2021 թվականը պետք է դառնա մեր տնտեսական ամբիցիաների վերականգնման տարի. վարչապետ

Վարչապետի լրատվական ծառայությունը տեղեկացնում է, որ Նիկոլ Փաշինյանի մոտ այսօր կայացած խորհրդակցության ընթացքում քննարկվել է 2022 թ. մակրոտնտեսական շրջանակը:

Բացման խոսքում վարչապետ Փաշինյանը նշել է. «2020 թվականը, այդ թվում՝ տնտեսական իմաստով, չափազանց պրոբլեմատիկ տարի էր ոչ միայն պատերազմի բերումով, այլև նոր տեսակի կորոնավիրուսի համավարակի պատճառով: Պետք է հստակ արձանագրենք, որ 2021 թվականը լինելու է մեր տնտեսական ամբիցիաների վերականգնման տարի: Պետք է ձևակերպենք այն անելիքները, որոնք հնարավորություն կտան հաղթահարել դժվարությունները և իսկապես վերականգնել այն տնտեսական ամբիցիաները, որ ունեցել ենք 2020 թվականի հայտնի իրադարձությունների հետևանքով:

Մենք ունենք բազմաթիվ տնտեսական մարտահրավերներ, բայց ունենք նաև բազմաթիվ հնարավորություններ: Իհարկե, նախևառաջ պետք է կենտրոնանանք հումանիտար խնդիրների լուծման վրա և մյուս կողմից արձանագրենք, որ հունվարի 11-ին Մոսկվայում ստորագրված եռակողմ հայտարարությունը և դրա հնարավոր իրագործումը կարող է բոլորովին նոր տնտեսական հնարավորություններ ստեղծել Հայաստանի Հանրապետության համար: Մենք տրամադրված ենք այդ հնարավորությունները լիարժեք օգտագործել, կրկնում եմ՝ մեր տնտեսական ամբիցիաները ոչ միայն վերականգնելու, այլև ավելի բարձր նշաձողեր հաստատելու համար»:

Ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը ներկայացրել է 2022թ. մակրոտնտեսական շրջանակի և տնտեսական զարգացումների վերաբերյալ ընդհանուր կանխատեսումները: Նա նշել է, որ կորոնավիրուսի համավարակի և Արցախում պատերազմական գործողությունների հետևանքներով պայմանավորված՝ նպատակահարմար է ավելի վաղ սկսել բյուջետային գործընթացի շուրջ քննարկումները:

Խորհրդակցությանը քննարկվել են մասնավորապես 2022թ. պետբյուջեի նախագծի, 2022-2024թթ. միջնաժամկետ ծախսային ծրագրերի մշակմանը, տնտեսական քաղաքականությանը, տնտեսական աճի կանխատեսումներին, հարկաբյուջետային շրջանակին, ընթացիկ ու կապիտալ ծախսերին վերաբերող մի շարք հարցեր:

Վարչապետը նշել է, որ 2021թ. իրականացվող ծրագրերի որակն ազդեցություն է ունենալու 2022թ. մակրոտնտեսական շրջանակի վրա, և պետք է հետևողական լինել ծրագրերի բարձր կատարողական ապահովելու հարցում:

Տպել
1187 դիտում

«Կենացդ խմեմ». Իվետա Մուկուչյանը ներկայացրել է նոր տեսահոլովակ (տեսանյութ)

Գեղարքունիքում անցկացվել է պատանիների շախմատի 2021 թվականի մարզային առաջնությունը

Էջմիածնում հայտնաբերվել է հետախուզման մեջ գտնվող 25-ամյա տղամարդ

Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում ավտոմեքենա է այրվել

Խստիվ արգելվում է ծառայողական ավտոմեքենաներն աշխատանքային ժամերից դուրս կամ ոչ աշխատանքային օրերին վարելը. ԱՀ դատախազ

«Լոռին ժամանակների հանդիպման վայր». վերաբացվել է Լոռի-Փամբակի երկրագիտական թանգարանը

Ֆիզուլիի և Ջեբրայիլի շրջաններում այսօր իրականացված որոնողական աշխատանքների ընթացքում ևս 2 աճյուն է հայտնաբերվել

ՀՀ զինված ուժերի և ԱԱԾ սահմանապահ զորքերի ստորաբաժանումները վերահսկում են սահ­մա­նային իրավիճակը

Անցած մեկ օրում Հայաստանում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 9 պատահար

Սկսվել է Գյումրի-Երևան ճանապարհի Լանջիկի հատվածի փոսալցումը. այն դարձվում է բավարար երթևեկելի

Օրական 2-ից 4 տոննա կաթ հետ է վերադարձվում ցածր որակի պատճառով, նոր ներդրումներ կաթի վերամշակման ոլորտում

Առավոտից տարածվում է անհեթեթ ինֆորմացիա Երևանի մանկապարտեզներում երեխաների ընդունելության հետ կապված. Հայկ Մարության

ՌԴ իրավապահների կողմից հետախուզվողը ներկայացել է ոստիկանության Կոտայքի բաժին

Օդի ջերմաստիճանը մարտի 8-ի ցերեկը կնվազի 5-ից 7 աստիճանով. Երևանում սպասվում են տեղումներ

Բացահայտվել է հիվանդանոցում կատարված գողությունը. 27-ամյա կասկածյալը տվել է խոստովանական բացատրություն

Բողոքի ակցիա են իրականացնում Օնիկ Գասպարյանի աջակիցները

Գավառում պատանիների վիճաբանությունն ավարտվել էր դանակահարությամբ

Զոհված հերոսների ևս 121 ընտանիք հատուցում է ստացել

Մեսրոպ Առաքելյանը ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի ներկայացուցչի հետ քննարկել է ժողովրդագրական իրավիճակի բարելավման հարցերը

Արցախ է մեկնել ՀՀ առողջապահության նախարարի գլխավորած պատվիրակությունը

Կառավարությունը մտադիր է ևս 6 ամսով երկարաձգել թուրքական ապրանքի ներկրման արգելքը. Վարոս Սիմոնյան (տեսանյութ)

ՊԵԿ մասնագետները հասարակական կազմակերպություններին են ներկայացրել օրենսդրության փոփոխությունները

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը համագործակցում է շվեյցարական HomeOrchestra կրթական ծրագրի հետ

ԱՀ դատախազությունն ամփոփել է Ստեփանակերտում ապրող տեղահանված բնակիչների իրավունքների խախտումների ուսումնասիրությունը

Արա Այվազյանը Իրանի գործընկերոջ հետ զրույցում անդրադարձել է տարածաշրջանային անվտանգության և կայունության հարցերին

Ֆիզուլիի ուղղությամբ որոնողական աշխատանքները կրկին անարդյունք են. վարկած կա, որ դիերը նախապես հուղարկավորվել են

Արցախում ստացիոնար բուժում է ստանում 5 վարակակիր. կորոնավիրուսային հիվանդության նոր դեպք չի հաստատվել

Մենենդեսը Բայդենին կոչ է արել ակտիվ լինել Ադրբեջանում պահվող հայ գերիների վերադարձի հարցում. «Արմենպրես»

Սևանում «Թումո» տուփ կբացվի

«Դու պետք է հավատաս գարնանը». Ջազ նվագախումբը հանդես կգա համերգով

Մարմնամարզիկ Արթուր Ավետիսյանը նվաճած ոսկե մեդալը նվիրել է իրեն վիրահատած բժշկին

Լաչինի միջանցքով անցնող կանանց ռուս խաղաղապահները ծաղիկներ են նվիրել և շնորհավորել առաջիկա տոնի առիթով

Հաստատվել է կորոնավիրուսի 508 նոր դեպք, առողջացել է 191, մահացել՝ 4 մարդ

Վրաստանը բացում է օդային սահմանը Թուրքմենստանի, Ուզբեկստանի, Տաջիկստանի, Ղրղզստանի քաղաքացիների համար. Aliq Media

Հրշեջ-փրկարարները մարել են ընդհանուր 15․7 հա տարածքում բռնկված հրդեհները

«Opel»-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և հայտնվել ձորակում

Աշխարհում 7 երեխայից 1-ը նախորդ տարվա մեծ մասն ապրել է մեկուսացման պայմաններում՝ վտանգելով հոգեկան առողջությունը

Լարսի ռուսական կողմում մոտ 600 բեռնատար է կուտակված

Հրդեհ Գյումրիում․ բազմոցին հայտնաբերվել է 73-ամյա բնակչի դին

Շուռնուխ-Կատարի ավտոճանապարհը դժվարանցանելի է