ՀՖՖ վեց անդամների անդամությունը կասեցվել է. ՀՖՖ գլխավոր քարտուղարը պարզաբանում է

25/01/2021 schedule20:46

Հունվարի 25-ին կայացել է ՀՖՖ գործադիր կոմիտեի հերթական նիստը: Գործադիր կոմիտեի 15 անդամներից ներկա են եղել 13-ը, հաղորդում է ՀՖՖ պաշտոնական կայքը:

Օրակարգում ընդգրկված հարցերից առաջինը եղել է ՀՖՖ Արտահերթ ժողով գումարելու մասին ՀՖՖ 9 անդամների (Արարատ ՖԱ ՀՁ ՓԲԸ, Արարատ-Արմենիա ՖԱ ԲԲԸ, ԴՖԱ ՓԲԸ, Դովեղ ՖԱ ՀԿ, Էրեբունի ՍԱ ՀԿ, Էրեբունի-Դիլիջան ՄԱ ՀԿ, Հայկական ֆուտբոլի վետերանների և պատանի ֆուտբոլիստների համերաշխություն ՀԿ, Սևան ՖԱ ՍՊԸ, Վանաձորի ֆուտբոլի ակադեմիա ՀԿ) դիմումի քննարկումը:

Քննարկման արդյունքում ձայների՝ 12 կողմ (Հրաչիկ Աղաբեկյան, Գագիկ Աղբալյան, Կիմ Առաքելյան, Աննա Թադևոսյան, Հասմիկ Ղարիբյան, Հիրաչ Յագան, Արմեն Մելիքբեկյան, Արեն Մկրտչյան, Բագրատ Նավոյան, Արմեն Նիկողոսյան, Կարեն Շաբոյան, Արթուր Սահակյան) 1 դեմ (Հայկ Ղազազյան) հարաբերակցությամբ ՀՖՖ գործադիր կոմիտեն որոշել է մերժել արտահերթ ժողով գումարելու վերաբերյալ ՀՖՖ վերոնշյալ 9 անդամների դիմումը:

ՀՖՖ գլխավոր քարտուղար Արթուր Ազարյանը ՀՖՖ պաշտոնական կայքին տված մեկնաբանությունում նշել է, որ պատճառը ՀՖՖ վերոնշյալ անդամների գործելաոճն է. «

2020 թվականի դեկտեմբերի 30-ին՝ տարվա վերջին աշխատանքային օրվա ավարտից մի փոքր շուտ,  ՀՖՖ 9 անդամները՝ Արարատ ՖԱ ՀՁ ՓԲԸ, Արարատ-Արմենիա ՖԱ ԲԲԸ, ԴՖԱ ՓԲԸ, Դովեղ ՖԱ ՀԿ, Էրեբունի ՍԱ ՀԿ, Էրեբունի-Դիլիջան ՄԱ ՀԿ, Հայկական ֆուտբոլի վետերանների և պատանի ֆուտբոլիստների համերաշխություն ՀԿ, Սևան ՖԱ ՍՊԸ, Վանաձորի ֆուտբոլի ակադեմիա ՀԿ, դիմում են ներկայացրել Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիա՝ օգտվելով արտահերթ ժողով հրավիրելու կանոնադրական իրավունքից։

Վերոնշյալ անդամների կողմից առաջարկվում էր կասեցնել ՀՖՖ 6 անդամների՝ ՖԱ Անի ՀԿ, ՖԱ Արագած ՀԿ, Լոկոմոտիվ ՖԱ ՀԿ, ՖԱ Տորպեդո ՍՊԸ, ԴՖԱ ՓԲԸ և ՖԱ Վեստ Արմենիա ՀԿ անդամությունը ՀՖՖ-ին։ Սա առնվազն տարօրինակ է, քանի որ նշված անդամներից 3-ի կասեցման հարցն արդեն իսկ կար 2020 թ. դեկտեմբերին կայացած ՀՖՖ 20-րդ ժողովի օրակարգում։

Այդ նույն անդամներն առաջարկել էին այդ հարցը հետաձգել մինչև մյուս ժողով՝ լրացուցիչ ապացույցների հայտնաբերման և ուսումնասիրման նպատակով: Անտրամաբանական է, որ ժողովից ընդամենը 2 օր անց նույն անդամները նույն հարցը ներկայացնում են ՀՖՖ՝ արտահերթ ժողով գումարելու պահանջով։

Դիմումի մեջ, որպես արտահերթ ժողովի անցկացման ժամկետ, ներկայացված է հունվարի 20-ը, որը ողջամիտ ժամկետ չէ, քանի որ, ըստ ՀՖՖ կանոնադրության, ՀՖՖ անդամների 1/3-ի նախաձեռնությամբ արտահերթ ժողովի դիմում ներկայացնելու պարագայում Գործադիր կոմիտեն պետք է կազմակերպի ժողովը երկամսյա ժամանակահատվածում։

ՀՖՖ 9 անդամները, չսպասելով Գործադիր կոմիտեի՝ հունվարի 25-ին նախատեսված նիստին և կայացվելիք հնարավոր որոշմանը՝ հունվարի 21-ին որոշում են կայացրել իրենց նախաձեռնությամբ փետրվարի 1-ին հրավիրել Արտահերթ ժողով և այդ կապակցությամբ համապատասխան ծանուցումներ են ուղարկել ՀՖՖ անդամներին։

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ վերոնշյալ 9 անդամները չեն սպասել գործադիր կոմիտեի որոշմանը՝ դրանով իսկ խախտելով ՀՖՖ կանոնադրությամբ սահմանված ընթացակարգը, իրենց կողմից նախաձեռնված արտահերթ ժողովը կրում է ապօրինի բնույթ և դրանում ընդունված որևէ որոշում չի կարող ունենալ իրավական ուժ: Այդ իսկ պատճառով ՀՖՖ գործադիր կոմիտեն որոշեց մերժել 9 անդամների դիմում-պահանջը»,- նշել է Ազարյանը

Օրակարգի երկրորդ հարցը ՀՖՖ 6 անդամների՝ Դիլիջան ՖԱ ՓԲԸ, Էրեբունի-Դիլիջան ՄԱ ՀԿ,  Էրեբունի ՍԱ ՀԿ, Սևան ՖԱ ՍՊԸ ակումբների, հայկական ֆուտբոլի վետերանների և պատանի ֆուտբոլիստների համերաշխություն ՀԿ-ի, Դովեղ ՖԱ ՀԿ-ի ՀՖՖ անդամության կասեցումն էր:

ՀՖՖ գործադիր կոմիտեի անդամներին ներկայացվել են բոլոր 6 անդամների կասեցման հիմքերը: «Դիլիջան» ՖԱ-ի պարագայումՔննարկումների արդյունքում ՀՖՖ գործադիր կոմիտեն որոշեց կասեցնել 6 անդամների անդամությունը: Ընդ որում, «Դիլիջան», «Էրեբունի-Դիլիջան ՄԱ ՀԿ»-ի, «Էրեբունի ՍԱ ՀԿ»-ի, «Սևան ՖԱ»-ի պարագայում կողմ են քվեարկել գործկոմի 12  անդամները՝ Հրաչիկ Աղաբեկյանը, Գագիկ Աղբալյանը, Կիմ Առաքելյանը, Աննա Թադևոսյանը, Հասմիկ Ղարիբյանը, Հիրաչ Յագանը, Արմեն Մելիքբեկյանը, Արեն Մկրտչյանը, Բագրատ Նավոյանը, Արմեն Նիկողոսյանը, Կարեն Շաբոյանը և Արթուր Սահակյանը, իսկ դեմ՝ Հայկ Ղազազյանը:

Հայկական ֆուտբոլի վետերանների և պատանի ֆուտբոլիստների համերաշխություն ՀԿ-ի անդամությունը կասեցվել է ՝ 11 կողմ, 1 ձեռնպահ,  դեմ ձայներով(ձեռնպահ է եղել Սահակյանը, դեմ՝ Ղազազյանը): «Դովեղ ՖԱ ՀԿ»-ի անդամության կասեցումը եղել է 11 կողմ, 2 դեմ ձայներով (դեմ են եղել Աղբալյանն ու Ղազազյանը):

Դովեղ ՖԱ ՀԿ՝ 11 կողմ (Հրաչիկ Աղաբեկյան, Կիմ Առաքելյան, Աննա Թադևոսյան, Հասմիկ Ղարիբյան, Հիրաչ Յագան, Արմեն Մելիքբեկյան, Արեն Մկրտչյան, Բագրատ Նավոյան, Արմեն Նիկողոսյան, Կարեն Շաբոյան, Արթուր Սահակյան), 2 դեմ (Հայկ Ղազազյան, Գագիկ Աղբալյան):

Վերոնշյալ անդամներից 5-ի անդամության կասեցման հիմքը եղել է ՀՖՖ կանոնադրության 16-րդ հոդվածի 1-ին կետի գ) ենթակետի խախտում (անդամները պարտավոր են մասնակցել ՀՖՖ կազմակերպած առաջնություններին և այլ սպորտային միջոցառումներին): «Սևան ՖԱ»-ի պարագայում հիմք են հանդիսացել ՀՖՖ Կանոնադրության 16-րդ հոդվածի 1-ին կետի Զ և Դ ենթակետերի խախտումները (անդամները պարտավոր են անդամավճար վճարել, իսկ ՀՖՖ-ի հետ ունեցած վեճերը լուծել մարզական դատարանների միջոցով): Այդ առիթով Ազարյանը նշել է. «Դեկտեմբերի 26-ին Սևան ՖԱ-ն, խախտելով ՀՖՖ կանոնադրությամբ սահմանված ՀՖՖ անդամի իր պարտավորությունները, դիմել է ՀՀ Ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարան ՀՖՖ մեկ այլ անդամի, ինչպես նաև ՀՖՖ-ի դեմ: Սևան ՖԱ ՍՊԸ, հանդիսանալով ՀՖՖ անդամ և ստանձնելով դրանից բխող պարտավորությունները, որևէ իրավունք չուներ դիմելու ՀՀ ընդհանուր իրավասության դատարան: Ըստ ՀՖՖ կանոնադրության՝ ցանկացած վեճ լուծվում է ՀՖՖ իրավական մարմինների շրջանակներում, իսկ որպես վերջին ատյան՝ դիտարկվում է Լոզանի միջազգային արբիտրաժային դատարանը:

Կցանկանայի անդրադառնալ նաև Դիլիջան ՖԱ ՓԲԸ ՀՖՖ անդամությունից կասեցման հարցին՝ մանրամասնելով մի դրվագ: Անցած տարվա դեկտեմբերին տեղի ունեցած ՀՖՖ հերթական ժողովից 1-2 օր առաջ Դիլիջան ՖԱ ՓԲԸ-ն փորձել էր փոխել իր պատվիրակին՝ ներկայացնելով այդ ակումբի հետ աշխատանքային կամ որևէ այլ բնույթի կապ չունեցող անձի, ով ներգրավվել էր որպես ՀՀ տարածքում գործող իրավաբանական ընկերության ներկայացուցիչ կամ անհատ իրավաբան:

Ընդ որում, նախապես ներկայացված պատվիրակին ակումբի կողմից լիազորել էր ակումբի տնօրենը, ով նման գործառույթ իրականացնելու իրավասություն չուներ, քանի որ դեռևս 2020 թ. հուլիսին ցմահ որակազրկվել էր Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի կողմից՝ պայմանավորված խաղերում ներգրավված լինելու հիմքով: Հետաքրքրական է նաև այն հանգամանքը, որ որպես նոր պատվիրակ ներկայացվող անձը 2019 թ. դեկտեմբերին կայացած ՀՖՖ արտահերթ ժողովին հանդես էր եկել որպես ՀՖՖ մեկ այլ անդամի՝ Վանաձորի ֆուտբոլի ակադեմիա ՀԿ պատվիրակ: Նման իրավիճակն առաջացնում է լուրջ և հիմնավոր կասկածներ առ այն, որ Դիլիջան ՖԱ ՓԲԸ կոպտորեն խախտում է ՀՖՖ կանոնադրության կետերից մեկը՝ չկարողանալով ապահովել իր գործունեության անկախությունը և թույլ տալով երրորդ անձանց միջամտություն:  

Վերջում կցանկանայի ավելացնել, որ բոլոր կասեցումները կրում են ժամանակավոր բնույթ. բոլոր անդամները կասեցվել են մինչև հերթական ժողովի կայացումը, և ըստ կանոնադրության, բոլոր կասեցումները վերջնական ուժ կստանան ժողովի որոշման արդյունքում: Այնուամենայնիվ, եթե մինչև ՀՖՖ հերթական ժողովը վերոնշյալ ակումբները համապատասխանեն ՀՖՖ անդամության համար սահմանված պահանջներին իրենց պարտավորությունների մասով, ապա նույն գործադիր կոմիտեն իրավասու է վերացնելու այդ կասեցումները»:

Օրակարգի երրորդ հարցը եղել է ՀՖՖ Կարգապահական և էթիկայի կոմիտեի միջնորդության քննարկումը՝ Արման Սահակյանին, Արարատ Հարությունյանին և Սարգիս Ասոյանին ֆուտբոլում անցանկալի անձ ճանաչելու վերաբերյալ: Քննարկման արդյունքում գործադիր կոմիտեն որոշեց հարցի վերաբերյալ որոշման կայացումը հետաձգել մինչև հաջորդ նիստը և նշված անձանց, իրենց դիրքորոշումը հայտնելու հնարավորություն տալու նպատակով,  հրավիրել՝ գործադիր կոմիտեի հաջորդ  նիստին մասնակցելու:  

Տպել
563 դիտում

Չեմ բացառում, որ դա ճիշտ քայլ կարող է դիտարկվել. Մարուքյանը՝ կիսանախագահական կառավարման անցնելու հայտարարության մասին

Սա կարող է դառնալ ուշացած արդարադատություն. Գևորգ Բաղդասարյանը՝ Մարտի 1-ի գործի քննությունը ձգձգելու մասին

Էդմոն Մարուքյանը տեսակցել է նախագահ Արմեն Սարգսյանին

Արմեն Գևորգյանը COVID-19-ի թեստ է հանձնել. Քոչարյանի եւ մյուսների գործով դատական նիստը կրկին հետաձգվեց

Տաքսու վարորդ չեմ աշխատել, պարտքեր չեմ ունեցել և չունեմ. Ավետ Պողոսյանը՝ իր մասին հոդվածին ի պատասխան

Արցախի գլխավոր դատախազությունը քրգործ է հարուցել՝ մարդկանց ոչ պատշաճ տարհանում իրականացնելու վերաբերյալ

Վրաերթի հետեւանքով մահացել է խմբագիր, սիրված երգերի խոսքերի հեղինակ Սոսի Խանիկյանը

ԱՀ նախագահը վերահսկողական ծառայության անձնակազմին է ներկայացրել նորանշանակ ղեկավար Մհեր Աբրահամյանին

Միրզոյանը դիմել է Մատվիենկոյին 2 հայ գերի կանանց վերադարձի կապակցությամբ

ԱԺ-ն փակ նիստում քննարկում է գերիներին առնչվող հայտարարության նախագիծը

Գագիկ Ծառուկյանն այս պահին նախագահ Արմեն Սարգսյանի տանն է (լուսանկար)

Հայաստանից Արցախ մեկնած բժիշկ-փորձագետներն ամփոփել են այցի արդյունքները

Ջոլին 11,5 միլիոն դոլարով վաճառել է Ռուզվելտին նվիրած Չերչիլի նկարը

ԿԳՄՍՆ ներկայացուցիչները մշտադիտարկման այցեր են կատարել Երևանի նախակրթարաններ

«Լուսավոր Հայաստան»-ը պատրաստ է գնալ ԱԺ լուծարմանը. Տարոն Սիմոնյան

Վարչապետն առավոտյան զանգահարել է Էդմոն Մարուքյանին. նրանք կհանդիպեն

Շենգավիթ վարչական շրջանում տեղի է ունեցել պատերազմում նահատակված հայորդիների հետմահու պարգևատրման արարողություն

«ՔոնթուրԳլոբալ Հիդրո կասկադ» ՓԲԸ-ն հայտարարում է մրցույթ

Իմ կամքով եմ մասնակցել հանրահավաքին. ՊԵԿ նախագահը՝ փետրվարի 25-ի հանրահավաքին՝ իր և աշխատակիցների մասնակցության մասին

Սարկոզին պատրաստվում է վիճարկել դատարանի որոշումը

Կառավարությունն առաջարկում է ՊԵԿ որոշ աշխատակիցների մարտական զենք տրամադրել. ԱԺ-ն երկրորդ ընթերցմամբ քննարկեց նախագիծը

ԱԺ-ն երկրորդ ընթերցմամբ քննարկեց Դատական օրենսգրքում լրացում կատարելու նախագիծը

Երևանի մետրոպոլիտենը կնշի հիմնադրման 40-ամյակը

ԱԺ-ում քննարկվեց հոկտեմբերի առաջին կիրակին՝ որպես Ազգային փոքրամասնությունների օր նշելու նախագիծը

Մարտի երկրորդ կեսն ավելի տաք է լինելու. ամսվա ընթացքում հնարավոր է բուք, ցրտահարություն. ՀՄԿ

Լարսի ճանապարհը նորից փակ է բեռնատարների համար. ռուսական կողմում կա կուտակված մոտ 430 բեռնատար

14 անգամ դուք հնարավորություն եք ունեցել ադրբեջանական պատվիրակների հետ բանավիճելու. Կոնջորյանը՝ Աբովյանին

ԱՄՆ-ը պայմաններ է ներկայացրել Կիևին 150 մլն դոլար օգնություն տրամադրելու համար

Ալեն Սիմոնյանը չի բացառում, որ այսօր կամ վաղը կհանդիպեն Ծառուկյանի հետ՝ քննարկելու արտահերթ ընտրությունների հարցը

Վենետիկի ջրանցքները ցամաքել են

Սյունիքում 23 համայնքի հողամասերը ապօրինի հանձնվել են վարձակալության. քրգործերով վերականգնվել է 40.8 մլն դրամի վնաս

Վճռաբեկ դատարանի դատավորի ընտրության հարցը ԱԺ-ում հետաձգվեց

Արցախում հաստատվել է կորոնավիրուսով վարակման 5 նոր դեպք

Բացահայտվել է կորած զինծառայողների հարազատներից խաբեությամբ գումար հափշտակելու դեպք. ստացել են 15.000 դոլար (տեսանյութ)

Ներողություն եմ խնդրում, եթե իմ պահվածքում արհամարհական նշաններ եք զգացել. Միրզոյանը՝ Անի Սամսոնյանին

Կա՛մ դուք պետք է ներողություն խնդրեք ԱԺ 1/5-ից, որ արհամարհել եք, կա՛մ պետք է հրաժարական տաք. Մարուքյանը՝ Միրզոյանին

Կորոնավիրուսի թվերը շարունակում են աճել. հաստատվել է 240 դեպք 1 օրում

Արցախում չպայթած ու վտանգավոր զինամթերքների վնասազերծման աշխատանքներ են նախատեսվում բոլոր շրջաններում

Արցախում վերսկսվել են զինծառայողների աճյունների որոնման աշխատանքները. այսօր կփնտրեն 3 ուղղությամբ

Ճգնաժամի հանգուցալուծման տարբերակներ առաջարկվել են, այդ թվում՝ ՀՀ վարչապետի կողմից. Միրզոյանը՝ Ուրիխանյանին