Նոր կարգով Ռուսաստան մեկնելու առաջին օրը ուղեւորների համար հարթ չէր. ավիաընկերությունը ու լաբորատորիան զիջումներն կանեն

Կորոնավիրուսային տեւական սահմանափակումներից հետո այսօր՝ փետրվարի 1-ին, բացվեց Հայաստանից դեպի Ռուսաստան օդային ճանապարհը։ Ուղեւորությունը թույլատրվում է հատուկ կարգով՝ կորոնավիրուսի բացասական թեստի առկայության դեպքում։

Օդանավակայանում, սակայն, մթնոլորտը լարված էր, որոշ քաղաքացիներ էլ՝ հիասթափված ու վրդովված։ Քաղաքացիների մի խումբ, հասնելով «Զվարթնոց» օդանավակայան, չկարողացավ երկար դադարից հետո վերջապես մեկնել Մոսկվա: Պատճառն այն էր, որ նրանք կորոնավիրուսի թեստ էին հանձնել ոչ այն երկու լաբորատորիաներում, որոնք ներառված են «Ճամփորդի՛ր առանց COVID-19-ի» էլեկտրոնային հավելվածում, եւ որի արդյունքները ճանաչվում են Ռուսաստան մեկնելու ժամանակ։ Այդ մասին քաղաքացիները իմացել են արդեն օդանավակայանում, երբ կորոնավիրուսի բացակայությունը հաստատող կոդը հավելվածը չի կարողացել կարդալ:

Քաղաքացիների պնդմամբ՝ իրենք նախապես հարցրել են այդ լաբորատորիաներից՝ կարո՞ղ են թեստավորվել և մեկնել Մոսկվա, պատասխանը եղել է՝ այո: 

ՌԴ մեկնել ցանկացող քաղաքացի Եղիազար Խաչատրյանը մեզ հետ զրույցում նշեց՝  Հայաստան է վերադարձել երկու ամիս առաջ, հիմա նորից մեկնում է Մոսկվա՝ արտագնա աշխատանքի. «Երկու ամիս առաջ եմ եկել, էստեղ աշխատանք չեմ կարողանում գտնել, ուզում եմ մեկնել Մոսկվա: Վեց տարի գնում-գալիս եմ: Հավելվածի մասին գիտեմ, ունեմ հեռախոսումս: Հունվարի 29-ին գնացել եմ լաբորատորիա թեստավորվել, 30-ին պատասխանը ստացել եմ, հիմա եկել եմ, չեմ կարողանում մեկնել, ասում են՝ սխալ տեղ ես հանձնել, կոդը չի կարդում հավելվածը, էսօր ժամը 12-ին պետք է մեկնեի»:

7 տարի ՌԴ  չմեկնած  Խաչատուր Բ․-ն էլ այսօր պետք է գնար Մոսկվա՝ հարազատի թաղմանը, բայց օդանավակայանում ասել են՝ «կոդը հավելվածը չի կարդում, պետք է նորից թեստավորվես»: «Դիմեցի լաբորատորիա, ասացին՝ գումարը հետ կվերադարձնեն, ամեն ինչ կկարգավորեմ նորից կմեկնեմ»,- ասաց նա:

Մեկ այլ քաղաքացի՝ Անտոն Մ․-ն, մեզ հետ զրույցում ներկայացրեց՝ նույնպես մեկնում է Մոսկվա՝ արտագնա աշխատանքի. «Հավելվածը կա հեռախոսումս: Գնացել եմ  լաբորատորիա, ամեն ինչ բացատրել եմ, հարցրել եմ՝ եթե էս թեստը հանձնեմ, պատասխանատվություն կրո՞ւմ եք, որ ես այդ բացասական թեստով կկարողանամ մեկնել Մոսկվա, ասացին՝ այո, ես էլ 15.000 դրամ վճարեցի, թեստավորվեցի: Էսօր պատասխանը կա, թղթերը ձեռքումս են, հիմա էլ օդանավակայանում ասում են՝ սխալ է, չես կարող մեկնել»։

Քաղաքացիների այս պնդումները անհասկանալի են «Prom-Test» լաբորատորիայի համար, որտեղ նրանց մի մասը թեստավորվել է: Լաբորատորիայից մեզ հետ զրույցում ասացին՝ իրենք քաղաքացիներից նախապես հարցրել են, թե որ երկիր պետք է մեկնեն եւ տեղեկացրել, որ Ռուսաստան մեկնելու դեպքում մի կարգ է գործում, արտասահմանյան այլ երկրներ մեկնելու դեպքում՝ մեկ այլ:

«Երկրից դուրս գալու համար կա երկու հնարավորություն: Օրինակ՝ եթե քաղաքացին պետք է  մեկնի արտասահմանյան այլ երկիր, կա հրաման, որ նրան տրվում է եռալեզու տեղեկանք  կորոնավիրուսային թեստի վերաբերյալ: Իսկ եթե քաղաքացին պետք է մեկնի, օրինակ, Մոսկվա, դա արդեն հավելվածի միջոցով է կատարվում, իսկ մեր լաբորատորիան հավելվածում դեռ չկա, դրա համար չեմ հասկանում, թե ինչու են պնդում, որ մեզ մոտ թեստավորվել են՝ Մոսկվա մեկնելու համար»,- մեզ հետ զրույցում ասաց «Prom-Test» լաբորատորիայի աշխատակազմի ղեկավար Սևադա Գինոյանը:

Ըստ նրա՝ քանի որ խնդիր ունեցող քաղաքացիների թիվը մեծ է, այդ մարդկանց գումարը հետ է վերադարձվելու։ «Իրականում լաբորատորիան պատասխանատվություն չի կրում այս խնդրի հետ կապված, բայց, որպես բարի կամքի դրսևորում, մենք առաջարկել ենք քաղաքացիներին գումարը հետ վերադարձնել կամ եթե մեկնելու են այլ օր, երբ մեր լաբորատորիան հասանելի կլինի հավելվածում, կարող են նորից մեզ մոտ թեստավորվել, այս անգամ՝ անվճար»,- ասաց Սևադա Գինոյանը:

Ունենալով թեստերի հետ կապված խնդիր՝ քաղաքացիները նաև դիմել էին այն ավիաընկերությանը, որտեղից գնել էին ավիատոմսերը, որպեսզի կատարվեր ավիատոմսերի անվճար փոխարինում: «Արմենիա» ավիաընկերության փոխտնօրեն Գևորգ Խաչատրյանը մեզ հետ զրույցում ասաց՝ ավիաընկերությունը պարտավոր չէ անվճար ավիատոմսերի փոփոխություն կատարել, բայց այս անգամ կլինի բարի կամքի դրսևորում:

«Մեր ավիաընկերությունը պարտավոր չէ քաղաքացիների տոմսն անվճար փոխել, բայց քանի որ խնդիր ունեցող քաղաքացիները շատ են, ավիաընկերությունն այդ խնդրի պատասխանատվությունը կվերցնի իր վրա՝ միայն առաջին չվերթի համար, որպեսզի որևէ մեկը ֆինանսական կորուստ չունենա»,- ասաց Գևորգ Խաչատրյանը:

Ըստ Գևորգ Խաչատրյանի՝ այսօր ՌԴ մեկնող 260 ուղևորների միայն 7-8 տոկոսը իրազեկված չի եղել, չի համապատասխանել չափանիշներին ու չի մեկնել, համապատասխանել ու մեկնել է ավելի քան 90 տոկոսը:

«Մեր մյուս ուղևորներին ուզում ենք զգուշացնել, որ սա առաջին դեպքն է, և միայն այս չվերթի համար անվճար կփոխենք տոմսերը: Բայց խնդրում եմ քաղաքացիներին չփորձել պահանջել ավիաընկերությունից որևէ բան, եթե այսուհետ նորից խնդիր ունենան՝ կապված թեստավորման հետ»,- ասաց Գևորգ Խաչատրյանը:

Դիտարկմանը, որ քաղաքացիներ դժգոհում են նաև, թե տոմսերը թանկացել են՝ հասնելով ընդհուպ մինչեւ 400 հազար դրամի, փոխտնօրենը պատասխանեց, որ չեն թանկացել, պարզապես պահանջարկը հաշվի առնելով՝ ավելի էժան տոմսերը վաղուց սպառվել են, հիմա միայն բարձր կարգի տոմսերն են մնացել:

Թե քանի քաղաքացի է մեկնել հավելվածի գործարկումից հետո, «Զվարթնոցում» դժվարանում են ասել: Օդանավակայանի մամուլի խոսնակ Սաթենիկ Հովհաննիսյանը մեզ հետ զրույցում նշեց՝ փետրվարի մեկի դրությամբ տվյալների ամփոփում դեռ չի արվել, բայց, ըստ նրա, ՌԴ մեկնող քաղաքացիների թիվը մեծ է լինելու. «Այսօրվա համար ունենք 6 թռիչք: Իսկ քաղաքացիների թիվը կարծում եմ՝ կավելանա, քանի որ մինչ այժմ օդային սահմանների փակ լինելու հետ կապված չէին կարողանում մեկնել, հիմա՝ որոշման փոփոխությունից հետո, ՀՀ քաղաքացիներն արդեն ՌԴ մեկնելու հնարավորություն ունեն»:

Հավելվածում, ինչպես ավելի վաղ հայտնել ենք, առայժմ ընդգրկված են միայն «Ցիտո» և «Նորմեդ» բժշկական կենտրոնների ՊՇՌ լաբորատորիաները: «Նորմեդ» լաբորատորիայից մեզ փոխանցեցին՝ հունվարի 31-ից արդեն կատարվել են առաջին թեստավորումները։ Իսկ թե քանի մարդ է դիմել և թեստավորվել, լաբորատորիայի տնօրեն Սուրիկ Ալթունյանը նշեց, որ չի կարող ասել, քանի դեռ տվյալների ամփոփում չի կատարվել: «Ցիտո» լաբորատորիայից էլ նշեցին՝ մոտավորապես 200 քաղաքացու արդեն թեստավորել են, բայց խոսել կոնկրետ թվերի մասին, նույնպես չեն կարող:

Մերի Խաչատրյան

Տպել
2744 դիտում

Էրդողանը հայտնել է, որ 3 հազար փաստաբան Իսրայելի դեմ դիմում է ներկայացրել Միջազգային քրեական դատարան

Լիտվան ԱՄՆ-ից մարտական ​​անօդաչու թռչող սարքեր կստանա

Վրաերթի հետևանքով մահացել է 34-ամյա կին

Հայաստանն ու ԱՄԷ–ն կհամագործակցեն կիբեռանվտանգության ոլորտում. ստորագրվել է փաստաթուղթ

Գազայի հատվածում զոհերի թիվը գերազանցել է 15 հազարը

Հրատապ անհրաժեշտություն կա վերսկսել առաջին անհրաժեշտության ապրանքների մատակարարումները Գազա. ԱՀԿ

Աշխարհի ցանկացած կետում միջազգային իրավունքի խախտումը պետք է դատապարտվի. ԱԳՆ-ն ամփոփել է ԵԱՀԿ նախարարական համաժողովը

Հրդեհ Ձորաղբյուրի տներից մեկի տանիքում

Հայաստանի և Կիպրոսի նախագահները մտքեր են փոխանակել ռեզիդենտ դեսպանությունների բացման հնարավորությունների մասին

752 մլն դրամ՝ նոր կրթօջախի համար. վարչապետն այցելել է Ջրառատի նորակառույց միջնակարգ դպրոց (լուսանկարներ)

Ավտոբուսում դրամապանակ գողացած երիտասարդները ձերբակալվել են

Շուրջ 50 մլն դրամ պետական ներդրումով լուծվել է Ուջանի Զորավար Անդրանիկի անվան միջնակարգ դպրոցի ջեռուցման խնդիրը

Երևանում պայթյունի հետևանքով այրվածքներ ստացած երիտասարդը 1 շաբաթ անց հիվանդանոցում մահացել է

Խոշոր ավտովթար Աբովյանում. կա 7 վիրավոր

Ինչու է սպանվել Աքորիի 50-ամյա բնակիչը. գործը մտնում է դատական փուլ

Առաջիկա օրերը կլինեն տաք ու արևոտ. շաբաթվա կեսին ՀՀ մեծ մասում սպասվում է անձրև

Բեռնատարը մոտ 10 մետրից գլորվել է ձորը․ վարորդը ծանր վիճակում հոսպիտալացվել է

Հռոմի պապն առաջարկել է պատերազմների ռազմական ծախսերը ուղղել սովի դեմ պայքարի հիմնադրամին

Դուբայում հանդիպում են ունեցել Հայաստանի և Եգիպտոսի նախագահները

Սոնա Մնացականյանին մահացու վրաերթի ենթարկելու դեպքով դատական քննությունն ավարտական փուլում է

Բացահայտվել է կաշառքի դիմաց վարորդական վկայականների իրացման հանցավոր շղթա. 7 անձի մեղադրանք է ներկայացվել

«Դիլիջան ազգային պարկ»-ում երեկվանից բռնկված հրդեհը մարվել է. ինչ վնասներ է հասցրել կրակը

Ռուսաստանը օրինագիծ է պատրաստում երկիր ժամանող օտարերկրացիների մատնահետքերի պարտադիր ստացման վերաբերյալ

Լոռիում 93-ամա կնոջ սպանությունը բացահայտվել է. ձերբակալվել է համագյուղացին, ով հափշտակել է նրա հեռախոսները

Վրաերթ Արարատի մարզում. հետիոտնը մահացել է հիվանդանոցի ճանապարհին

ՀՀ շախմատի հավաքականի գրեթե ողջ կազմը ՖԻԴԵ-ի թարմացված վարկանիշային աղյուսակի 100-յակում է

Դատախազությունը պահանջում է ԱԺ նախկին պատգամավորից բռնագանձել «ՄԱՊ» ընկերության բաժնետոմսերի 60,9%-ը

ՀՀ պատվիրակությունը Հաագայում ընդգծել է քիմիական ահաբեկչության դեմ պայքարի համընդհանուր կարևորությունը

Հայասաթ-1ը կարևոր քայլ է Հայաստանում արբանյակաշինության զարգացման գործում. Հակոբ Արշակյան

ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ․ Լարսը բաց է

Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձներ է հղել ԱՄԷ-ի նախագահին և փոխնախագահին

Գյումրիի ռեստորաններից մեկի մոտ հրդեհվել է ավտոմեքենա

«Հայասաթ-1»-ն արդեն անջատվել է hրթիռից ու դուրս եկել ուղեծիր․ «Բազումք» տիեզերական հետազոտությունների լաբորատորիա

Դեկտեմբերին տեղումները կլինեն ձյա՞ն, թե՞ անձրևի տեսքով, Ամանորին սպասե՞լ տեղումների. մանրամասնում է Սուրենյանը

Falcon-9 հրթիռի մեկնարկը կայացավ. Հայաստանի առաջին հայրենական արբանյակի՝ «Հայասաթ-1»-ի տիեզերք արձակման պատմական պահը

«Գյումրի» ԲԿ-ում անձը չպարզված տղամարդ է մահացել. ներկայացվել է արտաքին նկարագիրը

Ճանապարհային երթևեկության կանոնների 416 խախտում՝ մի քանի ժամում. ուժեղացված ծառայություն Երևանում (տեսանյութ)

Լսողական խնդիրներ ունեցող երեխաներն առաջին անգամ զգացել են երաժշտության ռիթմը (տեսանյութ)

2025-ից հարկային մարմինը կստանա տեղեկություն ՀՀ ռեզիդենտի՝ արտասահմանյան ֆինանսական կազմակերպությունների հաշիվների մասին

Ծրագրում ներգրավվածությունը շատ կարևոր է. ԿԳՄՍ նախարարն ընդունել է ՄԱԿ-ի պարենի համաշխարհային ծրագրի գրասենյակի տնօրենին