Քաղաքակիրթ աշխարհը պետք է միավորվի և պարտադրի, որ Ադրբեջանը ետ վերադարձնի իր մոտ պահվող գերիներին․ Մարուքյան

21/01/2021 schedule14:54

Խորհրդարանական ճեպազրույցների ընթացքում «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը անդրադարձավ իշխանության ներկայացուցիչների մեղադրանքներին, ըստ որի՝ ընդդիմության հայտարարությունները խանգարում են գերիների վերադարձի գործընթացին։

Մարուքյանը նշեց, որ մինչև հունվարի 11-ը Հայաստանում եղել է ռազմագերիների հետ կապված լռություն՝ հիշեցնելով՝ հունվարի 11-ին Մոսկվայում վարչապետին չի հաջողվել լուծել գերիների վերադարձի հարցը։

«Եթե մինչև այդ լռել ենք, և որևէ ձևով չի ազդել պրոցեսի վրա։ Ես կարծում եմ՝ ոչ թե պետք է լռել, այլ աղաղակել, ամբողջ միջազգային հանրությանը կոնսլիդացնել այս հարցի շուրջ, հասնել նրան, որ Ադրբեջանի վրա ճնշումները մեծանան, անգամ սանկցիաներ կիրառվեն, որ Ադրբեջանը ետ վերադարձնի պատերազմից հետո իր մոտ մնացած ռազմագերիներին»,- նշեց նա։

Հակառակ դեպքում, ըստ Մարուքյանի, կստացվի, որ հայկական կողմը չի կարողանում իրացնել նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 8-րդ կետը։ «Սա, այսպես կոչված, ճշտի մեջ չի տեղավորվում։ Հումանիտար իրավունքով իրենք սխալ են, պատերազմի կանոններով սխալ են, պատերազմից հետո հրադադար ստորագրելու կանոններով իրենք սխալ են։ Բոլոր կանոններով Ադրբեջանը այստեղ սխալ է։ Հիմա մենք լռե՞նք այդ սխալը տեսնելով, ի՞նչ անենք»։

Մարուքյանի խոսքով՝ գերիների վերադարձի առումով Հայաստանի և Ռուսաստանի ջանքերին պետք է միանան նաև ԱՄՆ-ն ու Ֆրանսիան՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրներ։ «Քաղաքակիրթ աշխարհը պետք է միավորվի և պարտադրի, ճնշի, որ Ադրբեջանը ետ վերադարձնի Հայաստանից իր մոտ պահվող, Արցախից իր մոտ պահվող ռազմագերիներին և քաղաքացիական անձանց՝ կանանց, տղամարդկանց, զինվորականներին, բոլորին»։

«Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամ Արկադի Խաչատրյանն էլ հավելեց, որ գերիների խնդիրը գերզգայուն թեմա է։ «Կարծիք հայտնել, ասել, որ գերիների հարցը չի լուծվում, որովհետև ընդդիմությունը անընդհատ այդ հարցը բարձրացնում է, տեղին չէ։ Ընդդիմությունը բարձրացնում է այն հարցը, որը հուզում է հանրությանը։ Եթե ընդդիմությունը չբարձրաձայնի, ձեր կարծիքով՝ խնդիրը կլուծվի՞ անմիջապես։ Երեկ Կառավարության հետ հարցուպատասխանի ընթացքում ևս մի կարծիք հնչեց, որ ինչո՞ւ չեք կարծում, որ գերիների վերադարձման հարցը կլուծվի նաև 9-րդ կետի՝ տրանսպորտային հաղորդակցությունների վերականգման, քննարկումների, աշխատանքային խմբի աշխատանքների արդյունքում։ Այսինքն՝ անուղղակիորեն ենթադրություն հնչեց Կառավարության ներկայացուցչի կողմից, որ ինչ-որ առումով Կառավարությունը կապում է այդ հարցի լուծումը նաև այդ կետի իրականացման հետ»։

Տպել
316 դիտում

Պոլիտեխնիկական համալսարանը դեռ ռեկտոր չունի. շուրջ 10 ժամ տեւած մրցույթում այդպես էլ ոչ ոք չընտրվեց

Գործող նախարարը՝ նախկինում իր բիզնեսի նկատմամբ ճնշումների մասին. ինչ է փոխվել հիմա (տեսանյութ)

Պատերազմում մեկ ոտքից զրկված զինծառայողը հենակներով մասնակցում էր վարչապետի հրավիրած հանրահավաքին, հետո էլ՝ երթին

ՀՀ զինված ուժերը նոր հայտարարություն է տարածել

Բրիտանական ֆիլմերը ստացել են մրցանակների 40 տոկոսը. արտասովոր պայմաններում ընթացել է «Ոսկե գլոբուս»-ը

Հանրապետության հրապարակի հանրահավաքն ու երթը լուսանկարներով

«Ժողովուրդն անհաղթահարելի ուժ է». վարչապետի ելույթը Հանրապետության հրապարակում հանրահավաքի ժամանակ

Դավիթաշենի թիվ 20 պոլիկլինիկայի մոտակաքում 2 մեքենա է բախվել․ տուժածի վիճակը բժիշկները գնահատել են ծանր

Դիլիջանի ոլորանները փակ են կցորդիչով տրանսպորտային միջոցների համար

Խաչքարը վնասած տղամարդը տվել է խոստովանական բացատրություն․ ոստիկանություն

Եթե կարող եք, ներեցեք մեզ. վարչապետը հուզվեց հանրահավաքի ժամանակ (տեսանյութ)

ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ․ 6 մարզերում ձյուն է տեղում

Մեր սիրտը նույնպես ցավում է այն ցավով, ինչ ձեր սիրտը. Փաշինյանն անդրադարձավ գերեվարվածներին ու անհետ կորածներին

Բջջային հավելվածի միջոցով ՌԴ մուտքի ներկայումս գործող կարգը երկարաձգվել է

Ընդդիմության հանրահավաքն ավարտվեց ՀՀ նախագահի նստավայրի դիմաց

Մարտահրավեր եմ նետում. եկեք գնանք ընտրության, տեսնենք ում հրաժարականն է պահանջում ժողովուրդը. Փաշինյան

Բավրա-Նինոծմինդա վերաբացված անցակետի հայկական կողմում սպասարկման որակը կտրուկ փոխվել է դեպի լավը

2020-ի մարտի 1-ին Հայաստանում գրանցվեց COVID-19-ի առաջին դեպքը

ԿԳՄՍՆ աշխատակիցներին աշխատանքից ազատելու սպառնալիքով հանրահավաքի մասնակցության պարտադրանք չի եղել. ԿԳՄՍՆ

Հույս ունեմ՝ նախագահը կկայացնի պետության շահերից բխող որոշում. վարչապետը՝ կիսանախագահականի անցնելու հնարավորության մասին

ԱՀ ԱԳՆ-ի կոչը միջազգային հանրությանը․ իրավունքի կոպիտ խախտում է ռազմագերու կարգավիճակ տրամադրելուց Բաքվի հրաժարումը

Ստորագրությունների պրոցեսը սկսել է Օնիկ Գասպարյանը՝ Սերժ Սարգսյանի դրդմամբ. այ դա է դավաճանությունը. վարչապետ

Մարտի 2-ին գումարվող ԱԺ հերթական նիստերի օրակարգի նախագծում 19 հարց է ընդգրկված

Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը կարող է լուծվել բացառապես խաղաղ ճանապարհով. Լիտվայում ՀՀ դեսպանություն

Մարտի 1-ի գործը, իմ գնահատմամբ, բացահայտված է. Նիկոլ Փաշինյանն ասաց՝ ինչու է մեղադրվող կողմը ձգձգում դատավարությունը

Ստուգումներ են անցկացվել խաղաղապահ առաքելությամբ Աֆղանստանում գտնվող հայկական զորախմբի մշտական տեղակայման վայրում

Որքան էլ տարօրինակ թվա՝ մեր սխալների պատճառներից մեկը սիրված լինելն է եղել. վարչապետը ներողություն խնդրեց ժողովրդից

Հակառակորդի ԶՈՒ էական շարժ չի արձանագրվել. ՀՀ պաշտպանության նախարարն այցելել է 5-րդ զորամիավորում

Նախարարության աշխատակիցներին հանրահավաքի մասնակցության որևէ ցուցում երբևէ չեմ տվել. Ժաննա Անդրեասյան

Հրդեհ Երևանում. դեպքի վայր է մեկնել վեց մարտական հաշվարկ

Համագործակցություն կյանքի շտրիխ կոդավորման միջազգային կոնսորցիումի հետ․ նախատեսվում է աշխատանքները սկսել մարտից

Մեկնարկել են Հ-8 և Մ-5 ավտոճանապարհների 9 վտանգավոր կետերի անվտանգության և ենթակառուցվածքների բարելավման միջոցառումները

Բաղրամյան պողոտայում մեկնարկել է ընդդիմության հանրահավաքը

Հրապարակում մեկնարկում է վարչապետի հրավիրած հանրահավաքը. ուղիղ

Խստորեն հորդորում ենք լրատվամիջոցներին փորձեր չկատարել ՊԵԿ-ին ներքաշել քաղաքական գործընթացներում. ՊԵԿ

Արտակարգ իրավիճակների նախարարը սպայական կոչումներ է հանձնել

Հայ-ադրբեջանական շփման գծում միջադեպեր չեն արձանագրվել, օպերատիվ իրավիճակը կայուն է

Վահան Քերոբյանը և Ժոնաթան Լաքոտը համագործակցության պատրաստակամություն են հայտնել

Պատարագ եկեղեցում եւ հարգանքի տուրք Մարտի 1-ի զոհերի հիշատակին (լուսանկարներ)

Առաջատարը չկարողացավ հաղթել «Վանին», «Փյունիկը» ուժեղ գտնվեց «Շիրակից»