Խոսքը ոչ թե Շուշիի ծագումնաբանությանն էր վերաբերում, այլ 1992 թվականի ստատուս քվոյով առկա կարգավիճակին. Նիկոլ Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի ուղիղ եթերում այսօր խոսել է Կառավարության հարցուպատասխանի ժամանակ Շուշիի վերաբերյալ իր հնչեցրած հայտարարության և այն լրատվական դաշտում մանիպուլացնելու մասին:

Վարչապետն ընդգծել է. խոսքը վերաբերել է ոչ թե քաղաքի հիմնադրմանը, ծագումնաբանությանն, այլ ընթացիկ կարգավիճակին:

«Սա շատ լավ առիթ է, ցույց տալու համար, թե այսօր Կառավարության դեմ լրատվական ինչպիսի մանիպուլիացաներ են տեղի ունենում:

Վերջին շրջանում աղմկահարույց վենագրերից ու հարցերից էր, թե ես իբր հայտարարել եմ, որ Շուշին հայկական քաղաք չէ:

Ինչ առիթով է խոսվել այդ մասին: Խոսվել է, երբ Կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ արել եմ հետևյալ արտահայտությունը, մեջբերում եմ. «Ընդհանրապես չի եղել քննարկման մի այնպիսի տարբերակ ոչ միայն հիմա, ընդհանրապես բանակցային գործընթացի ողջ ընթացքում, որ Ադրբեջանի փախստականները Շուշի չվերադառնան, իսկ Շուշին հակամարտությունից և ազատագրումից առաջ ունեցել է 90 և ավելի տոկոս ադրբեջանական բնակչություն:

Այսինքն դուք ուզում եք ասել, որ 90 և ավելի տոկոս ադրբեջանցի բնակչություն ունեցող Շուշի քաղաքը հայկական է իր այդ կարգավիճակո՞վ»:

Եվ ահա, այս արտահայտությունն օգտագործելով, ոմանք պնդում են արել, թե ես պնդում եմ, որ Շուշին հայկական քաղաք չէ:

Ազգային ժողովի ամբիոնից այս խոսակցությունը բացել եմ մի պարզ պատճառով, որովհետև պատգամավորն ինձ հարցրել է հետևյալը. ՌԴ նախագահը ձեզ առաջարկել է շատ ավելի շահեկան պայմաններով կանգնեցնել պատերազմը՝ Շուշին մնալով մեր վերահսկողության ներքո: Այսինքն հայկական այդ կարգավիճակով:

Ես պատասխանել եմ պատգամավորի՝ Շուշին մնալով մեր վերահսկողության ներքո պատերազմը կանգնեցնելու պայմաններում, հարցին:

Պատերազմի ընթացքում եղել է խոսակցություն պատերազմը կանգնեցնելու տարբերակների մասին, և երբ որ ադրբեջանական կողմը նաև այլոց շարքում պայման է առաջադրել Շուշի քաղաք ադրբեջանցի փախստականների վերադարձի վերաբերյալ, ըստ էության խոսքը վերաբերում էր 1992 թվականի ժողովրդագրական ստատուս քվոն վերականգնելու հնարավորության մասին:

Այսինքն, մենք, երբ որ համաձայնվել էինք, որ պետք է պատերազմը կանգնեցնել, առաջ եկավ նոր պայման, որ Շուշի քաղաք պետք է վերադառնան ադրբեջանցի փախստականները՝ համաձայն 1992 թվականի, այսինքն Շուշիի ազատագրումից առաջ գոյություն ունեցած ստատուս քվոյի:

Իսկ դրա համաձայն,1992 թվականի արձանագրության համաձայն, առաջարկվում էր, որ մենք արձանագրենք, որ Շուշիում պետք է լինի 90 և ավել տոկոս ադրբեջանական բնակչություն: Ավելի կոնկրետ՝ 96 տոկոս:

Եվ, երբ որ սա պարզ դարձավ, ինձ շատերը հրապարակային մեղադրում են, որ տարբերակ է եղել Շուշին կարգավիճակով մնա հայկական, ես այդ հնարավորությունը չեմ օգտագործել:

Ես էլ ընդամենն արձագանքել եմ այդ իրողությանը: Թե այդ ովքեր են, որ համարում են, երբ որ Շուշիում լինի 90 տոկոս ադրբեջանական բնակչություն և իր այդ կարգավիճակով քաղաքը համարվի հայկական վերահսկողության ներքո, ինչպես պատգամավորն էր հարցնում:

Խոսքը կարգավիճակի մասին է, ոչ թե ծագումնաբանության: Մենք պատմական հարց չենք քննարկել, այլ քննարկել ենք կոնկրտ ընթացիկ իրավիճակ, երբ որ պատերազմը կանգնեցնելու նախապայման է առաջարկվել 92 թվականին առկա ժողովրդագրական իրավիճակի և ստատուս քվոյին համապատասխան, ինչը իմ կարծիքով չէր կարելի համարել, որ 96 տոկոս ադրբեջանական բնակչություն կա Շուշիում, առանց Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի ճշգրտման:

Ոչ թե քաղաքի ծագումնաբանությանն է վերաբերում, այլ պատերազմը կանգնեցնելու պայմաններում ինչ ժողովրդագրական ատատուս քվո հաստատելու մասին է խոսքը:

Ես այլ մանրամասների մեջ չեմ խորանա, ընդամենը ցույց տվեցի լրատվաան մանիպուլիացիայի շատ կոնկրետ օրինակ, իսկ դուք գտեք թե այս հարցուպատասխանի հետ լրատվական դաշտում ում ջանքերով ինչ է տեղի ունեցել»:

Տպել
1238 դիտում

Մի շարք մարտահրավերների դեմ պայքարում համագործակցության հետագա ամրապնդման հույս եմ հայտնում. ՌԴ գլխավոր դատախազ

Մեղադրանք է առաջադրվել ոստիկանության ծառայողներին կաշառք տված քաղաքացիներին. քրգործերի նախաքննությունն ավարտվել է

Ազգային ժողովի Բաղրամյան պողոտայի մուտքն արդեն բաց է

Կյանքից հեռացել է անվանի վիրաբույժ Բաբկեն Նասիբյանը

50-ամյա տղամարդն ու որդին ծեծել են Հարկադիր ծառայության բաժանմունքի պետին ու դիմել փախուստի

«Քաղաքացիական պայամանագիր» խմբակցության պատգամավորները մեկնաբանում են երեկ ԱԺ-ում տեղի ունեցած միջադեպը

Արդյոք ԵՊՀ ռեկտորի պաշտոնում Հովհաննես Հովհաննիսյանից բացի այլ մարդ կառաջադրվի՞, թե՞ ոչ

Արաբկիրի փողոցներից մեկով կոյուղաջուր է հոսում. «Վեոլիա Ջրից» պնդում են՝ պատճառը բնակիչների անբարեխիղճ պահվածքն է

Տղամարդը 34-ամյա ընկերուհուն սպանել է՝ իմանալով այլ մարդու հետ կապի մասին. գործը դատական փուլ է հասել

Ներքաղաքական գզվռտոցի պատճառով երբևէ չենք բոյկոտել աշխատանքը դրսում, ամոթ ձեզ. Սամսոնյանը՝ ընդդիմադիր խմբակցություններին

Վերականգնվել են Ծովագյուղ-Շողակաթ-Վարդենիս ավտոճանապարհի երկու փլվածքները

Կալանք է դրվել Սեյրան Օհանյանի, նրա կնոջ, Սերժ Սարգսյանի թիկնազորի նախկին պետի և նրանց մերձավորների գույքի վրա

Մահացել է «Միություն ընդդեմ ցեղասպանության» կազմակերպության նախագահ Ալի Էրթեմը

Հաստատվել է ուսումնական հաստատություններին դասագրքերով ապահովելու կարգը

«Բուրգըրի»-ն կվերսկսի գործունեությունը. հանրային սննդի օբյեկտի ամբողջ տարածքը ենթարկվել է մանրակրկիտ ախտահանման

«Նաիրիտի» աշխատակիցները բողոքի ակցիա են իրականացնում Կառավարության դիմաց

Մեզ համար անսպասելի էր Բաքվի հայտարարությունը. Մհեր Գրիգորյանը ներկայացրել է եռակողմ խմբի աշխատանքների ընթացքը

ԱԺ-ն կողմ քվեարկեց ՀՀ ոստիկանության և ՌԴ ներքին գործերի նախարարության միջև տեղեկատվության փոխանակման մասին համաձայնագրին

ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ

Կորոնավիրուսի դեմ չպատվաստված կամ չթեստավորված աշխատողներն աշխատանքից կազատվեն. նախագիծը առաջին ընթերցմամբ ընդունվեց

Հայաստանում վերջին 1 օրում կորոնավիրուսի 410 նոր դեպք է հաստատվել, գրանցվել՝ 10 մահ

Հոնկոնգի համալսարանի հետազոտողները հրապարակել են կորոնավիրուսի «Օմիկրոն» շտամի մանրապատկերները (լուսանկար)

Արարատ Միրզոյանը կմեկնի Ֆրանսիա

36 ժամ ջուր չի լինելու Քանաքեռ-Զեյթուն և Արաբկիր վարչական շրջաններում

Այլ տարբերակ մենք չունենք, դա լինելու է ՌԴ խաղաղապահ առաքելության շրջանակներում. ԱՀ նախագահը՝ անվտանգության մասին

Վերսկսել աշխատանքները, խուսափել սադրանքներից. ԵԱՀԿ ՄԽ համանախագահները հանդես են եկել Ղարաբաղի վերաբերյալ հայտարարությամբ

Հայաստանում մինչև տարեվերջ նախատեսվում է հիմնել ԱԹՍ կրթական լաբորատորիաներ. Սեդրակ Վարդանյան

Հաագայի դատարանը բավարարել է Հայաստանի գրեթե բոլոր պահանջները և մերժել Ադրբեջանի պահանջների մեծ մասը․ Եղիշե Կիրակոսյան

Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ պատվիրակություն է գործուղվում Փարիզ

Խոսել են անհանգստացնող բոլոր հարցերի մասին. Պուտինի ու Բայդենի հանդիպումը տևել է 2 ժամ

Էրդողանի այցի ընթացքում Թուրքիայի և Կատարի միջև 15 փաստաթուղթ է ստորագրվել

Հայաստանի 7 մարզերի և Երևանի մի մասում մի քանի ժամով հոսանքազրկում է սպասվում

Հրդեհ Լոռու մարզի Դսեղ գյուղում. այրվել են անասնագոմն ու ներսում կուտակված անասնակերը

Ես ալ շվի կածեի, շվին մնաց ավերակների տակ. լիբանանահայ երաժիշտը փնտրում է գյումրեցուն, ում տարիներ առաջ սրինգ է նվիրել

Գնել Սանոսյանը մասնակցել է ԱՄՆ տնտեսական քարտուղարության կազմակերպած «Կանաչ էներգիայի Հարավային Կովկասի ֆորում»-ին

Լիանա Սիմոնյանն ազատվել է Ազգային ժողովի նախագահի օգնականի պաշտոնից եւ նշանակվել խորհրդական

Մխիթար Զաքարյանի գործը քննող դատավորը նրա մտերիմ ընկերն է. վերջիններիս կապը բացահայտվելուց հետո նա ինքնաբացարկ է հայտնել

Իսպանական հեղինակավոր թերթը լավագույն զբոսաշրջային ուղղություններում ներառել է Հայաստանը

Զորամասերից մեկում անցկացվել են անվտանգության կանոնների պահպանման պարապմունքներ

ԱԺ-ն հյուրընկալել է Հայաստանի մարզերի, սահմանամերձ գյուղերի երեխաներին