Ալեն Սիմոնյանը՝ վարչապետի դիվանագիտական անձնագիրը հափշտակելու մասին

27/01/2021 schedule16:44

Ի՞նչ ինտրիգ կա դրա մեջ, որ կարելի է որևիցե պաշտոնյայի անձնագիր կամ փաստաթուղթ գողանալ։ Լրագրողների հետ զրույցում ասաց Ազգային ժողովի փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը՝ անդրադառնալով վարչապետի դիվանագիտական անձնագրի վերաբերյալ թեմային։

Հիշեցնենք, որ հունվարի 26-ին «Օրբելի» կենտրոնի նախկին փորձագետ Անդրանիկ Հովհաննիսյանը տեղեկություններ էր հրապարակել, թե ադրբեջանցիներն իրեն են տվել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի դիվանագիտական անձնագիրը: ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանն այս հայտարարությանն ի պատասխան՝ նշել էր, որ նոյեմբերի 9-ի գիշերը Կառավարության շենք ներխուժած մարդիկ հափշտակել են նաև վարչապետի դիվանագիտական անձնագիրը։

«Եթե կարելի է մտնել վարչապետի տուն և հեռախոս գողանալ, ապա հաստատ, որ մտնում ես վարչապետի աշխատասենյակ, կարելի էր նաև անձնագիրը գողանալ»,- նշեց Ալեն Սիմոնյանը։

Հարցին, թե ինչու ավելի վաղ չեն հայտարարել վարչապետի դիվանագիտական անձնագրի հափշտակման մասին, Սիմոնյանն ասաց․ «Կարող է և նկատել էին, բայց ինչու պիտի հայտարարեին բոլոր փաստաթղթերի մասին, բազմաթիվ փաստաթղթեր են գողացել, անձնական իրեր են գողացել, ես նույնիսկ համարում եմ՝ սխալ էր հայտարարել, որ օծանելիք կամ ժամացույց են գողացել, դա միայն քրեական գործով կարելի է հայտարարել»:

Սիմոնյանի խոսքով՝ այդ հայտարարությունները ցնդաբանություն են։ «Պայմանական ադրբեջանցիներին անձնագրեր են բաժանել։ Ի՞նչ կապ ունի վարչապետի անձնագիրը, կբացատրե՞ք պատճառահետևանքային կապը։ Հիմա անձնագիր բառը և ադրբեջանցի բառը դնում եք մի վերնագրի մեջ և փորձում եք ինտրիգ անել։ Ենթադրենք՝ չակերտավոր նման տեղեկություն կա, ի՞նչ կապ ունի ՀՀ վարչապետի անձնագիրը ու Քյարամյանը (խոսքը ԱԱԾ նախկին տնօրեն Արգիշտի Քյարամյանի մասին է,-խմբ.), որը, ըստ մարդու, քրեական գործով է անցնում, հայտարարել էր, որ ադրբեջանցիներին անձնագրեր են բաժանել։ Ի՞նչ պատճառահետևանքային կապ եք կարողանում կպցնել։ Ենթադրենք՝ դա էլ է եղել, դա էլ։ Երկուսը իրար հետ ի՞նչ կապ ունեն։ Ի՞նչն է այդտեղի ինտրիգան։ Ասեմ՝ ադրբեջանցի, անձնագիր, իրար կողք դնել վարչապետ, այդ նախադասությունով ինչ-որ բան սարքել»։

Տպել
501 դիտում

ԲՏԱ նախարարը ներկայացրել է հայկական արտադրության արբանյակային տեղորոշման համակարգերի ճնշման կայան (տեսանյութ)

Ինչո՞ւ պետք է դատավորները զսպվեն, ի՞նչ էին ուզում անել նրանք. պատգամավորը՝ ԲԴԽ նախագահին

Ոստիկանությունում տվյալներ են ստացվել, որ մարտի 3-ի հանրահավաքի ժամանակ հնարավոր են սադրանքներ

Արմավիր քաղաքի բնակիչը արցախցուց գնել է 140.000 դրամի 400 կգ նուռ ու մինչ օրս չի վճարել

Քաղաքական բնույթի հարցերին այսօր չեմ պատասխանելու. Վարդազարյանը՝ պատգամավորներին

Դուք գիտե՞ք՝ որտեղ եք գտնվում. Արեն Մկրտչյանը՝ ԲԴԽ նախագահին

ՊԵԿ-ում տեղի է ունեցել հանդիպում հիմնադրամների ներկայացուցիչների հետ

Կորոնավիրուսի թվերը շեշտակի աճել են. հաստատվել է 360 նոր դեպք 1 օրում

ԱՀ ՔԿ-ն վարույթ է ընդունել պատերազմի օրերին բնակչության ոչ պատշաճ տարհանման վերաբերյալ հարուցված քրգործը

ՊԵԿ որոշ աշխատակիցների մարտական զենք կտրամադրվի. ԱԺ-ն ամբողջությամբ ընդունեց նախագիծը

ԱԺ-ն երկրորդ ընթերցմամբ ընդունեց Դատական օրենսգրքում լրացում կատարելու նախագիծը

Ճանապարհային ոստիկանությունը հորդորում է տուգանքներն ու ակտերը վճարել 30-օրյա ժամկետում

Ազգային ժողովն ընդունեց գերիների վերաբերյալ հայտարարության նախագիծը

Վերին Լարսը բաց է բոլոր տրանսպորտային միջոցների համար. ռուսական կողմում դեռ մի քանի հարյուր բեռնատար է սպասում

Հոկտեմբերի առաջին կիրակին կնշվի՝ որպես Ազգային փոքրամասնությունների օր. ԱԺ-ն ամբողջությամբ ընդունեց նախագիծը

Արցախի փրկարարների 3 խումբ այսօր զինծառայողների աճյունների որոնումներ կիրականացնի 2 ուղղությամբ

Այսօր հրթիռակասետային ռումբեր, թնդանոթի արկեր և ականանետի ականներ կպայթեցվեն Արցախի 5 համայնքում

Բքի պատճառով Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը փակ է. բուք է նաև Սևանի կղզուց մինչև Ծովագյուղի խաչմերուկ

Ստամբուլի քաղաքապետին մինչև 2 տարվա ազատազրկում է սպառնում

ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ, Ջերմուկ քաղաքում ձյուն է տեղում

Փրկարարները 3 մարզերում ձյան մեջ արգելափակումից դուրս են բերել 17 ավտոմեքենա

Մայրաքաղաքում և 6 մարզում էլեկտրաէներգիայի մի քանի ժամյա պլանային անջատումներ են սպասվում

Մինչեւ 2022 թվականի վերջը Երեւանում հիմնանորոգվելու է 15 մանկապարտեզ՝ 124 խմբասենյակներով. ցանկ

Գորգապատ հարթակով հանդիստեսն ուղեկցվեց դեպի բեմ. շուտով նրանց միացան երաժիշտները

Քուվեյթում նոր կառավարություն է ձևավորվել

Ամերիկյան արբանյակը լուսանկարել է միջուկային զենքի նոր ենթադրյալ թաքստոց ԿԺԴՀ-ում. CNN

Անթալիայում Թուրքիայի պետական դրոշը նետել են աղբամանը

Ինդոնեզիայում արթնացել է Սինաբունգ հրաբուխը

«Գինեգործություն» մասնագիտության շրջանակում ուսանողներն արտադրամաս-լսարաններում գինի են պատրաստում

ՀՀ քաղաքացիների անձնագրերում ծննդավայրը «Ադրբեջան» նշելու մասին ոստիկանության պարզաբանումը

Քննարկվել է սահմանամերձ կամ բարձրլեռնային բնակավայրերի դպրոցներ ուսուցիչների գործուղման կարգը

Արայիկ Հարությունյանն ԱՀ նախագահի վերահսկողական ծառայության անձնակազմին է ներկայացրել նորանշանակ ղեկավարին

Նորակոչիկ զինծառայողների հետ անցկացվել են պարապմունքներ

ՀՀ ԱԳ նախարարը Ժոզեպ Բորելի հետ տարածաշրջանային անվտանգության և կայունության հարցեր է քննարկել

Կորոնավիրուսային հիվանդության դեպքերը նորից շատանում են. պատճառը վերսկսված ուսումնական պրոցեսն է ու կանոնների անտեսումը

Վայոց ձորի մարզի Ջերմուկ և Սյունիքի մարզի Սիսիան, Քաջարան, Գորիս քաղաքներում ձյուն է տեղում

Որևէ մեկին չի հուզում, որ հանրահավաքի ժամանակ մահապատիժ է բեմադրվում, բացահայտ բռնություն է քարոզվում. Արփինե Դավոյան

Տիկին Զոհրաբյանն այնպես է խոսում, կարծես, Հայաստանի Մարգարեթ Թետչերն ա, Մելքումյանն է՝ համարյա Չերչիլը. Կոնջորյան

Ֆուտզալի Հայաստանի հավաքականը մեկնեց Վրաստան

Նախատեսվում է 90 և ավելի տարեկան թոշակառուներին կենսաթոշակի հետ հավելում տրամադրել․ չափը կսահմանվի Կառավարության կողմից