Հիմա ով ինչ ասի, պիտի վազելով գանք, խորհրդարանում քննարկե՞նք․ Սիմոնյանը՝ Միրզոյանի «գործակալ» լինելու մասին

18/01/2021 schedule16:16

Ազգային ժողովի փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը այսօր լրագրողների հետ զրույցում անդրադարձավ Սերժ Սարգսյանի փեսա Միքայել Մինասյանի հայտարարությանը, ըստ որի՝ Աժ նախագահ Արարատ Միրզոյանը գործակալ է։ Նա նշեց, որ իրավական առումով լիովին բավարար է համարում թե՛ Արարատ Միրզոյանի մեկնաբանությունը, թե՛ ԱԱԾ-ի հաղորդագրությունը:

Սիմոնյանի խոսքով՝ մինչև այդ մեկնաբանություններն էլ իր համար ամեն ինչ պարզ էր։ «Ես ունեմ կյանքի փորձ նրա հետ (Արարատ Միրզոյանի, խմբ․) աշխատելու, իմ գործընկերն է, իմ ընկերն է, իմ զինակից ընկերն է, ինձ համար մինչև նույնիսկ այդ թուղթը մեկնաբանելը ամեն ինչ պարզ էր, ու ես վստահ եմ, որ այն մարդիկ, ովքեր փորձում են այդ շահարկել, իրենց վերջին ժամանակահատվածում շատ սխալ ձևի մարտավարություն ընտրեցին և մարդկանց սխալ, ճիշտ, կիսաճիշտ, կիսասխալ ինֆորմացիայով գժվեցրին և բերեցին մի իրավիճակի, երբ շատ դժվար է այսօր որևիցե բան հայտարարել ու մարդկանց ստիպել, որ մարդիկ հավատան։ Մարդիկ սկսել են որևիցե մեկի խոսքին չհավատալ, ինքն իրենով վերլուծել և որոշում կայացնել»։

Ալեն Սիմոնյանը նշեց, որ այս հարցը խորհրդարանում քննարկելու կարիք չի տեսնում։ «Հիմա ով ինչ ասի, պիտի վազելով գանք, խորհրդարանում քննարկե՞նք, թե որ օգտատերը ինչ ասաց»։

Փոխխոսնակը չբացառեց, որ նմանատիպ դեպքեր դարձյալ կլինեն։ «Ես չեմ բացառում, որ էլի ինչ-որ նմանատիպ բաներ կլինեն, եղել են դաշտում նմանատիպ բաներ, ամեն բանի հետ կապված ընկնենք, ասենք, ապացուցենք, որ սա սենց չէ, նա նենց չէ։ Գործ կա անելու, հիմա մարդիկ ուզում են տեսնեն, որ կոնկրետ գործողություններ են արվում կոնկրետ հարցերի շրջանակում։ Թե ով որ ժամանակ ինչ թուղթ է գրել, ինքն է գրել, ինքը չի գրել, իր սկեսուրն է գրել, թե ով է գրել, կարծում եմ՝ դա բամբասանքի ավելի շատ նմանվող բան է»։

Հիշեցնենք, որ Սերժ Սարգսյանի փեսա Միքայել Մինասյանը օրերս հայտարարել էր, թե Արարատ Միրզոյանը 2005 թվականից Թուրքիային տեղեկություններ է վաճառել, իսկ երբ ՀՀ ԱԱԾ-ն հայտնաբերել է այս հանգամանքը, Արարատ Միրզոյանը սկսել է տեղեկություններ փոխանցել նաև Հայաստանի ԱԱԾ-ին։ Նա նաև կից փաստաթուղթ էր ներկայացրել, որը, ըստ Մինասյանի, Արարատ Միրզոյանի նամակն է՝ ուղղված ՀՀ ԱԱԾ-ին։ Մինասյանի այս հայտարարությունը հերքել է Արարատ Միրզոյանը՝ այդ պնդումները «ցնդաբանություն» անվանելով: 

Տպել
411 դիտում

2021-ի փետրվարին նախորդ տարվա նույն ամսվա համեմատ՝ ձուն թանկացել է 52.5 տոկոսով, ձեթը՝ 50.4, իսկ շաքարավազը 40.6 տոկոսով

365 կգ հերոինի գործով մեղադրյալների թվում նաև իրանցի կա. 6 ձերբակալվածներից 3-ը ազատ են արձակվել. մանրամասեր

Ճիշտ կեցվածքը ընդդիմադիր լինելն է. Գոգոլի անվան դպրոցի տնօրենը՝ իր գրառումների, հայացքների ու հարուցված քրգործի մասին

Մյանմայում այսօր բախումների հետևանքով 38 մարդ է սպանվել. իրավիճակը շարունակում է լարված մնալ

ԵԱՏՄ-ում առավել շատ թանկացած ապրանքներն են շաքարավազը, կարտոֆիլը և արևածաղկի ձեթը

Հայտնաբերվել են մեքենայի հայելիները գողացողները. 25 և 33 տարեկան երկու տղամարդ է բերման ենթարկվել (տեսանյութ)

Լոռու մարզպետը ներկայացրել է համայնքների խոշորացման վերաբերյալ նախնական մոտեցումները

Համբարձում Մաթեւոսյանը «Թումո» կենտրոնում այսօր հանդիպում է ունեցել գործադիր տնօրեն Մարի Լու Փափազյանի հետ

ԳՇ զորքերի ծառայության վարչության սպաներն իրականացրել են անվտանգության ռիսկերի նվազեցման մեթոդական պարապմունքներ

Արտյոմ Կարապետյանն «Արմենիայից» տեղափոխվել է «Առաջին ալիք»

Մոսկվայում Հայ իրավաբանների ասոցիացիան աջակցություն կցուցաբերի ֆիզիկական և իրավաբանական անձանց անկախ քաղաքացիությունից

Լարսը բաց է. ռուսական կողմում 600 բեռնատար է կուտակվել

Երեւանի կենտրոնում կայանած շարժական կլինիկայում մարդիկ հեպտատիտ C-ի, B-ի, սիֆիլիսի և ՄԻԱՎ-ի թեստ հանձնեցին

Ադրբեջանի կողմից հայկական ժառանգությունը սեփականացնելու նոր քաղաքականություն է իրագործվում. Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ

Բքի պատճառով Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը փակ է

Արցախի Հանրապետության արտաքին քաղաքական օրակարգը խաղաղությունն է և երկրի անկախության միջազգային ճանաչումը. ԱՀ նախագահ

Անմահության ճանապարհ․ Դիպուկահարի փամփուշտը Արայիկ Ալոյանի ձեռքի միջով դիպավ Արտյոմին (տեսանյութ)

Կարող են իրավիճակներն այնպիսին լինեն, որ շատ ավելի կտրուկ գործողությունների կարիք լինի. Վազգեն Մանուկյան

Տեսչական մարմինները զգուշացնում են՝ կորոնավիրուսի հետագա տարածումից խուսափելու նպատակով վերահսկողությունը խստացվում է

Իշխանությունը զավթելու կոչեր հնչեցնելու գործով Վազգեն Մանուկյանը ներգրավվել է որպես մեղադրյալ

ՀՀ զինված ուժերի և ԱԱԾ սահմանապահ զորքերի ստորաբաժանումները վերահսկում են սահ­մա­նային իրավիճակը

Կան ողջամիտ սահմանաչափեր. ԱՀ կառավարությունը՝ ի պատասխան կոմունալ ծառայությունների անվճար լինելու մասին լուրերի

Մշակվել են ներմուծման դիվերսիֆիկացիայի ուղեցույցներ 5 ապրանքախմբերի համար

Մենք պետք է վերադառնանք դիմակների կրման ավելի խիստ պահպանման ռեժիմի. առողջապահության նախարար

Լոնդոն-Փարիզ. փոխվել է բռնցքամարտի օլիմպիական վարկանիշային մրցաշարի անցկացման վայրը

Ակնհայտ է, որ Ադրբեջանի համար գերիների հարցը դառնում է խնդրահարույց. Արա Այվազյան

Դանակահարություն Աշտարակի Լինչի փողոցում. հանցագործության գործիք դանակը հայտնաբերվել է (տեսանյութ)

Աբու Դաբիի ռազմարդյունաբերական ցուցահանդեսի մասով ծառայողական քննությունն ընթացքի մեջ է. Արշակյան

21-ամյա Միքայել Միքայելյանը դահուկավազքի աշխարհի առաջնությունան 15 կմ մրցավազքում ընդգրկվել է լավագույն 50-յակում

Վաղվանից կսկսվեն փոսային նորոգման աշխատանքները. Շիրակի մարզպետը հանդիպել է Լիու Մինգջիանիի հետ

Հայաստանի և Իտալիայի ԱԳ նախարարները մտքեր են փոխանակել տարածաշրջանային անվտանգության և կայունության հարցերի շուրջ

Վարույթ է ընդունվել «Ազատության» լրագրողի մասնագիտական գործունեությունը խոչընդոտելու դեպքի առթիվ հարուցված քրգործը․ ՔԿ

ԱԺ շենքից հրազենի ցուցադրությունը խաղաղ հավաքին պետության կողմից գործադրված անվտանգության անհամարժեք միջոց է․ ՄԻՊ

Կամո Հովհաննիսյանի չիրացրած 11 մետրանոցը «թանկ նստեց» «Կայրաթի» վրա

Ես հրավեր եմ հղել խորհրդարանական ուժերի ղեկավարներին եւ պլանավորում եմ առաջիկա օրերին հանդիպել նրանց հետ. վարչապետ

Հենց այս պահին բանակցություններ են ընթանում, որպեսզի Boeing 737 օդանավը այսօր վերադառնա Երևան. Տիգրան Ավինյան

Տիգրան Ավինյանը՝ համացանցում տարածված փաստաթղթի մասին

Հազվագյուտ կադրեր Հայաստանի բնաշխարհից․ Մարտի 3-ը՝ Վայրի բնության համաշխարհային օր (տեսանյութ)

Մինչև երեկո պարզ կլինի, թե ինչ դիրքորոշում կարտահայտի նախագահը. ըստ այդմ՝ կլինեն մեր գործողությունները. Մանուկյան

Պատրաստ ենք ընդդիմության հետ քննարկել արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու հարցը. Ավինյան