Հետպատերազմական շրջանում կավելանան ընտանեկան բռնության դեպքերը․ իրավապաշտպանի կանխատեսումը

31/01/2021 schedule15:50

2020 թվականի կորոնավիրուսային սահմանափակումների պայմաններում աշխարհի տարբեր երկրներում, այդ թվում Հայաստանում, արձանագրվեց ընտանեկան բռնության դեպքերի աճ: Այս տարի իրավապաշտպանները նույնպես ահազանգում են՝ Հայաստանում Արցախյան երկրորդ պատերազմի հետևանքով  ընտանեկան բռնության ավելի մեծ ռիսկ կա, որովհետև ունենք տրավմատիկ հասարակություն։

Ընտանիքներում բռնությունից տուժածներին աջակցող «Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության» կոալիցիայի ներկայացուցիչ Զարուհի Հովհաննիսյանի խոսքով, ընտանեկան բռնությունը այսօր առկա մարտահրավերներից մեկն է, հատկապես հիմա։ «Մենք գիտակցում ենք, որ հիմա ավելանալու է ընտանեկան բռնությունների թիվը, պայմանավորված նրանով, որ այն տղամարդիկ, որոնք մասնակցել են պատերազմին, առանց որևէ վերականգնողական ծրագիր անցնելու վերադարձել են ընտանիք։ Եվ դա բերելու է նրան, որ այդ ընտանիքները, փաստացի,  կրելու են այդ ողջ տրամվատիկ իրավիճակի սարսափելի բեռը», - նշում է Հովհաննիսյանը:

Ըստ նրա, հիմա հստակորեն կան ահազանգեր, երբ ամուսինները պատերազմից  վերադառնալով` գտնվում են նյարդային լարված վիճակում, չեն կարողանում խաղաղ պայմաններում իրենց դերը և իրենց ամբողջ հոգեկան աշխարհը հանգստացնել և վերականգնել:

Զարուհի Հովհաննիսյանի գնահատմամբ` հիմա որոշ ընտանիքներում, որտեղ ամբողջ պատասխանատվությունը ընկնելու է կանանց վրա, կինը հնարավոր է ամեն ինչ չհասցնի, և որոշ տղամարդկանց մոտ ուշադրության պակասը կարող է բռնություն կիրառելու պատճառ դառնալ:

«Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության» կոալիցիայի ներկայացուցչի խոսքով, ընտանիքներում բռնությունից և ագրեսիայից որոշակի առումով հնարավոր կլինի խուսափել, եթե պատերազմին մասնակցած անձիք անցնեն վերականգնողական ծրագիր, որը, ըստ Հովհաննիսյանի, չկա  հայաստանյան որևէ կազմակերպության կամ նախարարության ծրագրերում․ «Մենք սոցիալական աջակցության ինստիտուտներում չունենք այդ ծրագրերը, որոնք արտերկրում ցանկացած նման խոշոր  բռնությունից հետո, ինչպես օրինակ պատերազմը կամ զինված  հարձակումն է, տրամադրում է վերականգնողական ծրագիր, որպեսզի այդ ամբողջ բռնությանը մասնակից անձինք դա չբերեն ընտանիք»,- ասաց նա։

Ըստ Զարուհի Հովհաննիսյանի, հիմա դժվար է նաև նշել, թե ինչպիսին կլինի ոստիկանության արձագանքը, երբ բռնության վերաբերյալ ահազանգ լինի այն ընտանիքներից, որտեղ եղել է ռազմական գործողություններին մասնակից անձ:

Հիմա շատ բարդ փուլ ենք մտնում, հավելում է իրավապաշտպանը, և նշում` ընտանեկան բռնությունը աճելու է,  որովհետև մարդիկ խորը տրամվա են ապրել և որևէ մասնագիտական օգնությամբ դա չեն  հաղթահարել: «Մյուս կողմից մենք ունենալու ենք երկու ծայրահեղություններ` մի կողմից հասարակական պարսավանքը, եթե  կինը բարձրաձայնի բռնության մասին, մյուս կողմից, եթե  նույն կինը չդիմի որևէ տեղ և  չստանա  որևէ աջակցություն, որովհետև փառք Աստծո իր ամուսինը վերադարձել է ռազմի դաշտից», - ասաց հասարակական կազմակերպության ներկայացուցիչը:

Պատերազմից վերադարձածների հոգեբանական վերականգնողական ծրագիր չկա, օրինակ, Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունում, որտեղից մեզ հետ զրույցում նշեցին՝ «Այդ ծրագրերը նախարարության տիրույթում չեն»։ Փոխարենը, վերականգնողական ծրագրեր պատերազմից հետո սկսել է տրամադրել առողջապահության նախարարությունը։ Առողջապահության նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Լիլիթ Բաբախանյանը «Հայկական ժամանակին» փոխանցեց՝  որոշ հասարակական կազմակերպություններ՝ մասնավորապես «Հայկական հոգեբուժական ասոցիացիան», այլ կազմակերպությունների հետ միասին, համագործակցելով  առողջապահության նախարարության հետ՝ վերականգնողական աջակցություն է տրամադրում ինչպես պատերազմից վերադարձած անձանց, այնպես էլ նրանց և անհետ կորած զինվորների ծնողներին։ «Ասոցիացիայի, կազմակերպությունների ներկայացուցիչները համագործակցելով մեզ հետ, այցելում են բժշկական կենտրոններ, հասկանում՝ ով այդ ծրագրի կարիքն ունի, և սկսում են աշխատել նրանց հետ՝ տրամադրում հոգեբանական աջակցություն։ Ինչպես նաև գործում է թեժ գիծը, որը խորհրդատվական ծառայություն է մատուցում», - նշեց Լիլիթ Բաբախանյանը։

Հավելենք, որ Հայաստանում, ըստ ՀՀ ոստիկանությունից ստացված տվյալների, 2020 թվականի առաջին 6 ամիսների ընթացքում քննվել է ընտանիքում բռնության 246 դեպք, որը 6-ով ավելի է 2019թ. նույն ժամանակահատվածի համեմատ: 58 դեպքով հարուցվել է քրեական գործ, որը 4-ով ավելի է նախորդ տարվա առաջին կիսամյակի համեմատ: ՀՀ քննչական կոմիտեի վարույթում էլ` 2020թ. առաջին կիսամյակի ընթացքում քննվել է ընտանեկան բռնության վերաբերյալ 395 քրեական գործ, նախապատրաստվել է 211 նյութ:

«Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության» կոալիցիայի ստացած ահազանգերի վերլուծության տվյալների համաձայն էլ ՝ 2020 թվականին՝ կորոնավիրուսային սահմանափակումներով պայմանավորված  ընտանեկան բռնության և այլ խնդրով ստացված ահազանգերը գրանցել են 30 տոկոս աճ, ամռան էլ, երբ ավելի խիստ էին այդ սահմանափակումները, գրանցվել է 50 տոկոս աճ:

Մերի Խաչատրյան

Տպել
2631 դիտում

Երևանում քամին տանիքի թիթեղներ է պոկել, ծառ տապալել

Արտակարգ դեպք Երևանում․ հիմնական դպրոցներից մեկում 14-ամյա երեխան ատրճանակով կրակել է 15 տարեկան աշակերտների վրա

ՀՀ-ի համար սա խաղաղ և լեգիտիմ ճանապարհով տարածքային ամբողջականության վերականգնման գործընթացի սկիզբ է․ Խաչատրյան

2017-ին «Սևան ազգային պարկ»-ում առանձնապես խոշոր չափով հափշտակությունների, փողերի լվացման բազմադրվագ դեպքը բացահայտվել է

Վիճաբանության ժամանակ 38-ամյա տղան դանակի մի քանի հարված է հասցրել հորը․ վերջինս հիվանդանոցում մահացել է

Արարատի մարզում ապօրինի ընդերքօգտագործման հետևանքով պատճառված 13 մլն 736 հազար դրամի վնասն ամբողջությամբ վերականգնվել է

Դոլարն ու եվրոն կրկին էժանացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 20-ին

ՄԱԿ գլխավոր քարտուղարն ուշադիր հետևում է Հայաստանի ու Ադրբեջանի ձեռք բերած սահմանազատման համաձայնությանը և ողջունում

Նյու Յորքի դատարանի դիմաց երիտասարդն ինքնահրկիզվել է (տեսանյութ)

Հայաստանի գյուղերից, տարածքներից զիջելու մասին ցանկացած խոսակցություն լկտի սուտ է․ Հակոբ Արշակյան

Ողջունում ենք Հայաստանի և Ադրբեջանի՝ Ալմա Աթայի հռչակագիրը սահմանազատման հիմք ընդունելու հայտարարությունը․ Բլինքեն

Այդ 4 գյուղը կեղծ օրակարգ է, կեղծ նարատիվ, որը, ցավոք, նաև ՀՀ սահմաններից դուրս է օգտագործվում․ Արայիկ Հարությունյան

Ոսկեպարի ճանապարհի դելիմիտացիայի հարցն առայժմ օրակարգում չէ․ վարչապետն ականջալուր է եղել ոսկեպարցիների մտահոգությանը

Հայաստան-Ադրբեջան սահմանին ԶՈՒ-ն երբ իր տեղը կզիջի սահմանապահներին․ Հարությունյանն ասաց՝ ինչ քննարկումներ են լինելու

ՀՀ իշխանությունները մեզ տեղյակ են պահել, որ համաձայնությունը ձեռք է բերվել միջազգային սահմանի հիման վրա․ Իրանի դեսպան

Ինչու հայ-ադրբեջանական սահմանազատման գործընթացը մեկնարկեց Տավուշից․ Արայիկ Հարությունյանը մանրամասնել է

Գոյություն չունի «Տավուշից տարածքներ հանձնելու» թեմա, համատեղ հայտարարության մեջ նշվում են գյուղերի անունները․ Գրիգորյան

Ռուսաստանը, ՀԱՊԿ-ը չեն ճանաչում Հայաստանի տարածքային ամբողջականությունը. Լավրովի «ինքնախոստովանությունը»

Այս բարդ գործընթացում պետք է լինենք առավել քան զգոն, տուրք չտանք մանիպուլյացիաներին ու կեղծ տեղեկատվությանը․ Մինասյան

Հուսադրող լուրեր կան Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման գործընթացի մեկնարկի վերաբերյալ․ Կլաար

Ովքեր դեմ են փոխհամաձայնեցված սահմանազատմանը, փորձում են պատերազմի մեջ ներքաշել Հայաստանը, վերածել ծայրագավառի․ Չախոյան

Վարչապետը Զառի միջնակարգ դպրոցի աշակերտների հրավերով ներկա է գտնվել «Պապ թագավոր» ներկայացմանը

Եթե Ստեփանակերտում ոչ թե «քֆուրով» որոշում ընդունող, այլ ադեկվատ իշխանություն լիներ, կսահմաներ ԼՂ շփման գիծը․ Աթանեսյան

Մենք ԵՄ-ի հետ սկսում ենք սերտ համագործակցության նոր ճանապարհ․ Արարատ Միրզոյան

Խաղաղության գործընթացը հիմնականում բաղկացած է որոշումներից, որոնք դուրս են «հակամարտելու» տրամաբանությունից․ Թորոսյան

Շուտով հայտնի ուժերը «մետոձիչկաները» կստանան, ու 10 կոպեկանոց լացի նոր եթերաշրջանը կհամարենք բացված․ Ալեքսանյան

Հայաստանը կստանա հնարավորություն սահմանազատման գործընթացը կազմակերպել քաղաքակիրթ և լեգիտիմ ընթացքով․ Ղազարյան

Աշխարհի գավաթ․ մարմնամարզիկ Վահագն Դավթյանը Փարիզի Օլիմպիական խաղերի ուղեգիր է նվաճել

Կողմերը կառաջնորդվեն Ալմա Աթայի 1991թ. հռչակագրով, մի բան, որից Ադրբեջանը արդեն տևական ժամանակ խուսափում էր․ Եղոյան

Հուսանք՝ այցից հետո կհայտնվի մեր հարաբերությունների զարգացման «ճանապարհային քարտեզ»․ Միրզոյանի հարցազրույցը Arab News-ին

Վկան գլխի ճակատային մասով 3 անգամ հարվածել է աշխատասեղանին․ ինչ է կատարվել Շենգավիթի քննչական բաժնում

Սահմանազատման հանձնաժողովների հրապարակած փաստաթղթում երկու բավականին դրական և հուսադրող միտում տեսա․ Արամ Սարգսյան

Առաջին անգամ կա հնարավորություն ունենալ սահմանազատված պետական սահման, որտեղ կտեղակայվեն սահմանապահներ. Հովհաննիսյան

Ողջունում ենք Հարավային Կովկասի վերաբերյալ «Մեծ յոթնյակի» երկրների ԱԳ ղեկավարների հայտարարությունը․ Արարատ Միրզոյան

Սեփական տան լոգարանում հայտնաբերվել է ՊՆ N զորամասի ջոկատի հրամանատարի 31-ամյա տեղակալի դին

Եթե հայ-ադրբեջանական հանձնաժողովի ձեռք բերած պայմանավորվածությունը կյանքի կոչվի, կլինի լուրջ հաջողություն. Իոաննիսյան

Հանձնաժողովների պայմանավորվածության մեջ չափազանց կարևոր է Ալմա-Աթայի սկզբունքի շուրջ համաձայնությունը. Խանդանյան

Կապան-Քաջարան ճանապարհահատվածում հարկադիր քարաթափում է իրականացվել

«Մեծ յոթնյակը» պետք է հրաժարվի Հայաստանի և Ադրբեջանի նկատմամբ հավասարական մոտեցումներից․ Գարդման-Շիրվան-Նախիջևան

Տավուշի մարզի ոչ մի սանտիմետր չի կարող տրվել որևէ մեկին, ՀՀ տարածքային ամբողջականությունը պաշտպանված է․ Կոնջորյան