Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբից պատասխանել են հունվարի 25-ի համերգի շահարկումներին

27/01/2021 schedule13:55

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը նշում է հիմնադրման 15-ամյակը։ Այս տարիների ընթացքում նվագախմբին հաջողվել է հայ կատարողական արվեստը հասցնել աշխարհի ամենահեղինակավոր բեմեր:

Ստեղծման օրից նվագախմբի թիվ մեկ առաքելությունը բարձր կատարողական որակ և միջազգային չափանիշներ ապահովելն է։ 15 տարիներն ու անցած ճանապարհը ցույց տվեցին‚ որ այդ առաքելությունը նվագախումբը պատվով է իրականացնում՝ 515 համերգ Հայաստանում և 108 համերգ արտասահմանում, 2113 ստեղծագործության կատարում, 1645 ստեղծագործության ձայնագրություն, 1295 ստեղծագործության որակյալ տեսագրություն, հայ կոմպոզիտորների թվայնացված 140 սիմֆոնիկ ստեղծագործություն, շուրջ 65.000 հանդիսատես արտերկրում և 32.5000 հանդիսատես Հայաստանում:

Նվագախմբի ձեռքբերումներից է նաև այն‚ որ 15-ամյակի առթիվ շնորհավորանքներ են ստացվում ոլորտի աշխարհահռչակ ներկայացուցիչների կողմից, այդ թվում՝ Վլադիմիր Սպիվակովի‚ Մաքսիմ Վենգերովի‚ Ջոն Մալկովիչի‚ Տիգրան Մանսուրյանի և այլոց։

Նվագախմբի հոբելյանական համերգի շուրջ սոցիալական ցանցերում եղան որոշ շահարկումներ, որոնց վերաբերյալ ներկայացվում է հետեւյալ պարզաբանումը.

Հունվարի 25-ին Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի տարեդարձին նվիրված միջոցառումը նախևառաջ շնորհակալության երեկո էր, որի գլխավոր և ամենակարևոր հյուրերը նվագախմբի բարեկամներն ու ընկերներն էին, որոնք արդեն 15 տարի համերգների առաջին պահից մինչև վերջինը կիսում են մեր հույզերն ու դրական լիցքերը։

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբն իր համերգների հրավերները կատարում է ընդունված արարողակարգով, ըստ որի՝ վեհափառին, նախագահին և վարչապետին մշտապես ուղարկվում են միջոցառումների վերաբերյալ նամակ-հրավերներ: Վարչապետի և նախագահի կանանց անվանական հրավերներ չեն ուղարկվում: Միաժամանակ, բարձրաստիճան պետական պաշտոնյաները, ըստ Արամ Խաչատրյան համերգասրահի արարողակարգի‚ առանց հրավերի կարող են ներկա գտնվել ցանկացած միջոցառման, իրենց համար նախատեսված կառավարական օթյակում:

Չենք կարծում, թե հունվարի 25-ին տեղի ունեցածով որևէ մեկը միտում ուներ կամ ունի դիտավորությամբ վնասելու Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբին, որտեղ‚ ի դեպ‚ գործում են քաղաքական և քաղաքացիական ամենատարբեր հայացքներ ունեցող մարդիկ, որոնք, սակայն, միավորվում են դասական երաժշտության ներքո:

Հիշեցնենք, որ դեռևս 2020թ. նոյեմբերի առաջին օրերին վարչապետին ուղղված բաց նամակում Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանը հայտնել է իր դիրքորոշումը երկրում ստեղծված իրավիճակի վերաբերյալ՝ մասնավորապես խնդրելով, որպեսզի արվի հնարավորը, որ հանրության մեջ չխախտվի միասնականությունը, չկղզիանան սրտացավ և կարող ուժերը, որոնք ունակ են և ցանկանում են փոփոխությունների տանել մեր երկիրը։

Տպել
1156 դիտում

Ինչու են ռուս խաղաղապահները ժամկետից շուտ լքում Լեռնային Ղարաբաղը․ Ալիևը մանրամասնել է

Եթե ՀԱԵ-ն ծփում է պետականամետ հոգևորականներով, ինչու՞ հազար տարի ղեկավարելով ժողովրդին` պետություն չստեղծեցին․ Միսկարյան

Հայաստան-Ադրբեջան շփման գծի մի փոքր կտոր դարձավ բոլորի կողմից ճանաչված սահման․ Իոաննիսյան

Ադրբեջանը չի նախատեսում անդամակցել ԵԱՏՄ-ին, սակայն սերտ գործընկերություն ունի անդամ բոլոր երկրների հետ, բացի ՀՀ-ից․ Ալիև

Հայտնի է՝ երբ տեղի կունենա Պուտինի երդմնակալությունը

Հենրիխ Մխիթարյանը Իտալիայի չեմպիոն դառնալուց հետո գրառում է արել

Դոլարն ու եվրոն էժանացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 23-ին

Հայաստան-Ադրբեջան պետական սահմանի Տավուշ-Ղազախ հատվածում տեղադրվեց առաջին սահմանային սյունը․ վարչապետ (լուսանկար)

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում տեղադրվել է առաջին սահմանային սյունը

Մենք տուն չենք տալիս թշնամուն, հանձնաժողովը սահման է գծելու․ Վահե Ղալումյան

Ինչ են քննարկել Պուտինն ու Ալիևը Մոսկվայում. մանրամասնել է Հաջիևը

Մենք այժմ ընդհանուր պատկերացում ունենք, թե ինչպիսին պետք է լինի խաղաղության համաձայնագիրը. Ալիև

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել խորհրդակցություն (լուսանկարներ)

Բաքուն համաձայնել է Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների հանդիպմանը Ղազախստանում

ՎՏԲ-Հայաստան Բանկը համալրել է ավանդային պրոդուկտները ֆիզիկական անձանց համար

Քննարկվել է EuroPris-ին Հայաստանի անդամակցության հնարավորությունը

ՀՀ ավտոճանապարհներին 1 օրում տեղի ունեցած պատահարների հետևանքով 21 մարդ ստացել է վնասվածքներ

Եկեղեցին հեղինակություն է ժողովրդի համար, նրա այլանդակված ղեկավարները՝ ոչ, նրանք պատերազմ են հրահրում. Սուքիասյան

Թույլ չեմ տա իմ հայրենակիցներին տանել պատերազմի ու կրակի բերան, ՀՀ-ում իշխանազավթում այլևս չի լինելու. Մկրտչյան

Նոյեմբերյանում հոտը «միավորվեց» ծեծկռտուքով, շատ հոգևոր վիճակ է. Ստյոպա Սաֆարյան

Արդարադատության միջազգային դատարանում շարունակվում են «Ադրբեջանն ընդդեմ Հայաստանի» գործով լսումները

ԱՄՆ դեսպանն ու Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի ավագ փորձագետն այցելել են Ցեղասպանության հուշահամալիր

Թուրքիայի նախագահը դիմել է Հայաստանին

Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին մարզերում ու Երևանում

Ալիևը Զելենսկիին հրավիրել է Բաքու

Ռուբինյանն ու Սոֆիանոպուլոսը կարևորել են Հարավային Կովկասում երկարատև խաղաղության հաստատումը

Ոսկեպարում Հայաստանի դրոշը ադրբեջանականով փոխարինելու մասին լուրը սուտ է

Ղրղզստանի նախագահը կայցելի Ադրբեջան

Նոյեմբերյանում բողոքի ակցիայի մասնակիցները բացել են դեպի Վրաստան գնացող ճանապարհը

Մարտիրոսյանը զգուշացրել է SMS հաղորդագրության տեսքով ստացվող հերթական կեղծիքի մասին

Երկրաշարժ Ադրբեջանի տարածքում

Երևանում փակ են լինելու մի շարք փողոցներ

Իջևանի համայնքապետարանը Կիրանցի վարչական ղեկավարից հրաժարականի դիմում չի ստացել

Կյանքից հեռացել է բանաստեղծ Արշակ Քոչինյանը

Կաթնամթերք արտահանող ևս 4 ընկերություն կվերսկսի իր արտադրանքի արտահանումը ՌԴ․ ՍԱՏՄ

Կատարը ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված համաձայնությունը սահմանազատման վերաբերյալ

Վրաստանի ԱԳՆ-ն ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթաց սկսելու համաձայնությունը

Կանադան մեր վստահելի գործընկերն է. Սիմոնյանը՝ երկրի խորհրդարանի Ներկայացուցիչների պալատի խոսնակին

Պապիկյանն ու Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են պաշտպանության բնագավառում համագործակցության հարցեր

Հայաստանի և Ադրբեջանի փորձագիտական խմբերը սկսել են սահմանի կոորդինատների ճշտման գործընթացը. հայտարարություն