Ինչ է պետք տնտեսական ակտիվության միջավայրի վերականգնման համար

2021 թվականին ՀՀ կառավարության կարեւոր քայլերից մեկը տնտեսական ակտիվության միջավայրի վերականգնումն է լինելու։ Սա մատնանշված է նաեւ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի 2020 թ. նոյեմբերի 17-ին հրապարակած ճանապարհային քարտեզի կետերից մեկով։ Հունվարի 15-ին վարչապետը հերթական քննարկումն է ունեցել համապատասխան ոլորտների ղեկավարների հետ եւ նշել, որ 2021 թ. պետք է դառնա մեր տնտեսական ամբիցիաների վերականգնման տարի։

Թեմայի վերաբերյալ ՀՀ Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր, տնտեսագետ Գուրգեն Բաղդասարյանը ՀԺ-ի հետ զրույցում կարծիք հայտնեց, որ հետպատերազմյան Հայաստանում տնտեսական իրավիճակի տեսլականը կարգավորելու «բանալին» քաղաքական դաշտում է եւ ոչ թե տնտեսագետների ձեռքում։

«Հիմա հասարակության հիմնական խնդիրը կապված է անվտանգության հետ, այսինքն՝ պետք է առաջնահերթ հենց այդ անվտանգության հարցերը չեզոքացվեն, բոլորը իրենց հայրենիքում անվտանգ զգան։ Հենց այդտեղից է գալիս ճամպրուկային տրամադրության վերացումը»,- նշեց Բաղդասարյանը։

Նրա խոսքով՝ քաղաքական կայունացումից հետո մարդկանց մոտ սպասումներ կձեւավորվեն, եւ տնտեսությունը կսկսի շնչել։ Պատգամավորի կարծիքով՝ դա նաեւ օտարերկրյա ներդրողին որոշակի պատկերացում կտա։

Հարցին՝ միայն քաղաքակա՞ն հանգամանքով պայմանավորված կարող է տնտեսությունը վերականգնվել, թե՞ բուն տնտեսական միջավայրում ծրագրեր իրականացնելը կամ արտոնություններ սահմանելը եւս դեր ունեն, նա պատասխանեց. «Ե՛վ ես, ե՛ւ դուք՝ որպես ՀՀ քաղաքացի, առաջին հերթին մտածում ենք անվտանգության խնդրի, ներքաղաքական իրավիճակի կայունացման մասին»։

Դիտարկմանը՝ ստացվում է, որ տնտեսությունը զարգացնել հնարավոր չէ առանց ներքաղաքական կայունացման, Բաղդասարյանը դրական արձագանքեց. «Եթե անընդհատ ներքաղաքական կյանքը պետք է փոխվի եւ կայունություն չլինի, ո՞վ ներդրում կանի, ոչ մեկը»։

Հարցին՝ իր անդամակցած՝ ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովը բիզնեսի հետ երկխոսություն իրականացնո՞ւմ է խնդիրները հասկանալու համար, պատգամավորը պատասխանեց. «Հանձնաժողովի վերջին նիստում օրակարգը բավականին մեծ էր եւ հագեցած։ Այս պահին նման քննարկում չենք արել դեռ, բայց կարծում եմ՝ կլինի»։

Բաղդասարյանի պատկերացմամբ՝ խնդիրը կարող է կարգավորվել վարչապետի հրաժարականով եւ նոր ընտրություններով։

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, տնտեսագետ Եղիշե Սողոմոնյանի կարծիքով՝ այն, ինչ տեղի ունեցավ 2020 թ.՝ կորոնավիրուսը, պատերազմը, անկանխատեսելի եւ բացասական երեւույթներ էին, որոնք, անկախ Կառավարության գործունեության արդյունքներից, իրենց ազդեցությունն են ունեցել տնտեսական արդյունքների վրա։

Նրա կարծիքով՝ Կառավարության գործունեության արդյունավետությունը հասկանալու համար պետք է վերադառնալ նախակորոնավիրուսային իրավիճակ, հատկապես՝ 2019 թ.. «2019-ից մինչեւ կորոնավիրուսի իրավիճակը տնտեսական լավ արդյունքներ էին գրանցվում։ 2019-ին 2017-ի համեմատ մենք ունեցանք հարկային եկամուտների մոտ 44 տոկոս կամ 500 մլրդ դրամ աճ, ինչը հնարավորություն տվեց, որ տարբեր ուղղություններով ծախսերի ավելացում տեղի ունենա»։

Խոսելով տնտեսական ակտիվության միջավայրի վերականգնման մասին՝ պատգամավորը նշեց, որ 2021 թ. Կառավարությունը պետք է ծախսերը կատարի ոչ թե նախկին տրամաբանությամբ, այլ նոր ուղղություններ պետք է դնի ծախսերի իրականացման. «Օրինակ՝ ինչպես էկոնոմիկայի նախարարն է ասում՝ պետք է նոր բիզնեսներ ֆինանսավորենք, պետությունը պետք է իր մասնակցությունն ունենա եւ ակտիվ քաղաքականություն վարի»։

Նրա խոսքով՝ պետությունը պետք է նախաձեռնող դերում լինի, միջազգային ընկերություններ հրավիրի, որ ներդրումներ կատարեն. «Եթե այս կոնտեքստով շարժվենք, կարծում եմ՝ 2021 թ. ավելի լավ կշարժվենք, քան բյուջեի հիմքում է դրված։ Կարող ենք ավելի բարձր տնտեսական աճ ունենալ, քան 3.2 տոկոսն է»։ Սողոմոնյանն ընդգծեց՝ ամբիցիոզ ծրագրեր իրականացնելով, նոր մոտեցումներով, նոր ծրագրերով՝ հնարավոր կլինի տնտեսական առումով հաջողության հասնել։

Դիտարկմանը՝ խորհրդարանական ընդդիմության պատգամավորներից մեկը հայտարարում է, թե տնտեսական ակտիվությունը կվերականգնվի միայն քաղաքական կայունության պայմաններում, պատգամավորն արձագանքեց. «Ըստ էության՝ քաղաքական անկայունությունն իր բացասական ազդեցությունը կարող է ունենալ ներդրումային դաշտի առումով, ինչպես նաեւ փոխարժեքի վրա։ Սպասումները շատ կարեւոր դեր ունեն, եթե անկայունություններ ունենանք, դա իր բացասական ազդեցությունը կունենա ընդհանուր միջավայրի եւ սպասումների վրա»։

Սողոմոնյանը նշեց, որ բոլորը, անկախ նրանից իշխանական են, թե հակաիշխանական, պետք է զսպվածություն դրսեւորեն, իրար օգնեն եւ միասնական լինեն։

«Պատրաստ ենք նաեւ աջակցել ընդդիմության տնտեսական առաջարկներին։ Եթե մի ուժ չի նպաստելու կայունության ապահովմանը, ես կարծում եմ՝ այդ ուժը տեղ չունի քաղաքական դաշտում»,- ասաց նա։

Պատգամավորն ընդգծեց՝ մինչ այժմ Հայաստանում, որպես այդպիսին, ներդրումներ չեն եղել. «Տարբեր կոռուպցիոն մեխանիզմներ են գործել պետական կառավարման համակարգում, շատերը իրենց ընկերների եւ բարեկամների անունով կամ օֆշորներով ընկերություն են բացել, ու այդ ձեւով մենք ունեցել ենք «ներդրումներ»։ Քանի որ ստվերը մեծ է եղել, շատ օլիգարխներ գերշահույթ են ստացել, նույնիսկ ապրանքներն առանց մաքսազերծման մուտք են գործել ՀՀ, եւ այդ հարկերը չեն մուծվել։ Արդյունքում այդ գերշահույթները դարձել են «ներդրումներ»»։

Սողոմոնյանի կարծիքով՝ «Սովորական պայմաններում քաղաքական իշխանությունները որքան էլ հարկային բեռը իջեցնեն, մի շարք խնդիրներ կան, որ ներդրումային պայմանները այդքան էլ բարենպաստ չեն դարձնում։ Մենք պետք է գնանք ներդրողների հետեւից, ասենք, որ պատրաստ ենք ձեզ հետ իրականացնել, աջակցել»։

Տնտեսագետ Հայկ Սարգսյանը, մեր զրույցում անդրադառնալով վարչապետի ճանապարհային քարտեզով նախանշված տնտեսական ակտիվության միջավայրի վերականգնմանը, կարծիք հայտնեց, որ տնտեսական առումով բացվածք չկա, փաստաթուղթը շատ սեղմ է, եւ շատ հարցերի պատասխաններ պետք է ստանալ։

«Բնական է, որ այդ ճանապարհային քարտեզում հնարավոր չէր լինի ունենալ համապարփակ գնահատական միջավայրի ձեւավորման առումով, որովհետեւ տնտեսական զարգացումը այսօր բեկվել է, էապես փոխվել է։ Առաջին պլան են մղված հակաճգնաժամային միջոցառումների ծրագրերը, որն այդ ճանապարհային քարտեզում չէր կարող մեկնաբանվել»,- ասաց նա։

Նրա խոսքով՝ դեռեւս պետք է քննարկման առարկա դառնա, թե ինչպես է տնտեսական զարգացման բեկված կորը իր բնականոն հիմքին բերվելու եւ տնտեսական ակտիվությունը իրագործվելու։

«Վարչապետը վերջերս ասաց, որ կառավարման որակը էապես պետք է փոխվի եւ բարելավվի։ Ես կարծում եմ, որ պետք է կոնկրետ նշվեն այն միջոցառումները, թիրախները, ռիսկերի չեզոքացման այն մեթոդներն ու մեխանիզմները, որոնք հնարավոր կդարձնեն տնտեսական ակտիվության մեծացումը»,- նշեց Սարգսյանը։

Տպել
1926 դիտում

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել զեկույցով

Հրդեհ է բռնկվել ռեստորաններից մեկի ծխատարում

ԼՂ-ից բռնի տեղահանված ուսուցիչների օժանդակության ծրագրի գործողության ժամկետը երկարաձգվել է

ԱԳՆ-ում քննարկվել են Բրյուսելի եռակողմ հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածություններին վերաբերող հարցերը

«Ակադեմիական քաղաք» ծրագիրը քննարկվել է մարզերում գործող ՀՀ պետական բուհերի ռեկտորների հետ

Բռնցքամարտի ԵԱ․ Բարեղամ Հարությունյանը եզրափակչում է

Կստեղծվի և կներդրվի թանգարանների Էլեկտրոնային տոմսերի միասնական ավտոմատացված համակարգ

Այն ինչ տեղի ունեցավ 1915-ին, չկանխվեց և պատճառ դարձավ նմանատիպ իրադարձությունների կրկնությանը շատ երկրներում․ նախագահ

Մենք «ՈՒԱԶ»-ով չենք մտել ժողովրդի մեջ, չորս տարեկան թևը կոտրած երեխա էր սպասում. հարցազրույց Տավուշի ԵԿՄ նախագահի հետ

Եգիպտոսն Իսրայելին է փոխանցել մեկ տարով հրադադարի մասին ՀԱՄԱՍ-ի առաջարկը

Երևան-Գյումրի ճանապարհին բեռնատարներ են բախվել․ «ԶԻԼ»-ը կողաշրջվել է

2․5 գյուղի ավերակների վերադարձը միակողմանի չէ, քանի որ դրա դիմաց մենք Ադրբեջանից լուրջ խաղաքարտ ենք ստանում․ Իոաննիսյան

Ազգային ժողովը Ռուսաստանի Դաշնությունից նամակ չի ստացել

Դանիական պատվիրակությունը Գորիսում ԵՄ դիտորդական առաքելության հետ պարեկություն է իրականացրել

Ժողովուրդը շատ լավ է հասկանում, թե իր շուրջն ինչ է տեղի ունենում, փողոցում գտնվողները արդյունքի չեն հասնելու. Մկրտչյան

«Օրենքով գող»-ը ակումբներից մեկում վիճաբանել, հայհոյել է, հարվածներ հասցրել մեկ անձի․ նրան մեղադրանք է ներկայացվել

Աբովյանի կամրջի հարևանությամբ մեքենաներ են բախվել

Ռուբեն Վարդանյանը դժկամությամբ, բայց համաձայնել է ընդհատել հացադուլը․ նրան թույլ են տվել խոսել կնոջ հետ

Սանոսյանն ու Կոպիրկինը ԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործման երկարաձգման աշխատանքների վերաբերյալ հարցեր են քննարկել

Ալեն Սիմոնյանն ու Դըվինազը մտքեր են փոխանակել անվտանգային և տնտեսական դիվերսիֆիկացման հնարավորությունների շուրջ

Ալագյազում Մալխաս և Ռոման Ամոյանների անվան նոր մարզադպրոց կկառուցվի

Փոխվարչապետն ու Իրանի դեսպանն անդրադարձել են սահմանազատման գործընթացի վերջին զարգացումներին

Նոյեմբերյան-Բագրատաշեն ճանապարհը փակած ակցիայի մասնակիցը ձերբակալվել է․ վերջինս հետախուզման մեջ է եղել

Զինծառայողը ականապայթյունային վնասվածք է ստացել

Միրզոյանը Սերբիայի ԱԳ նախարարի հետ հեռախոսազրույցում ընդգծել է Հարավային Կովկասում հարատև խաղաղության կարևորությունը

Կորոնավիրուսի ժամանակ 829 կեղծ պատմագրի հիման վրա Առողջապահության նախարարությունից հափշտակվել է 263 մլն 480 հազար դրամ

Ռեստորանի մոտ մեքենաներ են բախվել․ դրանցից մեկը դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել օբյեկտներից մեկի պատին

Հիմա հեշտ է պառկել ասֆալտին ու ցույց տալ, թե փրկում եք հայրենիքը․ Սաֆարյանը՝ ԱԺ նախկին գործընկերներին

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 20 սահմանային սյուն է տեղադրվել

ԱԺԲ-ի հանրահավաքի ժամանակ բռունցքով ոստիկանության ծառայողի գլխին հարվածած կինը ձերբակալվել է

Հակոբ Արշակյանը Սիրիայի Ժողովրդական ժողովի փոխնախագահին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը

Պապոյանն ու ՌԴ դեսպանը քննարկել են Վերին Լարսով Վրաստանից Ռուսաստան տանող ճանապարհով բեռնափոխադրումների խնդիրները

Տաքսու մեջ ծխելու հետ կապված վեճի ժամանակ ուղևորը քիմիական նյութ է փչել վարորդի դեմքին․ վերջինս այրվածքներ է ստացել

Հնդկաստանի ԱԳՆ-ն արձագանքել է Հայաստանին զենք մատակարարելու վերաբերյալ Ադրբեջանի քննադատությանը

ՄԻՊ արագ արձագանքման խմբեր են մեկնել Ոստիկանության բաժիններ՝ այսօր բերման ենթարկված անձանց տեսակցելու համար

Դոլարն էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 25-ին

«Խաղաղության խաչմերուկը» Հայաստանի տեսլականն է դեպի խաղաղություն. Սիմոնյանը՝ Սիրիայի խորհրդարանի փոխխոսնակին

Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի միջև եռակողմ պայմանավորվածությունները շարունակում են մնալ արդիական. Զախարովա

Կարծում եմ՝ պետք է քննարկենք այդ հարցը․ Ալեն Սիմոնյանը՝ Ադրբեջանից Հայաստան գազ ներկրելու՝ Իլհամ Ալիևի առաջարկի մասին

ՀՀ-ն ԱՄՆ-ին է հանձնել հետախուզման մեջ գտնվող ամերիկացուն