Հին ծանոթները. ինչ հնարավորություններ ունի Հայաստանի հավաքականը ԱԱ-2022-ի ընտրական փուլում

2021թ.-ին հայկական ֆուտբոլի կարևորագույն իրադարձություններից մեկը 2022թ.-ի ֆուտբոլի աշխարհի առաջնության ընտրական փուլն է:

2020թ.-ին ազգային ընտրանու գրանցած լավ արդյունքներից հետո ֆուտբոլասերների ակնկալիքները հավաքականից մեծացել են: Պետք է նշել, որ 2020-ի Եվրոպայի առաջնության ընտրական փուլում էլ Հայաստանի հավաքականը վատ արդյունքներ չգրանցեց, երկար ժամանակ մնում էր Եվրոպայի առաջնության ուղեգրի համար պայքարի մեջ, ու եթե չլիներ Իտալիայից կրած 1-9 հաշվով խայտառակ պարտությունը, հավաքականի 2019թ.-ի ցուցադրած արդյունքները ևս կարելի էր դրական համարել:

Ինչ վերաբերում է 2022թ.-ի աշխարհի առաջնության ընտրական փուլին, ապա Հայաստանի հավաքականին բավականին լավ խումբ է բաժին հասել, որտեղ կարելի է արդյունքի համար պայքարել խմբում մնացած 5 թիմերից 4-ի հետ:

Իհարկե, խմբի բացահայտ ֆավորիտը Գերմանիայի հավաքականն է, որի համար չպետք է դժվարություն լինի հաղթել և առաջին տեղով դուրս գալ աշխարհի առաջնություն: Ճիշտ է, 2020թ.-ի ընթացքում Յոախիմ Լյովի թիմի մոտ անհաջող հանդիպումներ եղան, եղավ Իսպանիայի հավաքականի կրած խայտառակ պարտություն 1-6 հաշվով, թիմն էլ լավագույն վիճակում չէ, սակայն դա չպետք է մոլորության մեջ գցի բունդեսթիմի մրցակիցներին. Գերմանիայի հաղթանակը ընտրական խմբում կասկած չի հարուցում: Միչ այժմ Հայաստանի հավաքականը 3 անգամ է հանդիպել Գերմանիայիի հավաքականին, երեքում էլ (երկու պաշտոնական, մեկ՝ ընկերական) պարտություն է կրել խոշոր հաշվով՝ այդ երեք խաղերում, ընդհանուր առմամբ, բաց թողնելով 15 գնդակ և խփելով ընդամենը երկուսը: 

Երկրորդ զամբյուղից խմբում ընդգրկվել է Ռումինիայի հավաքականը: Ռումինները վերջին մի քանի տարվա ընթացքում լավագույն թիմն են հավաքել, սակայն դա էլ բավական չեղավ Եվրոպայի առաջնության ուղեգիր ձեռք բերելու համար: Վճռական խաղում նրանք զիջեցին Շոտլանդիային: Ամեն դեպքում, ռումինները ավանդաբար ուժեղ են, և, ամենակարևորը, ունեն 21-23 տարեկան ֆուտբոլիստների ուժեղ սերունդ, որն արդեն ընդգրկվում է ազգային հավաքականում, և նոր մրցափուլում կարող է փորձառուներից վերցնել առաջատարի փայտիկը: Դենիս Մանը, Ֆլորինել Կոմանը, Յանիս Հաջին արդեն իսկ հաստատվել են ազգային հավաքականում, և այդ ֆուտբոլիստներից շատ բան կարող է կախված լինել հաջորդ մրցափուլում: Հայաստանի և Ռումինիայի հավաքականները մինչ այժմ հանդիպել են 5 անգամ (4 պաշտոնական, մեկ՝ ընկերական), դրանցից միայն մեկում է Հայաստանի հավաքականին հաջողվել ոչ-ոքի կորզել. 2004թ.-ին, թիմերի միմյանց միջեև անցկացրած առաջին խաղում Կարեն Դոխոյանի գոլը փրկեց պարտությունից Հայաստանի հավաքականին: Մնացած 4 խաղերում ռումինները հաղթանակներ են տարել ընդհանուր՝ 11:0 հաշվով:

Իսլանդիայի հավաքականը 4-5 տարի առաջ դարձել էր եվրոպական ֆուտբոլի սենսացիաներից մեկը, թիմը, որը երբեք մեծ հաջողություններ չէր ունեցել, հասավ մինչև Եվրոպայի առաջնության քառորդ եզրափակիչ, դուրս եկավ աշխարհի առաջնության եզրափակիչ փուլ: Սակայն աստիճանաբար իսլանդական հեքիաթն ավարտվում է: Իսլանդացիները ձախողվեցին Եվրո-2020-ի ընտրական փուլում, չկարողացան ուղեգիր ձեռք բերել նաև ազգերի լիգայի միջոցով: Իսլանդացիների կազմը ծերանում է, նախկին առաջատարների մարզավիճակի գագաթնակետն արդեն անցել է: Ամենայն հավանականությամբ, Իսլանդիայի հավաքականի վերջին տարիների հաջողության կերտողներից շատերին մյուս շրջափուլում արդեն չենք տեսնի: Մյուս կողմից, երիտասարդական հավաքականը բավականին լավ տպավորություն թողեց Եվրոպայի առաջնության ընտրական փուլում, եզրափակիչ փուլի ուղեգիր ձեռք բերեց: Շատ հավանական է, որ նոր շրջափուլն իսլանդացիներն օգտագոևծեն սերնդափոխության համար, հատկապես, որ ազգային հավաքականի ղեկն էլ վստահվել է երիտասարդական ընտրանու գլխավոր մարզիչ Արնար Վիդարսոնին: Այնպես որ Իսլանդիայի հավաքականում ամեն ինչ կախված է նրանից, թե ինչպես և որքան արագ կկարողանա  նոր գլխավոր մարզիչն իրականացնել այդ սերնդափոխությունը: Իսլանդիայի հավաքականի հետ Հայաստանի ազգային ընտրանին հանդիպել է 3 անգամ: 1998թ.-ին Եվրո-2000-ի ընտրական տնային խաղն ավարտվեց գոլազուրկ ոչ-ոքիով, հաջորդ տարի արտագնա խաղում Սուրեն Բարսեղյանի թիմը զիջեց 0-2 հաշվով: Նույն հաշվով իսլանդացիները հաղթեցին նաև 2008թ.-ին Մալթայում տեղի ունեցած ընկերական մրցաշարում:

Հյուսիսային Մակեդոնիայի հավաքականն արդեն անբաժան է դարձել Հայաստանի ընտրանուց: Վերջին 2 տարիների ընթացքում թիմերը 4 անգամ հանդիպել են Ազգերի լիգայի շրջանակներում: Մակեդոնացիներն ունեն ամուր ընտրանի, թոփ առաջնություններում հանդես եկող մի քանի ֆուտբոլիստներ, բայց նրանց կազմը, ինչպես Հայաստանի հավաքականինը, հավասարակշռված չէ, կան ինչպես շատ ուժեղ, այնպես էլ ակնհայտ թույլ օղակներ: Հենց դրանով էլ վերոնշյալ երեք հավաքականները գերազանցում են Հայաստանի և Մակեդոնիայի հավաքականներին: Ամռանը մակեդոնացիները հանդես են գալու Եվրոպայի առաջնությունում (ի դեպ, նրանք Գերմանիայի հավաքականի հետ միասին միակն են այս խմբում, որ այդ ուղեգիրն ունեն), շատ բան կախված կլինի նաև այդ առաջնության արդյունքներից, թե հոգեբանական ինչ վիճակում կլինի թիմն առաջնությունից հետո: Ընդհանուր առմամբ, մակեդոնացիների հետ Հայաստանի հավաքականը 10 հանդիպում է անցկացրել, բոլորն էլ՝ պաշտոնական, դրանցից 4-ում հաղթել են հայերը, 4-ում՝ մակեդոնացիները, երկու խաղ էլ ավարտվել է ոչ-ոքի, խփած-բաց թողած գոլերի հարաբերակցությունը՝ 17-15՝ հօգուտ Հայաստանի հավաքականի: Այս ընտրական փուլում Հայաստանի հավաքականն ամեն ինչ պետք է անի կշեռքի նժարն իր կողմը թեքելու համար:

Եվ վերջապես, Լիխտեյնշտեյնի հավաքականը նույնպես քաջածանոթ է: 2018-2019թթ.-ին Հայաստանի հավաքականը 4 անգամ հանդիպեց խմբի հետնապահին, դրանցից երկուսում հաղթեց, իսկ երկուսում ոչ-ոքի խաղաց՝ զրկվելով կարևոր միավորներից նախ ազգերի լիգայում, այնուհետև՝ Եվրո-2020-ի ընտրական փուլում: Լիխտեյնշտեյցիներին թերագնահատել չի կարելի: Յուրաքանչյուր միավորի կորուստ հետնապահի հետ կարող է ճակատագրական լինել միավորների վերջնահաշվարկում։

Ռաֆայել Խալաթյան

Տպել
2732 դիտում

Նորատուսի գերեզմանատանը պայթյուն-փլուզում է տեղի ունեցել․ հայտնաբերվել է տղամարդու դի

Առաջին անգամ Հայաստանի և Ադրբեջանի կյանքում սպիտակի վրա գրվել է 2-ի անուններն՝ առանց մի կաթիլ արյուն թափվելու․ Խաչատրյան

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստ․ ինչ հարցեր են քննարկվել

Ճանապարհները որ փակում եք, դուք Հայաստանը գցում եք շրջափակման մե՞ջ, հակառակորդի դերը վերցրել եք ձեր վրա՞․ Քոչարյան

ՌԴ պաշտպանության փոխնախարարը ձերբակալվել է կաշառք ստանալու կասկածանքով

Ադրբեջանի ԶՈՒ-ն Հայաստանի ինքնիշխան տարածքում է, ամենայն հավանականությամբ այդտեղ կսկսենք բանակցային գործընթաց․ Քոչարյան

ՄԻՊ արագ արձագանքման խումբը մեկնել է Ոստիկանության Նոյեմբերյանի բաժին

ՄԻՊ-ը տեսակցել է Դավիթ Տոնոյանին․ վերջինս մտահոգություններ է ներկայացրել

Ինչպես է Մալաթիայի շուկայում կանխվել հրդեհի տարածումը․ մանրամասներ

Զովունիում մեքենաներ են բախվել

Առաջարկվում է շրջիկ առևտուր իրականացնել նաև համայնքներում․ տարածքները կսահմանի ավագանին

Բերման է ենթարկվել Սուրեն Պետրոսյանը

ԱԽ քարտուղարը Ռուսաստանի Դաշնություն չի մեկնի

Եթե իրավիճակը Տավուշում շիկանա, օրենքը թույլ Է տալիս ՀՀ տարածքի որոշակի մասում արտակարգ ռեժիմ հայտարարել. Խալաթյան

Ուկրաինայի պաշտպանության փոխնախարարը պաշտոնանկ է արվել

Սահմանազատման գործընթացի մեկնարկի ամենակարևոր կետը սկզբունքի համաձայնեցումն է, որից Ադրբեջանը խուսափում էր․ Խանդանյան

Բռնցքամարտի ԵԱ․ Անուշ Գրիգորյանը կիսաեզրափակչում է

ԱՄՆ պետդեպարտամենտը զեկույցով արձանագրել է հայերի նկատմամբ Ադրբեջանի կողմից մարդու իրավունքների խախտումների դեպքերը

Հայաստան եկած ռուս խաղաղապահները վերադարձել են Լեռնային Ղարաբաղ․ «Ազատություն» (տեսանյութ)

Կարմրուկի համաճարակային իրավիճակը ուշադրության կենտրոնում է․ Անահիտ Ավանեսյանը խորհրդակցություն է անցկացրել

Պարույր Հովհաննիսյանը Արգենտինայի դեսպանին է ներկայացրել Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացող խաղաղության գործընթացը

Նախագահը Քյուրքչյանին և FASTEX-ի տնօրենին մանրամասներ է հայտնել Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացից

Վստահ եմ՝ բարձր կպահեք դատարանի հեղինակությունը․ նախագահի նստավայրում տեղի է ունեցել դատավորների երդման արարողություն

Իջևանի «Մայիսյան կամուրջ» ընկերության հանրային սննդի օբյեկտի գործունեությունն անհապաղ կասեցվել է (լուսանկարներ)

Վարչապետն ու Ժիլբեր-Լյուկ Դըվինազը մտքեր են փոխանակել «Խաղաղության խաչմերուկ»-ի շուրջ, անդրադարձել սահմանազատմանը

ՄԻՊ-ը մշտադիտարկում է Տավուշում հավաքի ժամանակ ավտոմեքենայի բազմության մեջ մխրճվելու և 1 անձի վնասվածք ստանալու լուրերը

ՁՊՎ-ում հայտնաբերվել է օրեր առաջ զոքանչին ծանր մարմնական վնասվածք պատճառելու համար ձերբակալված տղամարդու կախված մարմինը

Բրիտանական ԶԼՄ-ների ներկայացուցիչները Ջերմուկում են, քննարկվել է բնակչության հոգեբանական վիճակը․ Արսենյան (լուսանկարներ)

Վիճաբանության ժամանակ որդին մոր ներկայությամբ դանակով հարվածներ է հասցրել հորը, սպանել․ 38-ամյա տղամարդը կալանավորվել է

Կրթական ոլորտում կան շատ խնդիրներ, որոնք հետևողականորեն պետք է լուծվեն, կողմ եմ Ակադեմիական քաղաքի կառուցմանը. Դումանյան

Սա գրվող պատմություն է մի նոր․ Սիմոնյանի գրառումը Տավուշ-Ղազախ հատվածում տեղադրված առաջին սահմանային սյան վերաբերյալ

Պետք է այս մեծ, բարդ խաղում լուծել, թե ինչպես «2,5 գյուղ սահմանագծի դեմ» բանաձևում ստանանք այն, ինչ մերն է․ Սաֆարյան

Ինչու են ռուս խաղաղապահները ժամկետից շուտ լքում Լեռնային Ղարաբաղը․ Ալիևը մանրամասնել է

Եթե ՀԱԵ-ն ծփում է պետականամետ հոգևորականներով, ինչո՞ւ հազար տարի ղեկավարելով ժողովրդին՝ պետություն չստեղծեցին․ Միսկարյան

Հայաստան-Ադրբեջան շփման գծի մի փոքր կտոր դարձավ բոլորի կողմից ճանաչված սահման․ Իոաննիսյան

Ադրբեջանը չի նախատեսում անդամակցել ԵԱՏՄ-ին, սակայն սերտ գործընկերություն ունի անդամ բոլոր երկրների հետ, բացի ՀՀ-ից․ Ալիև

Հայտնի է՝ երբ տեղի կունենա Պուտինի երդմնակալությունը

Հենրիխ Մխիթարյանը Իտալիայի չեմպիոն դառնալուց հետո գրառում է արել

Դոլարն ու եվրոն էժանացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 23-ին

Հայաստան-Ադրբեջան պետական սահմանի Տավուշ-Ղազախ հատվածում տեղադրվեց առաջին սահմանային սյունը․ վարչապետ (լուսանկար)