Երևան
-3 °C
Հունվարի 26-ին Հայաստան է ժամանել Իրանի Իսլամական հանրապետության արտաքին գործերի նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը: Հունվարի 27-ի առավոտյան ժամը 10:00-ին նախատեսված է նրա եւ ՀՀ ԱԳ նախարար Արա Այվազյանի հանդիպումը: Զարիֆին այնուհետ կընդունի նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Իրանի ԱԳ նախարարի այցը Հայաստան նախավերջին կանգառն է նրա՝ նախապես հայտարարված եւ ծրագրված տարածաշրջանային այցից: Հայաստան ժամանելուց առաջ իրանցի պաշտոնյան եղել է Ադրբեջանում, Ռուսաստանում, լինելու է նաև Վրաստանում ու Թուրքիայում: Ավելի վաղ նա նշել է, որ սա տարածաշրջանային վեց երկրների միջև համագործակցության հնարավորություն է:
Ռուսաստան կատարած այցի ժամանակ նա այսօր հանդիպել է Սերգեյ Լավրովի հետ: Բանակցությունների ավարտին Լավրովը հայտնել է, որ Մոսկվան և Թեհրանը հաստատում են իրենց փոխադարձ շահագրգռվածությունը`խորացնելու երկխոսությունը մի շարք տարածաշրջանային հարցերի շուրջ, այդ թվում` Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակի:
«Հաշվի առնելով տարածաշրջանում մեր երկրների դերը` մենք շահագրգռված ենք խորացնել երկխոսությունը այնպիսի հարցերի շուրջ, ինչպիսիք են Պարսից ծոցում անվտանգությունը, Աֆղանստանի կարգավորման խնդիրները և, իհարկե ստեղծված իրավիճակը Լեռնային Ղարաբաղում», - ասել է ՌԴ արտգործնախարարը:
Նա նաև մատնանշել է ռուս-իրանական փոխգործակցության կարևոր դերը ինչպես երկկողմ ձևաչափով, այնպես էլ ահաբեկչության, թմրանյութերի ապօրինի շրջանառության և կազմակերպված հանցավորության այլ տեսակների դեմ պայքարի միջազգային հարթակներում:
Լավրովը նշել է նաև, որ Մոսկվան և Թեհրանը անկեղծորեն շահագրգռված են բոլոր կողմերի կողմից իրանական միջուկային ծրագրի վերաբերյալ գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի լիարժեք իրականացման մեջ: «Այսօր ամենահրատապ թեմաներից մեկը Իրանի միջուկային ծրագրի շուրջ կարգավորման համար Համապարփակ գործողություններիծրագիրը փրկելու խնդիրն է: Եվ՛ մենք, և՛ Իրանը անկեղծորեն շահագրգռված ենք, որ բոլոր կողմերը, որոնք ստորագրել են միջուկային համաձայնագիրը, լիարժեք իրականացնեն գործընթացով ստանձնած պարտավորությունները»,-նշել է ՌԴ արտգործնախարարը:
Զարիֆը, խոսելով ղարաբաղյան հակամարտության մասին, ասել է, որ Մոսկվայի միջնորդությամբ հնարավոր է եղել հասնել խաղաղության ու ղարաբաղյան հակամարտության կարգավորումը տարածաշրջանում կայունության առաջին երաշխիքն է:
«Հաշվի առնելով տարածաշրջանում մեր երկրների դերը, մենք շահագրգռված ենք խորացնել երկխոսությունը օրակարգային հարցերի շուրջ: Մեր ընդհանուր մտահոգությունն այն էր, որ հակամարտությունը տեղի էր ունենում մեր և ձեր հարևանությամբ, սրում էր իրավիճակը, և այնտեղ մարդիկ էին զոհվում։ Ես կարծում եմ, որ այդ հակամարտությունը մեզ համար ինչ-որ ընդհանուր գիծ ունի։ Իմ շրջագայության նպատակներից մեկն է մշակել հնարավորություններ, որոնք բխում են Ռուսաստանի նախագահի ղեկավարությամբ Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների ձեռք բերած պայմանավորվածություններից»,- ասել է Զարիֆը։
Նա հավելել է, որ Իրանն աշխարհագրորեն մյուսներից ավելի մոտ է հակամարտության վայրին և այդ ընթացքում անկայունություն է եղել նաև իր սահմաններին: Ըստ Զարիֆի, Թեհրանը «հսկայական ջանքեր է գործադրել» հակամարտության տարածաշրջանային լուծում առաջարկելու համար։
«Մեզ համար այս հակամարտության կարգավորումը շատ կարևոր է ազգային անվտանգության տեսանկյունից»,-ասել է նա:
ՌԴ այցից առաջ Զարիֆը եղել է Բաքվում: Ի դեպ, այնտեղ արել հայտարարություններ, որոնք այցից հետո որոշ աղբյուրներ որպես ոչ դիվանագիտական ու «տգեղ» են որակել:
Իրանի ԱԳ նախարարը նախ հանդիպել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի, այնուհետև Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի հետ:
Ադրբեջանում Զարիֆը հայտարարել էր, որ ադրբեջանական կողմի հետ նախատեսված բանակցությունների օրակարգում քննարկելու էին ղարաբաղյան խնդիրները և այլ հարցեր: Այդպես էլ եղել էր, քննարկվել էր հետպատերազմյան իրավիճակը՝ Ղարաբաղում կայունության ապահովման, տարածքների վերականգնման, ինչպես նաև տարածաշրջանային համագործակցության, այդ թվում՝ Հյուսիս-հարավ և Հարավ-արևմուտք տրանսպորտային միջանցքների փոխգործակցության հետ կապված հարցերը:
Զարիֆը Բաքվում հայտարարել է, որ Իրանը պատրաստ է օգնելու տարածաշրջանում խաղաղության ու կայունության հաստատմանը: Նա Ադրբեջանի կառավարությանն ու ժողովրդին շնորհավորել է «վերջին հաղթանակների կապակցությամբ»։ Զարիֆը նշել է, որ Իրանը պատրաստ է ակտիվ մասնակցել «ազատագրված տարածքների» վերակառուցմանը՝ տրամադրելով տեխնիկական ու ինժեներական ծառայություններ, էլեկտրաէներգիա, օգնել ականազերծման, վերանորոգման և այլ աշխատանքներում։
Իրանի արտգործնախարարի խոսքով, նոր փուլ է սկսվել, որը նպաստում է տարածաշրջանում խաղաղության ու կայունության հաստատմանն բոլոր կողմերի շահերին։
Զարիֆը հայտարարել էր, որ այցելելու է այն երկրներ, որոնք «կօգնեն ղարաբաղյան ճգնաժամից դուրս գալ և տարածաշրջանում խաղաղություն եւ կայունություն հաստատել»: Նա մտադիր է Բաքվից այցելել Մոսկվա, Թբիլիսի եւ Երեւան: Եվ ահա, Բաքվում նա մասնավորեցրել է, թե ինչ նկատի ուներ իր այդ հայտարարությամբ:
Իրանի արտգործնախարարի խոսքով, նոր փուլ է սկսվել, որը նպաստում է տարածաշրջանում խաղաղության ու կայունության հաստատմանն բոլոր կողմերի շահերին։
Ըստ Զարիֆի, Իրանը ցանկանում է, որ Ադրբեջանի կողմից պատերազմի միջոցով «ազատագրված տարածքների» բնակիչները հնարավորինս արագ վերադառնան իրենց նախկին բնակավայրեր:
Ադրբեջանի նախագհն էլ իր հերթին ասել է, որ որ ադրբեջանական կողմը շատ ուրախ կլինի իրանական ընկերություններին տեսնել այն կազմակերպությունների շարքում, որոնք կաշխատեն Ղարաբաղի տարածքում ու հրավիրել է իրանական ընկերություններին համագործակցության: Նա Իրանը եղբայրական երկիր է անվանել՝ հավելելով, որ «եղբայր Իրանի հետ կապված են տնտեսական, տրանսպորտային, էներգետիկ ընդհանուր շահերով»:
Զարիֆի հաջորդ այցերը լինելու են Վրաստան ու Թուրքիա: Ավելի վաղ ԻԻՀ արտաքին գործերի նախարարությունից հայտնել էին, որ այցերի օրակարգը նախապես համաձայնեցված է:
Հրշեջ-փրկարարները 1 օրում մարել են ընդհանուր 2.5 հա տարածքում բռնկված հրդեհները
Պաշտպանը ցանկանում է պարզել՝ Սերժ Սարգսյանը կամ Հովիկ Աբրահամյանը հարցաքննվե՞լ են Լևոն Սարգսյանին առնչվող գործով
Դեպարդյեի դեմ կրկին հետաքննություն է սկսվել՝ երիտասարդ դերասանուհու բռնաբարության մեղադրանքով
Տիրան Խաչատրյանն ազատվել է զինված ուժերի գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալի պաշտոնից
Ռուսաստանի իշխանությունները տեղեկություններ ունեն պետության դեմ նախապատրաստվող սադրանքների մասին. Պուտին
Նախկին պատգամավորի որդուն պատկանող ընկերությունը մաքսատուրքից ազատման արտոնություն կստանա
Էրբիլում տեղի է ունեցել ՀՀ գլխավոր հյուպատոսության բացման հանդիսավոր արարողություն
Առաջատարների միջև հանդիպումը խաղաղ ելք ունեցավ
ՀՀ դիվանագիտական առաքելությունը հարաբերությունների զարգացման խթան կհանդիսանա․ Արտակ Ապիտոնյանի այցն Իրաքյան Քուրդիստան
ՄԱԿ-ի կառույցների հետ համագործակցության շրջանակն առաջիկայում ավելի կընդլայնվի. Հայկ Մարությանն ընդունել է Շոմբի Շարփին
Հիմա մեզ գումար է պետք, չէ՞. «Իմ քայլի» պատգամավորը Ամուլսարի հանքի շահագործումը այս իրավիճակում փրկօղակ է համարում
«Մանուկյան Սիմոն հետազոտական հիմնադրամը» սկսում է 2021 թ. հայտերի ընդունումը․ ԿԳՄՍՆ
Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմին ամրացված 3 ավտոմեքենա կկրճատվի
ԱՄՆ-ը վերադառնում է ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհուրդ
Արցախ է տեղափոխվել ՌԴ-ից ստացված հերթական հումանիտար օգնությունը
ՄԶԳ և ՀԱՀ հիմնադրամի միջոցով առողջապահության նախարարությանը տրամադրվել է թթվածնի 50 խտացուցիչ և 4 շարժական ռենտգեն սարք
Կգործի «Գենային ճարտարագիտության, գենոմի խմբագրման և 3-րդ սերնդի սեքվենավորման» գերազանցության կենտրոն
Ծակքար գյուղի հարսանյաց սրահի բակում կրակոցներ են հնչել․ ոստիկանություն (տեսանյութ)
Դաշտ գյուղի ջրանցքից քաղաքացու դի է հայտնաբերվել
Կորոնավիրուսի համավարակը կավարտվի հաջորդ տարվա սկզբին. ԱՀԿ-ի հուսադրող հայտարարությունը
ԶՈւ և ԱԱԾ սահմանապահ զորքերի ստորաբաժանումները վերահսկում են իրավիճակը սահմանագոտու ամբողջ երկայնքով․ ՊՆ
Վանաձորի բնակարաններից մեկում հրդեհի հետևանքով զոհվել է ընտանիքի մայրը, քույր ու եղբայր տեղափոխվել են հիվանդանոց
Վրաստանում ակտիվիստին տուգանել են վարչապետին «ստրուկ» ասելու համար
Հայաստանում բենզինը դարձյալ թանկացել է. տնտեսագետը նշում է պատճառը
Հայկ Կոնջորյանը ԵԱՀԿ ԽՎ մշտական կոմիտեի նիստում բարձրացրել է հայ ռազմագերիների շուտափույթ վերադարձի հարցը
Դատավորներին աշխատավարձի 55 %-ի չափով կենսաթոշակ տալը հակասահմանադրական է ճանաչվել. առաջարկվում է փոխել օրենքը
Ադրբեջանն ապավինել է ուժի կիրառմանը՝ որպես հակամարտության կարգավորման միջոցի․ Արա Այվազյան
Հրազդանում մեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, բախվել էլեկտրասյանը. վարորդի վիճակը ծանր է
Վրաստանի վարչապետը երկխոսության կոչ է արել
Գյումրիում ազգականից գողացած ոսկեղենը 28-ամյա տղամարդը վաճառել է Երևանում
ԱՄՆ-ն անհանգստացել է Եգիպտոսի կողմից ռուսական Սու -35 ինքնաթիռների գնման կապակցությամբ
Միավորված համայնքները վերջին երկու ամսում ստացել են 296 մլն 395 հազար դրամի տեխնիկա
Առերևույթ խնդրահարույց են. ՀՀ նախագահը չի ստորագրել ներկայացված 2 օրենքն ու փաստարկներով դիմել է Սահմանադրական դատարան
Հայաստանը ռուսաստանցիների շրջանում դարձել է ամենապոպուլյար ավիաուղղությունը
Ստեփանակերտում անբարեխիղճ վարձատուները կզրկվեն պետական աջակցության ծրագրերից և կենթարկվեն պատասխանատվության
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ․ Տավուշի մարզում, Լոռու մարզի Տաշիր և Ալավերդի քաղաքներում ձյուն է տեղում
Fly Armenia-ն հաստատում է, որ սկանդալի կենտրոնում հայտնված օդանավն իրենցն է
Արթուր Դավթյանը՝ սպորտային մարմնամարզության Հայաստանի չեմպիոն
Առաջարկվում է դատարան դիմելու համար պետական տուրքի դրույքաչափը բարձրացնել. ԱԺ հանձնաժողովը հավանություն տվեց նախագծին
Առանցքային են գերիների և անհետ կորածների հայտնաբերումն ու հանձնումը հայկական կողմին․ Սարգսյանն ընդունել է Տոյվո Կլաարին
© 2021 Հայկական ժամանակ