JTI ընկերությունը ճանաչվել է Լավագույն գործատու Հայաստանում

27/01/2021 schedule22:25

JTI (Japan Tobacco International) ընկերությունը ճանաչվել է որպես 2021-ի Լավագույն գործատու Հայաստանում և Եվրոպայում, ինչպես նաև դարձել է 16 ընկերություններից մեկը, որոնք արժանացել են այս մրցանակին համաշխարհային մակարդակով: Լավագույն գործատու վկայագիրը շնորհվում է այն ընկերություններին, որոնք իրենց աշխատողներին առաջարկում են ակնառու աշխատանքային պայմաններ և որտեղ աշխատակիցները միշտ առաջին տեղում են: JTI-ը միջազգային մակարդակով ձեռք է բերել այդ կարգավիճակը յոթերորդ անգամ անընդմեջ՝ 2014 թվականից սկսած:

Ինչպե՞ս է ընկերությունը ստանում Լավագույն գործատու կարգավիճակ

Լավագույն գործատու վկայական ստանալու համար ընկերությունը պետք է համապատասխանի անկախ Անձնակազմի կառավարման (HR) սերտիֆիկացման՝ Լավագույն գործատու ինստիտուտի (Top Employer Institute) կողմից սահմանված ստանդարտներին և համապարփակ ուսումնասիրության միջոցով գնահատում անցնի:

Ավելի քան 1600 ընկերություններ աշխարհի 119 երկրներից ստացել են Լավագույն գործատուների ինստիտւտի վկայագրեր և Լավագույն գործատու կարգավիճակ, բայց դրանցից միայն 16-ն են ճանաչվել միջազգային մակարդակով։

«Մեզ համար Լավագույն գործատու ճանաչվելը ինքնին նպատակ չէ։ Սա ապացույց է, որ մենք  ճիշտ ուղու վրա ենք՝ ապահով ու ճկուն միջավայր ապահովելով մեր բոլոր աշխատակիցների համար, ովքեր կենտրոնացած են շարունակական կատարելագործման և նորարարությունների վրա: Ութերորդ անընդմեջ ճանաչումը հստակ ուղերձ է նաև մեր ապագա աշխատակիցներին։ Մենք հոգ ենք տանում մեր մարդկանց մասին և նրանց եզակի հնարավորություն ենք ընձեռում իրենց կարիերայով զբաղվել լավագույն միջավայրում»,- նշում է Կոնստանտին Ֆեդորովը՝ Բելառուսի և Կովկասի Գլխավոր տնօրենը:

Հավասար պայմաններով Ընտանեկան արձակուրդի քաղաքականությունը հատկապես բարձր է գնահատվել Լավագույն գործատուների ինստիտուտի կողմից։ Համաձայն այդ քաղաքականության՝ 2021 թվականի հունվարի 1-ից ընկերության ցանկացած աշխատակից, անկախ սեռից, երեխա ունենալիս կարող է վայելել 20-շաբաթյա վճարովի արձակուրդ:

 

Բելառուսի և Կովկասի Մարդիկ և Մշակույթ բաժնի տնօրեն՝ Ալիյա Ալդաշեվան նշեց հետևյալը

«Չնայած ճանաչմանը, 2021 թվականին մենք պատրաստվում ենք շարունակել ներդնել նորարարական մոտեցումներ և կենտրոնանալու ենք հետևյալի վրա.

- Գենդերային հավասարության սկզբունքներ` բոլոր մակարդակներում կանանց ներկայացվածությունը բարձրացնելու և գենդերային հավասարության հասնելու նպատակով:

- Ներառում. Խթանել ներառական մշակույթը կազմակերպության մեջ և հավասար հնարավորություններ ընձեռել բոլոր էթնիկ խմբերի համար:

- Աշխատանքի նոր ձևերի ներդրում. Բարելավել հեռահար աշխատանքի հնարավորությունները՝ անկախ ֆիզիկական տեղակայությունից, խրախուսել փոխազդեցության նոր ոճերի ներդրումը և ստեղծել գլոբալ միջավայր, որտեղ հիմնական ուշադրությունը կենտրոնացած կլինի մարդկանց և նրանց բարեկեցության վրա»:

 

###

JTI-ի մասին


JTI-ը ծխախոտի և տաքացվող ծխախոտային արտադրանքի միջազգային առաջատար արտադրող է, որը ներկայացված է աշխարհի ավելի քան 130 երկրներում: Ընկերությանն են պատկանում համաշխարհային թիվ երկու ապրանքանիշ` Winston-ը, ինչպես նաև Camel-ը (բացառությամբ ԱՄՆ-ի տարածքի): Ընկերության պորտֆելը ներառում է նաև Sobranie, Mevius և LD հայտնի ապրանքանիշերը: Ավելին, JTI- ը տաքացվող ծխախոտի կատեգորիայի խոշոր դերակատար է Logic և Ploom ապրանքանիշերով: Ընկերության գլխամասային գրասենյակը գտնվում է Շվեյցարիայի Ժնև քաղաքում: Ընկերությունում ընդհանուր առմամբ աշխատում է 44000 աշխատակից: JTI-ի հայաստանյան գրասենյակում աշխատում է շուրջ 50 աշխատակից։

 

Կարիերայի հնարավորությունների համար խնդրում ենք գրանցվել այստեղ՝ https://jobs.jti.com

 

JTI-ը հանդիսանում է  Ճապոնական Japan Tobacco ընկերությունների խմբի անդամ։

Ընկերության մասին լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք՝ www.jti.com    

 

Տպել
1149 դիտում

Երևանում թմրամոլության և ապօրինի թմրաշրջանառության մի շարք դեպքեր են բացահայտվել (տեսանյութ)

Մարտի 30-ից 11 բանկի քարտապան կարող է օգտվել կենսաթոշակի և նպաստի հետվճարի ծրագրից. որոնք են դրանք

«Երևան ավտոբուս» ընկերության տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել

Զատկին ընդառաջ ՍԱՏՄ-ը վերահսկողական միջոցառումներ է իրականացնում ձվի շուկայում

Միաժամանակ մի քանի հոդվածով հետախուզվող տղամարդը ներկայացել է ոստիկանության բաժին

Կարեն Գիլոյանը հետևել է հեծանվուղու և մարզադպրոցի կառուցման աշխատանքներին

Գևորգ Պապոյանը Կորեայի ԱԳ փոխնախարարին ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը

Փորձ է արվել Աբու Դաբիից Հայաստան ներմուծել առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ

Ինչ թեմայի շուրջ է կենտրոնանալու Բրյուսելում ԱՄՆ-Հայաստան-ԵՄ հանդիպումը. Միլլերը մանրամասներ է հայտնել

Երբ է սպասվում դեղձենու մասսայական ծաղկումն Արարատյան դաշտում

«Քո կառուցած շենքից տեսանելի է իմ տան անցուդարձը». Գագիկ Բեգլարյանը սպառնացել, հայհոյել է «Կապիտալ պլյուս»-ի տնօրենին

Առաջիկա շաբաթներին հնարավոր հարձակման մասին խոսակցությունները չափազանցված են. Սարգսյանը մանրամասնել է

Խուզարկել են գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի տունը, առգրավել համակարգիչ, տեսախցիկներ

Հայաստանն արգելափակել է Վլադիմիր Սոլովյովի հաղորդումների հեռարձակումը ՀՀ տարածքում

Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար փակ է

Լեհաստանը զորքեր կուղարկի Ֆրանսիա

Երևանում թալանել են «Տոյոտա Երևան»-ի վաճառքի բաժնի ղեկավարի «Տոյոտա»-ները

Ոչ միայն դեղերը, այլև վիտամինները, սննդային հավելումները պետք է պահվեն երեխաների համար անհասանելի վայրում. ԱՆ

Այրվել է վագոն-տնակ՝ ներսում եղած իրերով

Ֆրանսիայի հետախուզական ծառայությունները խորհուրդ են տալիս չեղարկել Օլիմպիական խաղերի բացման արարողությունը

Երևանի և 2 մարզի որոշ հասցեներ մի քանի ժամով կհոսանքազրկվեն

Բախվել են «Նիսսան» և «ՎԱԶ» մակնիշի ավտոմեքենաներ

Հայտարարվել է Տաթև ՀԷԿ-ի ՕԿՋ-ի վերանորոգման աշխատանքների տեխնիկական վերահսկողության մրցույթ

Քարաթափում Արարատի մարզում. ճանապարհը դարձել է միակողմանի երթևեկելի

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ՔՊ նախաձեռնող խմբի նիստ․ հայտնի է՝ ինչ է քննարկվել

ՀՀ-ն որևիցե բան չի պատրաստվում զիջել, ստոր շահարկումներ են․ Ալեն Սիմոնյանը՝ Տավուշի շուրջ պտտվող լուրերի մասին

Սուրեն Պապիկյանը մասնակցել է ռազմական տեխնիկայի ցուցադրությանը և հետևել մարտական հրաձգությանը (լուսանկարներ)

Ինչպես կասեր դասականը՝ «յա՜, իրո՞ք». Արշակ Կարապետյանը «գողացել» է ՀՀԿ-ի ծրագիրը

ՌԴ դեսպանը սիրում էր Ջերմուկում հանգստանալ, լուսանկար էր հրապարակել, բա թող գա ասի, որ դա ՀԱՊԿ-ի տարածք է․ Սիմոնյան

Երբ կկայանա Ալեն Սիմոնյանի և Սահիբա Գաֆարովայի հաջորդ հանդիպումը․ ԱԺ նախագահը մանրամասնել է՝ ինչ է քննարկվել մարտի 22-ին

Վիճաբանություն և ծեծկռտուք «Ռիո Մոլլ»-ի հարևանությամբ. կռվի մասնակիցների մեծ մասը անչափահասներ են, կա վիրավոր

Ռուսաստանը նպատակ է դրել հեղաշրջում իրականացնել Հայաստանում, առաջիկայում քայլերը կսրվեն. Առաքելյան

Դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը․ իրականացվել են գնահատման համակարգի փոփոխություններ

Բախվել են «Նիսսան»-ն ու «Ֆորդ տրանզիտ»-ը․ վերջինս նաև երկաթե արգելապատնեշներին է հարվածել, տուժածները հիվանդանոցում են

ԱՄՆ-ը Ռուսաստանի Դաշնությանը մանրամասն տեղեկատվություն է տրամադրել ահաբեկչության սպառնալիքի մասին․ Սպիտակ տուն

Երևանի գլխավոր հատակագիծը կլինի թվայնացված փաստաթուղթ․ Տիգրան Ավինյանը տեսակապով հարցեր է քննարկել Քրիս Չոայի հետ

Շահրամանյանը շարժվում է Բակո Սահակյանի ու Սերժ Սարգսյանի պահվածքով, պետք է ուշադրության կենտրոնում լինի. Իոաննիսյան

96 խնամատար ընտանիքում դաստիարակություն է ստանում 152 երեխա․ այս ինստիտուտի զարգացման աշխատանքները շարունակվում են

Հայ-ռուսական հարաբերություններում առկա վիճակը լավատեսություն չի ներշնչում․ ինչում է մեղադրել Լավրովը ՀՀ ղեկավարությանը

Մինչև ապրիլի 5-ը կատարված իրավախախտման տուգանքի 50 տոկոսը վճարելու դեպքում պարտավորությունը կհամարվի կատարված