Կարծում ենք, որ այս փուլում արտահերթ ընտրություն կատարելը հղի է անկայունության խորացմամբ․ Մելքումյան

21/01/2021 schedule12:44

Մենք կարծում ենք, որ այս փուլում արտահերթ ընտրություն կատարելը հղի է անկայունության խորացմամբ։ Խորհրդարանական ճեպազրույցների ընթացքում նման տեսակետ հայտնեց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Միքայել Մելքումյանը՝ անդրադառնալով երեկ Կառավարության հետ հարցուպատասխանի ընթացքում վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ արտահերթ ընտրություններ անցկացնելու մասին հայտարարությանը։

«Երբ երկիրը այսպիսի կոլապսների մեջ է, մենք էլ տանենք ընտրության հենց հիմա, կհայտնվենք չկանխատեսելի, նոր՝ ավելի վատ վիճակում։ Դրա համար ինչ ենք ասում։ Ասում ենք՝ տուր հրաժարական առանց նախապայմանների, կրկնում եմ՝ հրաժարականը պայմանով չպետք է լինի։ Եթե դու ունես քաղաքական մեծամասնություն, և դա քո քաղաքական մեծամասնությունն է, ուրեմն դու վստահ պետք է լինես, որ նոր վարչապետ չի ընտրվելու։ Եթե այդ վստահությունը չունես, դա այլ խնդիր է։ Դրա համար այս առումով մենք մեր կարծիքը, նաև 17-ի շրջանակներում, չենք փոխել, որ առանց նախապայմանների պետք է լինի այդ հրաժարականը, պառլամենտը պետք է շանս ունենա՝ ընտրելու նոր վարչապետ, որը կկայունացնի որոշ ժամանակ իրավիճակը»։

Միքայել Մելքումյանի խոսքով՝ «Բարգավաճ Հայաստանը» իր կառույցներով, իր ներուժով միշտ էլ պատրաստ է ընտրության գնալու, բայց, ըստ պատգամավորի, անհրաժեշտ է պետական մտածողություն ցուցաբերել։  

«Բարգավաճ Հայաստան»-ի պատգամավոր Իվետա Տոնոյանն էլ հավելելց, որ իշխանության օրակարգ բերած որևէ հարցի շուրջ քննարկումներ չեն ծավալելու։ «Որևէ բովանդակային քննարկման հնարավորությունը այլևս այս իշխանությունը բացառել է։ Նախօրեին մենք մասնակցել ենք Կառավարության հետ հարցուպատասխանին բացառապես այն նպատակով, որպեսզի ևս մեկ անգամ վերահաստատենք մեր օրակարգը, որի մասին և բարձրաձայնել ենք, ասել է թե Նիկոլ Փաշինյանի անհապաղ հրաժարական և նոր անցումային Կառավարության ձևավորման անհրաժեշտություն, ինչպես նաև հարցուպատասխանի շրջանակներում բարձրաձայնել ենք բոլոր այն հարցերը, որոնք այսօր մտահոգում և անհանգստացնում են մեր հասարակության ամենատարբեր շրջանակներին, սակայն և, ավաղ, պետք է արձանագրենք, որ այդպես էլ այդ հնչեցված հարցերին որևէ կոնկրետ և հստակ պատասխան վարչապետը չտվեց, ինչը, բնականաբար, իր գործելաոճի տրամաբանության շրջանակներում է»։

Տպել
519 դիտում

Չեմ բացառում, որ դա ճիշտ քայլ կարող է դիտարկվել. Մարուքյանը՝ կիսանախագահական կառավարման անցնելու հայտարարության մասին

Սա կարող է դառնալ ուշացած արդարադատություն. Գևորգ Բաղդասարյանը՝ Մարտի 1-ի գործի քննությունը ձգձգելու մասին

Էդմոն Մարուքյանը տեսակցել է նախագահ Արմեն Սարգսյանին

Արմեն Գևորգյանը COVID-19-ի թեստ է հանձնել. Քոչարյանի եւ մյուսների գործով դատական նիստը կրկին հետաձգվեց

Տաքսու վարորդ չեմ աշխատել, պարտքեր չեմ ունեցել և չունեմ. Ավետ Պողոսյանը՝ իր մասին հոդվածին ի պատասխան

Արցախի գլխավոր դատախազությունը քրգործ է հարուցել՝ մարդկանց ոչ պատշաճ տարհանում իրականացնելու վերաբերյալ

Վրաերթի հետեւանքով մահացել է խմբագիր, սիրված երգերի խոսքերի հեղինակ Սոսի Խանիկյանը

ԱՀ նախագահը վերահսկողական ծառայության անձնակազմին է ներկայացրել նորանշանակ ղեկավար Մհեր Աբրահամյանին

Միրզոյանը դիմել է Մատվիենկոյին 2 հայ գերի կանանց վերադարձի կապակցությամբ

ԱԺ-ն փակ նիստում քննարկում է գերիներին առնչվող հայտարարության նախագիծը

Գագիկ Ծառուկյանն այս պահին նախագահ Արմեն Սարգսյանի տանն է (լուսանկար)

Հայաստանից Արցախ մեկնած բժիշկ-փորձագետներն ամփոփել են այցի արդյունքները

Ջոլին 11,5 միլիոն դոլարով վաճառել է Ռուզվելտին նվիրած Չերչիլի նկարը

ԿԳՄՍՆ ներկայացուցիչները մշտադիտարկման այցեր են կատարել Երևանի նախակրթարաններ

«Լուսավոր Հայաստան»-ը պատրաստ է գնալ ԱԺ լուծարմանը. Տարոն Սիմոնյան

Վարչապետն առավոտյան զանգահարել է Էդմոն Մարուքյանին. նրանք կհանդիպեն

Շենգավիթ վարչական շրջանում տեղի է ունեցել պատերազմում նահատակված հայորդիների հետմահու պարգևատրման արարողություն

«ՔոնթուրԳլոբալ Հիդրո կասկադ» ՓԲԸ-ն հայտարարում է մրցույթ

Իմ կամքով եմ մասնակցել հանրահավաքին. ՊԵԿ նախագահը՝ փետրվարի 25-ի հանրահավաքին՝ իր և աշխատակիցների մասնակցության մասին

Սարկոզին պատրաստվում է վիճարկել դատարանի որոշումը

Կառավարությունն առաջարկում է ՊԵԿ որոշ աշխատակիցների մարտական զենք տրամադրել. ԱԺ-ն երկրորդ ընթերցմամբ քննարկեց նախագիծը

ԱԺ-ն երկրորդ ընթերցմամբ քննարկեց Դատական օրենսգրքում լրացում կատարելու նախագիծը

Երևանի մետրոպոլիտենը կնշի հիմնադրման 40-ամյակը

ԱԺ-ում քննարկվեց հոկտեմբերի առաջին կիրակին՝ որպես Ազգային փոքրամասնությունների օր նշելու նախագիծը

Մարտի երկրորդ կեսն ավելի տաք է լինելու. ամսվա ընթացքում հնարավոր է բուք, ցրտահարություն. ՀՄԿ

Լարսի ճանապարհը նորից փակ է բեռնատարների համար. ռուսական կողմում կա կուտակված մոտ 430 բեռնատար

14 անգամ դուք հնարավորություն եք ունեցել ադրբեջանական պատվիրակների հետ բանավիճելու. Կոնջորյանը՝ Աբովյանին

ԱՄՆ-ը պայմաններ է ներկայացրել Կիևին 150 մլն դոլար օգնություն տրամադրելու համար

Ալեն Սիմոնյանը չի բացառում, որ այսօր կամ վաղը կհանդիպեն Ծառուկյանի հետ՝ քննարկելու արտահերթ ընտրությունների հարցը

Վենետիկի ջրանցքները ցամաքել են

Սյունիքում 23 համայնքի հողամասերը ապօրինի հանձնվել են վարձակալության. քրգործերով վերականգնվել է 40.8 մլն դրամի վնաս

Վճռաբեկ դատարանի դատավորի ընտրության հարցը ԱԺ-ում հետաձգվեց

Արցախում հաստատվել է կորոնավիրուսով վարակման 5 նոր դեպք

Բացահայտվել է կորած զինծառայողների հարազատներից խաբեությամբ գումար հափշտակելու դեպք. ստացել են 15.000 դոլար (տեսանյութ)

Ներողություն եմ խնդրում, եթե իմ պահվածքում արհամարհական նշաններ եք զգացել. Միրզոյանը՝ Անի Սամսոնյանին

Կա՛մ դուք պետք է ներողություն խնդրեք ԱԺ 1/5-ից, որ արհամարհել եք, կա՛մ պետք է հրաժարական տաք. Մարուքյանը՝ Միրզոյանին

Կորոնավիրուսի թվերը շարունակում են աճել. հաստատվել է 240 դեպք 1 օրում

Արցախում չպայթած ու վտանգավոր զինամթերքների վնասազերծման աշխատանքներ են նախատեսվում բոլոր շրջաններում

Արցախում վերսկսվել են զինծառայողների աճյունների որոնման աշխատանքները. այսօր կփնտրեն 3 ուղղությամբ

Ճգնաժամի հանգուցալուծման տարբերակներ առաջարկվել են, այդ թվում՝ ՀՀ վարչապետի կողմից. Միրզոյանը՝ Ուրիխանյանին