Հանրակրթական դպրոցների 1-7-րդ դասարանների աշակերտների համար անցկացվելու է «Սպորտլանդիա» մրցույթը

27/01/2021 schedule15:05

ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը փետրվար-մայիս ամիսներին հանրապետության մարզերի, Երևանի և Արցախի Հանրապետության հանրակրթական դպրոցների 1-3-րդ և 4-7-րդ դասարանների աշակերտների համար անցկացնելու է «Սպորտլանդիա» մրցույթը: Այս մասին հայտնում են ՀՀ ԿԳՄՍ նախարարությունից: 

Միջոցառման անցկացմամբ նախարարությունը նպատակ ունի խթանել դպրոցներում առողջարարական և մարզական աշխատանքները, բարելավել աշակերտների շրջանում ֆիզիկական պատրաստվածության մակարդակը, ամրապնդել առողջ կենսակերպը, ինչպես նաև դպրոցահասակների համար ստեղծել տարբեր մարզաձևերով զբաղվելու առումով կողմնորոշվելու պայմաններ։

ՀՀ ԿԳՄՍ նախարարի 11 հունվարի 2021 թվականի 12-Ա/2 հրամանով հաստատված կանոնակարգի համաձայն՝ «Սպորտլանդիա» մրցույթն անցկացվելու է 4 փուլով՝

  1. 1-ին փուլ՝ հանրակրթական դպրոցներում (փետրվար-մարտ ամիսներին),
  2. 2-րդ փուլ՝ Հայաստանի Հանրապետության համայնքներում, Երևանի վարչական շրջաններում և Արցախի Հանրապետության Ստեփանակերտ քաղաքում (մարտի 10-30-ը),
  3. 3-րդ փուլ՝ ՀՀ մարզերում, Երևանում և Ստեփանակերտում (ապրիլի 10-25-ը),
  4. 4-րդ՝ հանրապետական եզրափակիչ փուլի մրցումներ՝ 1-3-րդ դասարանների աշակերտների միջև մայիսի 6-8-ը՝ Գյումրիում, իսկ 4-7-րդ դասարանցիների միջև՝ մայիսի 13-15-ը՝ Վանաձորում:

Մրցույթի համայնքային և մարզային փուլերի անցկացման ժամանակացույցն անհրաժեշտ է ՀՀ ԿԳՄՍ նախարարություն ներկայացնել մինչև մարտի 1-ը:

«Սպորտլանդիան» անցկացվելու է ՀՀ մարզերի 41 քաղաքներում (տարածաշրջաններում), Երևանի 10 վարչական շրջաններում (մասնակից դարձնելով բոլոր 12 վարչական շրջաններին) և Արցախի Հանրապետությունում: Մրցույթին կարող են մասնակցել ՀՀ և ԱՀ հանրակրթական դպրոցների 1-7-րդ դասարանների աշակերտները:

Ներդպրոցական փուլում 1-7-րդ դասարանների աշակերտների միջև անցկացվում են առանձին մրցումներ, որոնց արդյունքում ձևավորվում են հավաքական թիմերը․

  • 1-3-րդ դասարանների թիմի կազմը՝ 5 տղա, 5 աղջիկ, 1 մանկավարժ և 1 ներկայացուցիչ (1-ին դասարան՝ 1 տղա, 1 աղջիկ, 2-րդ դասարան՝ 2 տղա, 2 աղջիկ և 3‑րդ դասարան՝ 2 տղա, 2 աղջիկ),
  • 4-7-րդ դասարանների թիմի կազմը՝ 5 տղա, 5 աղջիկ, 1 մանկավարժ և 1 ներկայացուցիչ) (4-րդ դասարան՝ 1 տղա, 1 աղջիկ, 5-րդ դասարան՝ 1 տղա, 1 աղջիկ, 6‑րդ դասարան՝ 1 տղա, 1 աղջիկ և 7-րդ դասարան՝ 2 տղա, 2 աղջիկ):

Մրցույթի անցկացման աշխատանքները համակարգելու է ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը։ Ծրագրի կազմակերպման և անցկացման կարգը տեղերում որոշելու են կազմակերպիչները (համայնքապետարաններ, մարզպետարաններ և ԱՀ ռազմահայրենասիրության, երիտասարդության, սպորտի և տուրիզմի նախարարություն)։

Մրցույթի 3-րդ՝ ՀՀ մարզային, Երևանի և ԱՀ Ստեփանակերտ քաղաքի փուլին կմասնակցեն ՀՀ համայնքային փուլում 1-2-րդ, Երևանի 10 վարչական շրջաններից 1-ին և Ստեփանակերտից 1-4-րդ տեղերը գրաված թիմերը, իսկ հանրապետական եզրափակիչ փուլին կմասնակցեն ՀՀ մարզային, Երևանի և Ստեփանակերտի քաղաքային փուլերում 1-ին տեղը գրաված թիմերը:

«Սպորտլանդիայի» 2-րդ փուլում 1-3-րդ տեղերը գրաված դպրոցները կարժանանան հավաստագրերի և գավաթների, 3-րդ փուլի մրցանակակիրներին կհատկացվի նաև մարզագույք, իսկ եզրափակիչ փուլի մրցանակակիր դպրոցները կստանան հավաստագրեր, մեդալներ, գավաթներ և դրամական պարգևներ՝ մարզագույք ձեռք բերելու համար։ Մարզագույք կստանան նաև հանրապետական եզրափակիչ փուլի 4-12-րդ տեղերը գրաված հանրակրթական դպրոցները։

Հայտեր

«Սպորտլանդիայի» 2-րդ փուլի մասնակցության հայտերը ներկայացվում են ՀՀ համայնքապետարաններ, Երևանի վարչական շրջաններ, ԱՀ ռազմահայրենասիրության, երիտասարդության, սպորտի և տուրիզմի նախարարություն, իսկ 3-րդ փուլինը՝ ՀՀ մարզպետարաններ, Երևանի քաղաքապետարան և ԱՀ ռազմահայրենասիրության, երիտասարդության, սպորտի և տուրիզմի նախարարություն:

Մրցույթի 1-ին փուլի անցկացման հաշվետվությունները ներկայացվում են ՀՀ համայնքապետարաններ, Երևանի վարչական շրջաններ և ԱՀ ռազմահայրենասիրության, երիտասարդության, սպորտի և տուրիզմի նախարարություն, 2‑րդ փուլինը՝ ՀՀ մարզպետարաններ, Երևանի քաղաքապետարան և ԱՀ ռազմահայրենասիրության, երիտասարդության, սպորտի և տուրիզմի նախարարություն, իսկ 3-րդ փուլի մրցումների ավարտից հետո՝ 5-օրյա ժամկետում, հաշվետվությունները ներկայացվում են ՀՀ ԿԳՄՍ նախարարություն՝ նշելով միջոցառման համապատասխան փուլերին մասնակցած հանրակրթական դպրոցների և աշակերտների քանակը:

Հանրապետական եզրափակիչ փուլի մասնակցության նախնական հայտը ՀՀ ԿԳՄՍՆ է ներկայացվում մինչև 2021 թ. մայիսի 3-ը:

Տպել
1514 դիտում

ՄԻՊ արագ արձագանքման խմբեր են մեկնել Ոստիկանության բաժիններ՝ այսօր բերման ենթարկված անձանց տեսակցելու համար

Դոլարն էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 25-ին

«Խաղաղության խաչմերուկը» Հայաստանի տեսլականն է դեպի խաղաղություն. Սիմոնյանը՝ Սիրիայի խորհրդարանի փոխխոսնակին

Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի միջև եռակողմ պայմանավորվածությունները շարունակում են մնալ արդիական. Զախարովա

Կարծում եմ՝ պետք է քննարկենք այդ հարցը․ Ալեն Սիմոնյանը՝ Ադրբեջանից Հայաստան գազ ներկրելու՝ Իլհամ Ալիևի առաջարկի մասին

ՀՀ-ն ԱՄՆ-ին է հանձնել հետախուզման մեջ գտնվող ամերիկացուն

ԵԽ գրասենյակի ղեկավարն ու Պապիկյանը քննարկել են համատեղ իրականացվող ծրագրի մանրամասները

Ուժերը մեզ վրա է պատո՞ւմ, թե չեն ընկալում ՀՀ-ն որպես անկախ պետություն. Սիմոնյան

Բերման է ենթարկվել բողոքի ակցիաների 29 մասնակից

Գառնիկ Դանիելյանին տեղափոխել են հիվանդանոց

Ռուսաստանում մեկնաբանել են Հայաստանի և Ադրբեջանի միջև առաջին սահմանային սյան տեղադրումը

Բերման են ենթարկվել Էդգար Ղազարյանը, Նաիրա Զոհրաբյանն ու Երևանում կազմակերպված ակցիայի այլ անդամներ

Տավուշում ԵԿՄ մեքենան վնասելու, խուլիգանության գործով ձերբակալված «Մարտական եղբայրության» հիմնադիրը կալանավորվել է

Ապրիլի 17-22-ին գրանցված առավելագույն ջերմաստիճանները գերազանցել են բոլոր պատմական արժեքները. անոմալ տաքը կպահպանվի

Քանի դեռ ժողովրդին ոչ մի բան չունեն առաջարկելու, 20, 30, 40 հոգով հավաքվելու են գոռգռան և գնան տներով. Սիմոնյան

Վազգենը որ գար, կասեր՝ «արա, ամբողջ կյանքում «наша раша»-ի տակ տնքալով պարողը իրավունք չունի սահմանից խոսել. Խաչատրյան

ԱԺ Հայաստան-Ֆրանսիա բարեկամական խումբը ֆրանսիացի գործընկերների հետ քննարկել է երկուստեք հետաքրքրության հարցեր

Դրսից թելադրված բան է․ Սիմոնյանը մանրամասնեց, թե ովքեր են ՀՀ-ում ընդդիմախոսները

Հայաստանը դիմացել է, նա գրում է իր և իր ժողովրդի ապագան. Ֆրանսիայի վարչապետ

12 կմ արդեն սահմանազատված է, թե Ալիևը ՌԴ-ի ու Թուրքիայի հետ սակարկելու համար ինչ կասի, չի հետաքրքրում․ Սիմոնյան

Ադրբեջանցին զարթնելու է, տենա՝ եռագույնը ծածանվում է Կզըլ Հաջիլիի բարձունքի վրա, դրա մասին ինչո՞ւ չեք խոսում. Սիմոնյան

Տեղեկատվական հոսքերով փորձ է արվում հրամցնել, թե բազմաթիվ, այդ թվում՝ միջպետական ճանապարհներ են փակ. Չախոյան

ՌԴ ԱԳՆ-ն ափսոսանք է հայտնել, որ Հայաստանում շարունակում են «ՀԱՊԿ-ի հասցեին հրապարակային քննադատություն թույլ տալ»

Ով ինտերնետ մուտք ունի, ասում է՝ հանձնում են, գնաս վզից բռնես, սկսում է հեքիաթներ պատմել․ Սիմոնյան

Մենք միշտ Հայոց ցեղասպանությունն ընկալել ենք որպես մեր սեփական ցավ ու դժբախտություն. Զախարովա

Պատրաստ եմ վարչապետի հետ կիսել պատասխանատվությունը․ Անահիտ Ավանեսյան

Աստիճանաբար կտաքանա մի քանի աստիճանով. արևոտ, առանց տեղումների օրերը կշարունակվեն

Գերասիմ Վարդանյանը բերման է ենթարկվել

«Ծիծեռնակաբերդ»-ում Աննա Հակոբյանի և դստեր դեպքով քննչականում քրեական վարույթ է նախաձեռնվել․ կան ձերբակալվածներ

Վանաձոր և Ագարակ քաղաքների որոշ հասցեներում վթարային ջրանջատում է

Եթե դեմ են​ ՌԴ սահմանապահ ծառայությունը, թող բաց ասեն, Հայաստանն առանց մեր համաձայնության չի կարող խաչմերուկ լինել. Ալիև

Քուվեյթը ողջունել է հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման գործընթացը

36 ժամով կդադարեցվի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի գազամատակարարումը

Մեր իրականության մեջ համարվում է լավություն, երբ երեխային ավելի բարձր գնահատական է նշանակվում, քան գիտելիքն է. վարչապետ

Մեթոդական առումով սխալ է, որ ասում ենք կրիպտոարժույթ, կողքը կամ թմրանյութ է, կամ կաշառք, կամ փողերի լվացում. վարչապետ

Քաշքշել են միմյանց, հարվածել, այնուհետ 16-ամյա պատանիները դանակահարվել են

Գորիսում արյան փոխներարկման կայան կստեղծվի

2 օրում ՀՀ ավտոճանապարհներին վթարների հետևանքով զոհվել է 1, վնասվածք ստացել՝ 24 մարդ

Գրականության և պատմության քննությունները միավորվել են․ ինչպես են նոր չափորոշիչներով դրանք հանձնվելու (տեսանյութ)

ՀՀ-ում կան տասնյակ ընկերություններ, որոնք կանխիկ շրջանառության արդյունքում կարողանում են ձևակերպել կրիպտոակտիվ. Սարգսյան