Հաստատվել է պետական ուսումնական հաստատությունների անվանակոչման նոր կարգը

30/01/2021 schedule12:27

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանով հաստատվել է պետական ուսումնական հաստատությունների անվանակոչության կարգը:

Անվանակոչման ընթացակարգի մասին հաղորդագրություն է տարածել նախարարությունը:

Ըստ ներկայացված նախագծի` պետական ուսումնական հաստատության անվանակոչման մասին որոշումներն ընդունում է ուսումնական հաստատության լիազոր մարմինը՝ ըստ ենթակայության։

Դասասենյակների, կաբինետների և դահլիճի անվանակոչման մասին որոշումներն էլ ձայների մեծամասնությամբ ընդունում է մանկավարժական խորհուրդը։

Անվանակոչման առաջարկություններ կարող են ներկայացնել ՀՀ պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինները, ուսումնական հաստատությունը, հասարակական կազմակերպությունները, իրավաբանական և ֆիզիկական անձինք:

Առաջարկությունը պետք է պարունակի տեղեկություններ հաստատության հասցեի, առաջարկվող և գործող անվանումների մասին, ինչպես նաև ունենա հիմնավորում: Պարտադիր է նաև համայնքի և ուսումնական հաստատության (կոլեգիալ կառավարման մարմնի՝ խորհրդի, մանկավարժական և ծնողական խորհուրդների) համաձայնությունը, որի բացակայության դեպքում անվանակոչության առաջարկությունը չի կարող քննարկվել: Առաջարկը ստանալուց հետո լիազոր մարմինը մեկամսյա ժամկետում քննարկում և ընդունում է որոշում:

Անվանափոխումը մերժելու դեպքում նշվում են պատճառները: Հաստատելու դեպքում 3 աշխատանքային օրվա ընթացքում անվանափոխման որոշումը տրամադրվում է ուսումնական հաստատությանը` կանոնադրության մեջ փոփոխություն կատարելու և պետական ռեգիստր ներկայացնելու նպատակով:

Ում անվամբ կարող է կոչվել ուսումնական հաստատությունը

Ուսումնական հաստատությունները կարող են անվանակոչվել պետական, հասարակական, զինվորական նշանավոր գործիչների, գիտության և մշակույթի ներկայացուցիչների, այլ նշանավոր անհատների կամ որոշակի շրջանում տեղի ունեցած պատմական իրադարձությունների անուններով, տարեթվերով կամ ամսաթվերով: Հաստատությունը կարող է կոչվել նաև ֆիզիկական անձանց և ոչ առևտրային կազմակերպությունների անուններով, եթե դրանք նշանակալից ներդրում ունեն պետական ուսումնական հաստատության հիմնադրման, վերակառուցման, վերազինման և նորոգման գործում:

Դպրոցը նշանավոր որևէ անհատի անվամբ կարող է անվանակոչվել նրա մահվանից առնվազն 5 տարի հետո: Նոր անվանափոխում` առնվազն 20 տարի հետո:

Հաստատության անվանումը կարող է փոփոխվել անվանակոչումից առնվազն 20 տարի հետո՝ համապատասխան հիմնավորումների առկայության դեպքում: Բացառիկ դեպքերում անվանման փոփոխությունը կարող է քննարկվել ավելի վաղ ժամկետում։

Ուսումնական հաստատությունները կարող են անվանակոչվել թվային և անվանական կարգով: Ուսումնական հաստատությունների թվային անվանակոչման դեպքում ուսումնական հաստատության թվային անվանմանը պետք է նախորդի համայնքի կամ բնակավայրի անունը (օրինակ՝ Երևանի Եղիշե Չարենցի անվան թիվ 67 հիմնական դպրոց կամ Երևանի թիվ 186 հիմնական դպրոց)։

Ուսումնական հաստատությունների բաղադրյալ անունների ինչպես գոյական, այնպես էլ ածական լրացումները՝ իբրև հատուկ անուններ, այլ լեզուներով գործածվելիս չեն կարող թարգմանվել:

Անվանում տալու դեպքերը

Հաստատությանն անվանումներ (անվանական կամ թվային) տրվում են.

նոր կառուցվող կամ հիմնադրվող, անանուն և միայն թվային անվանում կրող ուսումնական հաստատություններին,

ուսումնական հաստատությունների անվանումները կանոնավորելու, ինչպես նաև այն դեպքերում, երբ առկա է ուսումնական հաստատության անվանումը փոխելու որոշում:

Նախարարությունը նշում է, որ իրավական նոր կարգավորման նպատակն է անվանակոչությանը և անվանափոխությանն առնչվող գործընթացները կազմակերպել արդյունավետ ու անաչառ` հիմքում դնելով կրթական ընդհանուր քաղաքականությունը, սահմանելով համապատասխան չափորոշիչներ և ընդհանուր սկզբունքներ։

Տպել
1411 դիտում

ԱԺ պատգամավոր Գառնիկ Դանիելյանը ակցիայի վայրից տեղափոխվել է հիվանդանոց

Ռուսաստանում մեկնաբանել են Հայաստանի և Ադրբեջանի միջև առաջին սահմանային սյան տեղադրումը

Բերման են ենթարկվել Էդգար Ղազարյանը, Նաիրա Զոհրաբյանն ու Երևանում կազմակերպված ակցիայի այլ անդամներ

Տավուշում ԵԿՄ մեքենան վնասելու, խուլիգանության գործով ձերբակալված «Մարտական եղբայրության» հիմնադիրը կալանավորվել է

Ապրիլի 17-22-ին գրանցված առավելագույն ջերմաստիճանները գերազանցել են բոլոր պատմական արժեքները. անոմալ տաքը կպահպանվի

Քանի դեռ ժողովրդին ոչ մի բան չունեն առաջարկելու, 20, 30, 40 հոգով հավաքվելու են գոռգռան և գնան տներով. Սիմոնյան

Վազգենը որ գար, կասեր՝ «արա, ամբողջ կյանքում «наша раша»-ի տակ տնքալով պարողը իրավունք չունի սահմանից խոսել. Խաչատրյան

ԱԺ Հայաստան-Ֆրանսիա բարեկամական խումբը ֆրանսիացի գործընկերների հետ քննարկել է երկուստեք հետաքրքրության հարցեր

Դրսից թելադրված բան է․ Սիմոնյանը մանրամասնեց, թե ովքեր են ՀՀ-ում ընդդիմախոսները

Հայաստանը դիմացել է, նա գրում է իր և իր ժողովրդի ապագան. Ֆրանսիայի վարչապետ

12 կմ արդեն սահմանազատված է, թե Ալիևը ՌԴ-ի ու Թուրքիայի հետ սակարկելու համար ինչ կասի, չի հետաքրքրում․ Սիմոնյան

Ադրբեջանցին զարթնելու է, տենա՝ եռագույնը ծածանվում է Կզըլ Հաջիլիի բարձունքի վրա, դրա մասին ինչո՞ւ չեք խոսում. Սիմոնյան

Տեղեկատվական հոսքերով փորձ է արվում հրամցնել, թե բազմաթիվ, այդ թվում՝ միջպետական ճանապարհներ են փակ. Չախոյան

ՌԴ ԱԳՆ-ն ափսոսանք է հայտնել, որ Հայաստանում շարունակում են «ՀԱՊԿ-ի հասցեին հրապարակային քննադատություն թույլ տալ»

Ով ինտերնետ մուտք ունի, ասում է՝ հանձնում են, գնաս վզից բռնես, սկսում է հեքիաթներ պատմել․ Սիմոնյան

Մենք միշտ Հայոց ցեղասպանությունն ընկալել ենք որպես մեր սեփական ցավ ու դժբախտություն. Զախարովա

Պատրաստ եմ վարչապետի հետ կիսել պատասխանատվությունը․ Անահիտ Ավանեսյան

Աստիճանաբար կտաքանա մի քանի աստիճանով. արևոտ, առանց տեղումների օրերը կշարունակվեն

Գերասիմ Վարդանյանը բերման է ենթարկվել

«Ծիծեռնակաբերդ»-ում Աննա Հակոբյանի և դստեր դեպքով քննչականում քրեական վարույթ է նախաձեռնվել․ կան ձերբակալվածներ

Վանաձոր և Ագարակ քաղաքների որոշ հասցեներում վթարային ջրանջատում է

Եթե դեմ են​ ՌԴ սահմանապահ ծառայությունը, թող բաց ասեն, Հայաստանն առանց մեր համաձայնության չի կարող խաչմերուկ լինել. Ալիև

Քուվեյթը ողջունել է հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման գործընթացը

36 ժամով կդադարեցվի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի գազամատակարարումը

Մեր իրականության մեջ համարվում է լավություն, երբ երեխային ավելի բարձր գնահատական է նշանակվում, քան գիտելիքն է. վարչապետ

Մեթոդական առումով սխալ է, որ ասում ենք կրիպտոարժույթ, կողքը կամ թմրանյութ է, կամ կաշառք, կամ փողերի լվացում. վարչապետ

Քաշքշել են միմյանց, հարվածել, այնուհետ 16-ամյա պատանիները դանակահարվել են

Գորիսում արյան փոխներարկման կայան կստեղծվի

2 օրում ՀՀ ավտոճանապարհներին վթարների հետևանքով զոհվել է 1, վնասվածք ստացել՝ 24 մարդ

Գրականության և պատմության քննությունները միավորվել են․ ինչպես են նոր չափորոշիչներով դրանք հանձնվելու (տեսանյութ)

ՀՀ-ում կան տասնյակ ընկերություններ, որոնք կանխիկ շրջանառության արդյունքում կարողանում են ձևակերպել կրիպտոակտիվ. Սարգսյան

Բողոքի ակցիայի մասնակից կինը ոստիկանի հասցեին հնչեցրել է սեռական բնույթի հայհոյանք, ոտքերով ու ձեռքերով հարվածել նրան

ՀՀ շրջանավարտները դպրոցի ավարտական քննությունների միավորները կօգտագործեն բուհ ընդունվելու համար․ նախարարը մանրամասնում է

Սահմանին կատարվողը ցույց է տալիս, որ մենք առանց միջնորդների կարող ենք համաձայնության գալ. Ալիև

Հայտնի են զորակոչի և զորացրման օրերը

Դեսպան Փոլադյանն Ալժիրի ԱԳ նախարարին է ներկայացրել Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացող խաղաղության գործընթացը

Ընտանիքի հասցեին վիրավորանք են հնչեցնում նրանք, ովքեր ոչ քննադատության փաստարկ ունեն, ոչ էլ դաստիարակություն. Իոաննիսյան

Երևան-Երասխ ավտոճանապարհի երթևեկությունը այրվող անվադողերով խաթարելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

Երևանում հայտնաբերվել են կողաշրջված մոպեդներ. 22-ամյա մոպեդավարը հիվանդանոցում մահացել է

Հայտնի է «Երևանի մարաթոն» ամենամյա վազքի մրցման անցկացման ժամկետը