Վրաստանում կորոնավիրուսի ցուցանիշների շեշտակի աճ է գրանցվել. Հայաստանի համեմատ մեծ է և՛ վարակման, և՛ մահերի թիվը

2021 թվականի մեկնարկից ի վեր Վրաստանում կորոնավիրուսի տարածման ցուցանիշների շեշտակի աճ է գրանցվել: Ընդ որում, համեմատությունը ցույց է տալիս, որ Վրաստանը գերազանցում է Հայաստանին և՛ վարակվածության ընդհանուր թվով, և՛ մահերի թվով:

Այսօրվա՝ հունվարի 26-ի ժամը 11:00-ի դրությամբ, Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 166.232 դեպք, որից 155.404-ը՝ առողջացած, 3052-ը՝ մահվան ելքով:

Նույն ժամանակահատվածում հարևան Վրաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակման 254.822 դեպք, որից 244.446-ը՝ առողջացած, 3096-ը՝ մահվան ելքով:

Վարակման օրական ցուցանիշը Վրաստանում մեծ է գրեթե ինն անգամ: Հայաստանում այսօր հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 138 նոր դեպք, Վրաստանում՝ 1006:

Վրաստանում դեռ գործում են մի շարք խիստ սահմանափակումներ, դրանք դեռևս ուժի մեջ կմնան այնքան ժամանակ, քանի դեռ երկրում վարակվածության 5 տոկոսից ցածր ցուցանիշներ չեն արձանագրվել: Ներկայումս երկրում վարակի օրական ցուցանիշը 7%-ից ավելի է:

Երկրում չի աշխատում նաև հանրային տրանսպորտը, համաճարակային իրավիճակի վատթարացմամբ պայմանավորված՝ նախորդ տարվա նոյեմբերից էլ դադարեցվել է քաղաքային ու միջքաղաքային բոլոր տեսակի հանրային տրանսպորտի երթևեկությունը։

Մի շարք հասարակական կազմակերպություններ կոչով դիմել են Վրաստանի կառավարությանը փետրվարի մեկից վերացնել տրանսպորտի շահագործման արգելքը։ Նրանք կարծում են, որ սա խտրական վերաբերմունք է խոցելի խմբերի նկատմամբ ու նպաստում է տնտեսական ճգնաժամի խորացմանը։

Կառավարությունը հայտարարել է, որ վերանայել է տնտեսական գործունեության ծրագիրն ու որոշել մի փոքր էլ երկարաձգել արգելքները. դրանց վերացման աստիճանական քայլերը մեկնարկելու են փետրվարի 1-ից։

Հիշեցնենք՝ երկար ժամանակ Վրաստանը կարողանում էր դիմակայել վարակի տարածմանն ու աշխարհի շատ երկրների համար օրինակ ծառայում արագ արձագանքման, սահմանափակումների ժամանակին ու ճիշտ սահմանման համար: Իրավիճակը փոխվել է նախորդ տարվա դեկտեմբերի վերջից:

Վրաստանում COVID-19-ի տարածումը սկսվել է 2020 թվականի փետրվարի 26-ին, երբ երկրում գրանցվել է COVID-19 կորոնավիրուսային վարակի առաջին դեպքը: Վարակված է եղել Իրանից ժամանած Վրաստանի քաղաքացին:

Հայաստանում նոր տիպի կորոնավիրուսով վարակման առաջին դեպքը պաշտոնապես հաստատվել է 2020 թվականի մարտի 1-ի առավոտյան դարձյալ Իրանից ժամանած քաղաքացու մոտ:

Տպել
730 դիտում

Համակարգային խնդիրներ Խարբերդի մանկատանը. ՄԻՊ աշխատակազմի չհայտարարված այցի արդյունքները

«Իմ քայլի» պահվածքը առնվազն ագրեսիվ է, բայց պատճառը չգիտեմ. Ռուբեն Վարդազարյան

Վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Ռուսաստանի վարչապետին ծննդյան օրվա առթիվ

Արա Այվազյանը հեռախոսազրույց է ունեցել ՄԱԿ Գլխավոր քարտուղարի՝ հումանիտար հարցերով տեղակալի հետ

Հարցը վերաբերում է ձեր «չքաղաքական» հայտարարությանը, և բարի եղեք պատասխանել. Հակոբյանը՝ Վարդազարյանին

Ներկայացրիք, որ ունեք զսպվածության սահման. այդ օրենսդրությունը երեկ երեկոյան ե՞ք իմացել. պատգամավորը՝ Վարդազարյանին

Մինչեւ 8-օրյա ժամկետի լրանալը Օնիկ Գասպարյանը հանդիսանում է ԶՈՒ հրամանատարը. ԳՇ նոր հայտարարությունը

ԲՏԱ նախարարը ներկայացրել է հայկական արտադրության արբանյակային տեղորոշման համակարգերի ճնշման կայան (տեսանյութ)

Ինչո՞ւ պետք է դատավորները զսպվեն, ի՞նչ էին ուզում անել նրանք. պատգամավորը՝ ԲԴԽ նախագահին

Ոստիկանությունում տվյալներ են ստացվել, որ մարտի 3-ի հանրահավաքի ժամանակ հնարավոր են սադրանքներ

Արմավիր քաղաքի բնակիչը արցախցուց գնել է 140.000 դրամի 400 կգ նուռ ու մինչ օրս չի վճարել

Քաղաքական բնույթի հարցերին այսօր չեմ պատասխանելու. Վարդազարյանը՝ պատգամավորներին

Դուք գիտե՞ք՝ որտեղ եք գտնվում. Արեն Մկրտչյանը՝ ԲԴԽ նախագահին

ՊԵԿ-ում տեղի է ունեցել հանդիպում հիմնադրամների ներկայացուցիչների հետ

Կորոնավիրուսի թվերը շեշտակի աճել են. հաստատվել է 360 նոր դեպք 1 օրում

ԱՀ ՔԿ-ն վարույթ է ընդունել պատերազմի օրերին բնակչության ոչ պատշաճ տարհանման վերաբերյալ հարուցված քրգործը

ՊԵԿ որոշ աշխատակիցների մարտական զենք կտրամադրվի. ԱԺ-ն ամբողջությամբ ընդունեց նախագիծը

ԱԺ-ն երկրորդ ընթերցմամբ ընդունեց Դատական օրենսգրքում լրացում կատարելու նախագիծը

Ճանապարհային ոստիկանությունը հորդորում է տուգանքներն ու ակտերը վճարել 30-օրյա ժամկետում

Ազգային ժողովն ընդունեց գերիների վերաբերյալ հայտարարության նախագիծը

Վերին Լարսը բաց է բոլոր տրանսպորտային միջոցների համար. ռուսական կողմում դեռ մի քանի հարյուր բեռնատար է սպասում

Հոկտեմբերի առաջին կիրակին կնշվի՝ որպես Ազգային փոքրամասնությունների օր. ԱԺ-ն ամբողջությամբ ընդունեց նախագիծը

Արցախի փրկարարների 3 խումբ այսօր զինծառայողների աճյունների որոնումներ կիրականացնի 2 ուղղությամբ

Այսօր հրթիռակասետային ռումբեր, թնդանոթի արկեր և ականանետի ականներ կպայթեցվեն Արցախի 5 համայնքում

Բքի պատճառով Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը փակ է. բուք է նաև Սևանի կղզուց մինչև Ծովագյուղի խաչմերուկ

Ստամբուլի քաղաքապետին մինչև 2 տարվա ազատազրկում է սպառնում

ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ, Ջերմուկ քաղաքում ձյուն է տեղում

Փրկարարները 3 մարզերում ձյան մեջ արգելափակումից դուրս են բերել 17 ավտոմեքենա

Մայրաքաղաքում և 6 մարզում էլեկտրաէներգիայի մի քանի ժամյա պլանային անջատումներ են սպասվում

Մինչեւ 2022 թվականի վերջը Երեւանում հիմնանորոգվելու է 15 մանկապարտեզ՝ 124 խմբասենյակներով. ցանկ

Գորգապատ հարթակով հանդիստեսն ուղեկցվեց դեպի բեմ. շուտով նրանց միացան երաժիշտները

Քուվեյթում նոր կառավարություն է ձևավորվել

Ամերիկյան արբանյակը լուսանկարել է միջուկային զենքի նոր ենթադրյալ թաքստոց ԿԺԴՀ-ում. CNN

Անթալիայում Թուրքիայի պետական դրոշը նետել են աղբամանը

Ինդոնեզիայում արթնացել է Սինաբունգ հրաբուխը

«Գինեգործություն» մասնագիտության շրջանակում ուսանողներն արտադրամաս-լսարաններում գինի են պատրաստում

ՀՀ քաղաքացիների անձնագրերում ծննդավայրը «Ադրբեջան» նշելու մասին ոստիկանության պարզաբանումը

Քննարկվել է սահմանամերձ կամ բարձրլեռնային բնակավայրերի դպրոցներ ուսուցիչների գործուղման կարգը

Արայիկ Հարությունյանն ԱՀ նախագահի վերահսկողական ծառայության անձնակազմին է ներկայացրել նորանշանակ ղեկավարին

Նորակոչիկ զինծառայողների հետ անցկացվել են պարապմունքներ