Երևան
0 °C
Հայկական բարեգործական ընդհանուր միության (ՀԲԸՄ) Լոնդոն Թրասթ բարեգործական կազմակերպությունը Օքսֆորդի համալսարանում դասական հայագիտության գծով մագիստրոսական աստիճան հայցող ասպիրանտների համար կրթաթոշակային նոր ծրագիր է մեկնարկել: Այս մասին տեղեկացնում է ՀԲԸՄ-ն:
Առաջին կրթաթոշակը կտրամադրվի 2021 թվականի հոկտեմբերին, իսկ ծրագիրը կտևի մինչև 2026 թվականը:
«Հինգ տարի շարունակ տարեկան մեկ ասպիրանտ ուսանողի աջակցելու այս նոր կրթաթոշակային ծրագիրը կարևորագուն դերակատարություն կունենա հայկական մշակույթն ու ժառանգությունը ավելի լավ ճանաչելուն ուղղված ջանքերը խթանելու գործում:
Դասական հայագիտության գծով մագիստրոսի աստիճան հայցողները հայերեն բազմապիսի տեքստերի ընթերցանության և թարգմանության փորձ ձեռք կբերեն, ինչը նրանց թույլ կտա խորությամբ ընկալել իրենց ընտրած ժամանակաշրջանի գրական մշակույթն ու պատմությունը:
Օքսֆորդում ուսանելու տարիներին ուսանողները կկարողանան օգտվել Բոդլեյան գրադարանում պահվող հայկական ձեռագրերի յուրօրինակ հավաքածուից, որը ներառում է Իրանում տպագրված չափազանց հազվագյուտ մի գիրք՝ Նոր Ջուղայի Հայկական Սաղմոսագիրքը:
ՀԲԸՄ Լոնդոն Թրասթի կրթաթոշակի հիմնումը այս կազմակերպության և Օքսֆորդի միջև գործակցության հաջորդ փուլն է. այդ գործընկերության շրջանակներում վերջին յոթ տարիներին ֆինանսական աջակցություն է ցուցաբերվել համալսարանում տարբեր առարկաներ ուսումնասիրող հայ ուսանողներին: Նոր կրթաթոշակային ծրագիրը, որը բաց կլինի աշխարհի բոլոր ծագերը ներկայացնող ուսանողների համար, համահունչ է հայկական ժառանգությունը կրթական, մշակութային և մարդասիրական ասպարեզներում պահպանելու ՀԲԸՄ-ի առաքելությանը:
ՀԲԸՄ Լոնդոն Թրասթ կազմակերպության նախագահ և ՀԲԸՄ կենտրոնական վարչության փոխնախագահ Ջոզեֆ Ուղուրլյանը իր խոսքում նշել է. «ՀԲԸՄ-ի համար, անշուշտ, պատիվ է Օքսֆորդի համալսարանի նման հեղինակավոր համաշխարհային հաստատության հետ համագործակցելը: Համալսարանի Արևելագիտության ֆակուլտետը տարիներ շարունակ վերելք է ապրել, և ֆակուլտետի դասական հայագիտության մագիստրոսական ծրագրին աջակցելը միանգամայն տրամաբանական քայլ էր ՀԲԸՄ-ի համար: Մենք խորին շնորհակալություն ենք հայտնում պրոֆեսոր Թեո Մաարթըն վան Լինտին և իր թիմին՝ այս համագործակցությունը հնարավոր դարձնելու համար»,- ասված է ՀԲԸՄ հաղորդագրության մեջ:
Դասընթացը վարելու է Օքսֆորդի համալսարանի Գալուստ Գյուլբենկյանի անվան հայագիտության ամբիոնի պրոֆեսոր Թեո Մաարթըն վան Լինտը:
Պոլիտեխնիկական համալսարանը դեռ ռեկտոր չունի. շուրջ 10 ժամ տեւած մրցույթում այդպես էլ ոչ ոք չընտրվեց
Գործող նախարարը՝ նախկինում իր բիզնեսի նկատմամբ ճնշումների մասին. ինչ է փոխվել հիմա (տեսանյութ)
Պատերազմում մեկ ոտքից զրկված զինծառայողը հենակներով մասնակցում էր վարչապետի հրավիրած հանրահավաքին, հետո էլ՝ երթին
ՀՀ զինված ուժերը նոր հայտարարություն է տարածել
Բրիտանական ֆիլմերը ստացել են մրցանակների 40 տոկոսը. արտասովոր պայմաններում ընթացել է «Ոսկե գլոբուս»-ը
Հանրապետության հրապարակի հանրահավաքն ու երթը լուսանկարներով
«Ժողովուրդն անհաղթահարելի ուժ է». վարչապետի ելույթը Հանրապետության հրապարակում հանրահավաքի ժամանակ
Դավիթաշենի թիվ 20 պոլիկլինիկայի մոտակաքում 2 մեքենա է բախվել․ տուժածի վիճակը բժիշկները գնահատել են ծանր
Դիլիջանի ոլորանները փակ են կցորդիչով տրանսպորտային միջոցների համար
Խաչքարը վնասած տղամարդը տվել է խոստովանական բացատրություն․ ոստիկանություն
Եթե կարող եք, ներեցեք մեզ. վարչապետը հուզվեց հանրահավաքի ժամանակ (տեսանյութ)
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ․ 6 մարզերում ձյուն է տեղում
Մեր սիրտը նույնպես ցավում է այն ցավով, ինչ ձեր սիրտը. Փաշինյանն անդրադարձավ գերեվարվածներին ու անհետ կորածներին
Բջջային հավելվածի միջոցով ՌԴ մուտքի ներկայումս գործող կարգը երկարաձգվել է
Ընդդիմության հանրահավաքն ավարտվեց ՀՀ նախագահի նստավայրի դիմաց
Մարտահրավեր եմ նետում. եկեք գնանք ընտրության, տեսնենք ում հրաժարականն է պահանջում ժողովուրդը. Փաշինյան
Բավրա-Նինոծմինդա վերաբացված անցակետի հայկական կողմում սպասարկման որակը կտրուկ փոխվել է դեպի լավը
2020-ի մարտի 1-ին Հայաստանում գրանցվեց COVID-19-ի առաջին դեպքը
ԿԳՄՍՆ աշխատակիցներին աշխատանքից ազատելու սպառնալիքով հանրահավաքի մասնակցության պարտադրանք չի եղել. ԿԳՄՍՆ
Հույս ունեմ՝ նախագահը կկայացնի պետության շահերից բխող որոշում. վարչապետը՝ կիսանախագահականի անցնելու հնարավորության մասին
ԱՀ ԱԳՆ-ի կոչը միջազգային հանրությանը․ իրավունքի կոպիտ խախտում է ռազմագերու կարգավիճակ տրամադրելուց Բաքվի հրաժարումը
Ստորագրությունների պրոցեսը սկսել է Օնիկ Գասպարյանը՝ Սերժ Սարգսյանի դրդմամբ. այ դա է դավաճանությունը. վարչապետ
Մարտի 2-ին գումարվող ԱԺ հերթական նիստերի օրակարգի նախագծում 19 հարց է ընդգրկված
Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը կարող է լուծվել բացառապես խաղաղ ճանապարհով. Լիտվայում ՀՀ դեսպանություն
Մարտի 1-ի գործը, իմ գնահատմամբ, բացահայտված է. Նիկոլ Փաշինյանն ասաց՝ ինչու է մեղադրվող կողմը ձգձգում դատավարությունը
Ստուգումներ են անցկացվել խաղաղապահ առաքելությամբ Աֆղանստանում գտնվող հայկական զորախմբի մշտական տեղակայման վայրում
Որքան էլ տարօրինակ թվա՝ մեր սխալների պատճառներից մեկը սիրված լինելն է եղել. վարչապետը ներողություն խնդրեց ժողովրդից
Հակառակորդի ԶՈՒ էական շարժ չի արձանագրվել. ՀՀ պաշտպանության նախարարն այցելել է 5-րդ զորամիավորում
Նախարարության աշխատակիցներին հանրահավաքի մասնակցության որևէ ցուցում երբևէ չեմ տվել. Ժաննա Անդրեասյան
Հրդեհ Երևանում. դեպքի վայր է մեկնել վեց մարտական հաշվարկ
Համագործակցություն կյանքի շտրիխ կոդավորման միջազգային կոնսորցիումի հետ․ նախատեսվում է աշխատանքները սկսել մարտից
Մեկնարկել են Հ-8 և Մ-5 ավտոճանապարհների 9 վտանգավոր կետերի անվտանգության և ենթակառուցվածքների բարելավման միջոցառումները
Բաղրամյան պողոտայում մեկնարկել է ընդդիմության հանրահավաքը
Հրապարակում մեկնարկում է վարչապետի հրավիրած հանրահավաքը. ուղիղ
Խստորեն հորդորում ենք լրատվամիջոցներին փորձեր չկատարել ՊԵԿ-ին ներքաշել քաղաքական գործընթացներում. ՊԵԿ
Արտակարգ իրավիճակների նախարարը սպայական կոչումներ է հանձնել
Հայ-ադրբեջանական շփման գծում միջադեպեր չեն արձանագրվել, օպերատիվ իրավիճակը կայուն է
Վահան Քերոբյանը և Ժոնաթան Լաքոտը համագործակցության պատրաստակամություն են հայտնել
Պատարագ եկեղեցում եւ հարգանքի տուրք Մարտի 1-ի զոհերի հիշատակին (լուսանկարներ)
Առաջատարը չկարողացավ հաղթել «Վանին», «Փյունիկը» ուժեղ գտնվեց «Շիրակից»
© 2021 Հայկական ժամանակ