Երևան
3 °C
Երևանի Սիրահարների այգուց երեկ՝ հունվարի 14-ին, գողացել են հայ մեծ բանաստեղծ Գեւորգ Էմինի հուշարձանի մաս կազմող սիամական կատվի արձանիկը։ Այգու աշխատակիցները մեզ հետ զրույցում նշեցին, որ կատվի բացակայությունը առաջինը առավոտյան նկատել է այգու ղեկավար Լեւոն Մայիլյանը: Այգու աշխատակիցների պատմածի մեջ զարմանալի էր այն, որ ասում էին, թե այսօր եկել ու տեսել էին, որ չկա նաեւ կատվի պոչը: Այսինքն՝ գողություն անողները սկզբում արձանի հիմնական մասն են տարել, հետո՝ պո՞չը: Պատասխանեցին, որ երբ կատուն տարել են, պոչը մնացած է եղել։ Մի որոշ ժամանակ հետո են նկատել, որ պոչի հատվածն էլ արդեն չկա։ Հնարավոր է՝ դա արրդեն այգու ղեկավարության պահանջով է հեռացվել։ Մեզ չհաջողվեց կապ հաստատել Լեւոն Մայիլյանի հետ՝ ճշտելու դեպքի հետ կապված մանրամասները:
Աշխատողների կարծիքով՝ գողությունը հավանաբար կատարվել է գիշերը, եւ գողը գուցե ծանոթ է եղել տեղանքին ու իմացել է, որ տեսախցիկները միայն այգու մուտքերն են նկարում: Նրանց խոսքով՝ տարածքը առավոտյան հսկում են իրենք՝ այգու աշխատողները, իսկ երեկոյան՝ անվտանգության աշխատակիցները, որոնք հերթապահության գալիս են ժամը վեցին:
ՀՀ ոստիկանությունից մեզ տեղեկացրին, որ ոստիկանության Արաբկիրի բաժնում ստացվել է հաղորդում, եւ նյութեր են նախապատրաստվում:
Մեր այցելության ընթացքում տարածքում աշխատում էին նաեւ ոստիկանները:
Արարքի մասին գնահատական տվեց Գեւորգ Էմինի թոռը՝ Գեւորգ Էմին-Տերյանը: Նա ասաց. « Քայլը վանդալիզմ է. գիտեմ, որ ոստիկանությունը ֆեյսբուքյան հրապարակումներից է տեղեկացել դեպքի մասին, իրենք ասել են, որ զբաղվում են այդ գործով, փորձում են գտնել գողոնը: Սա, կարծում եմ, կապված է մեր երկրում անիշխանության, քաոսի, անտերության տարիների վերադարձի հետ: Շատ երկար ժամանակ քաղաքից արձաններ չէին գողանում. նման բան ես հիիշում եմ 90-ականների սկզբին, բայց հիմա նորից վերադարձել է: Ես հույս ունեմ, որ երկաթի ընդունման կետերը չեն ընդունի մի քանի կգ բրոնզը, եւ մենք կկարողանանք այն նորից վերականգնել, որովհետեւ դրա ձուլելը շատ մեծ գումար կարժենա»:
Հիշեցնենք, որ Գեւորգ Էմինի բրոնզե արձանի հեղինակն է քանդակագործ Աշոտ Արամյանը: Արձանը կերտելիս նա ցանկացել է շեշտել Գ. Էմինի մարդկայնությունն ու պարզությունը: Կատուն էլ իրական պերսոնաժ է. Գևորգ Էմինը ունիկալ սիամալան կատուն ուներ, որ արեւածաղկի սերմ էր կեղեւազրկում ու սիրում էր բանաստեղծի ուսին նստել։
Մենք կապվեցինք նաեւ քանդակի հեղինակի հետ: Մեր հարցին՝ ինչպես եք որակում արձանիկը գողանալու փաստը, նա նշեց, որ դա մեծ արձանի կոմպոզիցիայի կարեւոր մաս է եւ ոչ թե արձանիկ, իսկ արարքը բարբարոսություն է: Հարցին՝ պատրա՞ստ եք նորը քանդակել, եթե նորից Ձեզ դիմեն, նա առանց վարանելու պատասխանեց՝ իհարկե, առանց դիմելու:
Մարիամ Գեւորգյան
Արա Այվազյանը հեռախոսազրույց է ունեցել ՄԱԿ Գլխավոր քարտուղարի՝ հումանիտար հարցերով տեղակալի հետ
Հարցը վերաբերում է ձեր «չքաղաքական» հայտարարությանը, և բարի եղեք պատասխանել. Հակոբյանը՝ Վարդազարյանին
Ներկայացրիք, որ ունեք զսպվածության սահման. այդ օրենսդրությունը երեկ երեկոյան ե՞ք իմացել. պատգամավորը՝ Վարդազարյանին
Մինչեւ 8-օրյա ժամկետի լրանալը Օնիկ Գասպարյանը հանդիսանում է ԶՈՒ հրամանատարը. ԳՇ նոր հայտարարությունը
ԲՏԱ նախարարը ներկայացրել է հայկական արտադրության արբանյակային տեղորոշման համակարգերի ճնշման կայան (տեսանյութ)
Ինչո՞ւ պետք է դատավորները զսպվեն, ի՞նչ էին ուզում անել նրանք. պատգամավորը՝ ԲԴԽ նախագահին
Ոստիկանությունում տվյալներ են ստացվել, որ մարտի 3-ի հանրահավաքի ժամանակ հնարավոր են սադրանքներ
Արմավիր քաղաքի բնակիչը արցախցուց գնել է 140.000 դրամի 400 կգ նուռ ու մինչ օրս չի վճարել
Քաղաքական բնույթի հարցերին այսօր չեմ պատասխանելու. Վարդազարյանը՝ պատգամավորներին
Դուք գիտե՞ք՝ որտեղ եք գտնվում. Արեն Մկրտչյանը՝ ԲԴԽ նախագահին
ՊԵԿ-ում տեղի է ունեցել հանդիպում հիմնադրամների ներկայացուցիչների հետ
Կորոնավիրուսի թվերը շեշտակի աճել են. հաստատվել է 360 նոր դեպք 1 օրում
ԱՀ ՔԿ-ն վարույթ է ընդունել պատերազմի օրերին բնակչության ոչ պատշաճ տարհանման վերաբերյալ հարուցված քրգործը
ՊԵԿ որոշ աշխատակիցների մարտական զենք կտրամադրվի. ԱԺ-ն ամբողջությամբ ընդունեց նախագիծը
ԱԺ-ն երկրորդ ընթերցմամբ ընդունեց Դատական օրենսգրքում լրացում կատարելու նախագիծը
Ճանապարհային ոստիկանությունը հորդորում է տուգանքներն ու ակտերը վճարել 30-օրյա ժամկետում
Ազգային ժողովն ընդունեց գերիների վերաբերյալ հայտարարության նախագիծը
Վերին Լարսը բաց է բոլոր տրանսպորտային միջոցների համար. ռուսական կողմում դեռ մի քանի հարյուր բեռնատար է սպասում
Հոկտեմբերի առաջին կիրակին կնշվի՝ որպես Ազգային փոքրամասնությունների օր. ԱԺ-ն ամբողջությամբ ընդունեց նախագիծը
Արցախի փրկարարների 3 խումբ այսօր զինծառայողների աճյունների որոնումներ կիրականացնի 2 ուղղությամբ
Այսօր հրթիռակասետային ռումբեր, թնդանոթի արկեր և ականանետի ականներ կպայթեցվեն Արցախի 5 համայնքում
Բքի պատճառով Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը փակ է. բուք է նաև Սևանի կղզուց մինչև Ծովագյուղի խաչմերուկ
Ստամբուլի քաղաքապետին մինչև 2 տարվա ազատազրկում է սպառնում
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ, Ջերմուկ քաղաքում ձյուն է տեղում
Փրկարարները 3 մարզերում ձյան մեջ արգելափակումից դուրս են բերել 17 ավտոմեքենա
Մայրաքաղաքում և 6 մարզում էլեկտրաէներգիայի մի քանի ժամյա պլանային անջատումներ են սպասվում
Մինչեւ 2022 թվականի վերջը Երեւանում հիմնանորոգվելու է 15 մանկապարտեզ՝ 124 խմբասենյակներով. ցանկ
Գորգապատ հարթակով հանդիստեսն ուղեկցվեց դեպի բեմ. շուտով նրանց միացան երաժիշտները
Քուվեյթում նոր կառավարություն է ձևավորվել
Ամերիկյան արբանյակը լուսանկարել է միջուկային զենքի նոր ենթադրյալ թաքստոց ԿԺԴՀ-ում. CNN
Անթալիայում Թուրքիայի պետական դրոշը նետել են աղբամանը
Ինդոնեզիայում արթնացել է Սինաբունգ հրաբուխը
«Գինեգործություն» մասնագիտության շրջանակում ուսանողներն արտադրամաս-լսարաններում գինի են պատրաստում
ՀՀ քաղաքացիների անձնագրերում ծննդավայրը «Ադրբեջան» նշելու մասին ոստիկանության պարզաբանումը
Քննարկվել է սահմանամերձ կամ բարձրլեռնային բնակավայրերի դպրոցներ ուսուցիչների գործուղման կարգը
Արայիկ Հարությունյանն ԱՀ նախագահի վերահսկողական ծառայության անձնակազմին է ներկայացրել նորանշանակ ղեկավարին
Նորակոչիկ զինծառայողների հետ անցկացվել են պարապմունքներ
ՀՀ ԱԳ նախարարը Ժոզեպ Բորելի հետ տարածաշրջանային անվտանգության և կայունության հարցեր է քննարկել
Կորոնավիրուսային հիվանդության դեպքերը նորից շատանում են. պատճառը վերսկսված ուսումնական պրոցեսն է ու կանոնների անտեսումը
Վայոց ձորի մարզի Ջերմուկ և Սյունիքի մարզի Սիսիան, Քաջարան, Գորիս քաղաքներում ձյուն է տեղում
© 2021 Հայկական ժամանակ