«Երկրորդ ծնունդս  է, աղունիկն էլ նոր կյանքիս սկիզբը»․ 44 օր պատերազմին մասնակցած զինվորը արդեն տանն է

28/01/2021 schedule20:35

Արցախյան երկրորդ պատերազմին մասնակցած  ժամկետային զինծառայող Սուրեն Վիրաբյանն արդեն տանն է։  Ծառայության էր անցել Արցախի Մարտակերտի շրջանի Դրմբոնի զորամասում՝  2019 թվականի հունվարին։ 4 ամիս էր մնում ծառայության ավարտին, երբ սկսվեց պատերազմը։  

Սուրենի տատը՝ Մարիամ Մանուկյանը,  հիշում է՝ պատերազմի ընթացքում շատ ապրումների միջով է անցել՝ ամեն վայրկյան սպասելով Սուրենի զանգին, ամեն օր ոտքով հասել է եկեղեցի՝ մոմ վառել թոռան և մյուս զինվորների համար․

«Պատերազմը սկսվելու մասին հեռուստացույցից իմացանք։ Առաջին օրից, գիշեր թե ցերեկ, անհամբեր սպասում էինք Սուրենի զանգին։ Ամեն օր ոտքով գյուղից՝ Ոսկեհատից մինչև Էջմիածին եկեղեցի եմ գնացել, աղոթել եմ ոչ միայն թոռանս համար, իր ընկերների մեր զինվորների համար էլ, որ Աստված պահապան լինի իրենց»։

Աստված մեծ հրաշք արեց՝ Սուրենին տուն վերադարձրեց, ասում է Մարիամ տատը։ Պատմում՝ պատերազմի ընթացքում էլ Սուրենը չի ցանկացել, որ տատն անհանգստանա։ Զանգերից մեկի ժամանակ էլ  ասել է՝ «դիրքերում մեկ միլիոն ենք, հաղթում ենք  տատ ջան»։

«Ամեն զանգին ասում էր, ամենինչ կարգին է չլացես տատ ջան, ինչի համար ես լացում, ինքն է սկսել ինձ հանգստացնել։ Ընդհնարապես չի դժգոհել, միշտ ասել է՝ ոչ մի խնդիր չկա»։

Սուրենը պատերազմի 44 օրերին էլ մասնակցել է մարտական գործողություններին։ Սկզբում եղել է Արցախի հյուսիսային հատվածում։ Հերթապահության էր բարձրացել, երեք օր անց թշնամին սկսել է կրակել իրենց ուղղությամբ։ Հետո անընդհատ տեղից տեղ են տեղափոխվել, 10 օր կռվել է նաև Շուշիում։

Հիմա պատերազմից շատ չի խոսում։ Մեզ հետ զրույցում միայն ասում է՝ «մենք պարտված չենք, ես ինձ պարտված չեմ զգում, մենք հաղթել ենք։ Իմ զոհված ընկերները պարտված չեն, մինչև վերջ պայքարել են, թշնամուն ոչ մի թիզ հող չեն զիջել»։

Խոսում է նաև պատերազմի ընթացքում ստացած օգնությունների մասին՝ «Օգնություն շատ էինք ստանում՝ ուտելիք, նամակներ։ Էդ նամակները մեզ դուխ էին տալիս, որ կարդում էինք «մեր սիրելի զինվորներին», «մեր քաջ զինվորներ», տղերքով շատ էինք ուրախանում, որ մեզ հիշում են»։

Սուրենը պատերազմից հետո նաև արձակուրդ է եկել, բայց ասում է շատ արագ անցավ մեկ շաբաթը, դրանից հետո  ավելի ծանր էր, չէր հասցրել կարոտը առնել հարազատներից։

Ծառայությունը ավարտեց հունվարի 17-ին։ Այդ օրը մատաղ էին արել՝ իր վերադարձի կապակցությամբ։ Աղունիկ էլ է բաց թողել։ Ասում է «երկրորդ ծնունդս էր, աղունիկն էլ նոր կյանքիս սկիզբը»։

Մերի Խաչատրյան

Տպել
4312 դիտում

3 նոր ժայթքում՝ անցած 24 ժամում․ Ինդոնեզիայում Ռուանգ հրաբուխը կրկին անհանգիստ է (տեսանյութ)

Տյումենում ջրհեղեղի գոտուց երկու հազարից ավելի մարդ է տարհանվել

Հիմա կտեսնենք, թե ովքեր են դեմ սահմանազատմանը, այսպիսով՝ ովքեր են փորձում պատերազմի մեջ ներքաշել Հայաստանը․ Հակոբյան

Գետափնյա գյուղի մոտակա կամրջով երթևեկությունը դեռևս փակ է

Շատ կարևոր է արձանագրել, որ առաջին անգամ Հայաստանի Հանրապետությունն ու Ադրբեջանը հարց են լուծել սեղանի շուրջ․ վարչապետ

Երևանում քամին տանիքի թիթեղներ է պոկել, ծառ տապալել

Արտակարգ դեպք Երևանում․ հիմնական դպրոցներից մեկում 14-ամյա երեխան ատրճանակով կրակել է 15 տարեկան աշակերտների վրա

ՀՀ-ի համար սա խաղաղ և լեգիտիմ ճանապարհով տարածքային ամբողջականության վերականգնման գործընթացի սկիզբ է․ Խաչատրյան

2017-ին «Սևան ազգային պարկ»-ում առանձնապես խոշոր չափով հափշտակությունների, փողերի լվացման բազմադրվագ դեպքը բացահայտվել է

Վիճաբանության ժամանակ 38-ամյա տղան դանակի մի քանի հարված է հասցրել հորը․ վերջինս հիվանդանոցում մահացել է

Արարատի մարզում ապօրինի ընդերքօգտագործման հետևանքով պատճառված 13 մլն 736 հազար դրամի վնասն ամբողջությամբ վերականգնվել է

Դոլարն ու եվրոն կրկին էժանացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 20-ին

ՄԱԿ գլխավոր քարտուղարն ուշադիր հետևում է Հայաստանի ու Ադրբեջանի ձեռք բերած սահմանազատման համաձայնությանը և ողջունում

Նյու Յորքի դատարանի դիմաց երիտասարդն ինքնահրկիզվել է (տեսանյութ)

Հայաստանի գյուղերից, տարածքներից զիջելու մասին ցանկացած խոսակցություն լկտի սուտ է․ Հակոբ Արշակյան

Ողջունում ենք Հայաստանի և Ադրբեջանի՝ Ալմա Աթայի հռչակագիրը սահմանազատման հիմք ընդունելու հայտարարությունը․ Բլինքեն

Այդ 4 գյուղը կեղծ օրակարգ է, կեղծ նարատիվ, որը, ցավոք, նաև ՀՀ սահմաններից դուրս է օգտագործվում․ Արայիկ Հարությունյան

Ոսկեպարի ճանապարհի դելիմիտացիայի հարցն առայժմ օրակարգում չէ․ վարչապետն ականջալուր է եղել ոսկեպարցիների մտահոգությանը

Հայաստան-Ադրբեջան սահմանին ԶՈՒ-ն երբ իր տեղը կզիջի սահմանապահներին․ Հարությունյանն ասաց՝ ինչ քննարկումներ են լինելու

ՀՀ իշխանությունները մեզ տեղյակ են պահել, որ համաձայնությունը ձեռք է բերվել միջազգային սահմանի հիման վրա․ Իրանի դեսպան

Ինչու հայ-ադրբեջանական սահմանազատման գործընթացը մեկնարկեց Տավուշից․ Արայիկ Հարությունյանը մանրամասնել է

Գոյություն չունի «Տավուշից տարածքներ հանձնելու» թեմա, համատեղ հայտարարության մեջ նշվում են գյուղերի անունները․ Գրիգորյան

Ռուսաստանը, ՀԱՊԿ-ը չեն ճանաչում Հայաստանի տարածքային ամբողջականությունը. Լավրովի «ինքնախոստովանությունը»

Այս բարդ գործընթացում պետք է լինենք առավել քան զգոն, տուրք չտանք մանիպուլյացիաներին ու կեղծ տեղեկատվությանը․ Մինասյան

Հուսադրող լուրեր կան Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման գործընթացի մեկնարկի վերաբերյալ․ Կլաար

Ովքեր դեմ են փոխհամաձայնեցված սահմանազատմանը, փորձում են պատերազմի մեջ ներքաշել Հայաստանը, վերածել ծայրագավառի․ Չախոյան

Վարչապետը Զառի միջնակարգ դպրոցի աշակերտների հրավերով ներկա է գտնվել «Պապ թագավոր» ներկայացմանը

Եթե Ստեփանակերտում ոչ թե «քֆուրով» որոշում ընդունող, այլ ադեկվատ իշխանություն լիներ, կսահմաներ ԼՂ շփման գիծը․ Աթանեսյան

Մենք ԵՄ-ի հետ սկսում ենք սերտ համագործակցության նոր ճանապարհ․ Արարատ Միրզոյան

Խաղաղության գործընթացը հիմնականում բաղկացած է որոշումներից, որոնք դուրս են «հակամարտելու» տրամաբանությունից․ Թորոսյան

Շուտով հայտնի ուժերը «մետոձիչկաները» կստանան, ու 10 կոպեկանոց լացի նոր եթերաշրջանը կհամարենք բացված․ Ալեքսանյան

Հայաստանը կստանա հնարավորություն սահմանազատման գործընթացը կազմակերպել քաղաքակիրթ և լեգիտիմ ընթացքով․ Ղազարյան

Աշխարհի գավաթ․ մարմնամարզիկ Վահագն Դավթյանը Փարիզի Օլիմպիական խաղերի ուղեգիր է նվաճել

Կողմերը կառաջնորդվեն Ալմա Աթայի 1991թ. հռչակագրով, մի բան, որից Ադրբեջանը արդեն տևական ժամանակ խուսափում էր․ Եղոյան

Հուսանք՝ այցից հետո կհայտնվի մեր հարաբերությունների զարգացման «ճանապարհային քարտեզ»․ Միրզոյանի հարցազրույցը Arab News-ին

Վկան գլխի ճակատային մասով 3 անգամ հարվածել է աշխատասեղանին․ ինչ է կատարվել Շենգավիթի քննչական բաժնում

Սահմանազատման հանձնաժողովների հրապարակած փաստաթղթում երկու բավականին դրական և հուսադրող միտում տեսա․ Արամ Սարգսյան

Առաջին անգամ կա հնարավորություն ունենալ սահմանազատված պետական սահման, որտեղ կտեղակայվեն սահմանապահներ. Հովհաննիսյան

Ողջունում ենք Հարավային Կովկասի վերաբերյալ «Մեծ յոթնյակի» երկրների ԱԳ ղեկավարների հայտարարությունը․ Արարատ Միրզոյան

Սեփական տան լոգարանում հայտնաբերվել է ՊՆ N զորամասի ջոկատի հրամանատարի 31-ամյա տեղակալի դին