Դավիթ Անանյանն էլ չգիտեմ քանի գլխանի է եղել, որ չի եկել ձեր հանձնաժողովի նիստերին․ Արման Բաբաջանյանը՝ Սերգեյ Բագրատյանին

19/01/2021 schedule16:57

Ազգային ժողովում Մետաղական հանքարդյունաբերության ոլորտում ներդրումային ծրագրերի շրջանակներում գործադիր իշխանության մարմիններին ներկայացված եւ նրանց կողմից ընդունված ֆինանսական եւ այլ հաշվետվությունների օրինականությունը, հիմնավորվածությունը եւ արժանահավատությունը ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի կատարած աշխատանքների վերաբերյալ զեկույցի  քննարկման ընթացքում Արման Բաբաջանյանը հանձնաժողովի նախագահ Սերգեյ Բագրատյանին ասաց, որ վերջինիս աշխատանքում նկատել է հետևողականության պակաս։ «Նրանք, ովքեր այդ տվյալները ձեզ չէին ներկայացնում, հավանաբար դուք պիտի գնայիք չներկայացնողներին ուղղակի պարտադրեիք, որպեսզի ձեզ անհրաժեշտ տեղեկությունները ձեզ տրամադրվեր»։

Ըստ Բաբաջանյանի՝ հանձնաժողովի աշխատանքը քիչ է լուսաբանվել։ «Եթե մամուլը աշխատեր ձեզ հետ այնպես, ինչպես Ապրիլյան քննիչ հանձնաժողովի հետ է պարագայում, ավելի հեշտ կլիներ «բերման ենթարկել» նրանց, ովքեր պարտավոր էին ձեզ տեղեկություններ տրամադրել։ Հասկանալի է, որ ահռելի շահեր կան այդտեղ, այդ շահերը տնտեսական են, դրանք ունեն քաղաքական բնույթ՝ նաև նախկին իշխանությունների հետ կապված, դրանց սեփականատերերի մեծ մասը կոնկրետ մեր երկրին մեծ վնաս հասցրած հայտնի քաղաքական շրջանակներ են, և դուք պիտի իմանայիք, որ այսպիսի հարցեր առաջ են գալու»։

Բաբաջանյանը հետաքրքրվեց՝  ի սկզբանե դրված նպատակը՝ քննիչ հանձնաժողով ստեղծելու, կազմավերելու  գոնե մասամբ իրագործվե՞լ է, թե ոչ։

Բագրատյանն էլ արձագանքելով անկախ պատգամավորին, նշեց, որ պատգամավորի որոշ դիտարկումների հետ համաձայն է, որոշ դիտարկումների հետ՝ ոչ։ «Մասնավորապես դուք ասում եք՝ Ապրիլյանին հրավիրեցին և պահանջեցին, Ապրիլյանը հրավիրեց պահանջեց, բայց Խաչատուրովը չեկավ, չեմ կարծում՝ որևէ մեկը կարողացավ ստիպել, որ գա։ Մեր դեպքում եթե Անանյանը չեկավ, ի՞նչ կարող էի անել։ Խնդրել եմ իմ գործընկեր Բաբկեն Թունյանին և Վարազդատ Կարապետյանին, քանի որ Անանյանը ձեր կազմած կառավարության անդամ է, խնդրում եմ դուք ասեք, որ գա։ 10-15 անգամ զանգահարել եմ,  նիստի ժամանակ հատուկ մոտեցել եմ, խնդրել եմ, որ մասնակցի, ոչ մի անգամ չի ասել՝ չէ, բայց չի եկել։ Հիմա ես չունեմ այլ լծակ նրան ստիպելու»։

Բագրատյանը նաև նշեց, որ բավարար չի համարում իր կատարած ոչ մի աշխատանք։ «Բավարա՞ր է, արդյոք կատարված աշխատանքը։ Ես չգիտեմ մի աշխատանք, որ բավարար համարեմ ես ինքս։ Որևէ աշխատանք չկա, որ ես կատարել եմ, համարեմ, որ դա բավարար է, միշտ համարում եմ, որ անբավարար է, սա էլ եմ համարում, որ անբավարար է։ Խնդիրը, որ դրել եմ իմ առաջ ,մասամբ լուծել եմ։ Հայտարարում եմ, որ թափանցիկություն և արժանահավատություն չկա, խնդիրը այդպես է դրված։ Ձեզանից շատերի մոտ հանձնաժողովի նկատմամբ այլ սպասումները կան, բայց իրապես այդ սպասումները ձևակերպված չեն հանձնաժողովի նպատակներով։ Այսինքն՝ ձեր մտահոգությունները մեր մտադրությունները չեն։ Խիստ տարբեր են մեր մոտեցումները, մենք ընդամենը պետք է նայենք՝ թափանցիկ են աշխատել, թե ոչ, որը ապացուցվել է»։

Բագրատյանը նաև նշեց, որ պատերազմը և կորոնավիրուսի համավարակը խանգարել են հանձնաժողովի աշխատանքներին։ «Երբ մենք ցանկանում էինք որևէ ընկերության ղեկավարի ներկայանալ, ասում էին, որ կովիդով հիվանդ է, ի՞նչ անես այդ դեպքում, առողջապահության նախարար չենք, որ փաստաթղթեր հավաքենք, ապացուցենք, որ կովիդով հիվանդ չի»։

Պատգամավորը նաև ընդգծեց, որ հանձնաժողովի անդամներ են եղել և «Լուսավոր Հայսատան»-ի և «Բարգավաճ Հայաստան» -ի և «Իմ քայլ»-ի ներկայացուցիչները։ «Հանձնաժողովի անդամները ունեցել են նույն լիազորությունները, ինչ հանձնաժողովի նախագահը։ Եվ եթե մենք մեղադրելու բան ունենք, կամ անբավարար աշխատանքի, ուրեմն մենք բոլորս, Ազգային ժողովի կողմից առաջադրված բոլոր անդամները հետևաբար նաև այդ խմբակցությունները հավասարաչափ պատասխատու են աշխատանքի որակի համար»։

Բաբաջանյանն էլ արձագանքելով  առաջարկեց պատասխանատվությունը չբաշխել, քանի որ հանձնաժողովը ստեղծելու գաղափարը հենց Բագրատյանինն է եղել, ինքն է ստանձնել հանձնաժողովի նախագահի պաշտոնը։ «Դավիթ Անանյանն էլ չգիտեմ քանի գլխանի է եղել, որ այդքան ժամանակ չի եկել ձեր հանձնաժողովի նիստերին»։

Բաբաջանյանը նաև հետաքրքրվեց՝ արդյոք բնապահպանների հետ աշխատանք տարվել է, թե ոչ, ինչին ի պատասխան Բագրատյանը նշեց, որ բնապահպանները ակտիվ մասնակցել են հանձնաժողովի աշխատանքներին։

Նա նաև հավելեց, որ  չի խուսափում պատասխանատվությունից, բայց, ըստ նրա, պատասխանատու են նաև  հանձնաժողովի մյուս անդամները։

Տպել
1135 դիտում

Ալեքսեյ Սանդիկովը կգործուղվի Մոսկվա

Ծանրամարտի աշխարհի առաջնությունը տեղի կունենա Երևանում. Հայաստանի հայտը ճանաչվել է լավագույնը

ԱԺ պատգամավորները կգործուղվեն Բեռլին

5 հայ ծանրորդ կմեկնի Թայլանդ՝ մասնակցելու վարկանիշային աշխարհի գավաթին

Հայաստանում տեղումների դադար է, ջերմաստիճանը կբարձրանա 8-10 աստիճանով

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ի տնօրենը հրաժարականի դիմում է ներկայացրել

200 եվրո՝ 200 հազար դրամի փոխարեն. առցանց անմաքս առևտրի շեմը ենթարկվել է փոփոխության

Սյունիքի մարզում դատավոր է նշանակվել

Իրավապահները խուզարկում են Ժիրայր Սեֆիլյանի ու «Բևեռ»-ի մյուս անդամների բնակարանները

Նոր Նորքի ոստիկանական բաժին ներխուժելու դեպքի շրջանակում խուզարկություն է անցկացվում ավելի քան 40 վայրում

Հորը ծեծելու, հարևանուհիներից մեկին սպանելու համար մեղադրվող տղամարդը հաշվառված է եղել հոգեկան առողջության կենտրոնում

Երևանում թմրամոլության և ապօրինի թմրաշրջանառության մի շարք դեպքեր են բացահայտվել (տեսանյութ)

Մարտի 30-ից 11 բանկի քարտապան կարող է օգտվել կենսաթոշակի և նպաստի հետվճարի ծրագրից. որոնք են դրանք

«Երևան ավտոբուս» ընկերության տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել

Զատկին ընդառաջ ՍԱՏՄ-ը վերահսկողական միջոցառումներ է իրականացնում ձվի շուկայում

Միաժամանակ մի քանի հոդվածով հետախուզվող տղամարդը ներկայացել է ոստիկանության բաժին

Կարեն Գիլոյանը հետևել է հեծանվուղու և մարզադպրոցի կառուցման աշխատանքներին

Գևորգ Պապոյանը Կորեայի ԱԳ փոխնախարարին ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը

Փորձ է արվել Աբու Դաբիից Հայաստան ներմուծել առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ

Ինչ թեմայի շուրջ է կենտրոնանալու Բրյուսելում ԱՄՆ-Հայաստան-ԵՄ հանդիպումը. Միլլերը մանրամասներ է հայտնել

Երբ է սպասվում դեղձենու մասսայական ծաղկումն Արարատյան դաշտում

«Քո կառուցած շենքից տեսանելի է իմ տան անցուդարձը». Գագիկ Բեգլարյանը սպառնացել, հայհոյել է «Կապիտալ պլյուս»-ի տնօրենին

Առաջիկա շաբաթներին հնարավոր հարձակման մասին խոսակցությունները չափազանցված են. Սարգսյանը մանրամասնել է

Խուզարկել են գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի տունը, առգրավել համակարգիչ, տեսախցիկներ

Հայաստանն արգելափակել է Վլադիմիր Սոլովյովի հաղորդումների հեռարձակումը ՀՀ տարածքում

Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար փակ է

Լեհաստանը զորքեր կուղարկի Ֆրանսիա

Երևանում թալանել են «Տոյոտա Երևան»-ի վաճառքի բաժնի ղեկավարի «Տոյոտա»-ները

Ոչ միայն դեղերը, այլև վիտամինները, սննդային հավելումները պետք է պահվեն երեխաների համար անհասանելի վայրում. ԱՆ

Այրվել է վագոն-տնակ՝ ներսում եղած իրերով

Ֆրանսիայի հետախուզական ծառայությունները խորհուրդ են տալիս չեղարկել Օլիմպիական խաղերի բացման արարողությունը

Երևանի և 2 մարզի որոշ հասցեներ մի քանի ժամով կհոսանքազրկվեն

Բախվել են «Նիսսան» և «ՎԱԶ» մակնիշի ավտոմեքենաներ

Հայտարարվել է Տաթև ՀԷԿ-ի ՕԿՋ-ի վերանորոգման աշխատանքների տեխնիկական վերահսկողության մրցույթ

Քարաթափում Արարատի մարզում. ճանապարհը դարձել է միակողմանի երթևեկելի

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ՔՊ նախաձեռնող խմբի նիստ․ հայտնի է՝ ինչ է քննարկվել

ՀՀ-ն որևիցե բան չի պատրաստվում զիջել, ստոր շահարկումներ են․ Ալեն Սիմոնյանը՝ Տավուշի շուրջ պտտվող լուրերի մասին

Սուրեն Պապիկյանը մասնակցել է ռազմական տեխնիկայի ցուցադրությանը և հետևել մարտական հրաձգությանը (լուսանկարներ)

Ինչպես կասեր դասականը՝ «յա՜, իրո՞ք». Արշակ Կարապետյանը «գողացել» է ՀՀԿ-ի ծրագիրը

ՌԴ դեսպանը սիրում էր Ջերմուկում հանգստանալ, լուսանկար էր հրապարակել, բա թող գա ասի, որ դա ՀԱՊԿ-ի տարածք է․ Սիմոնյան