Քոլեջներում և ուսումնարաններում դասախոսի ընտրությունը կլինի մրցույթով․ նախկինում դա արվում էր տնօրենների հայեցողությամբ

20/01/2021 schedule20:22

2021 թվականի հունվարից ուժի մեջ է մտել նախնական (արհեստագործական) եւ միջին մասնագիտական պետական ուսումնական հաստատությունների մանկավարժական աշխատողների թափուր տեղի համալրման մրցութային կարգը:

Համաձայն նոր կարգավորման` քոլեջներում և ուսումնարաններում առարկաները դասավանդող մանկավարժի` դասախոսի (բացառությամբ` զինվորական ղեկավարի), ինչպես նաեւ արտադրական ուսուցման վարպետի, թափուր տեղը համալրվելու է մրցույթով: Նմանօրինակ կարգավորում նախկինում չի եղել:

Նոր կարգի վերաբերյալ որոշ հարցերի պարզաբանման  նպատակով զրուցեցինք ԿԳՄՍՆ Մասնագիտական կրթության եւ ուսուցման բաժնի պետ Կարեն Մանուկյանի հետ:

 Հարցին՝ քոլեջներում կամ ուսումնարաններում  մանկավարժի թափուր աշխատատեղը համալրելու ի՞նչ կարգ է գործել մինչեւ այս նոր կարգի  ընդունումը, Կարեն Մանուկյանը պատասխանեց.

«ԿԳՄՍ նախարարության կողմից  սահմանված կարգ չի գործել. ուսումնական հաստատությունների կանոնադրություններում սահմանված է, որ նախնական (արհեստագործական) եւ միջին մասնագիտական պետական ուսումնական հաստատությունների  մանկավարժական աշխատողների  ընտրությունը կազմակերպվում է  ուսումնական հաստատությունների կողմից սահմանված  ընթացակարգի միջոցով:  Քանի որ   ուսումնական հաստատությունների կողմից սահմանված ընթացակարգի պահանջները եւ մոտեցումները կարող էին տարբեր լինել, սահմանել ենք միասնական կարգ, որը կտարածվի համընդհանուր բոլոր ՊՈԱԿ-ների վրա, եւ մանկավարժները այսուհետեւ կընտրվեն նոր մշակված կարգին համապատասխան: 

Մի հաստատությունում  հայտարարություն էին տալիս կամ չէին տալիս, մի տեղ մրցույթ էին անցկացնում կամ, բացառված չէր, ընտրում էին իրենց ծանոթին, մեկ ուրիշ դեպքում, հնարավոր է, ուղղակի համապապատասխան որակավորում ունեցող մասնագետի էին նշանակում: Այսինքն՝ չկար տեղեկատվություն, թե  այդ ընթացակարգերը ուսումնական հաստատությունները  ինչ սկզբունքով են մշակում, կիրառում: Արդարացի մտավախությունը կար, որ մոտեցումները տարբեր կլինեն, եւ որոշվեց բոլոր նախնական  եւ միջին մասնագիտական պետական ուսումնական հաստատությունների համար  սահմանել  մեկ  ընդհանուր մոտեցում: Քանի որ նաեւ մարզերում համապատասխան որակավորմամբ մասնագետներ գտնելու խնդիր կա, ուստի անհրաժեշտ էր ապահովել  նաեւ ուսումնական հաստատություններում թափուր աշխատատեղերի հասանելիության տեղեկատվությունը, որպեսզի թափուր աշխատատեղերի վերաբերյալ ինֆորմացիան հասանելի լինի բոլորին»:

Դիատարկմանը ՝ ստացվում է, որ,  օրինակ, դպրոցում աշխատանքի ընդունվելը ավելի բարդ է եղել, քան քոլեջում կամ ուսումնարանում, քանի որ դպրոցում աշխատելու համաի մանկավարժը պետք է մրցույթի մասնակցի, այն էլ հանձնի երկու՝ ե՛ւ գրավոր, ե՛ւ բանավոր քննություն, մեր զրուցակիցը պատասխանեց․

«Ցանկացած ուսումնական հաստատության ղեկավարությունը առաջնահերթությունը  պետք է տա որակյալ աշխատողներ ունենալուն.  կարծում եմ՝ համապատասխան մասնագետի կարիք ունեցող ղեկավարը այդ սկզբունքով պիտի առաջնորդվի եւ ընտրի լավագույն  թեկնածուին: Սակայն  այս գործընթացը եւս  անհրաժեշտ է՝  ունենալ հստակ կարգավորում, լինի թափանցիկ եւ վերահսկելի, որն էլ թույլ է տալիս նոր կարգավորումը»:   

Նոր կարգի համաձայն՝ մրցույթն անցկացվում է բանավոր` հարցազրույցի միջոցով, յուրաքանչյուր մասնակցի հետ առանձին` նախապես կազմված առաջադրանքներից, որոնք առնչվում են դասավանդվելիք առարկային եւ մանկավարժական գործունեությանը:

Հարցին՝   իսկ ովքե՞ր եւ ինչպե՞ս են կազմում առաջադրանքները, կա՞ ընդհանուր մոտեցում, ասենք՝ միասնական հարցաշարեր, առաջադրանքների հստակ քանակ։ Կարեն Մանուկյանը նշեց.

«Հարցաշարերի հետ կապված` թողել ենք, որ դրանք կազմեն ուսումնական հաստատությունները, որը եւ որոշում  է  հարցաշարերի եւ տարբերակաների քանակը: Ուղղակի մենք շեշտել ենք, որ յուրաքանչյուր հարցատոմս պետք է բաղկացած լինի 5  հարցից, 1-3-ը կարող են լինել գործնական առաջադրանք. սա  պայմանավորված է նրանով, որ, օրինակ, նախնական մասնագիտական (արհեստագործական) կրթական ծրագրով վարպետին ընտրելու դեպքում ավելի շատ պետք է ստուգել նրա  գործնական գիտելիքները, քան տեսական:  Օրինակ՝ խոհարար մասնագիտության  վարպետին որպես առաջադրանք կարող է տրվել տեղում պատրաստել ինչ-որ աղցան:

Հարցին՝ հիշյալ իրավասությունները ուսումնական հաստատություններին վերապահելը արդյոք չի՞ հանգեցնի կանխակալ վերաբերմունքի դրսեւորման, Կարեն Մանուկյանը պատասխանեց հետեւյալը.

«Ցանկացած պարագայում, երբ  ինչ-որ պրոցեսում ընդգրկված են անձինք, կանխակալ մոտեցման ռիսկը միշտ էլ կա: Այս դեպքում, սակայն, մրցույթի արդյունքները հնարավոր է բողոքարկել, ուստի մրցութային հանձնաժողովները հնարավորինս լինելու են զգոն եւ անկողմնակալ, որովհետեւ մրցույթը նաեւ ձայնագրվելու է՝ նմանատիպ խնդիրները  հնարավորինս արգելելու նպատակով: Ու եթե  թեկնածուն լավ է պատասխանել, բայց հանձնաժողովը կանխակալ մոտեցում է ցուցաբերել, բողոքարկման դեպքում  կքննվի եւ համապատասխան որոշում կկայացվի»:

Հարցին՝ մրցույթի մասնակիցները բանավոր քննությունը հանձնում են առաձին, ու եթե մեկը մյուսի բանավոր պատասխանը չի լսում, ինչպե՞ս վստահ լինի իր նկատմամբ մյուսի առավելության մեջ, Կարեն Մանուկյանը նշեց.

«Եթե մրցույթի մասնակիցը ճիշտ չի պատասխանել, ապա հնչեցվում է հարցի ճիշտ  պատասխանը, որ թեկնածուն իմանա՝ իր սխալը որն էր: Եթե պատասխանել է բոլոր հարցերին, բայց չի ընտրվել, բնականաբար, սա բողոքարկման տեղիք է տալիս:

Նոր կարգը սահմանում է, որ վիճակահանությամբ մասնակիցը  ընտրում է հարցատոմս` բաղկացած հինգ հարցից: Կարող է տրվել մինչեւ հինգ հարակից հարց»:

Հարց՝  հետաքրքիր է, այդ հարակից հարցերը տոմսի հարցերի համատեքստի՞ց են, թե՞  տարբեր են:

«Հարակից հարցերը պետք է լինեն հարցերի համատեքստից. դրանք նույնպես առնչվում են առաջադրանքին»,- ասաց ԿԳՄՍՆ Մասնագիտական կրթության եւ ուսուցման բաժնի պետը։

Նոր կարգում սահմանվում է, որ քվեարկությամբ հաղթող է ճանաչվում այն մասնակիցը, որը ստացել է առավելագույն «կողմ» ձայներ: Հավասար «կողմ» ձայն հավաքած մասնակիցներից տնօրենը կարող է առավելություն տալ նրան, ով ունի առավել երկար մանկավարժական, կա՛մ մասնագիտական աշխատանքային ստաժ, կա՛մ առավել բարձր գիտական աստիճան, կա՛մ տվյալ առարկայի գծով վերապատրաստման վկայական։

Սա եւս հստակեցման կարիք ունի: Ասենք, երկուսն էլ հավասար ձայն են ստացել, ու երկուսն էլ ունեն նշվածներից նույն կարգը, ո՞ր մասնակցին է տրվում առաջնային առավելությունը. ըստ հերթականության տրվածների՞, թե՞  նորից ըստ տնօրենի հայեցողության կամ ընտրության:

«Այս հարցը մենք էլ ենք շատ քննարկել, բայց որոշվեց հնարավորություն տալ, որ հավասար ձայների դեպքում ուսումնական հաստատության տնօրենը կատարի աշխատողի ընտրությունը», -նշեց Կարեն Մանուկյանը:  

Նոր կարգի համաձայն՝ մրցույթի արդյունքները հրապարակելուց հետո՝ 1 ժամվա ընթացքում, մասնակիցը կարող է բողոքարկել դրանք:

Հարցին՝ իսկ ի՞նչ ժամկետներ են սահմանվում մրցույթի արդյունքները հրապարակելու համար, կա՞  հստակ կարգավորում, նախարարության պաշտոնյան պատասխանեց․

«Մրցույթի արդյունքները հրապարակվում են մրցույթի արդյունքները ամփոփելուց հետո մեկ ժամվա ընթացքում, եւ հնարավորություն է տրված մեկ ժամվա ընթացքում բողոքարկել մրցութային հանձնաժողովի որոշումը»։

Մարիամ Գեւորգյան

Տպել
1680 դիտում

Ֆրանսիայի հետախուզական ծառայությունները խորհուրդ են տալիս չեղարկել Օլիմպիական խաղերի բացման արարողությունը

Մի քանի ժամով կլհոսանքազրկվեն Երևանի և 2 մարզի որոշ հասցեներ

Բախվել են «Նիսսան» և «ՎԱԶ» մակնիշի ավտոմեքենաներ

Հայտարարվել է Տաթև ՀԷԿ-ի ՕԿՋ-ի վերանորոգման աշխատանքների տեխնիկական վերահսկողության մրցույթ

Քարաթափում Արարատի մարզում. ճանապարհը դարձել է միակողմանի երթևեկելի

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ՔՊ նախաձեռնող խմբի նիստ․ հայտնի է՝ ինչ է քննարկվել

ՀՀ-ն որևիցե բան չի պատրաստվում զիջել, ստոր շահարկումներ են․ Ալեն Սիմոնյանը՝ Տավուշի շուրջ պտտվող լուրերի մասին

Սուրեն Պապիկյանը մասնակցել է ռազմական տեխնիկայի ցուցադրությանը և հետևել մարտական հրաձգությանը (լուսանկարներ)

Ինչպես կասեր դասականը՝ «յա՜, իրո՞ք». Արշակ Կարապետյանը «գողացել» է ՀՀԿ-ի ծրագիրը

ՌԴ դեսպանը սիրում էր Ջերմուկում հանգստանալ, լուսանկար էր հրապարակել, բա թող գա ասի, որ դա ՀԱՊԿ-ի տարածք է․ Սիմոնյան

Երբ կկայանա Ալեն Սիմոնյանի և Սահիբա Գաֆարովայի հաջորդ հանդիպումը․ ԱԺ նախագահը մանրամասնել է՝ ինչ է քննարկվել մարտի 22-ին

Վիճաբանություն և ծեծկռտուք «Ռիո Մոլլ»-ի հարևանությամբ. կռվի մասնակիցների մեծ մասը անչափահասներ են, կա վիրավոր

Ռուսաստանը նպատակ է դրել հեղաշրջում իրականացնել Հայաստանում, առաջիկայում քայլերը կսրվեն. Առաքելյան

Դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը․ իրականացվել են գնահատման համակարգի փոփոխություններ

Բախվել են «Նիսսան»-ն ու «Ֆորդ տրանզիտ»-ը․ վերջինս նաև երկաթե արգելապատնեշներին է հարվածել, տուժածները հիվանդանոցում են

ԱՄՆ-ը Ռուսաստանի Դաշնությանը մանրամասն տեղեկատվություն է տրամադրել ահաբեկչության սպառնալիքի մասին․ Սպիտակ տուն

Երևանի գլխավոր հատակագիծը կլինի թվայնացված փաստաթուղթ․ Տիգրան Ավինյանը տեսակապով հարցեր է քննարկել Քրիս Չոայի հետ

Շահրամանյանը շարժվում է Բակո Սահակյանի ու Սերժ Սարգսյանի պահվածքով, պետք է ուշադրության կենտրոնում լինի. Իոաննիսյան

96 խնամատար ընտանիքում դաստիարակություն է ստանում 152 երեխա․ այս ինստիտուտի զարգացման աշխատանքները շարունակվում են

Հայ-ռուսական հարաբերություններում առկա վիճակը լավատեսություն չի ներշնչում․ ինչում է մեղադրել Լավրովը ՀՀ ղեկավարությանը

Մինչև ապրիլի 5-ը կատարված իրավախախտման տուգանքի 50 տոկոսը վճարելու դեպքում պարտավորությունը կհամարվի կատարված

Չստացված չեկիստ, հանգիստ վեր ընկիր տեղդ ու ջանդ յուղիր. Մեհրաբյանը՝ Շահրամանյանին

200 հոգու հրկիզման սահմռկեցուցիչ դրվագն ունենալով իր անցյալում՝ խորհուրդ է տալիս Հայաստանի անվտանգության մասին. Սաֆարյան

Հավերժ ճակատներին Եվլախ դաջածներն էլի ակտիվացան. Հարություն Մկրտչյանը՝ Սամվել Շահրամանյանի մասին

Բախվել են շտապօգնության ավտոմեքենան և «Մերսեդես»-ը

Աֆղանստանում 5․7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

Խմբի կազմում ապօրինի կերպով զենք-զինամթերք են ձեռք բերել և իրացրել․ խուզարկություններ Երևանում և Գողթանիկում (լուսանկար)

Մեկնարկել է բարձրագույն կրթություն չունեցող մասնագետների արտահերթ կամավոր ատեստավորումը

Եվրոպական խորհրդի քաղաքական և անվտանգության հարցերով կոմիտեի անդամները կայցելեն Հայաստան

Նոր Հաճնի կամրջի վրա փոսային նորոգման աշխատանքներ են իրականացվում․ երբ կավարտվեն

Հայտնի են Արթուր Աբրահամի հոր՝ Գրիգոր Աբրահամյանի հոգեհանգստի և հուղարկավորության վայրն ու օրերը

Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդիչով բեռնատարների համար

Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է «Հայփոստ»-ի զարգացման ռազմավարության նախագիծը․ ինչ է հանձնարարվել

29.94 տոննա մարդասիրական օգնություն՝ 1․5 մլն անձի․ ինչ է ուղարկել Հայաստանի կառավարությունը Գազա

Իրականացվել է ոչ պատշաճ հետազոտություն․ պարզվել է 20-ամյա հղի կնոջ մահվան պատճառը, մեղադրանք է ներկայացվել ԲԿ-ի 3 բժշկի

Ճամբարակի սննդի օբյեկտի գործունեության կասեցումը վերացվել է

Երևանի ավագանու ընտրություններից հետո ԿԸՀ վարկանիշն աճել է․ ներկայացվել են ՄՀԻ-ի հետազոտության արդյունքները

Հայաստանի և Վրաստանի խորհրդարանների գիտության ու կրթության հարցերով հանձնաժողովները համատեղ հայտարարություն են ստորագրել

Արարատի կոնյակի գործարանում վերահսկողություն կիրականացվի․ ՍԱՏՄ-ն ստացել է Բելառուսի առողջապահության նախարարության նամակը

Հայ-վրացական հարաբերությունները ռազմավարական մակարդակի են․ Ռուբինյանն ընդունել է Վրաստանի խորհրդարանի պատվիրակությանը