Այս տարվա ընթացքում լինելու են ուսուցիչների պարտադիր վերապատրաստումներ. Արտաշես Թորոսյան

27/01/2021 schedule14:48

Կրթության ազգային ինստիտուտի (ԿԱԻ) հենքի վրա ստեղծված «Կրթության զարգացման եւ նորարարության ազգային կենտրոնը» մոտ չորս անգամ քիչ աշխատակիցներով է այսուհետ համակարգելու կրթության ոլորտի մի շարք գործառույթներ, որոնք նախկինում վերապահված էին ԿԱԻ-ին:

Նախկինում մոտ 300 աշխատակից ունեցող Կրթության ազգային ինստիտուտն էր լուծում ուսուցիչների վերապատրաստման խնդիրը ու իրականացնում ուսուցիչների մեթոդական աջակցությունը: Կրթության ոլորտի՝ ուղեղային նոր կենտրոն դառնալուն միտված նորաստեղծ հիմնադրամը համակարգելու է կրթության բովանդակության վերլուծության, մասնագիտական զարգացման, նորարարության եւ մեթոդական ծրագրերի մշակման, փորձաքննությունների կազմակերպման աշխատանքները։

«Կրթության զարգացման եւ նորարարության ազգային կենտրոնի» տնօրենի պաշտոնակատար Արտաշես Թորոսյանը «Հայկական ժամանակի» հետ զրույցում նշեց, որ իրեն տնօրենի պաշտոնակատար նշանակելու որոշումը եղել է դեկտեմբերի 29-ին:

«Տնօրենի պաշտոնը մրցույթային է, բաց մրցույթը լինելու է երեք ամսվա ընթացքում:  Մրցույթ դեռեւս չի հայտարարվել, դիմումների ընդունման մասին ժամկետներ կսահմանվեն խորհրդի հայտարարությունից հետո»:

Խոսելով նոր կառույցի սկզբնական աշխատանքների եւ նախատեսված որոշ ծրագրերի մասին՝ Թորոսյանն ընդգծեց հետեւյալը.

«Հիմա կազմակերպությունը նոր ստեղծման փուլում է, մշակել ենք տարեկան պլանը, հիմա խորհրդում քննարկվում են կազմակերպության ընթացքը պլանավորող որոշակի խնդիրներ, դրանից հետո կսկսենք աշխատակազմի ձեւավորումը, աշխատակիցների ընդունման գործընթացը եւ անմիջական պարտականությունների կատարումը՝ ըստ պաշտոնի նկարագրի: Ընդհանուր 69 հաստիք է, տեխնիկական աշխատողների հետ միասին, իսկ ԿԶՆԱԿ-ի բուն աշխատակազմը կլինի 43 մարդ: Երբ մրցույթ հայտարարվի, բաց մրցույթ է լինելու, բոլորի հետ միասին կարող են դիմել ԿԱԻ նախկին աշխատողները նույնպես: Եթե մրցույթի արդյունքում ընտրվեն մեկից ավելի թվով թեկնածուներ, ապա նախապատվությունը կտրվի ԿԱԻ նախկին աշխատակիցներին»:

ԿԶՆԱԿ-ի հիմնական գործառույթը լինելու է ուսուցիչների վերապատրաստման մեթոդաբանության մշակումը եւ համակարգումը:

«Մենք մշակելու ենք վերապատրաստման նյութը, վերապատրաստման ծրագիրը, չափորոշիչները: Վերապատրաստող կազմակերպությունները իրականացնելու են վերապատրաստումներ, եւ դրա արդյունքում վերապատրաստումներն անցած, նյութը յուրացրած, համապատասխան հմտություններ ձեռք բերած ուսուցիչները կստանան համապատասխան կրեդիտներ, որը սահմանվում է ծրագրով: Ժամանակացույցը դեռեւս վերջնական հայտնի չէ, բայց տարվա ընթացքում լինելու են ուսուցիչների այդ ընթացիկ  պարտադիր վերապատրաստումները»,- նշեց Արտաշես Թորոսյանը:

Իսկ չափորոշիչների ու ուսումնական ծրագրերի հետ կապված փոփոխությունների վերաբերյալ նա նշեց, որ չափորոշիչները հիմա փոփոխության փուլում են:

«Չափորոշիչներով զբաղվում են կոնկրետ աշխատանքային խմբեր: Մենք ունենալու ենք  առանձին բովանդակային վարչություն, որը իրականացնելու է հետազոտություն ինչպես գործող չափորոշիչների կիրառման վերաբերյալ, այնպես էլ գնահատելու է դպրոցների կարիքները, մշակելու ուղեցույցներ, մեթոդական ցուցումներ, կազմակերպելու է որոշակի վերապատրաստումներ, որպեսզի դպրոցները լիարժեք կարողանան օգտագործել չափորոշիչները, առարկայական չափորոշիչները եւ ծրագրերը, ինչպես նաեւ գնահատման մեթոդաբանությունը: Դրանց արդյունքում մշակվելու են որոշակի առաջարկություններ՝ չափորոշիչներում փոփոխություններ իրականացնելու համար: Եվ երբ, ասենք, որոշակի քանակությամբ առաջարկություններ կձեւավորվեն, եւ չափորոշիչները վերանայելու անհրաժեշտություն կառաջանա, ապա կվերանայվեն չափորոշիչները: Դա, իհարկե, մեկ-երկու տարվա աշխատանք չէ, երեքից հինգ տարվա աշխատանքներ են նախատեսվում, բայց մենք արդեն կունենանք որոշակի առանձնացված խնդիրներ, որոնց վերանայելու կարիքը կա, ինչպես նաեւ այդ խնդիրների լուծման առաջարկություններ»:

Հարցին՝ իսկ ուսուցիչների բուն վերապատրաստումը, որը պարտադիր նախապայման է ատեստավորման համար, ե՞րբ է նախատեսվելու, միավորների շեմը ինչպե՞ս է սահմանվել, Թորոսյանը պատասխանեց․ «Համապատասխան կարգերն արդեն մշակվել են կրթության նախարարության կողմից եւ առաջիկայում կհաստատվեն: Կարգը երբ որ հաստատվի, շեմն էլ կհաստատվի:

Հարցին՝ դասագրքերի ստեղծման գործընթացը, դասագրքերի բովանդակության, որակի հետ կապված հարցերը ե՞ւս ԿԶՆԱԿ-ի գործառույթների մեջ են մտնում, թե՞ ոչ, նա պատասխանեց․ «Դասագրքերի ստեղծման գործընթացով զբաղվում է Դասագրքերի շրջանառու հիմնադրամը: Նախարարության կողմից սահմանված կարգերի համապատասխան՝ մենք կմասնակցենք դասագրքերի, ինչպես նաեւ ուսումնական մյուս ձեռնարկների գնահատման աշխատանքներին, կֆիքսենք դրանց արդյունավետությունը գործածության ընթացքում եւ կներկայացնենք առաջարկություններ բարելավման համար:

Հիմնադրամի կազմում գործելու են «Կայուն դպրոցական սնունդ» ծրագիրը և «Մասնագիտական կրթության եւ ուսուցման զարգացման ազգային կենտրոնը»: 

«Այս երկու ծրագրերը գործող ծրագրեր են, որոնք նաեւ նախկինում էին գործում: «Կայուն դպրոցական սնունդը» արդեն մի քանի տարի է՝ գործում է: Ծրագրով սնունդ է տրամադրվում տարրական դասարաններին եւ նախապատրաստական խմբեր ունեցող հանրակրթական դպրոցներին ՀՀ բոլոր մարզերում: Գործընկերության արդյունքում Հայաստանի բոլոր մարզերի հանրակրթական դպրոցների տարրական դասարանների աշակերտները ապահովվել են առողջ սննդով: Դպրոցների ցանկը կա նախարարության կայքում, իսկ «Մասնագիտական կրթության եւ ուսուցման զարգացման ազգային կենտրոնը» ավելի վաղուց է գործում եւ աջակցում մասնագիտական կրթությանը, հիմնականում մասնագիտական կրթությամբ զբաղվող ուսումնական հաստատություններով է զբաղվում»,- ասաց մեր զրուցակիցը:

Մարիամ Գեւորգյան

Տպել
17642 դիտում

Գոյություն չունի «Տավուշից տարածքներ հանձնելու» թեմա, համատեղ հայտարարության մեջ նշվում են գյուղերի անունները․ Գրիգորյան

Ռուսաստանը, ՀԱՊԿ-ը չեն ճանաչում Հայաստանի տարածքային ամբողջականությունը. Լավրովի «ինքնախոստովանությունը»

Այս բարդ գործընթացում պետք է լինենք առավել քան զգոն, տուրք չտանք մանիպուլյացիաներին ու կեղծ տեղեկատվությանը․ Մինասյան

Հուսադրող լուրեր կան Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման գործընթացի մեկնարկի վերաբերյալ․ Կլաար

Ովքեր դեմ են փոխհամաձայնեցված սահմանազատմանը, փորձում են պատերազմի մեջ ներքաշել Հայաստանը, վերածել ծայրագավառի․ Չախոյան

Վարչապետը Զառի միջնակարգ դպրոցի աշակերտների հրավերով ներկա է գտնվել «Պապ թագավոր» ներկայացմանը

Եթե Ստեփանակերտում ոչ թե «քֆուրով» որոշում ընդունող, այլ ադեկվատ իշխանություն լիներ, կսահմաներ ԼՂ շփման գիծը․ Աթանեսյան

Մենք ԵՄ-ի հետ սկսում ենք սերտ համագործակցության նոր ճանապարհ․ Արարատ Միրզոյան

Խաղաղության գործընթացը հիմնականում բաղկացած է որոշումներից, որոնք դուրս են «հակամարտելու» տրամաբանությունից․ Թորոսյան

Շուտով հայտնի ուժերը «մետոձիչկաները» կստանան, ու 10 կոպեկանոց լացի նոր եթերաշրջանը կհամարենք բացված․ Ալեքսանյան

Հայաստանը կստանա հնարավորություն սահմանազատման գործընթացը կազմակերպել քաղաքակիրթ և լեգիտիմ ընթացքով․ Ղազարյան

Աշխարհի գավաթ․ մարմնամարզիկ Վահագն Դավթյանը Փարիզի Օլիմպիական խաղերի ուղեգիր է նվաճել

Կողմերը կառաջնորդվեն Ալմա Աթայի 1991թ. հռչակագրով, մի բան, որից Ադրբեջանը արդեն տևական ժամանակ խուսափում էր․ Եղոյան

Հուսանք՝ այցից հետո կհայտնվի մեր հարաբերությունների զարգացման «ճանապարհային քարտեզ»․ Միրզոյանի հարցազրույցը Arab News-ին

Վկան գլխի ճակատային մասով 3 անգամ հարվածել է աշխատասեղանին․ ինչ է կատարվել Շենգավիթի քննչական բաժնում

Սահմանազատման հանձնաժողովների հրապարակած փաստաթղթում երկու բավականին դրական և հուսադրող միտում տեսա․ Արամ Սարգսյան

Առաջին անգամ կա հնարավորություն ունենալ սահմանազատված պետական սահման, որտեղ կտեղակայվեն սահմանապահներ. Հովհաննիսյան

Ողջունում ենք Հարավային Կովկասի վերաբերյալ «Մեծ յոթնյակի» երկրների ԱԳ ղեկավարների հայտարարությունը․ Արարատ Միրզոյան

Սեփական տան լոգարանում հայտնաբերվել է ՊՆ N զորամասի ջոկատի հրամանատարի 31-ամյա տեղակալի դին

Եթե հայ-ադրբեջանական հանձնաժողովի ձեռք բերած պայմանավորվածությունը կյանքի կոչվի, կլինի լուրջ հաջողություն. Իոաննիսյան

Հանձնաժողովների պայմանավորվածության մեջ չափազանց կարևոր է Ալմա-Աթայի սկզբունքի շուրջ համաձայնությունը. Խանդանյան

Կապան-Քաջարան ճանապարհահատվածում հարկադիր քարաթափում է իրականացվել

«Մեծ յոթնյակը» պետք է հրաժարվի Հայաստանի և Ադրբեջանի նկատմամբ հավասարական մոտեցումներից․ Գարդման-Շիրվան-Նախիջևան

Տավուշի մարզի ոչ մի սանտիմետր չի կարող տրվել որևէ մեկին, ՀՀ տարածքային ամբողջականությունը պաշտպանված է․ Կոնջորյան

Պետք է արդյունավետ հավասարակշռություն գտնենք արհեստական բանականության ընձեռած հնարավորությայն և ռիսկերի միջև. Ջուլհակյան

Պապոյանը ՀԱՀ ընկերություններին հրավիրել է մասնակցելու Հայաստանում պետական աջակցությամբ իրականացվող տնտեսական ծրագրերին

ՊՎԾ-ն ամփոփել է վարչապետի հանձնարարությամբ քաղշինկոմիտեում և ԿԳՄՍՆ-ում իրականացված ուսումնասիրությունների արդյունքները

էկոնոմիկայի նախարարությունը նոր գլխավոր քարտուղար ունի․ վարչապետը որոշում է ստորագրել (լուսանկար)

Սահմանազատման սկզբնական փուլում Հայաստանն ու Ադրբեջանը նախնական համաձայնեցրել են սահմանագծի առանձին հատվածները․ ԱԳՆ

Օլաֆ Շոլցը և Ադրբեջանի նախագահը բանակցություններ կվարեն Բեռլինում

Առաջին անգամ Հայաստանի և Ադրբեջանի միջև, 4 գյուղի հատվածում, կլինի սահմանազատված պետական սահման. քարտեզ

Ռոստովի մարզում ձերբակալվել են Ադրբեջանի քաղաքացին և ևս 2 անձ․ Շահին Աբբասովը կասկածվում է սպանության մեջ

Ալիևը կմեկնի Մոսկվա՝ Պուտինի հետ բանակցությունների

Թուրքիայում կրկին երկրաշարժ է տեղի ունեցել

Դոլարն ու եվրոն էժանացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 19-ին

Ադրբեջանը խեղաթյուրում է Հայաստանի ներկայացրած փաստական ապացույցները․ Եղիշե Կիրակոսյանի ելույթը ՄԱԿ-ի դատարանում

Օդի ջերմաստիճանը չի փոխվի․ առանձին շրջաններում կարճատև անձրև կտեղա

Հայաստանում անհետ կորել է Ջաթին Շարման

Ռուբեն Վարդանյանը Բաքվում հացադուլ է հայտարարել. նա պահանջում է բոլոր հայ բանտարկյալների անհապաղ արձակումը

Գոռ Աբրահամյանը մեկնաբանել է Շենգավիթի քննչական բաժնում անձի խոշտանգման մասին տեղեկությունները