Նովա․ Հայաստանը, հավանաբար, կովկասյան հովազի բազմացող զույգ կունենա (տեսանյութ)

29/01/2021 schedule19:04

Կովկասյան հովազի մինչ այժմ չնկարահանված առանձնյակ է ֆիքսվել Կովկասյան կենսաբազմազանության ապաստարանի տարածքում տեղադրված թակարդ-տեսախցիկների միջոցով։ 2013թ․-ից սկսած, ինչ Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը (FPWC) գործունեություն է իրականացնում նշված տարածքում, սա հովազի 4-րդ առանձնյակն է, որը նկարահանվել է հիմնադրամի տեսախցիկների միջոցով:

Այս մասին հաղորդագրություն է տարածել Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը: «Այս առանձնյակի նկարահանումը կարող է շատ ավելի կարևոր ձեռքբերման մասին վկայել։ Նախնական ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ հավանական է հովազը լինի էգ, ոչ թե՝ արու, ինչը շատ մեծ առաջընթաց կլինի տարիներ շարունակ իրականացվող պահպանության գործում։ Այս հավանականության իրական լինելը պարզելու համար անհրաժեշտ է իրականացնել հավելյալ ուսումնասիրություններ, սակայն առանձնյակի էգ լինելու հավանականությունը մեծ հնարավորություններ է ստեղծում կենդանիների հետագա բազմացման և սերունդ տալու ուղղությամբ, ինչը կլինի կարևորագույն ձեռքբերում Հայաստանի ու ամբողջ տարածաշրջանի համար։

Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի տնօրեն Ռուբեն Խաչատրյանն ընդգծել է․ «Եթե հաստատվի էգ առանձնյակի առկայությունը, կնշանակի, որ հովազների սերունդ տալու հույսը շատ մեծ է։ Հովազի առողջ բազմացող զույգի առկայությունը տեսակի գոյատևման գործում կարող է անկյունաքարային հանգամանք հանդիսանալ»։

Ի դեպ, նման զարգացումը շատ հավանական է։ Մեր ուսումնասիրությունները վկայում են, որ մեկ ամսվա կտրվածքով նոր առանձյակը ֆիքսվել է նույն տարածքում, ինչ հայտնի Նեո անունով արու հովազը։ Իրականում քիչ հավանական է, որ երկու արու առանձնյակները կարող են միմյանց այդքան մոտ գտնվել այդքան երկար ժամանակ։ Նեո անունով և նոր նկարահանված հովազները երիտասարդ առանձնյակներ են, ինչը նրանց բազմանալու հավանակությունը դարձնում է առավել հավանական։

Նկարահանված նոր առանձնյակի սեռը հաստատելուց հետո, նրա ներկայությունը տարածքում ավելի նշանակալի կդառնա։ Վերջին անգամ էգ առանձնյակ արձանագրվել է Խոսրովի անտառի տարածքում, երբ ՀՀ-ն դեռ Խորհրդային իշխանության ներքո էր։

Անկախ նոր հայտնաբերված առանձյակի սեռից, արդեն իսկ աննախադեպ է նույն՝ Կովկասյան կենսաբազմազանության ապաստարանի (CWR) տարածքում, երկու հովազի առկայությունը։ Այս հանգամանքն ապացուցում, որ FPWC կողմից մասնավոր կերպով պահպանվող տարածքում արվում է ամեն հնարավորը տարածքն անվտանգ դարձնելու համար, ինչի արդյունավետությունն ակնհայտ է։

Նշենք, որ Խորհրդային տարիներին կովկասյան հովազը ենթարկվել է հետապնդումների և պահպանության ներքո է վերցվել միայն 1987 թվականին։ Այդ ժամանակաշրջանից հետո, անկախ որսի արգելքից, հովազի պոպուլյացիան շարունակվել է կրճատվել։ Վերջին ցավալի իրադարձությունների ֆոնին Կովկասյան կենսաբազմազանության ապաստարանի նշանակությունն ավելի է արժևորվել, քանի որ այն բնության մասնիկների համար ապահովում է անվտանգ կենսամիջավայր, որտեղ կարելի է պաշտպանված լինել։ Հիմնադրամի տնօրեն Ռուբեն Խաչատրյանն ընդգծել է, որ շատ ցավալի էր հետևել, թե ինչպես են պատերազմի ընթացքում վերացվում կարևորագույն էկո-համակարգերը, սակայն բարեբախտաբար CWR տարածքները հաջողվել է պահպանել։

Կովկասյան կենսաբազմազանության ապաստարանի գործունեության շարունակման մեջ անգնահատելի է նաև մեր գործընկերների աջակցությունը, որոնք են «World Land Trust», «Վիվա-ՄՏՍ», «ARTIS Amsterdam Royal Zoo», «IUCN NL» կազմակերպությունները։ Նրանց աջակցության շնորհիվ է նաև, որ այսօր մենք հույս ունենք Հայաստանում հովազի բազմացող զույգ ունենալ։

Հիշեցնենք, որ կովկասյան հովազը ՀՀ կենդանիների կարմիր գրքում գրանցված հազվագյուտ կենդանատեսակ է, որի պահպանությունն այսօր չափազանց կարևոր է։ Ենթատեսակն ընդգրկված է ԲՊՄՄ Կարմիր ցուցակում (ver. 3.1) «Endangered EN C2a(i)», իսկ տեսակը` «Near Threatened» կարգավիճակով: ԲՊՄՄ Կարմիր ցուցակի չափորոշիչներով գնահատվում է որպես «Կրիտիկական վիճակում գտնվող»` CR C2a(i); D: Այն, որ կենդանու  շարժի ֆիքսումն արդեն պարբերական բնույթ է կրում, խոսում է նաև այն մասին, որ առկա է կենդանու կերային բազան և անվտանգ միջավայր ապահովող բոլոր պայմանները»,-ասված է հաղորդագրության մեջ

։

ՀՀ ԿԳ տվյալների համաձայն՝ բնակեցնում է Հարավարևմտյան և Հարավային Հայաստանը` «Խոսրովի անտառ» արգելոցի կենտրոնական և արևելյան հատվածներից մինչև հայ-իրանական սահմանը՝ Գեղամա, Զանգեզուրի, Վայոց ձորի, Բարգուշատի և Մեղրու լեռնաշղթաների սահմաններում: Վտանգման հիմնական գործոններ են հանդիսանում արեալի մասնատված լինելը, որի հիմնական պատճառը որսագողությունն ու մարդու տնտեսական գործունեությունն է:

Տպել
1955 դիտում

Մենք հիմա նստած ենք ռումբի վրա, դա պայթեցնելու վահանակը ռուսների մոտ է, Հայաստանը քայլ պիտի անի. Մեհրաբյան

Արտակարգ դեպք Երևանում․ «Էվոկաբանկ»-ի հաճախորդը իր տղայի և ընկերոջ հետ ծեծել են մասնաճյուղի կառավարչին ու աշխատակցին

ԳՐԵԿՈ-ն բարձր է գնահատել ՆԳՆ ոստիկանության բարեփոխումները․ զեկույց

Հրդեհ է բռնկվել Արթիկի անտառտնտեսության տարածքում․ ծառեր են ջերմահարվել

Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով ավերածություններ կան

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ այն վարել է Նիկոլ Փաշինյանը

«Նուբարաշեն» ՔԿՀ-ի անցագրային կետում փաթեթ գցած քաղաքացին ձերբակալվել է

Բախվել են «Մերսեդես»-ն ու «Կամազ»-ը. մարդատարի 20-ամյա վարորդն ու նրա հասակակից 2 ուղևորները հիվանդանոցում են

ՀՀ ֆինանսների նախարարության պատվիրակությունը Վաշինգտոնում է․ ինչ հանդիպումներ են տեղի ունեցել

Կայծակի հարվածից Աբու Դաբիից Երևան թռչող ինքնաթիռի դիմապակին վնասվել է (տեսանյութ)

Ֆինլանդիան ժամանակավորապես կկրճատի փախստականների նպաստները

Բերդկունք ամրոցը կվերածվի արգելոց-թանգարանի

Կարևորվել է Ֆրանսիայի հետ տնտեսական փոխգործակցության խորացումը․ փոխվարչապետն ընդունել է Բրիս Ռոքֆոյին

Որտեղ է հայտնաբերվել քրեական պատմություններով հայտնի նորատուսցի Արայի տղայի «յաշիկը»

«Օբյեկտիվ չեք». Պետրոս Ղազարյանը դիմել է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն Եսայի քահանա Արթենյանին

«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ն ակնկալում է, որ ԱՄՆ դեսպանը կնպաստի ԼՂ հայերի վերադարձի ժամկետների և միջոցների մատնանշմանը

Թուրքիայում 5․6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

ԵԽԽՎ վերադառնալու համար Բաքուն պետք է որոշ պահանջներ կատարի․ Ադրբեջանի հարցով զեկուցող

ԱԽ քարտուղարը Բրիս Ռոքֆոյին է ներկայացրել հայ-ադրբեջանական բանակցային գործընթացի վերջին զարգացումները

Ֆրանսիան որոշել է մենակ չթողնել Հայաստանին Ադրբեջանի շարունակվող ագրեսիայի դեմ․ Աստրիդ Փանոսյան-Բուվե

ԲՏԱ փոխնախարարն ու ծրագրերի վարչության պետն այցելել են «Ինժեներական քաղաք», ծանոթացել շինաշխատանքներին

Վարչապետն ընդունել է Մարտին Շտիկելին․ ՀՀ կառավարության և «Fichtner»-ի միջև փոխգործակցությանն առնչվող հարցեր են քննարկվել

Արարատի մարզում բենզալցակայանի գործունեություն է դադարեցվել, այն ապամոնտաժվել է

Մինչև 1% cashback Wildberries-ում IDBank-ի քարտով վճարելիս

Նիկոլ Փաշինյանն ու Բրիս Ռոքֆոն Հայաստան-ԵՄ համագործակցությանը վերաբերող հարցեր են քննարկել

Բրյուսելյան հանդիպմանը գաղտնի օրակարգ չի եղել, Ադրբեջանական լրատվամիջոցներում հրապարակված թուղթը կեղծ է․ ԱԳՆ խոսնակ

Երևանում հաստաբուն ծառը կոտրվել և ընկել է ավտոմեքենաների վրա

ԵՄ-ն մեկնաբանել է Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահ զորքի դուրսբերման գործընթացը

Amio Visa Signature Business քարտ. երբ հնարավորությունները սահմաններ չունեն

Հայտնի է՝ Գեղարքունիքում ովքեր են բռնաբարել 13-այա աղջկան. նրանք 74 և 66 տարեկան տղամարդիկ են

Բացահայտվել է ավելի քան 13 կգ թմրամիջոցի մաքսանենգության դեպք․ հետախուզվողը հայտնաբերվել է, խմբի 2 անդամ կալանավորված է

Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելությունը ոչ մի օգուտ չի բերում Հարավային Կովկասին. Զախարովա

Դավիթ Տոնոյանի խափանման միջոցը փոխելու միջնորդությունը մերժվել է

Հայաստանին պետք է ռազմական օգնություն ցուցաբերել․ Ֆրենկ Փալոնը կոչով դիմել է ԱՄՆ-ին

13-ամյա երեխայի նկատմամբ սեքսուալ բնույթի գործողություններ են կատարվել․ 2 տղամարդ է կալանավորվել

«Խաղաղության խաչմերուկ»-ը կարող է ներդաշնակորեն համադրվել բոլոր ենթակառուցվածքային ծրագրերին. Հայկ Կոնջորյան

Դոլարը կրկին էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 18-ին

«Դինամո»-ում «Թաեքվոնդոյի» մարզիչը հայհոյել է ֆեդերացիայի նախագահին, ապա՝ ծեծի ենթարկել

Հայաստանն ու Չինաստանը համագործակցում են միջազգային հարթակներում. Հակոբ Արշակյան

Վենետիկի արվեստի միջազգային 60-րդ բիենալեին Հայաստանը կներկայանա պաշտոնական տաղավարով