Ջոզեֆ Բայդենի եւ Քեմալլա Հարրիսի երդմնակալությունը ( լուսանկարներ). ՈՒՂԻՂ. ԹԱՐՄԱՑՎԱԾ

23:15- ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Ջոզեֆ Բայդենը, պաշտոնը ստանձնելուց հետո հանդես է եկել ելույթով՝ դիմելով ներկաներին եւ բոլոր ամերիկացիներին: Ելույթը, ինչպես և ամբողջ երդմնակալության արարողությունը, ուղիղ հեռարձակմամբ ցուցադրվել է ամերիկյան գրեթե բոլոր հեռուստաալիքներով, լրատվական կայքերով, ամերիկյան բոլոր նահանգների խոշոր քաղաքներում տեղակայված փողոցային էկրաններով:

Իր երդմնակալության ելույթում նոր նախագահը խոստացել է առաջնորդ լինել բոլոր ամերիկացիների համար՝ ընդ որում՝ իր օգտին չքվեարկած քաղաքացիների՝ խնդրելով նրանց հավատալ իրեն և տալ շանս՝ աշխատելու ու խոստումներն իրականացնելու համար: Բայդենը խոստացել է  նաև վերականգնել ազգի միասնությունն ու համերաշխությունը, ակտվացնել Ամերիկայի արտաքին քաղաքականությունը:

22:28- Բայդենը ստորագրել է նախագահի պաշտոնում իր առաջին հրամանագրերը: Նա իր ստորագրությունն է թողել նաեւ ինաուգուրացիոն մատյանում: Քիչ անց նա ստուգելու է ամերիկյան զորքերը՝ անցնելով ամերիկյան զինված ուժերի ստորաբաժանումների մոտով որպես երկրի նոր գերագույն գլխավոր հրամանատար:

22:00- ԱՄՆ-ի արդեն նախկին նախագահ Դոնալդ Թրամփին ու վերջինիս տիկնոջը Ֆլորիդա հասցնելուց հետո ամերիկյան թիվ 1 բորտը վերադարձել է Վաշինգտոն: Այն արդեն պաշտոնապես սպասարկելու է նորընտիր նախագահ Բայդենին:

21:18- Այս տարվա արարողությանը ԱՄՆ-ի հիմնը կատարել է աշխարհահռչակ երգչուհի Լեդի Գագան

Գագան նախկին նախագահ Թրամփի ամենամոլի քննադատներից է: Թվիթերի իր միկրոբլոգում երգչուհին հայտնել է, որ իր համար մեծա պատիվ է երկրի հիմնի կատարումը: Ավելի վաղ արված գրառմամբ, նա նշել էր, որ ցանակնում է, որպեսզի իր կատարմամբ մոռացվեն Թրամփի նախագահության նախորդ 4 տարիներին քաղաքացիների միջեւ սկսված տարաձայնությունները:

21:02- Քեմալա Հարրիսից անմիջապես հետո ԱՄՆ 46-րդ նախագահ Ջոզեֆ Բայդենը  երդվեց՝ պաշտոնապես ստանձնելով երկրի ղեկավարի պաշտոնը:

Ջո Բայդենը երդվեց՝ ձախ ձեռքը դնելով Աստվածաշնչի վրա, որն իր առջևում էր պահել  կինը ՝ Ջիլլ Բայդենը:

Երդվելուց հետո նրան շնորհավորեց  երդումն ընդունած ԱՄՆ-ի Գերագույն դատարանի անդամ Ջոն Ռոբերթսը, ով կանգնած էր նրա առջև: Բայդենը երդվել է Աստվածաշնչով, որը 127 տարի պատկանել է իր ընտանիքին, նա այն օգտագործել է նաև 2009 և 2013 թվականներին փոխնախագահի պաշտոնը ստանձնելիս:

20:50- ԱՄՆ-ի նորընտիր փոխնախագահ Քեմալա Հարրիսը երդվեց՝ հավատարմորեն ծառայել Ամերիկայի Միացյալ Նահգանգներին ու ամերիկացիներին: Երդմնակալության արարողոըթյունը տեղի ունեցավ Կապիտոլիումի աստիճաններին: 

Փոխնախագահը երդվեց ավանդական կանոնակարգով՝ ձախ ձեռքը դնելով Աստվածաշնչի վրա, որը պահվում էր իր ամուսնու ՝ Դուգլաս Էհմհոֆի կողմից:

«Շնորհավորում եմ, տիկին փոխնախագահ», - ասաց նրանց երդումն ընդունած ԱՄՆ-ի գերագույն դատարանի անդամ Սոնիա Սոտոմայորը:

20:30- Արդեն ժամանել է նաեւ նորընտիր նախագահ Ջոզեֆ Բայդենը՝ տիկնոջ՝ Ջիլլ Բայդենի հետ: Վերջինս նուրբ  փիրուզագույն հագուստով է, նույնատիպ դասական վերարկուով ու բարձրակրունկներով, նաեւ նույն երանգի դիմակ ու կաշվե ձեռնողներ է կրում: Բայդենը նուրբ մանուշակագույն փոխկապով, մուգ կապույտ կոստյումով է:

20:25- Րոպեներ առաջ կապիտոլիումի աստիճաններին դիմավորեցին ԱՄՆ-ի նոր փոխնախագահ Քեմալլա Հարրիսին՝ ամուսնու հետ:

20:17- Ժամանել է նաեւ ԱՄՆ-ի նոր փոխնախագահ Քեմալլա Հարրիսը՝  ամուսնու՝ Դուգլաս Էմհոֆի հետ միասին: Ներս մտնելով նրանք ողջունեցին առաջին շարքում կանգնած Օբամաներին, այնուհետ՝ մյուս հյուրերին:

20:10- Ներկա են նաեւ Ջորջ Բուշ կրտսերը՝ տիկնոջ՝ Լորայի հետ:

20:02- Արդեն ժամանել են ԱՄՆ-ի նախկին նախագահ Բարաք Օբաման՝ կնոջ՝ Միշելի հետ: Նրանց դիմավորեցին ծափահարություններով: Արարողությանը ներկա կլինեն նաեւ նախկին նախագահներ Ջորջ Բուշ կրտսերը եւ Բիլ Քլինթոնը: 

19:50- Մեկնարկել է երդմնակալության արարողությունը: Դասական երաժշտության հնչյունների ներքո Կապիտոլիումում դիմավորում են հյուրերին ու մասնակիցներին: Նրանց թվում են գործող եւ նախկին պաշտոնյաներ, ԱՄՆ-ի նախկին նախագահներից մի քանիսը:

19:45- Այսօր ԱՄՆ-ում կարեւոր իրադարձություն է: Երկրի 46-րդ նախագահ Ջոզեֆ Բայդենը ժամեր անց պաշտոնապես կերդվի եւ կստանձնի երկրի նախագահի պաշտոնը: Միացյալ Նահանգներում վերջին մեկ շաբաթում արտասովոր եռուզեռ է:

Իր նախագահության վերջին րոպեները վայելող Դոնալդ Թրամփը կնոջ՝ Մելանյայի հետ քիչ առաջ լքել է Վաշինգտոնը: Նրանք վերջին անգամ, որպես երկրի ղեկավար, օգտվում են ամերիկյան թիվ 1 բորտից՝ նախագահական օդանավից: Ուղղաթիռը, Մերիլենդի զինվորական օդանավակայանից օդ բարձրանալով, ուղեւորվում է Ֆլորիդա՝ Մար-ա-Լագոյում տեղակայված նստավայր:

Ջոզեֆ Բայդենը իր օր սկսել է սուրբ Մատթեոս առաքյալի տաճար այցելությամբ, որը գտնվում է Սպիտակ տնից բառացիորեն հարյուր մետր հեռավորության վրա: Բայդենին ուղեկցում էին կին՝ Ջիլլ Բայդենն ու ընտանիքի անդամները:

Եկեղեցու մոտ նրանց են միացել ԱՄՆ նորընտիր փոխնախագահ Քամալա Հարիսն ու նրա ամուսինը՝ Դուգլաս Էմհոֆը, ինչպես նաեւ Կոնգրեսի մի քանի անդամներ:

Ջո Բայդեն սոցցանցի իր էջերում լուսանկար է հրապարակել եւ կից գրառել․ «Սա նոր օր է Ամերիկայում»:

Իսկ Բարաք Օբաման «Թվիթերի» իր էջում շնորհավորել է Ջո Բայդենին․

«Սա քո ժամանակն է»,- գրել է Օբաման։

Տպել
2161 դիտում

Վահագն Խաչատուրյանը շնորհավորել է Վլադիմիր Պուտինին

«Գորիս» ՔԿՀ պետն ազատվել է պաշտոնից և ծառայությունից

Պուտինը վերընտրվելուց հետո առաջին պաշտոնական այցը կկատարի Չինաստան

Ողջունում եմ ՀՀ համերաշխությունն Ուկրաինային և կոչ անում գործընկերներին՝ անել հնարավորը, որ Պուտինը չհաղթի. Ստոլտենբերգ

Սյունիքում ավտովթարի և հրդեհի հետևանքով մահացածներն ընտանիքի անդամներ էին, նրանց թվում կա երեխա. մանրամասներ

Խոշոր ավտովթար Չարենցավանի կամրջի մոտ. 3 մարդ հոսպիտալացվել է

ՆԱՏՕ-ն աջակցում է ՀՀ ինքնիշխանությանը, տարածքային ամբողջականությանն ու խաղաղ ձգտումներին. Ստոլտենբերգ

Խոսքը հայկական գյուղերի մասին չէ. Աղազարյանը՝ Տավուշի 4 համայնքի մասին

МИР քարտերի սպասարկման դադարեցում․ IDBank

Հուսով ենք, որ ՀՀ-ՆԱՏՕ համագործակցության նոր ձևաչափը կհաստատվի. վարչապետ

Մարտի 21-ին Հայաստանին է մոտենալու հաջորդ սառը ցիկլոնը. սպասվում է առատ ձյուն, քամու ուժգնացում

Զախարովան արձագանքել է ՀՀ վարչապետի խոսքերին

Պատկերված անձը որոնվում է նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում (տեսանյութ)

Fly Arna-ի լիցենզիան կասեցված է. ՏԿԵ փոխնախարար

Իրանից ժամանած 7 բեռնատարում հայտնաբերվել է ցեմենտի մեջ թաքցված հսկայական քանակությամբ ծխախոտ (տեսանյութ)

ՀՀ վարչապետն ու ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը քննարկել են Հայաստան-Ադրբեջան խաղաղության պայմանագիրը

Տրոլեյբուսը հայտնվել է խրամուղում. շինարարը կտուգանվի (տեսանյութ)

Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Վլադիմիր Պուտինին

Վարչապետի որոշմամբ՝ ՊԵԿ նախագահի առաջին տեղակալ է նշանակվել

Մենք դավաճան, հող ծախող չենք, ձեր թիկունքում ոչ մի բան չենք անելու, թողեք այս ճանապարհով գնանք. Փաշինյանը՝ տավուշցիներին

«Երևան Սիթին» տուգանվել է 10 միլիոն, «Հայփոստ»-ը՝ 2,6 միլիոն դրամով

Առանձնապես խոշոր չափի «Մեթամֆետամինի» ապօրինի շրջանառություն երիտասարդ կնոջ և տղամարդու կողմից. նրանք կալանավորվել են

Նիկոլ Փաշինյանը «TikTok»-ում նոր շարք է սկսել (տեսանյութ)

Ընդդիմությունն ասում է՝ Տավուշի գյուղերն ուզում է տա, Խրեմլուի ղեկավարը ո՞վ է. Փաշինյան

Պակիստանում երկրաշարժ է գրանցվել

Փետրվարին 150 հարկ վճարողի մոտ արձանագրվել է ՀԴՄ կիրառման կանոնների խախտում. հայտնի է տուգանքի չափը

Կոտայքում միմյանց բախվելուց հետո մեքենաներից մեկը գլխիվայր շրջվել է. կա տուժած

Մի քանի ժամ լույս չի լինի Երևանի և 7 մարզի մի շարք հասցեներում

Որ բանկերի քարտապանները կարող են օգտվել հետվճարի ծրագրից

ԵՄ արտգործնախարարները վերահաստատել են իրենց աջակցությունը Հայաստանին

Դիլիջանի ոլորանները փակ են բեռնատարների համար, մի շարք շրջաններում ձյուն է տեղում

ԱԺ-ն նոր պատգամավոր ունի. Դավիթ Կարապետյանը երդմամբ ստանձնել է պատգամավորի մանդատը

Բախվելուց հետո մեքենաներից մեկը բռնկվել է. ներսում հայտնաբերվել է 4 դի, վարորդի վիճակը ծանր է (լուսանկարներ)

«Միր» քարտերը կդադարեն աշխատել Հայաստանի գրեթե բոլոր բանկերի բանկոմատներում

Միքայել Վարդանյանը Մասիսին նվիրել է 117 մլն դրամ արժողությամբ աղբահավաք մեքենաներ և 230 աղբաման

Սահմանը կանցնի իմ տան միջով, զինվորների ներկայության դեպքում ինչպե՞ս ենք ապրելու էդ տանը. վարչապետը պատասխանել է բնակչին

Սա մեր ապագան կառուցելու միակ տարբերակն է, հեշտ հարց չէ. վարչապետը՝ Կիրանցի բնակիչներին (տեսանյութ)

Վարչապետը տիկնոջ հետ ներկա է գտնվել «...և նորից Գարուն» ներկայացմանը (լուսանկարներ)

Ինչ պայմանավորվածություն է ձեռք բերվել Փաշինյանի՝ Տավուշ այցի ժամանակ. մանրամասներ (լուսանկարներ)

Ես չեմ վիրավորում, ասում՝ «գյադեն հերդ ա», քոքից բռնվեք, կհանդիպենք․ Հովհաննես Դավթյանը՝ Արզաքանցյանին