Երևան
14 °C
Կառավարության հետ հարցուպատասխանի ընթացքում «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Հրանտ Մադաթյանը վարչապետ Նիկոլ Փաշինյանին հարց ուղղեց պատերազմում տեղի ունեցած դավաճանությունների մասին։ «Դուք ձեր ելույթներում ասել եք, որ եղել են դավաճաններ, դավաճանական քայլեր, հայրենիքը ծախածներ և թերացած պատասխանատուներ։ Լինելով ՀՀ քաղաքացի, պատերազմի մասնակից, ընկերներ կորցրած՝ ի դեմ լեգենդար «Սև հովազ» ջոկատի հրամանատար, Արցախի հերոս Ռուստամ Գասպարյանի և նրա որդու՝ Ռաֆոյի, ես պահանջատեր եմ ինձ զգում, ուզում եմ պատասխանեք՝ ինչո՞ւ մինչև հիմա չկան այդ դավաճանների անունները, հայրենիքը ծախածների այդ անունները, պոստերում թերացած այդ մարդկանց անունները, ինչո՞ւ մինչև հիմա նրանք պատասխանատվության առաջ կանգնած չեն»։
Փաշինյանն էլ, արձագանքելով պատգամավորին, խնդրեց իր՝ նախկինում արված հայտարարությունները ուղղակի մեջբերել։ «Եթե հարցը հիմնված է իմ որևէ արված հայտարարության վրա, այդ հայտարարությունը մեջբերվի, որպեսզի մենք ճիշտ հասկանանք իրավիճակը։ Պատերազմի հետ կապված, ինչպես հայտարարել են իրավապահ մարմինները, 1300-ի կարգի քրեական գործ կա, և այդ քրեական գործերով ընթանում են նախաքննություններ։ Իհարկե, պետք է մենք ամեն ինչ անենք, որ հարցերը ստանան մաքսիմալ արդյունավետ պատասխաններ։ Ինչ վերաբերում է մարտի դաշտում ընկած մեր եղբայրներին, իմ և բոլորի խոնարհումը մեր բոլոր ընկած հերոսներին, այդ թվում՝ ձեր կողմից հիշատակված Ռուստամ Գասպարյանին և նրա որդուն»։
Մադաթյանը, ի պատասխան, նշեց, որ դավաճանների մասին հայտարարությունը եղել է հոկտեմբերի 8-ին, հայրենիք ծախածների մասին հայտարարությունը՝ նոյեմբերի 10-ին։
Վարչապետն էլ ասաց, որ իր արած հայտարարությունների մի մասի վերաբերյալ կան կամ այդ պահին արդեն եղել են քրեական գործեր։ «Համոզված եմ, որ քրեական գործերը կտան հարցերի պատասխաններ։ Ընդհանուր առմամբ, այո, հայտարարությունների մեջ կարող են լինել նաև քաղաքական գնահատականներ, և այդ քաղաքական գնահատականները նույնպես հետաքննվելու անհրաժեշտություն ունեն և գուցե հետաքննվում են, և գուցե թե դրանցով նաև տեղի են ունենում դատավարություններ։ Կամ տեղի կունենան դատավարություններ»։
Ժամը 24:00-ի դրությամբ ԼՂ-ից Հայաստան մուտք է գործել բռնի տեղահանված 1510 անձ
ՌԴ-ն աջակցում է Ադրբեջանին, Ֆրանսիան՝ Հայաստանին. Մակրոն
Նյու Յորքում Արարատ Միրզոյանը հանդիպել է Հնդկաստանի ԱԳՆ Սուբրամանյամ Ջայշանկարին
Անահիտ Ավանեսյանը տեսակցել է Լեռնային Ղարաբաղից Երևան տեղափոխված 13-ամյա տղային
Որքան մարդ է մասնակցել ընդդիմության այսօրվա հանրահավաքին
Ստեփանակերտն անջատվել է Հայաստանի էներգահամակարգից և միացվել Ադրբեջանի էներգահամակարգին (տեսանյութ)
Լևոն Քոչարյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել դատարան
Ժամը 22:00-ի դրությամբ ԼՂ-ից Հայաստան մուտք է գործել 1050 անձ. մանրամասներ
ՀՀ կառավարության հումանիտար բեռը կտեղափոխվի Գորիս, այնտեղից էլ՝ Լեռնային Ղարաբաղ
Սեպտեմբերի 25-ին ժամը 07:00-ից Երևանի մետրոպոլիտենը կվերականգնի իր աշխատանքը
Ստեփանակերտում էլեկտրականությունը վերականգնվել է
ԼՂ-ից Հայաստան արդեն մուտք է գործել 377 տեղահանված քաղաքացի. կառավարությունը մանրամասնել է
2 ամիս առաջ ԼՂ բնակչությանն ուղարկված 400 տոննա հումանիտար օգնությունը հետ է վերադարձել
ԼՂ-ից տեղահանված քաղաքացիներին աջակցելու համար ԿԳՄՍ նախարարը դիմել է աշակերտներին և ուսանողներին
ԼՂ–ից տեղահանված քաղաքացիներին հրատապ աջակցություն ցուցաբերելու համար գործարկվել է թեժ գիծ
ԼՂ-ից Հայաստան տեղափոխվողների համար այսօր հատկացվել է 30 ավտոբուս. բոլոր ցանկացողները կունենան մեկնելու հնարավորություն
Աշոտ Փաշինյանը հայտարարություն է տարածել
ԼՂ Սառնաղբյուր համայնքում սպանվել է 5 բնակիչ, այդ թվում՝ 3 երեխա
Որ ուժը քանի մանդատ կստանա. ԿԸՀ-ն ամփոփել է Երևանի ավագանու ընտրությունների վերջնական արդյունքները
ԼՂ-ից Հայաստան տեղափոխվածների կեցության կազմակերպումը չի սահմանափակվելու միայն Սյունիքի մարզով
Ինչու և ուր է մեկնել Աշոտ Փաշինյանը. վարչապետի աշխատակազմը «ֆեյքազերծում» է մի շարք լուրեր
«Հանրապետություն» կուսակցության համար անկախությունը անսակարկ արժեք է
Գրենադայում սպասվում է հանդիպում Հայաստանի ու Ադրբեջանի առաջնորդների, Շոլցի, Մակրոնի, Միշելի մասնակցությամբ
Հանդիպումներ Մակրոնի, Շոլցի, Միշելի խորհրդականների և Հաջիևի հետ. Արմեն Գրիգորյանը կմեկնի Բրյուսել
Հելեն Դադայանին կհուղարկավոերն Երևանում
ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումներ Լեռնային Ղարաբաղում չկան․ ՊՆ
Վրաստանում կրկին երկրաշարժ է տեղի ունեցել
Հույս ունեմ՝ Նիկոլ Փաշինյանին կհաջողվի այն, ինչը չհաջողվեց Սերժ Սարգսյանին` նվազեցնել կախվածությունը ՌԴ-ից. Իոաննիսյան
Հայաստանը լինելու է անկա՛խ․ Հայաստանը չի՛ լինելու ծայրագավառ․ քաղաքացի, ոչ թե ծայրագավառցի Հայկ Կոնջորյան
ԼՂ քաղաքացիների առաջին խումբն արդեն Կոռնիձորում է (լուսանկարներ)
ՔԺԿ-ն ամբողջապես ընդունում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ուղերձում արտահայտած մտահոգությունները. Շիրինյան
Հովիկ Աղազարյանին հարվածած քաղաքացին կալանավորվել է
Ծանր վիրավոր ԼՂ 23 քաղաքացի տեղափոխվել է ՀՀ բուժհաստատություններ. սպասվում է նոր տեղափոխություն
Վարչապետի էջում ֆեյքային գրոհ է կազմակերպվել (լուսանկարներ)
ԱԱԾ-ն կանխել է զենքի և այլ միջոցներով իշխանությունը յուրացնելու դեպք. ձերբակալվել է «Խաչակիրներ» ՀԿ 8 անդամ (տեսանյութ)
Փողոց դուրս եկան մարդիկ, որ տասնամյակներով տզրուկի նման կպել էին ՀՀ-ի և ԼՂ-ի՝ իրենց հատկացված կերակրատաշտերին. Դավոյան
Սեպտեմբերի 20-ի հրադադարի մասին բոլոր որոշումները կայացվել են Լեռնային Ղարաբաղի կողմից. Բաղդասարյան
Լեռնային Ղարաբաղի ժողովրդի էթնիկ զտման փորձի մասին Միրզոյանը պատմել է Գուտերեշին
Հռոմի ստատուտը վավերացնելու որոշում եղավ, երբ ակնհայտ էր՝ ՀՀ անվտանգության համար ՀԱՊԿ գործիքները բավարար չեն. վարչապետ
Կիրականացվի ԼՂ-ից դուրս գալու ցանկություն հայտնած ընտանիքների առաջին տեղափոխումը Հայաստան
© 2023 Հայկական ժամանակ