Ինչքա՞ն կարող ենք հյուրընկալությունը չարաշահենք. Թորոսի «Աղաջանյան» ճամբարում 8 ընտանիք է ապրում

Թոռներին գրկած Աղավնագետով կնոջ ու հարսի հետ փախավ ադրբեջանցիների հարձակումից: Անահայտության ուղին ընտանիքին Շիրակի մարզ բերեց: Մինչ օրս Վուրգավանցի 59-ամյա Կարապետ Կարապետյանը սարսափով է հիշում կատարվածը:

Վուրգավան համայնքը Քաշաթաղի շրջանի այն 52 գյուղերի թվում է, որոնք անցան Ադրբեջանի տիրապետության տակ: Արցախի հերոս Վուրգ Ոսկանյանի անունը կրող և 40 ընտանիք ունեցող գյուղը հիմա հողին է հավասարված, վուրգավանցին էլ մնացել է անգյուղ ու անտուն:

Ժամերի ընթացքում ամեն ինչից զրկված ընտանիքը կարոտով է հիշում սեփական գյուղն ու տունը: Այսօր էլ հետևում են Ադրբեջանի տիրապետության տակ անցած իրենց Վուրգավանում տեղի ունեցող իրադարձություններին:

«Գյուղն ավերված է, Խնձորեսկից ու Տեղից հեռադիտակով ենք տեսել, տանկերով մտել, տներն ավիրել են։ Հիմա այստեղ ենք, բայց այստեղ էլ ապագա չենք տեսնում։ Այսօր մարդիկ մեզ այստեղ պահեցին, բայց հետո, հետոյի մեջ ապագա չեմ տեսնում` ո՛չ տուն ունեմ, ո՛չ տեղ: Պետությունը կհոգա՞, տուն կտա՝ էդ էլ իրանց խղճին: Այսպես անորոշության մեջ ենք: Շնորհակալ ենք այս մարդկանցից, նույնիսկ երեխաների ժամանցն են կազմակերպում, բայց որքան կարող ենք այս  հյուրընկալությունը չարաշահել: Մի բան լիներ մեր բնակության հարցը լուծվեր. ելնեինք աշխատեինք»,-ասում է Կարապետ Կարապետյանը:

Արցունքն աչքին հիշում է, որ ադրբեջանցիներին է թողել ոչ միայն տունը, այլ նաև տարիների ստեղծած ապրուստը՝ անասուններ, այգիներ: Ընտանիքի հետ հիմա ժամանակավոր բնակություն է հաստատել Շիրակի մարզի Թորսգյուղում: Ավելի հստակ Թորոսի Աղաջանյան ճամբարում:

 

Կարապետյանների հետ ճամբարում հոկտեմբերի 1-ից բնակություն է հաստատել ևս 7 ընտանիք:  Բոլորն ադրբեջանական տիրապետության տակ անցած գյուղերից են:

«Հայկական Կարիտաս» բարեսիրական հասարակական կազմակերպությունը Հայ Կաթողիկե եկեղեցու հետ համատեղ, իր վրա է վերցրել այդ  8 ընտանիքի կեցության հարցը՝ լուծելով սննդի, հիգիենայի, առողջապահական և առաջնային այլ հարցեր:

«30 անձի մասին է խոսքը: Ծրագիրը ֆինանսավորվում է Œuvre d’Orient կազմակերպության կողմից: Ծրագրի վերջնաժամկետը մայիսի 21- է, անհրաժեշտության դեպքում, սակայն, հնարավոր է նաև երկարաձգվի: «Հայկական Կարիտասն» այն կազմակերպություններից էր, որն անմիջապես օգնության ձեռքը մեկնեց հակամարտությունից տուժած անձնաց: Տարբեր դոնոր կազմակերպությունների ու անհատ անձանց աջակցությամբ հումանիտար  ծրագրեր իրականացվեցին  Շիրակի, Լոռու, Արարատի և Գեղարքունիքի մարզերում և Երևանում»,-ՀԺ-ի հետ զրույցում ասաց  «Հայկական Կարիտաս»-ի հանրային կապերի պատասխանատու Արմենուհի Մխոյանը:

Իրականացվող ծրագրերը տարբեր են: Դրանցում ընդգրկվում են ոչ միայն Ադրբեջանին անցած գյուղերի տեղահանված արցախցիներն, այլ ընդհանրապես հակամարտությունից տուժածները:

Ըստ Մխոյանի, 2020 թվականի հոկտեմբերից մինչ օրս «Հայկական Կարիտաս»-ն  աջակցել է 6754 ընտանիքի: Այս պահին էլ աջակցության ծրագրերը շարունակվում են:

Տպել
1817 դիտում

Ովքեր ուզում են շարունակաբար ունենալ հաջողակ պետություն, պետք է ապահովեն այդ պետության մրցունակությունը․ Նիկոլ Փաշինյան

Քենիայում ռազմական ուղղաթիռ է կործանվել․ զոհերի թվում է երկրի պաշտպանության ուժերի հրամանատարը

3-ի փոխարեն 8 մասնաշենք․ Փոքր Վեդիի միջնակարգ դպրոցը շահագործման կհանձնվի մինչև տարեվերջ (տեսանյութ)

Մենք հիմա նստած ենք ռումբի վրա, դա պայթեցնելու վահանակը ռուսների մոտ է, Հայաստանը քայլ պիտի անի. Մեհրաբյան

Արտակարգ դեպք Երևանում․ «Էվոկաբանկ»-ի հաճախորդը իր տղայի և ընկերոջ հետ ծեծել են մասնաճյուղի կառավարչին ու աշխատակցին

ԳՐԵԿՈ-ն բարձր է գնահատել ՆԳՆ ոստիկանության բարեփոխումները․ զեկույց

Հրդեհ է բռնկվել Արթիկի անտառտնտեսության տարածքում․ ծառեր են ջերմահարվել

Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով ավերածություններ կան

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ այն վարել է Նիկոլ Փաշինյանը

«Նուբարաշեն» ՔԿՀ-ի անցագրային կետում փաթեթ գցած քաղաքացին ձերբակալվել է

Բախվել են «Մերսեդես»-ն ու «Կամազ»-ը. մարդատարի 20-ամյա վարորդն ու նրա հասակակից 2 ուղևորները հիվանդանոցում են

ՀՀ ֆինանսների նախարարության պատվիրակությունը Վաշինգտոնում է․ ինչ հանդիպումներ են տեղի ունեցել

Կայծակի հարվածից Աբու Դաբիից Երևան թռչող ինքնաթիռի դիմապակին վնասվել է (տեսանյութ)

Ֆինլանդիան ժամանակավորապես կկրճատի փախստականների նպաստները

Բերդկունք ամրոցը կվերածվի արգելոց-թանգարանի

Կարևորվել է Ֆրանսիայի հետ տնտեսական փոխգործակցության խորացումը․ փոխվարչապետն ընդունել է Բրիս Ռոքֆոյին

Որտեղ է հայտնաբերվել քրեական պատմություններով հայտնի նորատուսցի Արայի տղայի «յաշիկը»

«Օբյեկտիվ չեք». Պետրոս Ղազարյանը դիմել է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն Եսայի քահանա Արթենյանին

«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ն ակնկալում է, որ ԱՄՆ դեսպանը կնպաստի ԼՂ հայերի վերադարձի ժամկետների և միջոցների մատնանշմանը

Թուրքիայում 5․6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

ԵԽԽՎ վերադառնալու համար Բաքուն պետք է որոշ պահանջներ կատարի․ Ադրբեջանի հարցով զեկուցող

ԱԽ քարտուղարը Բրիս Ռոքֆոյին է ներկայացրել հայ-ադրբեջանական բանակցային գործընթացի վերջին զարգացումները

Ֆրանսիան որոշել է մենակ չթողնել Հայաստանին Ադրբեջանի շարունակվող ագրեսիայի դեմ․ Աստրիդ Փանոսյան-Բուվե

ԲՏԱ փոխնախարարն ու ծրագրերի վարչության պետն այցելել են «Ինժեներական քաղաք», ծանոթացել շինաշխատանքներին

Վարչապետն ընդունել է Մարտին Շտիկելին․ ՀՀ կառավարության և «Fichtner»-ի միջև փոխգործակցությանն առնչվող հարցեր են քննարկվել

Արարատի մարզում բենզալցակայանի գործունեություն է դադարեցվել, այն ապամոնտաժվել է

Մինչև 1% cashback Wildberries-ում IDBank-ի քարտով վճարելիս

Նիկոլ Փաշինյանն ու Բրիս Ռոքֆոն Հայաստան-ԵՄ համագործակցությանը վերաբերող հարցեր են քննարկել

Բրյուսելյան հանդիպմանը գաղտնի օրակարգ չի եղել, Ադրբեջանական լրատվամիջոցներում հրապարակված թուղթը կեղծ է․ ԱԳՆ խոսնակ

Երևանում հաստաբուն ծառը կոտրվել և ընկել է ավտոմեքենաների վրա

ԵՄ-ն մեկնաբանել է Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահ զորքի դուրսբերման գործընթացը

Amio Visa Signature Business քարտ. երբ հնարավորությունները սահմաններ չունեն

Հայտնի է՝ Գեղարքունիքում ովքեր են բռնաբարել 13-այա աղջկան. նրանք 74 և 66 տարեկան տղամարդիկ են

Բացահայտվել է ավելի քան 13 կգ թմրամիջոցի մաքսանենգության դեպք․ հետախուզվողը հայտնաբերվել է, խմբի 2 անդամ կալանավորված է

Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելությունը ոչ մի օգուտ չի բերում Հարավային Կովկասին. Զախարովա

Դավիթ Տոնոյանի խափանման միջոցը փոխելու միջնորդությունը մերժվել է

Հայաստանին պետք է ռազմական օգնություն ցուցաբերել․ Ֆրենկ Փալոնը կոչով դիմել է ԱՄՆ-ին

13-ամյա երեխայի նկատմամբ սեքսուալ բնույթի գործողություններ են կատարվել․ 2 տղամարդ է կալանավորվել

«Խաղաղության խաչմերուկ»-ը կարող է ներդաշնակորեն համադրվել բոլոր ենթակառուցվածքային ծրագրերին. Հայկ Կոնջորյան

Դոլարը կրկին էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 18-ին