Նավալնիի ձերբակալումից հետո նրա ազատ արձակումն են պահանջում Եվրոպայի երկրներն ու ԱՄՆ-ը

Ռուս ընդդիմադիր քաղաքական գործիչ Ալեքսեյ Նավալնիին ձերբակալումը գրավել է ամբողջ աշխարհի մամուլի ուշադրությունը: Ընդ որում, միջազգային մամուլում ոչ միայն հայտնում են ծավալվող զարգացումների մասին, այլև փոխանցում միջազգային կառույցների, ազդեցիկ պետությունների արձագանքը ձերբակալությանը:

Նրան ոստիկանության աշխատակիցները ձերբակալել են երեկ՝ Գերմանիայից վերադառնալուն պես՝ անմիջապես օդանավակայանի անձնագրային հսկիչ կետից:

Նավալնիի խափանման միջոց կալանավորման հարցը կորոշվի դատարանում: Մինչ այդ նա կմնա անազատության մեջ:

Նավալնին Բեռլինից վերադարձել է Մոսկվա Գերմանիայում երկարատև բուժում ստանալուց հետո: Նա «Շերեմետևո» օդանավակայան է ժամանել «Պոբեդա» ավիաընկերության DP 936 չվերթով Բեռլինի Բրանդենբուրգի օդանավակայանից: Վայրէջքն ի սկզբանե նախատեսված է եղել «Վնուկովո» օդանավակայանում, որտեղ հավաքված են եղել բազմաթիվ ընդդիմադիր գործիչներ, Նավալնիի աջակիցներ, լրատվամիջոցների ներկայացուցիչներ, սակայն վայրէջքի գոտու հետ կապված խնդիրների պատճառով ինքնաթիռն իջել է «Շերեմետևոում»:

ՌԴ պատիժների իրականացման դաշնային ծառայությունից հայտնել են, որ Նավալնին խախտել է «Իվ Ռոշերի» գործով պայմանական պատժի կրման կանոնները՝ չգրանցվելով ռուսական տեսչությունում գերմանական կլինիկայից դուրս գրվելուց հետո: Ծառայությունը պահանջ է ներկայացրել վերացնել նրա նկատմամբ պայմանական ազատազրկման որոշումը՝ այն փոխարինելով 3,5 տարվա դատապարտման քրեակատարողական հիմնարկում: Այս նպատակով արդեն իսկ դատական նիստի օր է որոշվել, այն կկայանա հունվարի 29-ին: Մինչ այդ Նավալնիի նկատմամբ ՌԴ տարածքում հետախուզում էր հայտարարվել:

ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն կոչ է արել «անհապաղ և առանց որևէ պայմանի» ազատ արձակել Ալեքսեյ Նավալնիին։ Այս մասին հայտնում է Պետդեպարտամենտի մամուլի ծառայությունը։

Ջեք Սալիվանը, ում ԱՄՆ նորընտիր նախագահ Ջո Բայդենը մտադիր է նշանակել ազգային անվտանգության հարցերով խորհրդական, նույնպես կոչ է արել արագ կազմակերպել Նավալնիի ազատ արձակումը: Սալիվանն իր թվիթերյան էջում նշել է, որ, բացի այդ, նրա նկատմամբ մահափորձ կատարողները պետք է ենթարկվեն պատասխանատվության:

Եվրախորհրդի ղեկավար Շառլ Միշելը ևս, անընդունելի անվանելով Նավալնիի ձերբակալումը, ռուսական իշխանություններին կոչ է արել անհապաղ ազատ արձակել նրան:

Համատեղ հայտարարության մեջ Նավալնիի ազատ արձակման կոչ են արել նաև Լատվիայի, Լիտվայի և Էստոնիայի ԱԳ նախարարները՝ նշելով, որ եթե Նավալնիին ազատ չարձակեն, կքննարկվի ՌԴ-ի նկատմամբ պատժամիջոցների սահմանման հարցը։ Բալթյան երկրները սպառնացել են, որ Եվրամիությունը կսկսի զբաղվել Նավալնիի անազատության գործով:

Ավստրիայի ԱԳ նախարարը ձերբակալության կապակցությամբ արտահայտել է խոր անհանգստություն և կոչ արել Նավալնիի կյանքի նկատմամբ ոտնձգությունների հետ կապված լիարժեք ու թափանցիկ հետաքննություն անցկացնել։

Ընդդիմադիր գործչի ազատ արձակման մտահոգությամբ առանձին հայտարարությամբ են հանդես եկել Դանիայի և Ֆրանսիայի ԱԳ նախարարները ևս: Լեհաստանի վարչապետ Մատեուշ Մորավեցկին ԵՄ-ից պահանջել է անհապաղ արձագանքել Նավալնիի ձերբակալությանը, իսկ ՌԴ իշխանություններին դիմելով՝ նշել, որ խնդրում է ազատ արձակել վերջինիս:

Հիշեցնենք՝ Ալեքսանդր Նավալնիին թունավորել էին «Նովիչոկ» խմբի քիմիական նյարդապարալիզացնող նյութով: Նման եզրակացության են եկել գերմանական կլինիկայի մասնագետները երկար ուսումնասիրություններից ու հետազոտություններից հետո: Արդյունքները երկու անգամ հաստատվել են Ֆրանսիայի եւ Շվեդիայի անկախ լաբորատորիաների կողմից:

Նա երկարատեւ բուժում էր ստանում Բեռլինի «Շարիտե» կլինիկայում, ուր տեղափոխվել էր անգիտակից վիճակում, կոմայի մեջ:

Գերմանիան, Եվրամիությունը, ՆԱՏՕ-ն եւ միջազգային այլ կառույցներ ու տասնյակ երկրներ մեղադրում էին Ռուսաստանի Դաշնությանն ու բացատրություններ պահանջում, քննարկվում էր Ռուսաստանի նկատմամբ սահմանափակումներ ու պատժամիջոցներ սահմանելու տարբերակը, քանի որ հիշյալ թունանյութը պետական թույլտվությամբ կիրառում են միայն ռուսական հատուկ ծառայությունները:

Տպել
1303 դիտում

Նարեկ Մանասյանը հաղթել է Ադրբեջանը ներկայացնող բռնցքամարտիկին

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել զեկույցով

Հրդեհ է բռնկվել ռեստորաններից մեկի ծխատարում

ԼՂ-ից բռնի տեղահանված ուսուցիչների օժանդակության ծրագրի գործողության ժամկետը երկարաձգվել է

ԱԳՆ-ում քննարկվել են Բրյուսելի եռակողմ հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածություններին վերաբերող հարցերը

«Ակադեմիական քաղաք» ծրագիրը քննարկվել է մարզերում գործող ՀՀ պետական բուհերի ռեկտորների հետ

Բռնցքամարտի ԵԱ․ Բարեղամ Հարությունյանը եզրափակչում է

Կստեղծվի և կներդրվի թանգարանների Էլեկտրոնային տոմսերի միասնական ավտոմատացված համակարգ

Այն ինչ տեղի ունեցավ 1915-ին, չկանխվեց և պատճառ դարձավ նմանատիպ իրադարձությունների կրկնությանը շատ երկրներում․ նախագահ

Մենք «ՈՒԱԶ»-ով չենք մտել ժողովրդի մեջ, չորս տարեկան թևը կոտրած երեխա էր սպասում. հարցազրույց Տավուշի ԵԿՄ նախագահի հետ

Եգիպտոսն Իսրայելին է փոխանցել մեկ տարով հրադադարի մասին ՀԱՄԱՍ-ի առաջարկը

Երևան-Գյումրի ճանապարհին բեռնատարներ են բախվել․ «ԶԻԼ»-ը կողաշրջվել է

2․5 գյուղի ավերակների վերադարձը միակողմանի չէ, քանի որ դրա դիմաց մենք Ադրբեջանից լուրջ խաղաքարտ ենք ստանում․ Իոաննիսյան

Ազգային ժողովը Ռուսաստանի Դաշնությունից նամակ չի ստացել

Դանիական պատվիրակությունը Գորիսում ԵՄ դիտորդական առաքելության հետ պարեկություն է իրականացրել

Ժողովուրդը շատ լավ է հասկանում, թե իր շուրջն ինչ է տեղի ունենում, փողոցում գտնվողները արդյունքի չեն հասնելու. Մկրտչյան

«Օրենքով գող»-ը ակումբներից մեկում վիճաբանել, հայհոյել է, հարվածներ հասցրել մեկ անձի․ նրան մեղադրանք է ներկայացվել

Աբովյանի կամրջի հարևանությամբ մեքենաներ են բախվել

Ռուբեն Վարդանյանը դժկամությամբ, բայց համաձայնել է ընդհատել հացադուլը․ նրան թույլ են տվել խոսել կնոջ հետ

Սանոսյանն ու Կոպիրկինը ԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործման երկարաձգման աշխատանքների վերաբերյալ հարցեր են քննարկել

Ալեն Սիմոնյանն ու Դըվինազը մտքեր են փոխանակել անվտանգային և տնտեսական դիվերսիֆիկացման հնարավորությունների շուրջ

Ալագյազում Մալխաս և Ռոման Ամոյանների անվան նոր մարզադպրոց կկառուցվի

Փոխվարչապետն ու Իրանի դեսպանն անդրադարձել են սահմանազատման գործընթացի վերջին զարգացումներին

Նոյեմբերյան-Բագրատաշեն ճանապարհը փակած ակցիայի մասնակիցը ձերբակալվել է․ վերջինս հետախուզման մեջ է եղել

Զինծառայողը ականապայթյունային վնասվածք է ստացել

Միրզոյանը Սերբիայի ԱԳ նախարարի հետ հեռախոսազրույցում ընդգծել է Հարավային Կովկասում հարատև խաղաղության կարևորությունը

Կորոնավիրուսի ժամանակ 829 կեղծ պատմագրի հիման վրա Առողջապահության նախարարությունից հափշտակվել է 263 մլն 480 հազար դրամ

Ռեստորանի մոտ մեքենաներ են բախվել․ դրանցից մեկը դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել օբյեկտներից մեկի պատին

Հիմա հեշտ է պառկել ասֆալտին ու ցույց տալ, թե փրկում եք հայրենիքը․ Սաֆարյանը՝ ԱԺ նախկին գործընկերներին

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 20 սահմանային սյուն է տեղադրվել

ԱԺԲ-ի հանրահավաքի ժամանակ բռունցքով ոստիկանության ծառայողի գլխին հարվածած կինը ձերբակալվել է

Հակոբ Արշակյանը Սիրիայի Ժողովրդական ժողովի փոխնախագահին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը

Պապոյանն ու ՌԴ դեսպանը քննարկել են Վերին Լարսով Վրաստանից Ռուսաստան տանող ճանապարհով բեռնափոխադրումների խնդիրները

Տաքսու մեջ ծխելու հետ կապված վեճի ժամանակ ուղևորը քիմիական նյութ է փչել վարորդի դեմքին․ վերջինս այրվածքներ է ստացել

Հնդկաստանի ԱԳՆ-ն արձագանքել է Հայաստանին զենք մատակարարելու վերաբերյալ Ադրբեջանի քննադատությանը

ՄԻՊ արագ արձագանքման խմբեր են մեկնել Ոստիկանության բաժիններ՝ այսօր բերման ենթարկված անձանց տեսակցելու համար

Դոլարն էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 25-ին

«Խաղաղության խաչմերուկը» Հայաստանի տեսլականն է դեպի խաղաղություն. Սիմոնյանը՝ Սիրիայի խորհրդարանի փոխխոսնակին

Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի միջև եռակողմ պայմանավորվածությունները շարունակում են մնալ արդիական. Զախարովա

Կարծում եմ՝ պետք է քննարկենք այդ հարցը․ Ալեն Սիմոնյանը՝ Ադրբեջանից Հայաստան գազ ներկրելու՝ Իլհամ Ալիևի առաջարկի մասին