Ավելի հասցեական նպատակներ՝ կրթության ռազմավարության բարեփոխման մեջ. ԿԳՄՍ նախարարությունը ամփոփում է տարին

«Կրթական ռազմավարության մեջ այս տարի պետք է հաշվի առնենք պատերազմից քաղած դասերը, վերանայենք բացերը եւ ավելի հասցեական ու կետային նպատակադրումներ դնենք»,- «Արմենպրես» լրատվական գործակալության մամուլի սրահում այսօր ասաց ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը:

Նա նշեց, որ 2020 թվականը յուրահատուկ տարի էր. մի կողմից փորձում էին շարժվել զարգացման, բարեփոխումների տրամաբանությամբ, մյուս կողմից կար համավարակը՝ որպես գլոբալ համաշխարհային ճգնաժամ, եւ, իհարկե, պատերազմը՝ որպես արհավիրք: Եվ այս հանգամանքներով պայմանավորված՝ շատ ծրագրեր կա՛մ չեղարկվել են, կա՛մ հետաձգվել, բայց լայնածավալ աշխատանքներ տարվել են տարբեր ուղղություններով։ Այս տարի պլանավորում են դրանք շարունակել․

«Համավարակը սկսելու շրջանում մենք՝ որպես ԿԳՄՍ նախարարություն, կազմակերպեցինք կրթական զարգացման գործընկերների համակարգման նիստեր, որի ժամանակ համադրեցինք բոլոր ռեսուրսները. խոսքը վերաբերում է սոցիալապես անապահով խմբերին պլանշետներ, կապի միջոցներ տրամադրելուն, ինչպես նաեւ հեռավար ուսուցման կրթական պաշարների ռեսուրսների համադրմանը ու ԿՏԱԿ-ի վերազինմանը: Սրանք միտված էին նրան, որ հնարավոր լինի ավելի մեծ թվով շահառուների սպասարկել։ Մենք ավելի մեծ շեշտադրում արեցինք հեռաուսուցմանը՝ կրթության շարունակականության ապահովման հեռանկարներով: Աշխատանքները կազմակերպվեցին եւ իրականացան ՄԱԿ-ի հիմնադրամի, «Փրկենք երեխաներին» կազմակերպության, Եվրամիության եւ այլ գործընկերների հետ  համագործակցության շնորհիվ»:

Արթուր Մարտիրոսյանը ընդգծեց, որ ԿԳՄՍՆ-ը մեծ ինտենսիվությամբ համագործակցել է ԱԳՆ-ի եւ տարբեր դեսպանատների հետ, հատկապես՝ Վրաստանի դեսպանատան՝ համակարգելով օտարերկրյա եւ սփյուռքահայ քաղաքացիների մուտքը Հայաստան, որպեսզի նրանք մասնակցեն քննություներին:

«Անցյալ տարի մենք կարողացանք անդամակցել «Կրթության միջազգային գործընկերության» հետ եւ դրա շնորհիվ իրենց ծրագրի առաջին փուլի համար ստացանք կես միլիոն դոլարից մի փոքր ավելի գումար, որով այս տարի լայնածավալ հետազոտություններ պիտի իրականցվեն հանրակրթության մեջ միջազգային եւ տեղական փորձագետների մասնակցությամբ. դրանով կհարստացվի մեր կրթության ռազմավարությունը, մյուս կողմից այն շատ մեծ հնարավորություն կընձեռի՝ Հայաստանում կրթական բարեփոխումների շուրջ սոցիալական երկխոսությունը ինստիտուցիոնալ հիմքերի վրա դնելու համար:

Մենք ձեւավորել ենք կրթության հարցերով տեղական գործընկերության խումբ, որի մեջ ներգրավել ենք ինչպես մասնավոր ոլորտի ներկայացուցիչներին, այնպես էլ ուսուցչական համայնքին, կրթական հիմնախնդիրներով զբաղվող քաղաքացիական հասարակության կառույցներին, մեր նախարարության եւ այլ գործընկեր գերատեսչությունների, ինչպես նաեւ միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներին: Եվ միասին որոշելու ենք՝ որոնք են կրթական բարեփոխումների կարեւոր ուղղությունները, եւ թե որ ուղղությամբ պետք է ուղղորդվեն ռեսուրսները: Դրանք իրականացվելու են այս տարի մեր դրամաշնորհային գործակալի՝ ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամի ու համակարգող գործակալության՝ ի դեմս Ասիական զարգացման բանկի շնորհիվ»,- ասուլիսի ժամանակ նշեց Ա. Մարտիրոսյանը:

Ավելացրեց նաեւ, որ այս տարի պետք է վերանայվի կրթության ռազմավարությունը համավարակի եւ պատերազմի իրողությունների պայմաններում:

Տպել
972 դիտում

«Օպել»-ը բախվել է մայթեզրին ու գլխիվայր շրջվել. ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց

Ովքեր ուզում են շարունակաբար ունենալ հաջողակ պետություն, պետք է ապահովեն այդ պետության մրցունակությունը․ Նիկոլ Փաշինյան

Քենիայում ռազմական ուղղաթիռ է կործանվել․ զոհերի թվում է երկրի պաշտպանության ուժերի հրամանատարը

3-ի փոխարեն 8 մասնաշենք․ Փոքր Վեդիի միջնակարգ դպրոցը շահագործման կհանձնվի մինչև տարեվերջ (տեսանյութ)

Մենք հիմա նստած ենք ռումբի վրա, դա պայթեցնելու վահանակը ռուսների մոտ է, Հայաստանը քայլ պիտի անի. Մեհրաբյան

Արտակարգ դեպք Երևանում․ «Էվոկաբանկ»-ի հաճախորդը իր տղայի և ընկերոջ հետ ծեծել են մասնաճյուղի կառավարչին ու աշխատակցին

ԳՐԵԿՈ-ն բարձր է գնահատել ՆԳՆ ոստիկանության բարեփոխումները․ զեկույց

Հրդեհ է բռնկվել Արթիկի անտառտնտեսության տարածքում․ ծառեր են ջերմահարվել

Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով ավերածություններ կան

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ այն վարել է Նիկոլ Փաշինյանը

«Նուբարաշեն» ՔԿՀ-ի անցագրային կետում փաթեթ գցած քաղաքացին ձերբակալվել է

Բախվել են «Մերսեդես»-ն ու «Կամազ»-ը. մարդատարի 20-ամյա վարորդն ու նրա հասակակից 2 ուղևորները հիվանդանոցում են

ՀՀ ֆինանսների նախարարության պատվիրակությունը Վաշինգտոնում է․ ինչ հանդիպումներ են տեղի ունեցել

Կայծակի հարվածից Աբու Դաբիից Երևան թռչող ինքնաթիռի դիմապակին վնասվել է (տեսանյութ)

Ֆինլանդիան ժամանակավորապես կկրճատի փախստականների նպաստները

Բերդկունք ամրոցը կվերածվի արգելոց-թանգարանի

Կարևորվել է Ֆրանսիայի հետ տնտեսական փոխգործակցության խորացումը․ փոխվարչապետն ընդունել է Բրիս Ռոքֆոյին

Որտեղ է հայտնաբերվել քրեական պատմություններով հայտնի նորատուսցի Արայի տղայի «յաշիկը»

«Օբյեկտիվ չեք». Պետրոս Ղազարյանը դիմել է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն Եսայի քահանա Արթենյանին

«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ն ակնկալում է, որ ԱՄՆ դեսպանը կնպաստի ԼՂ հայերի վերադարձի ժամկետների և միջոցների մատնանշմանը

Թուրքիայում 5․6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

ԵԽԽՎ վերադառնալու համար Բաքուն պետք է որոշ պահանջներ կատարի․ Ադրբեջանի հարցով զեկուցող

ԱԽ քարտուղարը Բրիս Ռոքֆոյին է ներկայացրել հայ-ադրբեջանական բանակցային գործընթացի վերջին զարգացումները

Ֆրանսիան որոշել է մենակ չթողնել Հայաստանին Ադրբեջանի շարունակվող ագրեսիայի դեմ․ Աստրիդ Փանոսյան-Բուվե

ԲՏԱ փոխնախարարն ու ծրագրերի վարչության պետն այցելել են «Ինժեներական քաղաք», ծանոթացել շինաշխատանքներին

Վարչապետն ընդունել է Մարտին Շտիկելին․ ՀՀ կառավարության և «Fichtner»-ի միջև փոխգործակցությանն առնչվող հարցեր են քննարկվել

Արարատի մարզում բենզալցակայանի գործունեություն է դադարեցվել, այն ապամոնտաժվել է

Մինչև 1% cashback Wildberries-ում IDBank-ի քարտով վճարելիս

Նիկոլ Փաշինյանն ու Բրիս Ռոքֆոն Հայաստան-ԵՄ համագործակցությանը վերաբերող հարցեր են քննարկել

Բրյուսելյան հանդիպմանը գաղտնի օրակարգ չի եղել, Ադրբեջանական լրատվամիջոցներում հրապարակված թուղթը կեղծ է․ ԱԳՆ խոսնակ

Երևանում հաստաբուն ծառը կոտրվել և ընկել է ավտոմեքենաների վրա

ԵՄ-ն մեկնաբանել է Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահ զորքի դուրսբերման գործընթացը

Amio Visa Signature Business քարտ. երբ հնարավորությունները սահմաններ չունեն

Հայտնի է՝ Գեղարքունիքում ովքեր են բռնաբարել 13-այա աղջկան. նրանք 74 և 66 տարեկան տղամարդիկ են

Բացահայտվել է ավելի քան 13 կգ թմրամիջոցի մաքսանենգության դեպք․ հետախուզվողը հայտնաբերվել է, խմբի 2 անդամ կալանավորված է

Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելությունը ոչ մի օգուտ չի բերում Հարավային Կովկասին. Զախարովա

Դավիթ Տոնոյանի խափանման միջոցը փոխելու միջնորդությունը մերժվել է

Հայաստանին պետք է ռազմական օգնություն ցուցաբերել․ Ֆրենկ Փալոնը կոչով դիմել է ԱՄՆ-ին

13-ամյա երեխայի նկատմամբ սեքսուալ բնույթի գործողություններ են կատարվել․ 2 տղամարդ է կալանավորվել

«Խաղաղության խաչմերուկ»-ը կարող է ներդաշնակորեն համադրվել բոլոր ենթակառուցվածքային ծրագրերին. Հայկ Կոնջորյան