Վկան կաշկանդվել է Ալրաղացի Լյովիկի հետ առերեսումից. նրա դեմ ցուցմունք տված անձինք նախկինում դատապարտվածներն են

27/01/2021 schedule01:30

Լուսանկարը՝ Ֆոտոլուրի 

Այսօր հայտնի կլինի՝ ՀՀ Ազգային ժողովի նախկին պատգամավոր Ալրաղացի Լյովիկ անունով հայտնի Լեւոն Սարգսյանը կմնա՞ կալանքի տակ, թե՞ ազատ կարձակվի:

Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը դատավոր Տաթեւիկ Գրիգորյանի նախագահությամբ երեկ քննեց Լեւոն Սարգսյանի խափանման միջոց կալանավորումը փոփոխելու, վերահաստատելու կամ անփոփոխ թողնելու հարցը: Նախկին պատգամավորը դիմում էր գրել դատարանին նշելով, որ չի ցանկանում ներկա գտնվել դատական նիստին: Սարգսյանը խնդրել էր փոխել իր նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված կալանքը:

Լեւոն Սարգսյանը, հիշեցնենք մեղադրվում է 11 տարի առաջ ՀՀ մաքսային պետական կոմիտեի նախկին պետ Արմեն Ավետիսյանի առանձնատան վրա կատարված ավազակային հարձակումը պատվիրելու, ղեկավարելու եւ կազմակերպելու համար: Նրա նկատմամբ հետախուզում էր հայտարարվել 2018 թ. հոկտեմբերից։ 2019-ի նոյեմբերին նա Մոսկվայում ձերբակալվել, կալանավորվել, ապա տեղափոխվել է Հայաստան: Արմեն Ավետիսյանն այս գործով որպես տուժող հարցաքննվել է:

Երեկվա նիստում մեղադրող դատախազ Վաչե Ղազարյանը պնդեց՝ Սարգսյանի խափանման միջոց կալանքը պետք է մնա անփոփոխ: Ըստ դատախազի ներկայացրած հիմքերի՝ ազատության մեջ մնալով, Սարգսյանը կարող է թաքնվել վարույթն իրականացնող մարմնից եւ խոչընդոտել գործի քննությանը՝ դատավարության մասնակիցների վրա ճնշում գործադրելով: Որպես թաքնվելու հիմք, դատախազը շեշտեց այն հանգամանքը, որ Լեւոն Սարգսյանի նկատմամբ արդեն իսկ մեկ անգամ հետախուզում է հայտարարվել: Թեեւ հետախուզման հիմքի մեջ դրվել է այն, որ նրա գտնվելու վայրը հայտնի չէ, սակայն դատախազի խոսքով՝ հետագայում Լեւոն Սարգսյանը տեղեկացել է իր նկատմամբ իրականացվող քրեական հետապնդման մասին, բայց դրանից հետո չի ներկայացել վարույթն իրականացնող մարմնին:

Ավելին՝ ըստ Ղազարյանի՝ գտնվելով Ռուսաստանի Դաշնությունում, դիմել է այդ երկրի քաղաքացիություն ստանալու նպատակով, սակայն դիմումը մերժվել է: Ուստի, դատախազի խոսքով՝ առկա է ողջամիտ հավանականություն, որ Լեւոն Սարգսյանը կարող է կրկին թաքնվել վարույթն իրականացնող մարմնից: «Ինչ վերաբերում է դատավարության մասնակիցների վրա ազդեցություն գործելուն, ապա նշեմ, որ քրեական գործով տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ իրականացված ավազակային հարձակման բացահայտումից հետո Լեւոն Սարգսյանը սույն քրեական գործով դատակոչված անձանցից մեկին հրահանգել է հարցաքննությունների ընթացքում իր անունը չտալ: Բացի այդ, սույն քրեական գործով նախաքննության ընթացքում հարցաքննված անձանցից մեկը վարույթն իրականացնող մարմին ներկայացված դիմումով խնդրել է իր եւ Լեւոն Սարգսյանի միջեւ նախաքննության փուլում առերեսում չիրականացնել, պայմանավորված Լեւոն Սարգսյանի անձով եւ նրա ունեցած կապերով»,- հավելեց Վաչե Ղազարյանը: Եզրափակելով, դատախազն ասաց, որ այլ խափանման միջոցը ի զորու չէ կանխել Լեւոն Սարգսյանի ոչ իրավաչափ վարքագիծը, ուստի դատարանից խնդրեց Սարգսյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը թողնել անփոփոխ:

Հակադարձելով դատախազին, նախկին պատգամավորի պաշտպան Աշոտ Սարգսյանն ասաց, որ իր պաշտպանյալին կալանքի տակ պահելու հիմքերը բացակայում են: Ըստ նրա՝ Սարգսյանի կալանավորման հիմքում 4 ցուցմունք է դրվել: Ցուցմունք տված անձինք 2009 թվականին Արմեն Ավետիսյանի տան վրա կատարված ավազակային հարձակման գործով անցնող մեղադրյալներն են՝ Սուրեն Մելքոնյան, Արա Կարապետյան, Արմեն Նիկողոսյան, Արսեն Սողոմոնյան: Պաշտպանի խոսքով, 4 ցուցմունքից մնացել է միայն Արա Կարապետյանի ցուցմունքը, մյուսներն, ըստ նրա՝ հրաժարվում են ցուցմունքից եւ առերես հարցաքննությունից: «Արմեն Նիկողոսյանը հրաժարվել է իր ցուցմունքից, Լեւոն Սարգսյանի հետ հանդիպումներից, Սուրեն Մելքոնյանը հրաժարվում է առերեսումից: Ես իմ պրակտիկայում չեմ տեսել, որ մարդն ասի՝ առերեսում մի արա, ես կաշկանդվում եմ Լեւոն Սարգսյանից, քննիչն էլ ասի՝ հա ճիշտ ա ասում, էլի»,- ասաց Սարգսյանը: Խոսելով Լեւոն Սարգսյանի՝ հետախուզման մեջ գտնվելու հանգամանքի եւ դա որպես թաքնվելու ռիսկ գնահատելու մասին՝ Աշոտ Սարգսյանը նշեց, որ հետախուզում հայտարարելու ժամանակ հայտնի է եղել, որ Լեւոն Սարգսյանը գտնվում է ՌԴ-ում, ավելին, ԱԱԾ հակահետախուզական վարչության պետն, ի թիվս այլ տեղեկությունների, քննիչին տվել է նաեւ Սարգսյանի հեռախոսահամարը, սակայն գործում առկա չէ որեւէ տեղեկություն այն մասին, որ Սարգսյանին որեւէ մեկը զանգահարել եւ հայտնել է, որ իր նկատմամբ քրեական հետապնդում է հարուցված։  «Դատախազը, որ ասում է՝ Լեւոն Սարգսյանը կարող է թաքնվել, ո՞նց, ոչ անձնագիր կա, քրեական գործը վրեն կախված, ո՞ւր է գնալու, ես ուզում եմ հասկանալ՝ ոնց է թաքնվելու: Ասում է՝ խոչընդոտելու է. ո՞նց է խոչընդոտելու: Սուրեն Մելքոնյանն ասում է՝ ես նրա հեղինակությունից կաշկանդվում եմ, Լեւոն Սարգսյանի կարգավիճակը ո՞րն ա, «Երեւան-Կենտրոն» ՔԿՀ-ում կալանքի տակ գտնվող անձ»:

Նախկին պատգամավորի պաշտպաններից Դավիթ Կարապետյանն էլ նշեց, որ գործը ոչ թե ԱԱԾ-ում պետք է քննվեր, այլ՝ ՀՔԾ-ում:  Ըստ նրա՝ երբ Լեւոն Սարգսյանի վերաբերյալ վարույթ է սկսվել, ԱԱԾ քննիչը, գիտակցելով, որ Մաքսային պետական կոմիտեի նախկին պետի վերաբերյալ գործը պետք է Հատուկ քննչական ծառայությունում քննվի, այն ուղարկել է դատախազություն, սակայն գործը գլխավոր դատախազության գրությամբ՝ կրկին վերադարձվել է ԱԱԾ քննչական դեպարտամենտ՝ նախաքննություն իրականացնելու համար։  Ըստ նրա՝ այս գործով միայն գլխավոր դատախազը կարող էր ՀՔԾ-ի գործը վերցնել եւ հանձնել ԱԱԾ-ին, այնինչ դա արել է գլխավոր դատախազի տեղակալ Դավիթ Մելքոնյանը: Ըստ պաշտպանի՝ վարույթն իրականացնող մարմինը Լեւոն Սարգսյանին դիտավորյալ այնպիսի հոդվածով է մեղադրանք առաջադրել, որի վաղեմության ժամկետն անցած չէ։ Սարգսյանը, հիշեցնենք մեղադրվում է ՀՀ քր. օր. 175-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին եւ 2-րդ կետերով (ավազակությունը, որը կատարվել է կազմակերպված խմբի կողմից՝ առանձնապես խոշոր չափի գույք հափշտակելու նպատակով):

Անդրադառնալով այն հանգամանքին, որ վկա Սուրեն Մելքոնյանի՝ Սարգսյանի հետ առերեսվելուց հրաժարվել է կաշկանդվելու պատճառով նրա եւ Սարգսյանի միջեւ առերեսում չի իրականացվել՝ Կարապետյանը նշեց, որ բավական չէ՝ առերեսում չիրականացնելով՝ վարույթն իրականացնող մարմինը Լեւոն Սարգսյանի հակընդդեմ հարցման իրավունքը խախտել է, դեռ այդ հանգամանքը ներկայացնում է որպես նրա կալանավորման հիմք։

Ըստ պաշտպանական կողմի, եթե դատարանն այնուամենայնիվ կգտնի, որ Լեւոն Սարգսյանը ամեն դեպքում առնչություն ունեցել է իրեն մեղսագրվող արարքին, ապա միջնորդում են նրա նկատմամբ կիրառել այլընտրանքային խափանման միջոց գրավ, գումարի չափը  թողնելով դատարանի հայեցողությանը: Պաշտպանների գնահատմամբ՝ եթե Լեւոն Սարգսյանն ազատ արձակվի՝ ե՛ւ արդարադատությունը դրանով կշահի, ե՛ւ դատաքննությունը:

Դատարանը հեռացավ խորհրդակցական սենյակ՝ որոշում կայացնելու. այն կհրապարակվի այսօր:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
2837 դիտում

«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածուներից 2-ը կալանավորվել են

Վիճաբանություն և ծեծկռտուք Աբովյանում, կրակոցների վերաբերյալ տեղեկությունը ստուգվում է․ կա տուժած

Քաղաքացիների հետ քննարկման արդյունքում կորոշվեն համայնքների 3 առաջնահերթ խնդիրները՝ առաջիկայում լուծելու համար

Գյումրիում պետք է հնարավորինս արագ ունենանք արտահերթ ընտրություններ․ վարչապետ․ տեսանյութ

ՀՀ ժողովուրդը վերահաստատել է իր հանձնառությունը եվրոպական ապագային․ Կիպրոսի նախագահը շնորհավորել է Փաշինյանին

Օդի ջերմաստիճանը չի փոխվի․ առանձին հատվածներում հորդառատ անձրևներ կտեղան

Անհանգստացնող է, որ ընտրակաշառքների հետ կապված հանդուրժողականության չհամաձայնեցված մթնոլորտ կա. վարչապետ

Հանրային քրեական հետապնդում է հարուցվել Գագիկ Ծառուկյանի նկատմամբ. հայտնի է՝ ինչու

Լեբեդևը հույս է հայտնել, թե ՀՀ-ում «իրավիճակը կկայունանա»՝ չմանրամասնելով՝ ինչն է իր պատկերացմամբ անկայուն

Գագիկ Ծառուկյանը փորձել է լքել Հայաստանը, սակայն չի հաջողվել. ԶԼՄ-ներ

Ընտրություններում ընտրակաշառք տված կամ վերցրած ցանկացած ոք պետք է խստորեն պատժվի. վարչապետ

Պուտինն ու Կրեմլը կսպասեն հայաստանյան ընտրությունների արդյունքների վերջնական ամփոփմանը. Պեսկով

Ես ծանուցագիր տվող չեմ. եթե մասնակցում են վարժական հավաքների, իրենց 25 օրը կծառայեն ու հետ կգնան. Ասրյան

Փոքր քայլերից՝ մեծ փոփոխություններ․ «Մի դրամի ուժը» 6 տարեկան է

«Հայանտառ» ՊՈԱԿ-ի Տաշիր անտառտնտեսության մասնաճյուղի աշխատակիցը շանտաժի միջոցով հարկադրել է մասնակցել հավաքին

Ընտրական գործընթացները տեղի են ունեցել գերթափանցիկ, մի շարք դեպքեր ստուգման փուլում են. Արմեն Մկրտչյան

ՊԵԿ աշխատակիցներն Իրանից ժամանած բեռնատարում հայտնաբերել են չհայտարարագրված 143 կապ բնական մազ. տեսանյութ

Փաշինյանը բանակցում է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ԵԺԿ-ին անդամակցելու շուրջ. Euractiv

Թրամփը հնարավոր է համարել առաջիկա երկու շաբաթվա ընթացքում ԱՄՆ-ի և Իրանի միջև գործարքի կնքումը

Ստացվել է 555 տեղամասային ընտրական հանձնաժողովի քվեարկության արդյունքները վերահաշվարկելու դիմում. մանրամասներ

2025-ին պատմական ռեկորդ է գրանցվել. 32 հազար 891 անձ դիմել է ՀՀ քաղաքացիություն ստանալու համար. Ղազարյան

Ոչ մի զինծառայող ուշ չի ներկայացել ընտրատեղամաս, եղել են սահմանված ժամին. ԳՇ պետ

Հայաստանում խնդիր ունենալու են միայն օլիգարխները և նրանց ընտրատասովշիկները. Վահագն Ալեքսանյան

Հայ և թուրք գործարարները կրկին կհանդիպեն այս անգամ ՀՀ-ում. Միրզոյան

2025-ին շրջանառությունից դուրս է բերվել շուրջ 768 կգ թմրամիջոց, ինչը 80 տոկոսով ավելի է 2024-ից. ՆԳ փոխնախարար

Կալասը բարձր է գնահատել ՀՀ Ազգային ժողովի ընտրությանը քաղաքացիական ներգրավվածության մակարդակը

Ադրբեջանի տարածքով Ռուսաստանից Հայաստան կուղարկվեն 18 վագոն պարարտանյութ և ածուխ

Սպասվում են անձրև, ամպրոպ և կարկուտ, առանձին վայրերում՝ հորդառատ. ՇՄՆ-ն զգուշացնում է

ՆԳ նախարարության 2025 թվականի բյուջեի կատարողականը 97.2 տոկոս է. Հովհաննիսյանը մանրամասնել է

Մեկնարկում են վերահաշվարկի աշխատանքները. ԸԸՀ-ները կգումարեն նիստեր

Գելլափն ու դրանց հղում անողները արդեն գետինը մտե՞լ են, թե՞ դեռ փորում են. Հարությունյան

Հունվարի 1-ից նկատվում է Ղարաբաղից տեղահանված անձանց կողմից ՀՀ քաղաքացիություն ստանալու դիմելիության աճ

Ռուսաստանը կորցնում է իր նախկին հեղինակությունը Ադրբեջանում, Հայաստանում և Մոլդովայում. Զելենսկի

Խորվաթիան աջակցում է Հայաստանի բարեփոխումների ջանքերին և ԵՄ-ի հետ խորացող գործընկերությանը. Պլենկովիչ

Ռումինիայի նախագահը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին ընտրություններում հաղթանակի առիթով

Անհամբեր սպասում եմ մեր երկրների գործընկերությունը խորացնելուն․ Կանադայի վարչապետը շնորհավորել է Փաշինյանին

Հայաստանը COP17-ը դիտարկում է որպես կենսաբազմազանության պահպանության և օրենքի գերակայության հնարավորություն

«Wizz Air» ավիաընկերությունը գործարկել է չվերթեր դեպի Միացյալ Թագավորություն և Հունաստան

Բարի լույս, լավ օր, և սիրում եմ բոլորիդ. վարչապետ

Հանձնառու ենք առաջ մղել Վաշինգտոնի խաղաղության գագաթնաժողովի նպատակները․ Ռուբիոն շնորհավորել է Փաշինյանին