Հնարավոր է ատեստատները թվայնացված լինեն արդեն հաջորդ ուսումնական տարվանից․ փոխնախարարը՝ փոփոխությունների մասին

«Կրթության մասին» ՀՀ օրենքում վերջերս տեղի ունեցած փոփոխություններին այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում անդրադարձավ ԿԳՄՍ փոխնախարար Ժաննա Անդրեասյանը։

Փոխնախարարը առանձնացրեց հատկապես «Կրթության կառավարման տեղեկատվական համակարգի վարման կարգի» փոփոխությունը։ Այն կարող է ընդունվել մինչև հունիսի 30-ը՝ որպես Կառավարության որոշում։ «Դա հնարավորություն կտա էապես կարգավորել դաշտը և թվայնացման գործընթացները էլ ավելի ընդլայնել և հասցնել իրենց վերջնական նպատակին»,- պարզաբանեց նա։

Կրթության կառավարման տեղեկատվական համակարգի վարման կարգում» բացի դպրոցներից՝ ընդգրկված են նաև կրթության բոլոր մակարդակները։ Այս տարի, ըստ Ժաննա Անդրեասյանի, նախատեսվում է նախադպրոցական հաստատությունների, քոլեջների և ուսումնարաների համար տեղեկատվական համակարգերի ամբողջությամբ գործակցումը։ «Սրա համար, սակայն, մի շարք խնդիրներ կան լուծելու՝ ինչպես սարքավորումներով հագեցվածությունը, այնպես էլ անհրաժեշտ վերապատրաստումները և, ըստ անհրաժեշտության, նաև ծրագրային որոշ փոփոխությունները»,- ասաց փոխնախարարը։

Այս փոփոխությամբ նախատեսվում է նաև ատեստատների թվայնացումը, ինչը հնարավորություն կտա հրաժարվել թղթային գործընթացից և անցում կատարել ինքնաշխատ եղանակով ատեստատների և դրանց սերտիֆիկացման, ստորագրման  վավերացման գործընթացների թվայնացմանը։ Ըստ փոխնախարարի՝ այդ գործընթացի աշխատանքները կսկսվեն այս տարի, և մյուս ուսումնական տարում ատեստատների շնորհումը կլինի թվայնացման եղանակով։

«Նոր բաղադրիչներ ենք ներդնելու նաև պարդատիր կրթությունից դուրս մնացած երեխաների հաշվառման կարգում, դրան առնչվող ծրագրային համակարգերի, կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների տվյալների ենթահամակարգի մասով»,- նշեց Անդրեասյանը։

Բաղադրիչներից մեկը, փոխնախարարի խոսքով, թույլ է տալու երեխաների կրթությունից դուրս մնալու դեպքերի մասով համատեղ արդյունավետ մոնիթորինգ իրականացնել աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության, առողջապահության նախարարության և տեղական ինքնակառավարման մարմիների հետ։ Այդ թվում, ինչպես կրթության համակարգում ընդհանրապես չընգրկված, այնպես էլ հաճախակի բացակայություն ունեցող և դասերը բաց թողնող երեխաների մասով։

Կրթության առանձնահատուկ պայմաններ ունեցող երեխաների պարագայում ԿԳՄՍ նախարարությունը կունենա նաև արդյունավետ համակարգ, որը, ինչպես փոխնախարարն է պարզաբանում, «թույլ կտա ամբողջապես տեղեկատվություն ունենալ երեխայի կարիքների, նրա անհրաժեշտ ծառայությունների մասին»։

Երկրորդ փոփոխությունը կապված է ֆինանսավորման կարգի հետ․ «Մասնավորապես հստակեցրել ենք, որ նախկինում սահմանված սովորողի թվով հաշվարկը փոխարինվում է առավել ճկուն սկբունքով, ինչը, կախված հաստատության տիպից և իրականացվող կրթական ծրագրերի առանձնահատկություններից, թույլ կտա ընտրել ֆինանսավորման սկզբունքը, որը կարող է լինել ինչպես սովորողների թիվը, այնպես էլ դասարանների թիվը»,- հավելեց փոխնախարարը։

Տպել
968 դիտում

ՌԴ դեսպանը սիրում էր Ջերմուկում հանգստանալ, լուսանկար էր հրապարակել, բա թող գա ասի, որ դա ՀԱՊԿ-ի տարածք է․ Սիմոնյան

Երբ կկայանա Ալեն Սիմոնյանի և Սահիբա Գաֆարովայի հաջորդ հանդիպումը․ ԱԺ նախագահը մանրամասնել է՝ ինչ է քննարկվել մարտի 22-ին

Վիճաբանություն և ծեծկռտուք «Ռիո Մոլլ»-ի հարևանությամբ. կռվի մասնակիցների մեծ մասը անչափահասներ են, կա վիրավոր

Ռուսաստանը նպատակ է դրել հեղաշրջում իրականացնել Հայաստանում, առաջիկայում քայլերը կսրվեն. Առաքելյան

Դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը․ իրականացվել են գնահատման համակարգի փոփոխություններ

Բախվել են «Նիսսան»-ն ու «Ֆորդ տրանզիտ»-ը․ վերջինս նաև երկաթե արգելապատնեշներին է հարվածել, տուժածները հիվանդանոցում են

ԱՄՆ-ը Ռուսաստանի Դաշնությանը մանրամասն տեղեկատվություն է տրամադրել ահաբեկչության սպառնալիքի մասին․ Սպիտակ տուն

Երևանի գլխավոր հատակագիծը կլինի թվայնացված փաստաթուղթ․ Տիգրան Ավինյանը տեսակապով հարցեր է քննարկել Քրիս Չոայի հետ

Շահրամանյանը շարժվում է Բակո Սահակյանի ու Սերժ Սարգսյանի պահվածքով, պետք է ուշադրության կենտրոնում լինի. Իոաննիսյան

96 խնամատար ընտանիքում դաստիարակություն է ստանում 152 երեխա․ այս ինստիտուտի զարգացման աշխատանքները շարունակվում են

Հայ-ռուսական հարաբերություններում առկա վիճակը լավատեսություն չի ներշնչում․ ինչում է մեղադրել Լավրովը ՀՀ ղեկավարությանը

Մինչև ապրիլի 5-ը կատարված իրավախախտման տուգանքի 50 տոկոսը վճարելու դեպքում պարտավորությունը կհամարվի կատարված

Չստացված չեկիստ, հանգիստ վեր ընկիր տեղդ ու ջանդ յուղիր. Մեհրաբյանը՝ Շահրամանյանին

200 հոգու հրկիզման սահմռկեցուցիչ դրվագն ունենալով իր անցյալում՝ խորհուրդ է տալիս Հայաստանի անվտանգության մասին. Սաֆարյան

Հավերժ ճակատներին Եվլախ դաջածներն էլի ակտիվացան. Հարություն Մկրտչյանը՝ Սամվել Շահրամանյանի մասին

Բախվել են շտապօգնության ավտոմեքենան և «Մերսեդես»-ը

Աֆղանստանում 5․7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

Խմբի կազմում ապօրինի կերպով զենք-զինամթերք են ձեռք բերել և իրացրել․ խուզարկություններ Երևանում և Գողթանիկում (լուսանկար)

Մեկնարկել է բարձրագույն կրթություն չունեցող մասնագետների արտահերթ կամավոր ատեստավորումը

Եվրոպական խորհրդի քաղաքական և անվտանգության հարցերով կոմիտեի անդամները կայցելեն Հայաստան

Նոր Հաճնի կամրջի վրա փոսային նորոգման աշխատանքներ են իրականացվում․ երբ կավարտվեն

Հայտնի են Արթուր Աբրահամի հոր՝ Գրիգոր Աբրահամյանի հոգեհանգստի և հուղարկավորության վայրն ու օրերը

Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդիչով բեռնատարների համար

Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է «Հայփոստ»-ի զարգացման ռազմավարության նախագիծը․ ինչ է հանձնարարվել

29.94 տոննա մարդասիրական օգնություն՝ 1․5 մլն անձի․ ինչ է ուղարկել Հայաստանի կառավարությունը Գազա

Իրականացվել է ոչ պատշաճ հետազոտություն․ պարզվել է 20-ամյա հղի կնոջ մահվան պատճառը, մեղադրանք է ներկայացվել ԲԿ-ի 3 բժշկի

Ճամբարակի սննդի օբյեկտի գործունեության կասեցումը վերացվել է

Երևանի ավագանու ընտրություններից հետո ԿԸՀ վարկանիշն աճել է․ ներկայացվել են ՄՀԻ-ի հետազոտության արդյունքները

Հայաստանի և Վրաստանի խորհրդարանների գիտության ու կրթության հարցերով հանձնաժողովները համատեղ հայտարարություն են ստորագրել

Արարատի կոնյակի գործարանում վերահսկողություն կիրականացվի․ ՍԱՏՄ-ն ստացել է Բելառուսի առողջապահության նախարարության նամակը

Հայ-վրացական հարաբերությունները ռազմավարական մակարդակի են․ Ռուբինյանն ընդունել է Վրաստանի խորհրդարանի պատվիրակությանը

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մարտի 28-ին

Սերգեյ Նարիշկինը այց է կատարել Հյուսիսային Կորեա

Անցած մեկ օրում ՀՀ ավտոճանապարհներին վթարների հետևանքով 3 մարդ զոհվել է, 29-ը՝ վիրավորում ստացել

«Միր» քարտերն արգելելը հավասարակշռված որոշում է, չպետք է շրջանցենք սանկցիաները. Թունյան

Հայկ Մարությանը նոր կուսակցություն է հիմնում

ՀԱՊԿ-ը խնդիր ունի մատնանշել Հայաստանի սահմանը, քանի դա չի արվել, ապա ՀՀ-ից որևէ քայլ ակնկալել պետք չէ․ Կարապետյան

Ահաբեկիչները հոգեմետ նյութերի ազդեցության տա՞կ են եղել. նոր մանրամասներ «Crocus»-ի ահաբեկչության գործից

Կինը հայտնել է, որ ամուսինը հաճախակի ծեծել է իր անչափահաս դստերը, փորձել նրա հետ սեռական հարաբերություն ունենալ

Հարվածել է, այնուհետ լվացել հատակի և անգիտակից հարևանի դեմքի արյան հետքերը. սպանության նախաքննությունն ավարտվել է