Տարին ծանր էր, հագեցած ու լարված. ՇՄ փրկարարական վարչությունն ամփոփեց 2020 թվականը

2021 թվականին Շիրակի մարզում կշարունակվեն Գյումրու և Ախուրյանի հրշեջ փրկարարական ջոկատների նոր շենքերի կառուցման աշխատանքները: Դրանք մեկնարկել էին նախոդ տարվա սեպտեմբերին:

Այս տարի կտրվի նաև Աշոցքի հրշեջ փրկարարական ջոկատի նոր շենքի կառուցման աշխատանքների մեկնարկը:

Այս մասին այսօր հայտարարեց Շիրակի մարզային փրկարարական վարչության պետ Ալեքսան Գյոզալյանը՝ Շիրակի մարզպետարանում ամփոփելով անցած տարին:

Դահլիճում տեղի պատասխանատուներից զատ, ներկա էր նաև  ԱԻՆ փրկարար ծառայության տնօրենի տեղակալ Հովհաննես Եմիշյանը։

2020 թվականը համարվեց ծանր տարի սկզբում համավարակով, այնուհետ պատերազմով պայմանավորված: Փրկարարները մասնակցել են նաև պատերազմական գործողություններին:

«Տարին եղել է հագեցված ու լարված»,- ընդգծեց Հովհաննես Եմիշյանը՝ առանձնացնելով հատկապես քաղաքացիական պաշտպանության շրջանում առկա խնդիրների լուծմանն ուղղված գործողությունները:

587 արտակարգ դեպք, 24 զոհ և 378 վիրավոր: 2020 թվականի վիճակագրությունը ներկայացրեց Ալեքսան Գյոզալյանը:

«2020 թվականի   ընթացքում մարզում 2019թ. համեմատությամբ գրանցված արտակագ դեպքերի թիվը  նվազել է  162-ով, զոհերի թիվը նվազել է 1-ով  իսկ վիրավորների թիվը   նվազել է  121-ով:  Գրանցված դեպքերից 444-ը տեխնածին են»,-նշեց նա:

Տարվա ընթացքում արձանագրված 92 սոցիալ-կենցաղային դեպքերից 28 դեղորայքի թունավորման, 23-ը քիմիական նյութերից թունավորման դեպքերն են:

2020 թվականի ընթացքում Մարզային փրկարարական վարչությունը ստացել է 82.619 զանգ: 5948 զանգով ավելի, քան 2019-ին է եղել:

2020 թվականին Շիրակի մարզում արձանագրվել է նաև բնական և շմոլ գազերի, ալկոհոլի թունավորման դեպքեր: Եղել է նաև զինամթերքի հայտնաբերման 3 դեպք:

Մարզի 200 եւ ավելի աշակերտ ունեցող 51 դպրոցում ստեղծվել են 52 պատանի  հրշեջ  փրկարարական թիմեր, որոնցում ընդգրկված են 581 բարձր դասարանի աշակերտներ:

Հաշվետու ժամանակահատվածում բնակչության պաշտպանության համակարգի օպերատիվ նախապատրաստման ուղղությամբ պլանավորվել և անցկացվել են շտաբային, հատուկ տակտիկական ուսումնավարժություններ, օբյեկտային վարժանքներ:

2020 թվականին Շվեյցարիայի  միջազգային  զարգացման  եւ  համագործակցության  գործակալության  հետ համագործակցության  շրջանակներում  իրականացվող  «Տարածքային  արագ  արձագանքման թիմերի ստեղծում» ծրագրերի շրջանակներում` Շիրակի ՄՓՎ-ի եւ Գյումրու hրշեջ-փրկարարական ջոկատի բազայի վրա ստեղծվել է «Շիրակ» քաղաքային որոնողափրկարարական(ՔՈՓ) միջին թիմը: Երկրում կորոնավիրուսի  համավարագով  պայմանավորված ՔՈՓ  թիմի ամենամյա վարժանք  չի անցկացվել:

Տպել
1168 դիտում

Գևորգ Պապոյանն ու Ռայմունդ Յելեն սննդի արդյունաբերության ոլորտում հետագա համագործակցության վերաբերյալ մտքեր են փոխանակել

Պռոշյան գյուղի Չաուշի խճուղում պայթեցման աշխատանքներ կիրականացվեն․ մայրուղին փակ կլինի

Մեկ դար անց եզդիների նահատակությունը կրկնությունն է հայերի՝ 1915 թվականի նահատակության․ Ֆրանսիայի դեսպան

Աշխատավարձերի մասին խեղաթյուրված տվյալներ ներկայացնելով ՍՊԸ-ն պետությունից շուրջ 50 մլն դրամի հարկ է թաքցրել

Արայիկ Հարությունյանը ներկայացրել է հաղորդակցության նոր ճարտարապետության հիմքում դրված առաջնահերթություններն ու ծրագրերը

Հայկավան-Բամբակաշատ ճանապարհին մեքենաներ են բախվել․ տուժածները հոսպիտալացվել են

Ադրբեջանը խախտում է հայ գերիների կեցության միջազգայնորեն սահմանված նորմերը․ Գարդման-Շիրվան-Նախիջևան

Իրանը դեմ է տարածաշրջանում լարվածության հնարավոր աճին և միջազգայնորեն ճանաչված սահմանների փոփոխությանը․ Սոբհանի

Արարատ Միրզոյանը կմեկնի Սաուդյան Արաբիա․ ինչ հանդիպումներ են նախատեսված

ԲՏԱ նախարարն այցելել է «Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց», ներկայացրել նորանշանակ գլխավոր տնօրենին

Չփորձել Հայաստանը ներքաշել աշխարհաքաղաքական հակամարտությունների մեջ․ ՀՀ-ում Իրանի դեսպան

Դոլարն ու եվրոն էժանացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 16-ին

Աբովյանում առերևույթ զենքի գործադրմամբ խուլիգանության դեպքի նախաքննությունը, կալանավորված 4 անձի մասով, ավարտվել է

Կարող է կոպիտ բան ասեմ, բայց ուզում ենք՝ ոստիկանի երեխան ծնողին ասի՝ իսկ ինչո՞ւ աշխատավարձդ կրկնակի բարձր չէ. Փաշինյան

Մոռացել եք՝ ումից եք սերում, ով է Քոչարյանը, «շունը հաչա, քամին փչի, էլի»․ Ավինյանը՝ ավագանու ընդդիմադիր անդամներին

Ինչ վիճակում են «Ուրալ»-ի վթարից տուժած զինծառայողները․ մանրամասներ

Առողջապահության նախարարության երեխաների առողջության պահպանման բաժնի պետը հրավիրվել է հարցաքննության

Իրանի նախագահը սպառնում է «սարսափելի պատասխան տալ» երկրի շահերին հակասող ցանկացած գործողության

9-ամյա երեխան պատշգամբում խաղալիս քարեր է նետել՝ վնասելով բակում կայանված 2 ավտոմեքենա

Իսրայելը մտադիր է «ցավոտ ազդանշան» ուղարկել Իրանին

Մամուլից եմ ծանոթացել․ Ավանեսյանը՝ նախարարությունում խուզարկությունների մասին

Հունվարին միջին ամսական աշխատավարձը կազմել է 267 հազար դրամ. Թունյան

Քրեական պատմություններով հայտնի նորատուսցի Արայի «յաշիկը» երթևեկում է հանդիպակաց գոտով

Ինչ-որ փուլում համալսարանները իրենք են ցանկանալու այդ միջավայրում հայտնվել․ Ավինյանը՝ Ակադեմիական քաղաքի մասին

Ջերմուկը նոր «Եղնիկ» կունենա. ապամոնտաժվում է խորհրդային տարիներից մնացածը խորհրդանիշը

ԶՈՒ բարձրագույն և ավագ սպայական կազմերի ատեստավորմանը հետևել են Պապիկյանն ու Ասրյանը

Հայաստանի և Ադրբեջանի միջև հավասարության նշաններ դնելու փորձերն անլուրջ են և ցինիկ․ Եղիշե Կիրակոսյան

Շտապ անհրաժեշտ է երկրորդ բացասական կարգի արյուն. Արյան բանկ

Այն, ինչ Ալիևն անվանում է «հայրենական պատերազմ», բերել է Լեռնային Ղարաբաղի լիակատար էթնիկ զտման. Պիեռ դ՛Արժան

Ucom ընկերությունը շարունակում է ցանցի վերազինումը

Եղանակը զգալի կտաքանա, սակայն անձրևի տեսքով տեղումները կվերադառնան 2 օրից

Հայտնի է՝ որ ԲԿ-ում է խուզարկություն իրականացվում․ ինչ իրավիճակ է այնտեղ

Բաքուն ոչինչ չի արել հայերի անվտանգ վերադարձը Ղարաբաղ ապահովելու համար. Կիրակոսյանը՝ ՄԱԿ-ի դատարանում

Որտե՞ղ եք տեսել հիմնարկի աշխատակից, որը հավանում է իր տնօրենին ստահակ անվանողի գրառումը. Բեգոյան

ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց օգոստոսի 3-ը եզդիների ցեղասպանության զոհերի հիշատակի օր սահմանելու նախագիծը

Կանխամտածված մոտեցում էր, քաղաքական գաղափար կա․ Ասլանյանը՝ իր հետ կատարվածի մասին

Հայտնաբերվել է կարմիր գրքում գրանցված վիրավոր լորաճուռակ

Իր անցած ճանապարհի բոլոր հատվածներում ոստիկանությունը միշտ եղել է պետականության հիմնասյուներից մեկը. ՆԳ նախարարի տեղակալ

Իրավապահները խուզարկություններ են իրականացնում առողջապահության նախարարությունում և ԲԿ-ներից մեկում. ՔԿ

ՊՆ պաշտոնյան մեղադրվում է 125.000 դոլար կաշառք ստանալու մեջ. գործի նյութերը դատարանում են