«Հայփոստը» եռակի թանկացրել է միջազգային առաքման սակագները․ ընկերությունից պարզաբանում են՝ նախկինում վնասով են աշխատել

«Հայփոստ» ՓԲԸ-ն նպատակադրվել է 2021 թվականին դառնալ ոչ վնասով աշխատող կազմակերպություն։ Ընկերությունը սահմանել է առաքման նոր սակագներ` հույս ունենալով, որ այն բավարար կլինի իրավիճակը բարելավելու համար։  Այսպիսով սույն թվականի հունվարի 1-ից ընկերությունում տեղի են ունեցել միջազգային առաքման մի շարք ուղղություններով սակագների ահռելի թանկացումներ։ Նոր գները նախորդից բարձր են գրեթե եռակի։

Այս ամենը հանրության համար մեղմ ասած դժգոհելու առիթ է հանդիսացել։ Բողոքներն ու դժգոհությունները բազմաթիվ են հենց «Հայփոստի» հայտարարությունների տակ, քաղաքացի Ալինա Անտոնյանը բողոքելով նոր գներից գրել է․ «Շատ ընտիր ռազմավարական ծրագիր եք մշակել` կրկնակի թանկացնելով ծանրոցների ուղարկումը արտասահման։ Ամոթ ու խիղճ ունեցեք մի քիչ։ Էսքան վիշտ տեսած ազգից վերջին կոպեկներն եք քամում ու մսխում»։

Մարդիկ նշել են, որ ցանկանում են, վերջապես Հայփոստի ծառայությունը դառնա հուսալի։ «Գների աճը կբերի կատաստրոֆիկ հետեւանքների, մարդիկ փնտրելու են արտահանման ալտերնատիվ ճանապարհներ, որի հետևանքով դուք կզրկվեք արդեն իսկ աճող եկամուտից, չեն վճարվի հարկեր, կաճի ստվերային գումարների շարժը։ Մի խոսքով կնպաստեք արդեն կիսաավեր տնտեսության քայքայմանը։ Հուսամ կունենաք այնքան խելամտություն եւ հայրենասիրություն՝ արտահանմանը նպաստող բարեփոխումներ անելու համար»,-գրել է մեկ այլ օգտատեր։

«Հայփոստ» ՓԲԸ-ի մամուլի պատասխանատու Գեւորգ Աբրահամյանը «Հայկական ժամանակի» հետ զրույցում հաստատեց տեղեկությունը, որ մոտավորապես 3 անգամ թանկացել են միջազգային որոշ ուղղություններով առաքման սակագները։ Դրանք հիմնականում Եվրամիության կազմում գտնվող երկրների ու ԱՄՆ-ի դեպքում են, իսկ Հայաստանից համագործակցությունների թիվը դեպի այդ երկրներ մեծ է։ 

Ստորեւ ներկայացնում ենք Եվրամիության կազմում գտնվող այն երկրները, որոնց դեպքում միջազգային առաքման սակագինը թանկացել է․ Ավստրիա, Բելգիա, Բուլղարիա, Խորվաթիա, Կիպրոս, Չեխիա, Դանիա, Էստոնիա, Ֆինլանդիա, ֆրանսիա, Գերմանիա, Հունաստան, Հունգարիա, Իռլանդիա, Իտալիա, Լատվիա, Լիտվիա, Լյուքսեմբուրգ, Մալթա, Նիդեռնալնդներ, Լեհաստան, Պորտուգալիա, Ռումինիա, Սլովակիա, Սլովենիա, Իսպանիա, Շվեդիա, Միացյալ Թագավորություն, Շվեցարիա, Սերբիա, Նորվեգիա, Բոսնիա եւ Հերցեգովինա, Ալբանիա, Մոնտենեգրո, Իսլանդիա, Անդորա, Մոնակո, Վատիկան, Լիխտենշտեյն, Սան Մարինո, Մակեդոնիա։ (Աղյուսակում այս երկրները մտնում են Զոնա 1 գրված սյունակի մեջ):

Վերոնշյալ ցանկացած երկիր ծանրոց ուղարկելու 1 կգ-ի արժեքը 14 հազար դրամ է։ Իսկ այդ 1 կգ-ին գումարած հաջորդ յուրաքանչյուր լրիվ եւ ոչ լրիվ 1000 գրամի համար գումարը հաշվվում է 1կգ-ն 6000 դրամ։ 

Իսկ օրինակ՝ դեպի ԱՄՆ ծանրոցի արժեքը 17 հազար դրամ է (Աղյուսակում այս երկիրը մտնում է Զոնա 2 գրված սյունակի մեջ): Հաջորդ յուրաքանչյուր լրիվ եւ ոչ լրիվ 1000 գրամի համար գումարը հաշվվում է՝ 1կգ-ն 7500 դրամ։

Մանրամասները՝ տես աղյուսակում

Աղյուսակն ավելի պարզ տեսնելու համար անցնել հղումով՝ ներբեռնել միջազգային սակագներ ֆայլը 

«Իրականում այս գործընթացը ճիշտ է անվանել սակագնային փոփոխություն, որովհետեւ որոշ ուղղություններում թանկացումից բացի գնային նվազում եւս կա։ Օրինակ՝ Ռուսաստանի մայրաքաք Մոսկվայի ուղղությամբ առաքման գները 3 անգամ նվազել են»,- ասաց Աբրահամյանը։

Նշենք, որ դեպի Մոսկվա եւ Մոսկվայի մարզ 1 կգ ծանրոցի առաքմանն գինն է 2 հազար 950 դրամ։ Իսկ Հաջորդ յուրաքանչյուր լրիվ եւ ոչ լրիվ 1000 գրամի համար 1250 դրամ։ ՌԴ-ի այլ մարզեր 1 կգ ծանրոցն արժե 6000 դրամ։ Իսկ Հաջորդ յուրաքանչյուր լրիվ եւ ոչ 1000 գրամի համար գումարը հաշվվում է 1կգն ընդամենը 500 դրամ։

Աբրահամյանի խոսքով՝ սակագնային փոփոխություն «Հայփոստում» վերջին անգամ եղել էր 2001 թվականին։ «Վերջին 20 տարում միջազգային տարիֆները աճել են բազմակի անգամ, այնինչ Հայփոստի համապատասխան ծառայությունների սակագները 2001 թվականից որեւէ փոփոխության չեն ենթարկվել։ Այն սակագները, որոնք սահմանվել են, ձեւավորվում են միջազգային լոգիստիկ տարիֆների հիման վրա։ Արդյունքում`ընկերությունը միջազգային առաքումների ուղղությամբ տարիներ շարունակ աշխատել է հսկայական վնասներով»,-ասաց նա։

Վերջինիս խոսքով՝ ընկերությունը վնասով է աշխատել նաեւ 2020 թվականին, կորոնավիրուսի հետեւանքով համաշխարհային փոստային փոխանցումներն անկում են ապրել, հատկապես միջազգային առաքումները, որի հետեւանքով ընկերությունը զգալի գումարների կորուստ է ունեցել։

Աբրահամյանը նաեւ հիշեցրեց, այն, որ երբ համավարակի պատճառով ամբողջ Հայաստանը տանն էր, «Հայփոստն» աշխատում էր։ Փոստատարները տներով էին տանում բոլոր կենսաթոշակներն ու սոցվճարները։ Դա բերել է հավելյալ ծախսերի՝ տաքսիներ, պաշտպանիչ միջոցներ եւ այլն։ Այդ ծախսերը որեւէ ձեւով չեն փոխհատուցվել։

Օրինակ բերելով սակագնային վերանայման տակ ընկած երկրներից ԱՄՆ-ը՝ Աբրահամյանն ասաց, որ առաքման դեպքում վճարված գումարի միայն 60 տոկոսը օրինակ գնում է Միացյալ նահանգների փոստային ծառայությանը, 30 տոկոսը կազմում են լոգիստիկ եւ տրանսպորտային ծախսերը եւ միայն 10 տոկոսն է, որ տնօրինում է Հայփոստը: «Հայփոստը» վճարում է, փոստային այն օպերատորներին, որոնց ուղարկում են առաքումները, որպեսզի նա տվյալ ապրանքը առաքի նշյալ հասցեով։

Աբրահամյանը նկատեց՝ միջազգային առաքման սակագների թանկացումը վերաբերում է բոլոր տիպի ապրանքատեսակներին, բացառությամբ՝ գրքերի, ամսագրերի, թերթերի։ Կոնկրետ այդ ապրանքների համար հատուկ սակագին է գործում։

Նրա փոխանցմամբ՝ հիմնական բողոքներն ու դժգոհությունները ստանում են փոքր բիզնեսի ներկայացուցիչներից, որոնք հաճախակի են առաքումներ կատարում ԱՄՆ կամ Եվրոպա․ «Նրանց համար էլ Հայփոստում գործում է կորպորատիվ ճկուն զեղչերի համակարգ, ընդամենը պետք է գան Հայփոստ, պայմանագիր ստորագրեն եւ կարող են ստանալ զեղչ՝ կախված իրենց առաքումների տեսակից»։

Գեւորգ Աբրահամյանը նաեւ ցանկացավ շեշտել, որ նույնիսկ այս պարագայում «Հայփոստը» մոնոպոլ չէ միջազգային առաքումների հարցում, այսինքն կան բազմաթիվ մասնավոր կազմակերպություններ, որոնք նմանատիպ առաքումներ են կազմակերպում թե՛ Հայաստանից արտերկիր, եւ թե հակառակը։ Այսինքն քաղաքացիներն ունեն այլընտրանք։

Տպել
3952 դիտում

ԱԺԲ-ի անդամները փորձել են անհնազանդության ակցիաներ անել. բերման է ենթարկվել 96 ցուցարար

Թբիլիսիում հերթական ցույցն է ընթանում՝ ընդդեմ «Օտարերկրյա գործակալների մասին» օրենքի

«Մարտական եղբայրության» անդամ Արման Պետրոսյանը կալանավորվել է

Որ որոշների լպիրշությունը կհասնի Ծիծեռնակաբերդում մանկահասակ երեխային ահաբեկել, վիրավորելուն՝ նորություն էր․ Ալեքսանյան

Ողջունում ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանի սահմանազատման գործընթացի սկիզբը․ Պետդեպարտամենտ

Չնայած սարսափներին, որոնց բախվում է հայ ժողովուրդը, տոկունության կամքը չի կոտրվել, ես միշտ կկանգնեմ ձեր կողքին․ Ադամ Շիֆ

Ողջունում ենք ՀՀ-Ադրբեջան սահմանային սյան տեղադրումն ու գործընթացի ուշագրավ զարգացումները․ Էստոնիայի ԱԳՆ

Կլիշեներից պետք է հրաժարվել, բայց ոչ՝ պատմական իրականությունից. Քոչինյանը՝ Էրդողանի հայտարարության մասին

Եվրոպական դատարանը երբեք չի վճռել, որ Հայաստանն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը․ Եղիշե Կիրակոսյան

Հիշում ենք և պահանջում․ Կանադայի ԱԳ նախարարը գրառումն ավարտել է հայերենով

ՄԻՊ-ը բրիտանական ԶԼՄ-ների ներկայացուցիչների հետ խոսել է մարդու իրավունքների հետ կապված խնդիրների և Տավուշի այցի մասին

Կարասինը պաշտոնական նամակ է հղել ՀՀ ԱԺ-ին՝ Ալեն Սիմոնյանի հայտարարությունների հետ կապված

ԱԺԲ-ի անդամները փորձել են անհնազանդություն անել. կան բերման ենթարկվածներ

Զգացմունքներն ու զայրույթն են համակել են ինձ այսօր․ Բուայեն հարգանքի տուրք է մատուցել Ցեղասպանության զոհերի հիշատակին

Կամո գյուղում տուն և անասնագոմ է այրվել

Պատմական ճշմարտության ճանաչումն անհրաժեշտ է մարդկության դեմ հանցագործությունների կրկնությունից խուսափելու համար․ Դենդիաս

Իսակովի պողոտայից ակցիայի մասնակից 12 անձ է բերման ենթարկվել

Ինչպես երիտթուրքերը, Ալիևը նույնպես ատելություն է տածում հայերի նկատմամբ․ Լեմկինի ինստիտուտի տնօրեն

109 տարի առաջ այս օրը սկսվեց Հայոց ցեղասպանությունը, ես դատապարտում եմ մեղավորներին․ Փայլան

Սևանում հրկիզել են «Աուդի A4»-ը. սեփականատերը ենթադրյալ հրկիզողի մասին տեղեկություններ է փոխացել իրավապահներին

Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի անարգանքը․ Թորոսյանը՝ Ծիծեռնակաբերդում Աննա Հակոբյանի և դստեր հետ կատարվածի մասին

Մարդկանց ուղեղը մխտռում են՝ ցույց տալով, թե մարտնչող ողորմելիությունը ուժի դրսևորում է. Մեհրաբյանը՝ դրոշ այրելու մասին

Մի խումբ քաղաքացիներ փորձել են փակել Իսակովի պողոտան. կան բերման ենթարկվածներ

Սիրիայի Ժողովրդական ժողովի պատվիրակությունը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին

Հայոց ցեղասպանության հիշատակի օրը մտորումների և ոգեկոչման ժամանակ է, պետք է հիշենք և հարգենք․ Կանադայի վարչապետի ուղերձը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը լուսանկար է հրապարակել տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ

Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խումբն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր (լուսանկարներ)

Ադրբեջանում հանդիպել են Ալիևն ու Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովը․ համագործակցության վերաբերյալ փաստաթղթեր են ստորագրվել

Պաշտոնական Անկարան, խեղաթյուրելով պատմական փաստերը, ժխտել է Հայոց ցեղասպանության իրողությունը և հայտարարություն տարածել

Արարատ Միրզոյանը ՀՀ բարձրագույն ղեկավարության հետ այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր (լուսանկարներ)

Իմ մայրն այստեղ հաճախ էր գալիս՝ թոռան ձեռքը բռնած, իբրև իր ծնողների գերեզման, ո՛չ ծնող տեսավ, ո՛չ գերեզման․ Մանսուրյան

Բախվել են «Մերսեդես»-ը, «ՎԱԶ 2106»-ն ու տրակտորը․ պապը, տատը, նրանց դուստրն ու անչափահաս թոռները հիվանդանոցում են

Թուրքիան դեռ չի ճանաչել ցեղասպանությունը, և դա խայտառակություն է, բայց մենք հիշում ենք և չենք ների․ Ջամբասկի

«Լադանիվա» խմբի անդամներն այցելել են Ծիծեռնակաբերդ, հարգանքի տուրք մատուցել զոհերի հիշատակին (լուսանկարներ)

Եվրոն էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 24-ին

5-րդ շարասյունը կասի «Бьет, значит любит», իմացի հերդ ա, դիմացի, Ցոլակ ջան. Խաչատրյանը՝ Մատվիենկոյի հայտարարության մասին

Ալիևի ներկայացուցիչը հայտարարել է, թե ՀՀ-ի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի կնքման իրական հնարավորություն կա

Պետք է աշխատենք հայ ժողովրդի եվրոպական բարեկեցիկ ապագայի համար. Ֆաբիո Մասիմո Կաստալդո

«Հողատու» են գոռում մի կնոջ ու մի աղջնակի ուղղությամբ, ովքեր որդի ու եղբայր են ուղարկել պատերազմ, որ հող պահեն. Սաֆարյան

Աբխազիան հարգում է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը․ երկրի նախագահ Ասլան Բժանիա