Կորցրած հէկերը ենթակայաններով մոտ 200 մլն դոլարի կարող են հասնել․ փոխնախարար

Արցախյան վերջին պատերազմը Հայաստանի էներգետիկ համակարգի վրա նույնպես որոշակի ազդեցություն է ունեցել։ Այդ ազդեցություններից մեկն էլ թերեւս այն է, որ փետրվարի 1-ից որոշ բաժանորդների համար (ամսական 18 հազար դրամից ավելի սպառողների եւ տնտեսվարողների) էլեկտրաէներգիան 3 դրամով թանկանալու է։ Նշենք, որ, ըստ Արցախից ստացված տվյալների, 36 հէկից միայն 6-ն է մնացել հայկական կողմում։

Հայաստանի եւ Արցախի էներգետիկ համակարգի խնդիրների վերաբերյալ «Հայկական ժամանակ»-ը զրուցել է ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Հակոբ Վարդանյանի հետ։

- Պարոն Վարդանյան, վերջին պատերազմի հետեւանքով Արցախի 36 հէկերից մնացել է միայն 6-ը, այդ հէկերի միջոցով նաեւ Հայաստանին էր էլեկտրաէներգիա մատակարարվում։ Ի՞նչ խնդիր է առաջացրել սա Հայաստանի էներգետիկ համակարգի համար։

- Մի ուղղում անեմ՝ արդեն 37 հէկ. մեկ հատը լարման տակ է դրվել, մնացել է մեր կողմում եւ այդ 5 կիլոմետրանոց միջանցքում է գտնվում։ 2021 թվականին նախատեսված էր, որ 330 միլիոն կՎտժ էլեկտրաէներգիա պետք է գար Արցախից դեպի Հայաստան։ Ընդհանուր առմամբ, այս պահի դրությամբ սա միայն սակագնային խնդիր է ստեղծել Հայաստանի էներգետիկայի համար։ Այս տարվա համար դա պետք է ավելի թանկ սակագնով հոսանքով փոխարինվի, որովհետեւ այս տարի մեզ մոտ ատոմակայանն էլ է երկարաժամկետ կանգ առնելու, կառուցվածքը այդպիսին է։ Բայց սա չի նշանակում, որ ամեն տարի այդպիսին է լինելու այդ կառուցվածքը։

- Կորուստը լրացնելու տարբերակներ ունե՞նք։

- Իհարկե, մեզ մոտ զարգանում է արեւային էներգետիկան, շատ լիցենզիաներ ենք տվել։ Կարծում եմ՝ առավելագույնը առաջիկա 2 տարվա ընթացքում լրացված կլինի։

- Էլեկտրաէներգիայի սակագնի վրա որոշ բաժանորդների համար 3 դրամի բարձրացման ազդեցությունը վերջնակա՞ն է:

- 3 դրամը ՀԾԿՀ-ի կողմից ընդունված վերջնական տարբերակ է, բայց դրա բարձրացման կոմպոնենտում միայն Արցախից մատակարարվող էլեկտրաէներգիան չէ, բազմաթիվ կոմպոնենտներ կան 2021 թվականի կառուցվածքի վրա ազդող։ Իրականում դեֆիցիտը շատ ավելի մեծ էր, բայց ներքին ռեսուրսների կուտակված միջոցների հաշվին է փակվելու այդ մասը։ Իսկ այն մասը, որը հնարավոր չի եղել փակել, փակվել է բարձրացման հաշվին։

- Մնացած էներգետիկ ենթակառուցվածքներով Արցախը կկարողանա՞ ինքնաբավության հարց լուծել, թե՞ Հայաստանի օգնության կարիքը կա։

- Ընդհանուր առմամբ, սեզոնային բնույթ կկրի Հայաստանից Արցախ հոսանքի արտահանումը, բայց բալանսի առումով, կարծում եմ, ինքնաբավ կլինի։ Այսինքն՝ որոշակի ժամանակ հոսանք կարտահանի, այլ սեզոնների կներմուծի։ Օրինակ, եթե պատկերացնենք, որ Արցախը ծախսելու է 400 մլն կՎտժ էներգիա, դա կարող է իրենց մոտ արտադրվել։ Բայց հարց է առաջանում՝ դա կլինի նույն ինտենսիվությա՞մբ, ինչպես իրենք ծախսում են, թե՞ ոչ։ Կարծում եմ, որ ոչ, որովհետեւ սեզոն կա, որ նրանք սպառում ունեն 40 ՄՎտ ժամում, բայց արտադրությունը 15-20 ՄՎտ է։ Սեզոն էլ կա, որ 30-35 ՄՎտ է սպառումը, իսկ արտադրությունը 70-ին մոտ է։ Այսինքն՝ ընդհանուր իրենք իրենց քանակը կարողանալու են արտադրել, բայց ոչ բոլոր ամիսներին է նույն ձեւով լինելու. մի ամիս արտադրությունն է շատ, սպառումը՝ քիչ, մի ամիս՝ հակառակը։

- Գնահատական կա՞, թե հէկերի կորուստների պատճառով որքան ֆինանսական վնաս է պատճառվել Արցախին։

- Ընդհանրական գնահատական, թե պատերազմի արդյունքում Արցախի էներգահամակարգին ինչպիսի վնաս է տրվել, չկա։ Ուղղակի կարելի է ասել, որ կորցրած հէկերը ենթակայաններով մոտ 200 մլն դոլարի կարող են հասնել. բոլորը մասնավոր սեփականություն են եղել։

- ՏԿԵ նախարարության ձեր ղեկավարած բլոկը ի՞նչ խնդիրների կարգավորման շուրջ է համագործակցում Արցախի հետ։

- Արցախում այս պահի դրությամբ ցանցը գրեթե ամբողջությամբ վերականգնված է։ Անընդհատ ընդհատումներ լինում են, որովհետեւ հասկանում եք՝ պատերազմից հետո վնասված կետերը կցումներով են վերականգնված, ենթակայանների մեծ մասը ռմբակոծված էր եւ որոշակի սահմանափակ սխեմաներով է գործում։ Միայն Մարտունիում մի փոքր խնդիր կա՝ սնուցող գծերը մնացել են գրաված տարածքներում, հիմա փոքրիկ 10 կՎտ գծով է սնուցվում, որը չի բավարարում։ Առաջիկա 6-8 ամսվա ընթացքում նոր գիծ է կառուցվելու «Արցախէներգո»-ի կողմից։

- Արցախից Հայաստան եկած էլեկտրաէներգիան որոշ չափով նաեւ Իրան էր արտահանվում, կշարունակվի՞ դա։

- Արտահանումը նույն կերպ շարունակվելու է, որովհետեւ այս տարի էլեկտրաէներգիայի ավելցուկ կունենանք։ Ուղղակի ամբողջ խնդիրն այն է, որ երբեմն արտադրությունը շատ է, սպառումը՝ քիչ եւ հակառակը։ Օրինակ՝ գիշերվա ժամերին մենք արտադրության խնդիր չունենք, բայց սպառումը բավականին ցածր է Հայաստանում։ Այդ ավելցուկը նաեւ ստիպված արտահանվում է։ Այդ հոսանքը, որն արտադրվում է գիշերը, պետք է մի տեղ գնա։

- Կարո՞ղ ենք արձանագրել, որ պատերազմի հետեւանքով էներգետիկայի ոլորտում առաջացած խնդիրները այնպիսին չեն, որ համակարգը չաշխատի։

- Խնդիրները լուրջ են, բայց համակարգը կարողանում է աշխատել։

- Պարոն Վարդանյան, խոսեցիք արեւային էներգետիկայի մասին: Որքանո՞վ է Հայաստանում զարգանում այդ ուղղությունը, եւ որքանո՞վ ենք կարողանում սովորական էլեկտրաէներգիան փոխարինել արեւային էներգիայով։

- Բավականին լավ է զարգանում։ Արդյունաբերական մասշտաբի առաջին փուլի 1 ՄՎտ 12 կայանները բոլորը կառուցվել եւ միացվել են ցանցին։ Մինչեւ հուլիս ամիսը ընդհանուր կունենանք 50-60 ՄՎտ կառուցված 10-12 կայան։ Ընդհանուր առմամբ, նորմալ ընթացքով կառուցվում է։

- Արցախում արեւային էներգիայի անցնելու հնարավորություն կա՞։

- Չեմ կարող այս պահին ասել՝ այնտեղ հնարավոր է, թե ոչ։ Կարծում եմ՝ միշտ էլ կա այդ հնարավորությունը՝ կախված արեւի ինտենսիվությունից։

- Պարոն Վարդանյան, այս տարի լայնածավալ աշխատանքների իրականացման համար ատոմակայանի աշխատանքը 140 օրով կանգնեցվելու է, դա որքանո՞վ կազդի էլեկտրաէներգիայի մատակարարման վրա։

- Այսօրվա պլանավորածով՝ մայիսի 15-ից մինչեւ հոկտեմբերի 2-ը կանգնում է։ Հուլիս-օգոստոս-սեպտեմբեր ամիսներին առավել լարված ու ծանր ռեժիմներ կլինեն։ Պլանավորվածի համաձայն՝ խնդիրներ չպիտի լինեն, բայց այդ ամիսներին սառը ռեզերվներ չենք ունենա եւ հուսով ենք, որ առանց վթարների կաշխատենք, ու խնդիր չի առաջանա։

Տպել
2008 դիտում

Հավերժ ճակատներին Եվլախ դաջածներն էլի ակտիվացան. Հարություն Մկրտչյանը՝ Սամվել Շահրամանյանի մասին

Բախվել են շտապօգնության ավտոմեքենան և «Մերսեդես»-ը

Աֆղանստանում 5․7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

Խմբի կազմում ապօրինի կերպով զենք-զինամթերք են ձեռք բերել և իրացրել․ խուզարկություններ Երևանում և Գողթանիկում (լուսանկար)

Մեկնարկել է բարձրագույն կրթություն չունեցող մասնագետների արտահերթ կամավոր ատեստավորումը

Եվրոպական խորհրդի քաղաքական և անվտանգության հարցերով կոմիտեի անդամները կայցելեն Հայաստան

Նոր Հաճնի կամրջի վրա փոսային նորոգման աշխատանքներ են իրականացվում․ երբ կավարտվեն

Հայտնի են Արթուր Աբրահամի հոր՝ Գրիգոր Աբրահամյանի հոգեհանգստի և հուղարկավորության վայրն ու օրերը

Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդիչով բեռնատարների համար

Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է «Հայփոստ»-ի զարգացման ռազմավարության նախագիծը․ ինչ է հանձնարարվել

29.94 տոննա մարդասիրական օգնություն՝ 1․5 մլն անձի․ ինչ է ուղարկել Հայաստանի կառավարությունը Գազա

Իրականացվել է ոչ պատշաճ հետազոտություն․ պարզվել է 20-ամյա հղի կնոջ մահվան պատճառը, մեղադրանք է ներկայացվել ԲԿ-ի 3 բժշկի

Ճամբարակի սննդի օբյեկտի գործունեության կասեցումը վերացվել է

Երևանի ավագանու ընտրություններից հետո ԿԸՀ վարկանիշն աճել է․ ներկայացվել են ՄՀԻ-ի հետազոտության արդյունքները

Հայաստանի և Վրաստանի խորհրդարանների գիտության ու կրթության հարցերով հանձնաժողովները համատեղ հայտարարություն են ստորագրել

Արարատի կոնյակի գործարանում վերահսկողություն կիրականացվի․ ՍԱՏՄ-ն ստացել է Բելառուսի առողջապահության նախարարության նամակը

Հայ-վրացական հարաբերությունները ռազմավարական մակարդակի են․ Ռուբինյանն ընդունել է Վրաստանի խորհրդարանի պատվիրակությանը

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մարտի 28-ին

Սերգեյ Նարիշկինը այց է կատարել Հյուսիսային Կորեա

Անցած մեկ օրում ՀՀ ավտոճանապարհներին վթարների հետևանքով 3 մարդ զոհվել է, 29-ը՝ վիրավորում ստացել

«Միր» քարտերն արգելելը հավասարակշռված որոշում է, չպետք է շրջանցենք սանկցիաները. Թունյան

Հայկ Մարությանը նոր կուսակցություն է հիմնում

ՀԱՊԿ-ը խնդիր ունի մատնանշել Հայաստանի սահմանը, քանի դա չի արվել, ապա ՀՀ-ից որևէ քայլ ակնկալել պետք չէ․ Կարապետյան

Ահաբեկիչները հոգեմետ նյութերի ազդեցության տա՞կ են եղել. նոր մանրամասներ «Crocus»-ի ահաբեկչության գործից

Կինը հայտնել է, որ ամուսինը հաճախակի ծեծել է իր անչափահաս դստերը, փորձել նրա հետ սեռական հարաբերություն ունենալ

Հարվածել է, այնուհետ լվացել հատակի և անգիտակից հարևանի դեմքի արյան հետքերը. սպանության նախաքննությունն ավարտվել է

Գևորգ Պապոյանը շվեյցարացի գործընկերոջ հետ քննարկել է փոխգործակցության ընդլայնման հնարավորությունը

Հայաստանն աշխարհի առաջ վերածվում է Արևմուտքի վտանգավոր ծրագրերի իրականացման գործիքի. Զախարովա

Միկոյան-Գալշոյան փողոցների խաչմերուկում երթևեկության կազմակերպման փոփոխություն կլինի

Պապա ջան, ես քեզ միշտ կկարոտեմ, կհանդիպենք մյուս կյանքում․ Արթուր Աբրահամը լուսանկարներ է հրապարակել

Ինդոնեզական բանակը համալրվել է թուրքական տանկերով

Ուկրաինային տրամադրված F-16-ները չեն կարող փոխել իրավիճակը մարտադաշտում, դրանք օրինական թիրախ կդառնան. Պուտին

Տավուշում՝ ռուսական ռազմաբազայում, նկատել են տաջիկների և ղրղզների, գուշակեք՝ սա ինչ կազմ է և ինչի են սպասում. Սաֆարյան

Վրաց խորհրդարանականներն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր

Ալիևի նախկին փեսան հայտարարել է՝ իրենց պատկանող «Crocus city»-ի վերականգնումը կախված է Պուտինի և Վորոբյովի կարծիքից

ՔԿԾ-ին անհրաժեշտ են վարորդներ. ովքեր և ինչպես կարող են դիմել

Հայաստանում վտարանդի կառավարություն ներկայացող բոլոր գրասենյակները պետք է փակել. Չախոյան

Այս անգամ դաշտ են նետել սիրելի պահեստայինին, որը մեկ շաբաթում մեկ ստորագրությամբ լուծարեց ԼՂ-ն. Հովհաննիսյան

Ընթանում է «Հայաստանը՝ որպես քաղաքակրթական խաչմերուկ» միջազգային գիտաժողովը (տեսանյութ)

Հայաստանի գոյությունը կարող է երաշխավորվել բացառապես եվրոպական ընտանիքում․ Արման Բաբաջանյան