Որքան անորոշ լինեն սահմանային հարցերը, այնքան առաջ են գալու վեճեր ու ընդհարումներ. ՄԻՊ

26/01/2021 schedule08:59

Արխիվային փաստաթղթերը ակնհայտ հաստատում են, որ որքան անորոշ լինեն սահմանային հարցերը կամ լուծվեն այսօրվա անթույլատրելի մեխանիկական մոտեցումներով, այնքան շատ են ոտնահարվելու գյուղացիների իրավունքները, առաջ են գալու վեճեր ու ընդհարումներ: Այս մասին գրել է ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը:

Նրա գրառումն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև.

«1923թ. [Ի.Ստալինի 1921թ. նախաձեռնությունից հետո] արհետականորեն ստեղծվեց «Կարմիր Քուրդիստան» գավառը Հայաստանն ու Արցախն իրարից բաժանելու համար: Այդ բաժանումն արվեց այնպես, որ ընդգրկի Քարվաճառից մինչև Իրանի սահման ու Մռավից մինչև Արաքս: Ընդ որում, հենց այդ տարածքները Խորհրդային Հայաստանի սահմանների մի մասի հետ բռնակցվեցին Ադրբեջանին (այս հարցին այլ՝ առանձին անդրադարձ է պետք):

Այդ ժամանաշրջանի՝ սահմանների որոշմանը վերաբերող արխիվային փաստաթղթերը հիմնարար նշանակություն ունեն ներկայում ՀՀ սահմանային բնակիչների իրավունքների պաշտպանության համար:

Օրինակ՝ Կարմիր Քուրդիստանի և ՀՍԽՀ Զանգեզուրի գավառի միջև սահմանային վեճերը լուծելու համար Անդրդաշնության կենտրոնական գործկոմի (ԿԳԿ) որոշմամբ 1923թ. հոկտեմբերին ձևավորվեց հանձնաժողով(գործել են տարբեր հանձնաժողովներ):

Այդ ժամանակ էին դեռ Ադրբեջանի հետ սահմանագծման աշխատանքներն ընթանում լուրջ բարդություններով:

Մասնավորապես, Քուրդիստանի տարածքից Սյունիքի սահմանային հայկական գյուղերի վրա կատարվում էին տարբեր ավազակախմբերի հարձակումներ ու թալան, անընդհատ տեղի էին ունենում ընդհարումներ, հայ գյուղացիների խոշոր եղջերավոր կենդանիների գողություններ, հրահրվող ձերբակալություններ և այլն:

ՀՍԽՀ կենտրոնական գործկոմի 1924 թվականի մարտ ամսվա նյութերը հենց այս սահմանախախտումների մասին են վկայում, որոնք կազմվել էին Զանգեզուրի գավառի գործկոմի դիմումների հիման վրա:

Այդ ժամանակ էլ լուրջ վեճեր էին առկա՝ կապված վարելահողերի, արոտավայրերի, անտառների ու անգամ լեռնագագաթների սահմանագծման հետ: 1926 թվականին ձևավորվել էր տեղական հանձնաժողով, որի կազմի մեջ էր նաև Ակսել Բակունցը, ով մասնագիտությամբ հողաշինարար էր ու նա հատուկ ուշադրության կենտրոնում էր պահում այս հարցերը: Հենց նրա զեկուցումներից է նաև պարզ դառնում հայ գյուղացիներն են հիմնականում ոտւժող կողմը եղել, նրանց իրավունքների հաշվի չեն առնվել:

Ա.Բակունցի 1926թ. հոկտեմբերի 18-ի զեկուցումները այն մասին են, որ Զանգեզուրի սահմանները որոշելիս պետք է հաշվի առնել գյուղերի միջև կապերը, մարդկանց համար դժվարություններն ու տնտեսական կապերի (ասենք, կապը Կապանի հետ. այդ ժամանակ գյուղացիների մոտ 50%-ը աշխատում էր Կապանի պղնձի հանքերում և այլն) կարևորությունը, առանց այն էլ սակավահողությունը:

Օրինակ՝ Մեղրու և Զանգելանի միջև սահմանների հարցով ՀՍԽՀ ԿԳԿ-ն 1925թ. հոկտեմբերի 9-ին հատուկ է արձանագրել դեպի արևմուտք ընկնող ձմեռային արոտատեղերի կարևորությունը հայ գյուղացիների համար, որոնք այդ ժամանակ փաստացի օգտագործում էին Մեղրու և Կապանի շրջանների խոտհարքներ չունեցող գյուղերի բնակիչները: Ընդ որում, հատուկ էր նշում արվում, որ առանց այդ արոտատեղերի շրջակա գյուղերի անասնապահությունն ուղղակի կաթվածահար էր լինելու (այս վիճակն նույնությամբ առաջ է եկել նաև հիմա):

Այս պատմական փաստերը ցույց են տալիս, որ ներկայում սահմանների որոշման հարցերը Սյունիքի մարզի Տեղ, Գորիս, Կապան խոշորացված ու այլ համայնքների սահմանային բնակիչների իրավունքների համար ունեն հիմնարար նշանակություն թե՛ նրանց կյանքի իրավունքի ու անվտանգության, թե՛ սոցիալ-տնտեսական իրավունքների տեսանկյունից: Դրանք կարևոր են ոչ միայն գյուղացիների կողմից իրենց առօրյա ապրուստը հոգալու, այլ նաև տնտեսական իրավունքների տեսանկյունից:

Արխիվային փաստաթղթերը ակնհայտ հաստատում են, որ որքան անորոշ լինեն սահմանային հարցերը կամ լուծվեն այսօրվա անթույլատրելի մեխանիկական մոտեցումներով, այնքան շատ են ոտնահարվելու գյուղացիների իրավունքները, առաջ են գալու վեճեր ու ընդհարումներ. առավել ևս պետք է հաշվի առնել, որ հիմա Հայաստանի խաղաղ բնակավայրերում, խաղաղ բնակիչների անմիջական [բառացիորեն մետրերի] հարևանությամբ ադրբեջանական զինվորականներ են, զինված մարդիկ:

Պետք է հաշվի առնել նախկինում թույլ տված բոլոր սխալները, դրանցից քաղել անհրաժեշտ դասեր ու թույլ չտալ ՀՀ բնակիչների որևէ իրավունքի խախտում»:

Տպել
265 դիտում

105 ռոյալներն այս տարի էլ չեն լինի Ծիծեռնակաբերդի բարձունքում. նախագծի հեղինակը՝ երևանյան աղմկահարույց տաղավարի մասին

Կոչ եմ անում Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին չստորագրել Նիկոլ Փաշինյանի առաջարկը․ Էդմոն Մարուքյան

Խրախուսում ենք հանդես բերել զսպվածություն և խաղաղ, առանց բռնության թուլացնել լարվածությունը. ՀՀ-ում ԱՄՆ դեսպանություն

Թող ժողովուրդն իմ հրաժարականը պահանջի, ես վեր կենամ, գնամ իմ գործերին. վարչապետը խոսեց դավաճանության, հրաժարականի մասին

Մինչև մեր հարցը չլուծենք, չենք գնալու. փողոցը 2 ծայրից բարիկադներով փակեք. Վազգեն Մանուկյան

Պատերազմից ընդամենը 3 ամիս անց քաղաքական ուժերի օրակարգը որևէ աղերս չունի մեր առջև ծառացած մարտահրավերների հետ.Թանդիլյան

Ռուսաստանի Դաշնության խորհուրդը մեկնաբանել է Հայաստանում ստեղծված իրավիճակը

Պետք է ժամանակին սկսել պատվաստումները՝ կենդանիներին վտանգավոր հիվանդություններից ու վարակներից զերծ պահելու համար. ՍԱՏՄ

Ընդդիմադիրները երթով շարժվեցին դեպի Ազգային ժողովի շենք

ՀՀ քննչական կոմիտեն հորդորում է ցուցաբերել զգոնություն և զսպվածություն, չտրվել տարաբնույթ սադրանքների

«Արարատը» հաղթեց «Արարատ-Արմենիային» և գլխավորեց մրցաշարային աղյուսակը

ՀՀ զինված ուժերը լիարժեք իրականացնում են մեր Հայրենիքի սահմանների պաշտպանությունն ու ապահովում անվտանգությունը. ՊՆ

Օնիկ Գասպարյանը չի կարող բանակը հանել ժողովրդի դեմ. ես դա թույլ չեմ տա. Փաշինյան

Հայաստանի և Իսրայելի բարեկամության ծառուղում հուշաքարը պղծած 36-ամյա տղամարդը հայտնաբերվել է

Ուսանողներին «Զեյթուն ուսանողական ավանի» հանրակացարանում բնակվելու հնարավորություն կտրվի՝ կեցության վճարի փոխհատուցմամբ

Հենց հիմա վերադարձեք եւ ապահովեք ՀՀ անվտանգությունը. ՀՀ վարչապետը ելույթի սկզբում կոչով դիմեց բարձրաստիճան սպաներին

«Ուրարտուն» դարձավ Հայաստանի գավաթի խաղարկության քառորդ եզրափակչի վերջին մասնակիցը

Մարտունիում կիրականացվի չպայթած զինամթերքի ոչնչացում

ՀՀ և ՌԴ ԱԳ նախարարները տարածաշրջանային անվտանգության խնդիրներ են քննարկել

ԳՇ նախկին պետ Յուրի Խաչատուրովը մասնակցում է ընդդիմության հանրահավաքին

Բոլորիդ զգաստության, սթափության ու զսպվածության կոչ եմ անում. ՀՀ նախագահ

Գյումրիից մեքենաները շարժվեցին դեպի Հանրապետության հրապարակ. Շիրակի մարզպետը ևս նրանց թվում է

Արթուր Դավթյանը ևս երեք ոսկե մեդալ է նվաճել, օղակների վարժությունում հաղթել է Արթուր Ավետիսյանը

Ազատության հրապարակի մոտով անցնելիս միջադեպ տեղի ունեցավ Փաշինյանի աջակիցների ու ընդդիմադիրների միջեւ. երթն ավարտվեց

Անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանը Հանրապետության հրապարակում է

Դատախազությունը հետամուտ է լինելու երկրում իրավակարգի պահպանությանը. հայտարարություն

ՀՀ ոստիկանությունը բոլորին հորդորում է խստագույնս պահպանել հասարակական կարգը, ցուցաբերել զգոնություն և զսպվածություն

Մեր ընդդիմությանը ծափերով ենք ողջունում. Նիկոլ Փաշինյանի գլխավորած երթը շարունակվում է

Մայր Աթոռը անթույլատրելի և կործանարար է համարում իրավիճակի հետագա սրումը

«Ամենատարբեր լուրեր են տարածում, թե ինքնաթիռ ենք պատրաստել, պատրաստվում ենք փախչել. մենք էստեղ ենք». վարչապետ

ԱԺ «Իմ քայլը» խմբակցությունը սատարում է ՀՀ վարչապետին՝ կոչ անելով դուրս գալ հրապարակ. հայտարարություն

ՀՀ վարչապետը նախազգուշացնում է հեղաշրջման փորձի մասին, երբ բանակը պահանջում է իր հրաժարականը

«Հայաստանի ներսում մենք թշնամի չունենք». Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ երթ է սկսվել

ԱԱԾ-ն հորդորում է զերծ մնալ ազգային անվտանգությանը սպառնացող գործողություններ իրագործելուց

Նիկոլ Փաշինյանի կոչից հետո քաղաքացիները հավաքվել են Կառավարության գլխավոր շենքի մոտ

Պաշտոնական Մոսկվան կոչ է անում բոլոր կողմերին հանդարտություն ցուցաբերել. Պեսկով

ԳՇ հայտարարությունն ակնհայտ քաղաքական ենթատեքստ ունի. Անդրանիկ Քոչարյան

Կրեմլը մեկնաբանել է Հայաստանում ստեղծված իրավիճակը

«Հայրենիքի փրկության շարժման» առաջնորդները շտապ հավաք են կազմակերպել Ազատության հրապարակում

Որևէ դեպքում չի կարելի ժողովրդին տանել բախումների, քանզի այն լի է մի շարք տեսանելի ու անտեսանելի վտանգներով. Ցոլակյան