիր է, որտեղ հնարավոր բոլոր տարբերակները պետք է օգտագործել: Նա նշեց, թե պետք է հաշվի առնել, որ եթե տարածաշրջանի ապաշրջափակումը տեղի ունենա, ապա իրավիճակ է փոխվում Հայաստանում եւ տարածաշրջանում. «Մենք երկար ժամանակ ասում էինք Հայաստանը պետք է դառնա արդյունաբերական երկիր, բայց աշխարհում գիտե՞ք մի արդյունաբերական երկիր, որը ո՛չ նավահանգիստ ունի, ո՛չ ծով, ո՛չ երկաթուղի: Չկա այդպիսի արդյունաբերական երկիր»:

Պատգամավորի խոսքով՝ եթե Հայաստանը երկաթուղի ունենա արդյունաբերության զարգացման հնարավորությունները կտրուկ կմեծանան: «Տեսանք մենք ինչ հարցեր էինք կրթական համակարգում քննարկում եւ օրինակ ինչ պետք է քննարկեինք: Դիսկուրսը այս մակարդակի էր՝ հայ եկեղեցու պատմությունը պետք է լինի հայոց պատմության կազմում, թե առանձին, բայց ասենք նույն ժամանակ մարդիկ աշխարհում «Բայրաքթար» էին արտադրում: Ես կարծում եմ մենք պետք է նաեւ վերաիմաստավորենք կրթության դերակատարումը, խնդիրները եւ համապատասխան հետեւություններ անենք»,- ասաց նա:

Թեմայի վերաբերյալ ՀԺ-ն ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Գեղամ Գեւորգյանից հետաքրքրվեց, թե տնտեսական մրցակցության պաշտպանության տեսանկյունից Կառավարության կողմից տրամադրվող արտոնությունները խնդիրներ ստեղծո՞ւմ են: Ի պատասխան՝ նա ասաց. «Մենք հրապարակելու ենք Կառավարությունից ստացված պետական օժանդակության՝ այդ թվում նաեւ մաքսային արտոնությունների վերաբերյալ տվյալները, եւ հանձնաժողովն իրականացնելու է համապատասխան վերլուծություն: Նախորդ տարի կորոնավիրուսի եւ պատերազմի պատճառով պրոցեսը հետաձգվեց, այս տարի արդեն ամբողջական տվյալները կհավաքագրենք: Մինչ այժմ նման վերլուծություն չի արվել»: 

Տպել
1840 դիտում

Ովքեր ուզում են շարունակաբար ունենալ հաջողակ պետություն, պետք է ապահովեն այդ պետության մրցունակությունը․ Նիկոլ Փաշինյան

Քենիայում ռազմական ուղղաթիռ է կործանվել․ զոհերի թվում է երկրի պաշտպանության ուժերի հրամանատարը

3-ի փոխարեն 8 մասնաշենք․ Փոքր Վեդիի միջնակարգ դպրոցը շահագործման կհանձնվի մինչև տարեվերջ (տեսանյութ)

Մենք հիմա նստած ենք ռումբի վրա, դա պայթեցնելու վահանակը ռուսների մոտ է, Հայաստանը քայլ պիտի անի. Մեհրաբյան

Արտակարգ դեպք Երևանում․ «Էվոկաբանկ»-ի հաճախորդը իր տղայի և ընկերոջ հետ ծեծել են մասնաճյուղի կառավարչին ու աշխատակցին

ԳՐԵԿՈ-ն բարձր է գնահատել ՆԳՆ ոստիկանության բարեփոխումները․ զեկույց

Հրդեհ է բռնկվել Արթիկի անտառտնտեսության տարածքում․ ծառեր են ջերմահարվել

Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով ավերածություններ կան

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ այն վարել է Նիկոլ Փաշինյանը

«Նուբարաշեն» ՔԿՀ-ի անցագրային կետում փաթեթ գցած քաղաքացին ձերբակալվել է

Բախվել են «Մերսեդես»-ն ու «Կամազ»-ը. մարդատարի 20-ամյա վարորդն ու նրա հասակակից 2 ուղևորները հիվանդանոցում են

ՀՀ ֆինանսների նախարարության պատվիրակությունը Վաշինգտոնում է․ ինչ հանդիպումներ են տեղի ունեցել

Կայծակի հարվածից Աբու Դաբիից Երևան թռչող ինքնաթիռի դիմապակին վնասվել է (տեսանյութ)

Ֆինլանդիան ժամանակավորապես կկրճատի փախստականների նպաստները

Բերդկունք ամրոցը կվերածվի արգելոց-թանգարանի

Կարևորվել է Ֆրանսիայի հետ տնտեսական փոխգործակցության խորացումը․ փոխվարչապետն ընդունել է Բրիս Ռոքֆոյին

Որտեղ է հայտնաբերվել քրեական պատմություններով հայտնի նորատուսցի Արայի տղայի «յաշիկը»

«Օբյեկտիվ չեք». Պետրոս Ղազարյանը դիմել է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն Եսայի քահանա Արթենյանին

«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ն ակնկալում է, որ ԱՄՆ դեսպանը կնպաստի ԼՂ հայերի վերադարձի ժամկետների և միջոցների մատնանշմանը

Թուրքիայում 5․6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

ԵԽԽՎ վերադառնալու համար Բաքուն պետք է որոշ պահանջներ կատարի․ Ադրբեջանի հարցով զեկուցող

ԱԽ քարտուղարը Բրիս Ռոքֆոյին է ներկայացրել հայ-ադրբեջանական բանակցային գործընթացի վերջին զարգացումները

Ֆրանսիան որոշել է մենակ չթողնել Հայաստանին Ադրբեջանի շարունակվող ագրեսիայի դեմ․ Աստրիդ Փանոսյան-Բուվե

ԲՏԱ փոխնախարարն ու ծրագրերի վարչության պետն այցելել են «Ինժեներական քաղաք», ծանոթացել շինաշխատանքներին

Վարչապետն ընդունել է Մարտին Շտիկելին․ ՀՀ կառավարության և «Fichtner»-ի միջև փոխգործակցությանն առնչվող հարցեր են քննարկվել

Արարատի մարզում բենզալցակայանի գործունեություն է դադարեցվել, այն ապամոնտաժվել է

Մինչև 1% cashback Wildberries-ում IDBank-ի քարտով վճարելիս

Նիկոլ Փաշինյանն ու Բրիս Ռոքֆոն Հայաստան-ԵՄ համագործակցությանը վերաբերող հարցեր են քննարկել

Բրյուսելյան հանդիպմանը գաղտնի օրակարգ չի եղել, Ադրբեջանական լրատվամիջոցներում հրապարակված թուղթը կեղծ է․ ԱԳՆ խոսնակ

Երևանում հաստաբուն ծառը կոտրվել և ընկել է ավտոմեքենաների վրա

ԵՄ-ն մեկնաբանել է Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահ զորքի դուրսբերման գործընթացը

Amio Visa Signature Business քարտ. երբ հնարավորությունները սահմաններ չունեն

Հայտնի է՝ Գեղարքունիքում ովքեր են բռնաբարել 13-այա աղջկան. նրանք 74 և 66 տարեկան տղամարդիկ են

Բացահայտվել է ավելի քան 13 կգ թմրամիջոցի մաքսանենգության դեպք․ հետախուզվողը հայտնաբերվել է, խմբի 2 անդամ կալանավորված է

Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելությունը ոչ մի օգուտ չի բերում Հարավային Կովկասին. Զախարովա

Դավիթ Տոնոյանի խափանման միջոցը փոխելու միջնորդությունը մերժվել է

Հայաստանին պետք է ռազմական օգնություն ցուցաբերել․ Ֆրենկ Փալոնը կոչով դիմել է ԱՄՆ-ին

13-ամյա երեխայի նկատմամբ սեքսուալ բնույթի գործողություններ են կատարվել․ 2 տղամարդ է կալանավորվել

«Խաղաղության խաչմերուկ»-ը կարող է ներդաշնակորեն համադրվել բոլոր ենթակառուցվածքային ծրագրերին. Հայկ Կոնջորյան

Դոլարը կրկին էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 18-ին