2020 թվականին կարգապահական տույժի է ենթարկվել 844 ծառայող. տեղի է ունեցել ՀՀ ոստիկանության կոլեգիայի նիստը (տեսանյութ)

Հունվարի 30-ին տեղի է ունեցել ՀՀ ոստիկանության կոլեգիայի նիստ, որի ընթացքում ամփոփվել են ոստիկանության ծառայությունների եւ տարածքային մարմինների 2020 թվականի օպերատիվ-ծառայողական գործունեության արդյունքները: Նիստը վարել է ոստիկանության պետ Վահե Ղազարյանը:

Այս մասին տեղեկացնում է ոստիկանությունը:

Նիստին մասնակցել են  ոստիկանության կոլեգիայի անդամներ, կենտրոնական ապարատի, մարզային եւ տարածքային ստորաբաժանումների ղեկավարներ:

Կոլեգիայի նիստի սկզբում մասնակիցները մեկ րոպե լռությամբ հարգել են 2020 թվականի սեպտեմբեր-նոյեմբեր ամիսների մարտական գործողությունների ընթացքում և ծառայողական պարտականությունները կատարելիս զոհված գործընկերների հիշատակը:

Իր ներածական խոսքում ոստիկանության պետ Վահե Ղազարյանը նշել է, որ մշտապես ուշադրության կենտրոնում պետք է լինեն մարտական գործողությունների ընթացքում զոհված ոստիկանների ընտանիքների ու վիրավորված ոստիկանների խնդիրները, որոնց պետք է տրվեն լուծումներ: Նա նաև շնորհակալություն է հայտնել ծանր ու լարված ժամանակահատվածում ոստիկանության, մասնավորապես՝ Ոստիկանության զորքերի ու ՊՊԾ գնդի ծառայողներին՝ բարեխիղճ աշխատանքի ու բարձր պատասխանատվության համար:

2020 թվականի օպերատիվ-ծառայողական գործունեության հաշվետու զեկույցով հանդես է եկել ոստիկանության պետի առաջին տեղակալ Արամ Հովհաննիսյանը։

Նշվել է, որ, չնայած համավարակով ու ռազմական դրությամբ պայմանավորված ողջ համակարգի գերծանրաբեռնված օրակարգին, ոստիկանությունը կատարել է իր առջև դրված խնդիրները, ձեռնարկված միջոցառումների շնորհիվ վերահսկվել է օպերատիվ իրավիճակը, պահպանվել է հասարակական կայուն կարգն ու անվտանգությունը։

Մասնավորապես, հաշվետու շրջանում հանրապետությունում արձանագրված հանցագործությունների ընդհանուր թվաքանակը նվազել է 1,4 տոկոսով։

Գրանցված դեպքերի հիմնական բաժինը կազմում են ոչ մեծ (55,3 տոկոս) և միջին ծանրության (28,2 տոկոս) դեպքերը, որոնք համարվում են առավել նվազ հասարակական վտանգավորություն ներկայացնող հանցատեսակներ։

Ըստ հիմնական հանցատեսակների՝ նվազել են դիտավորությամբ առողջությանը վնաս պատճառելու, այդ թվում՝ ծանր վնաս պատճառելու, սեռական անձեռնմխելիության դեմ ուղղված, գողության, բնակարանային գողությունների, ավազակության, կողոպուտի, տրանսպորտային միջոցներ փախցնելու դեպքերը։

Ցավոք, որոշ աճ է արձանագրվել սպանության, խարդախության և խուլիգանության դեպքերով։

Անցած տարի հանրապետությունում գրանցվել է մարդկանց թրաֆիքինգի 6 դեպք, նախորդ տարի՝ 8-ը։

2020 թվականին հայտնաբերվել է կոռուպցիոն բնույթի հանցագործությունների 1.114 դեպք, որոնցից 157-ը՝ կաշառակերության, 160-ը՝ պաշտոնեական դիրքն օգտագործելով յուրացման, 155-ը՝ պաշտոնեական կեղծիքի, 389-ը՝ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, 52-ը՝ պաշտոնեական լիազորություններն անցնելու դեպքեր են։

Հաշվետու ժամանակահատվածում ճանապարհային երթևեկության անվտանգությանն ուղղված աշխատանքների արդյունքում պատահարների թիվը նվազել է 783-ով, վիրավորներինը՝ 955-ով, միևնույն ժամանակ՝ զոհերի թիվը աճել է 7-ով։

Տարվա ընթացքում ոստիկանության ծառայողների նկատմամբ կատարվել է 1.922 ծառայողական քննություն, արդյունքում՝ կարգապահական տույժի է ենթարկվել 844 ծառայող։

Հաշվետու զեկույցին հաջորդել է բարձրացված հարցերի առարկայական քննարկում, որի ընթացքում իրենց համակարգման ոլորտների վերաբերյալ ելույթներով ու հարցադրումներով հանդես են եկել ոստիկանության պետի տեղակալները։ Ելույթների ընթացքում բարձրացված հարցերին պարզաբանումներ են տվել համապատասխան ծառայությունների ու ստորաբաժանումների ղեկավարները:

Ամփոփելով կոլեգիայի նիստը՝ ոստիկանության պետ Վահե Ղազարյանը, ընդհանուր առմամբ դրական գնահատելով հաշվետու շրջանում կատարված աշխատանքը, մատնանշել է առկա թերություններն ու բացթողումները և տվել հասցեական հանձնարարականներ ու ցուցումներ։

Կոլեգիայի նիստի ավարտին պարգևատրվել են ոստիկանության հատուկ հանձնաժողովի որոշումով 2020 թվականի օպերատիվ-ծառայողական գործունեության մեջ լավագույնը ճանաչված ոստիկանության Երևան քաղաքի վարչության Շենգավիթի և Արարատի մարզային վարչության Արտաշատի բաժինները:

Լավագույնի կոչման ու պարգևների են արժանացել նաև համակարգի տարբեր ստորաբաժանումների ծառայողներ:

Տպել
1375 դիտում

Հայաստանն ԱՄՆ-ի ու Եվրամիության հետ անվտանգային հարցեր չի քննարկելու. Ստանո

Ինչո՞ւ ադրբեջանական լրատվամիջոցը չի հրապարակել Արայիկ Հարությունյանի հետ հարցազրույցը

Ամերիաբանկը ճանաչվել է 2024 թ-ի լավագույն բանկը Հայաստանում ըստ Global Finance ամսագրի

«Վանաձոր» ՔԿՀ-ի 17 ծառայողի նկատմամբ կիրառվել է կարգապահական տույժ

«Crocus City»-ի գործով Տաջիկստանում ձերբակալվել է 9 մարդ

Տեղի է ունեցել ՀՀ պաշտպանության նախարարին կից կոլեգիայի նիստ (լուսանկարներ)

Շիրակում գործում է պետական ծառայությունների անվան տակ գործող ինքնակոչների խումբ. Կարեն Սարուխանյանը զգուշացնում է

Ալեքսեյ Սանդիկովը կգործուղվի Մոսկվա

Ծանրամարտի աշխարհի առաջնությունը տեղի կունենա Երևանում. Հայաստանի հայտը ճանաչվել է լավագույնը

ԱԺ պատգամավորները կգործուղվեն Բեռլին

5 հայ ծանրորդ կմեկնի Թայլանդ՝ մասնակցելու վարկանիշային աշխարհի գավաթին

Հայաստանում տեղումների դադար է, ջերմաստիճանը կբարձրանա 8-10 աստիճանով

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ի տնօրենը հրաժարականի դիմում է ներկայացրել

200 եվրո՝ 200 հազար դրամի փոխարեն. առցանց անմաքս առևտրի շեմը ենթարկվել է փոփոխության

Սյունիքի մարզում դատավոր է նշանակվել

Իրավապահները խուզարկում են Ժիրայր Սեֆիլյանի ու «Բևեռ»-ի մյուս անդամների բնակարանները

Նոր Նորքի ոստիկանական բաժին ներխուժելու դեպքի շրջանակում խուզարկություն է անցկացվում ավելի քան 40 վայրում

Հորը ծեծելու, հարևանուհիներից մեկին սպանելու համար մեղադրվող տղամարդը հաշվառված է եղել հոգեկան առողջության կենտրոնում

Երևանում թմրամոլության և ապօրինի թմրաշրջանառության մի շարք դեպքեր են բացահայտվել (տեսանյութ)

Մարտի 30-ից 11 բանկի քարտապան կարող է օգտվել կենսաթոշակի և նպաստի հետվճարի ծրագրից. որոնք են դրանք

«Երևան ավտոբուս» ընկերության տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել

Զատկին ընդառաջ ՍԱՏՄ-ը վերահսկողական միջոցառումներ է իրականացնում ձվի շուկայում

Միաժամանակ մի քանի հոդվածով հետախուզվող տղամարդը ներկայացել է ոստիկանության բաժին

Կարեն Գիլոյանը հետևել է հեծանվուղու և մարզադպրոցի կառուցման աշխատանքներին

Գևորգ Պապոյանը Կորեայի ԱԳ փոխնախարարին ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը

Փորձ է արվել Աբու Դաբիից Հայաստան ներմուծել առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ

Ինչ թեմայի շուրջ է կենտրոնանալու Բրյուսելում ԱՄՆ-Հայաստան-ԵՄ հանդիպումը. Միլլերը մանրամասներ է հայտնել

Երբ է սպասվում դեղձենու մասսայական ծաղկումն Արարատյան դաշտում

«Քո կառուցած շենքից տեսանելի է իմ տան անցուդարձը». Գագիկ Բեգլարյանը սպառնացել, հայհոյել է «Կապիտալ պլյուս»-ի տնօրենին

Առաջիկա շաբաթներին հնարավոր հարձակման մասին խոսակցությունները չափազանցված են. Սարգսյանը մանրամասնել է

Խուզարկել են գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի տունը, առգրավել համակարգիչ, տեսախցիկներ

Հայաստանն արգելափակել է Վլադիմիր Սոլովյովի հաղորդումների հեռարձակումը ՀՀ տարածքում

Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար փակ է

Լեհաստանը զորքեր կուղարկի Ֆրանսիա

Երևանում թալանել են «Տոյոտա Երևան»-ի վաճառքի բաժնի ղեկավարի «Տոյոտա»-ները

Ոչ միայն դեղերը, այլև վիտամինները, սննդային հավելումները պետք է պահվեն երեխաների համար անհասանելի վայրում. ԱՆ

Այրվել է վագոն-տնակ՝ ներսում եղած իրերով

Ֆրանսիայի հետախուզական ծառայությունները խորհուրդ են տալիս չեղարկել Օլիմպիական խաղերի բացման արարողությունը

Երևանի և 2 մարզի որոշ հասցեներ մի քանի ժամով կհոսանքազրկվեն

Բախվել են «Նիսսան» և «ՎԱԶ» մակնիշի ավտոմեքենաներ