Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստները, որոնք կարող են ձմռանը փոխել ակումբային գրանցումը

15/01/2021 schedule23:43

Ձմեռային տրանսֆերային պատուհանն արդեն բաց է, իսկ ակումբներն աստիճանաբար ակտիվանում են շուկայում: Թեև աղմկոտ տրանսֆերներ դեռ չկան, սակայն կասկած չկա, որ ոչ շատ, բայց մի քանի արժեքավոր տրանսֆերներ համաշխարհային ֆուտբոլում դեռ կլինեն:

Իրենց հնարավորությանն են սպասելու նաև Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստները: Ոմանք, ինչպես, օրինակ, Վբեյմար Անգուլոն և Անդրե Չալըշըրը արդեն գտել են իրենց համար նոր ակումբներ. Անգուլոն մնաց Հայաստանի Պրեմիեր լիգայում՝ առաջնությունում իր ելույթները դադարեցրած «Գանձասար-Կապանը» փոխելով «Արարատ-Արմենիայով», իսկ Չալըշըրը, որն իր ողջ ակումբային կարիերան անցկացրել էր Շվեդիայում, տարվա սկզբում համալրեց հունական «Ապոլոն Սմիրնիսի» շարքերը:

Ոմանք, ինչպես օրինակ, Սարգիս Ադամյանը, արդեն երկարաձգել են պայմանագիրն իրենց ակումբի հետ, կամ էլ Հենրիխ Մխիթարյանի պես սպասում են պայմանագրի երկարաձգման: Տրանսֆերի մասին չեն մտածում նաև Արշակ Կորյանը, Խորեն Բայրամյանը, Հովհաննես Համբարձումյանը, Կամո Հովհաննիսյանը, որոնց իրենց ակումբներում ամեն ինչ ձեռնտու է: Վարազդատ Հարոյանն ու Ալեքսանդր Կարապետյանը ռուսական «Տամբովում» աշխատավարձի հետ կապված խնդիրներ ունեն, սակայն ակումբն արդեն սկսել է աշխատավարձերի պարտքերի մարման գործընթացը, և կարելի է վստահ լինել, որ երկու խաղացողներն էլ գոնե մինչև ամառ կմնան «Տամբովում»: Սակայն կան մի շարք խաղացողներ, որոնց համար ձմեռային տրանսֆերային պատուհանը լավ առիթ է լինելու ակումբային գրանցումը փոխելու համար:

Առաջին հերթին, խոսքն, իհարկե, դարպասապահ Դավիթ Յուրչենկոյի մասին էր: Փորձառու դարպասապահը հեռացել էր Կարագանդայի «Շախտյորից» և այժմ իր համար նոր թիմ էր փնտրում: Այսօր արդեն հայտնի դարձավ, որ փորձառու դարպասապահը պայմանագիր է կնքել Երևանի «Ալաշկերտի» հետ:

Ազատ գործակալի կարգավիճակում է նաև Գեղամ Ղադիմյանը: Վերջինս ավարտված մրցաշրջանում գերազանց խաղ ցուցադրեց Գրոդնոյի «Նեմանում»: Նրա խփած 12 գոլերն ու կատարած 5 գոլային փոխանցումները քիչ էր մնում բրոնզե մեդալներ պարգևեին թիմին, իսկ ինքը՝ ֆուտբոլիստը, երրորդ տեղը զբաղեցրեց լավագույն ռմբարկուների ցուցակում: Ղադիմյանի պայմանագիրը «Նեմանի» հետ ավարտվել է, և այժմ ֆուտբոլիստը նոր թիմի փնտրտուքների մեջ է: Ամռանը նույնիսկ խոսակցություններ կային ռուսական ակումբների հետաքրքրության մասին, սակայն այդ տարբերակին հավատալը մի փոքր դժվար է: Ղադիմյանի համար վատ չէր լինի տեղափոխվել եվրագավաթի ուղեգիր ունեցող բելառուսական որևէ ուժեղ ակումբ, կամ էլ փորձել վերադառնալ և ամրապնդվել ուկրաինական Պրեմիեր լիգայում, որտեղ Գեղամն անցկացրել է իր ակումբային կարիերայի մեծ մասը: Պետք չէ բացառել նաև Հայաստան վերադարձը: Ճիշտ է 2019թ.-ին Ղադիմյանի մոտ չստացվեց ամրապնդվել «Ալաշկերտում», բայց երկրորդ փորձը հայկական ակումբներում կարող է հաջող ստացվել, հատկապես՝ նման լավ մրցաշրջանից հետո:

Այդքան էլ լավ չեն գործերը Տիգրան Բարսեղյանի «Աստանայի» մոտ: Ղազախական մամուլն ավելի հաճախ է սկսել խոսել ակումբի ֆինանսական դժվարությունների մասին: Արդեն հայտնի է, որ ակումբը չի երկարաձգել պայմանագրերը մի քանի առաջատար խաղացողների հետ: Ստեղծված իրավիճակում դեռ պարզ չէ Բարսեղյանի հետագա ճակատագիրը, թեև ֆուտբոլիստը ղազախական ակումբում, կարծես, դժգոհ չէ: «Աստանան» էլ, իր հերթին, կցանականա պահել նախորդ մրցաշրջանի իր լավագույն ֆուտբոլիստին, սակայն եթե ֆինանական խնդիրները խորանան, բացառված չէ, որ ակումբը Բարսեղյանից էլ կհրաժարվի: Տիգրանն այս պահին հիանալի մարզավիճակում է, նրա տրանսֆերային արժեքը շարունակում է բարձրանալ, և ավելի բարձրակարգ առաջնություն տեղափոխվելը նման խաղի պարագայում ժամանակի հարց է: Խոսվում է հունգարական «Ֆերենցվարոշի» հետաքրքրության մասին, սակայն հունգարական մամուլն այդ շշուկները հերքում: Բարսեղյանի համար դժվար չի լինի նաև ամրապնդվել ռուսական որևէ միջակ ակումբում, որտեղ ֆուտբոլիստն իրեն ավելի լավ դրսևորելու հնարավորություն կունենա: Սակայն, ամեն դեպքում, այս տրանսֆերային պատուհանի ընթացքում Բարսեղյանի հեռանալը քիչ հավանական է թվում:

Հավաքականի մեկ այլ հարձակվող՝ արգենտինահայ Նորբերտո Բրիասկո Բալեկյանը, արդեն տևական ժամանակ է վստահ ու կայուն ելույթներ է ունենում արգենտինական «Ուրականում»: Բացառված չէ, որ այս տրանսֆերային պատուհանի ընթացքում Բալեկյանը վերջապես համալրի արգենտինական գրանդներից մեկի շարքերը. «Բոկա Խունիորսի» և «Ռիվեր Փլեյթի» հետաքրքրության մասին խոսակցություններ արդեն կան: Դժվար թե Բալեկյանին մոտ ապագայում տեսնենք Եվրոպայում, սակայն, եթե նա կարողանա ամրապնդվել հավաքականի կազմում ու խաղա Խոակին Կապառոսի գլխավորությամբ, կարժանանա իսպանական ակումբների ուշադրությանը:

Եթե Բարսեղյանի ու Բալեկյանի մոտ ամեն ինչ նորմալ է, ապա «Սոչիում» հանդես եկող երիտասարդ Էրիկ Վարդանյանի համար ձմեռային միջմրցաշրջանը շատ կարևոր նշանակություն կարող է ունենալ: «Սոչին» «Փյունիկի» նախկին ֆուտբոլիստին ձեռք է բերել որպես հեռանկարային ֆուտբոլիստի, որը պետք է աստիճանաբար ամրապնդվի թիմի կազմում, սակայն ծանր վնասվածքից երկար ապաքինումը դժվարություններ է առաջացրել Վարդանյանի համար: Մրցաշրջանի առաջին հատվածն Էրիկը մեծ մասամբ անցկացրեց երիտսարդական թիմի կազմում՝ միայն մի քանի անգամ փոխարինման դուրս գալով ՌՊԼ-ի խաղերում: Այժմ, ձմեռային հավաքների ընթացքում Վարդանյանը պետք է փորձի ապացուցել, որ արժանի է ավելի շատ խաղաժամանակ ստանալու, հակառակ դեպքում ցանկալի կլիներ, որ ֆուտբոլիստը վարձավճարով տեղափոխվ կարգով ավելի ցածր ակումբ (Ռուսաստանի առաջին լիգա, կամ Հայաստանի առաջնություն), քանի որ ևս կես մրցաշրջան անցկացնել երիտասարդական լիգայում կարող է վատ հետևանքներ ունենալ երիտասարդ ֆուտբոլիստի վրա:

Ռաֆայել Խալաթյան

Տպել
2425 դիտում

Աշխարհի գավաթ․ մարմնամարզիկ Վահագն Դավթյանը Փարիզի Օլիմպիական խաղերի ուղեգիր է նվաճել

Կողմերը կառաջնորդվեն Ալմա Աթայի 1991թ. հռչակագրով, մի բան, որից Ադրբեջանը արդեն տևական ժամանակ խուսափում էր․ Եղոյան

Հուսանք՝ այցից հետո կհայտնվի մեր հարաբերությունների զարգացման «ճանապարհային քարտեզ»․ Միրզոյանի հարցազրույցը Arab News-ին

Վկան գլխի ճակատային մասով 3 անգամ հարվածել է աշխատասեղանին․ ինչ է կատարվել Շենգավիթի քննչական բաժնում

Սահմանազատման հանձնաժողովների հրապարակած փաստաթղթում երկու բավականին դրական և հուսադրող միտում տեսա․ Արամ Սարգսյան

Առաջին անգամ կա հնարավորություն ունենալ սահմանազատված պետական սահման, որտեղ կտեղակայվեն սահմանապահներ. Հովհաննիսյան

Ողջունում ենք Հարավային Կովկասի վերաբերյալ «Մեծ յոթնյակի» երկրների ԱԳ ղեկավարների հայտարարությունը․ Արարատ Միրզոյան

Սեփական տան լոգարանում հայտնաբերվել է ՊՆ N զորամասի ջոկատի հրամանատարի 31-ամյա տեղակալի դին

Եթե հայ-ադրբեջանական հանձնաժողովի ձեռք բերած պայմանավորվածությունը կյանքի կոչվի, կլինի լուրջ հաջողություն. Իոաննիսյան

Հանձնաժողովների պայմանավորվածության մեջ չափազանց կարևոր է Ալմա-Աթայի սկզբունքի շուրջ համաձայնությունը. Խանդանյան

Կապան-Քաջարան ճանապարհահատվածում հարկադիր քարաթափում է իրականացվել

«Մեծ յոթնյակը» պետք է հրաժարվի Հայաստանի և Ադրբեջանի նկատմամբ հավասարական մոտեցումներից․ Գարդման-Շիրվան-Նախիջևան

Տավուշի մարզի ոչ մի սանտիմետր չի կարող տրվել որևէ մեկին, ՀՀ տարածքային ամբողջականությունը պաշտպանված է․ Կոնջորյան

Պետք է արդյունավետ հավասարակշռություն գտնենք արհեստական բանականության ընձեռած հնարավորությայն և ռիսկերի միջև. Ջուլհակյան

Պապոյանը ՀԱՀ ընկերություններին հրավիրել է մասնակցելու Հայաստանում պետական աջակցությամբ իրականացվող տնտեսական ծրագրերին

ՊՎԾ-ն ամփոփել է վարչապետի հանձնարարությամբ քաղշինկոմիտեում և ԿԳՄՍՆ-ում իրականացված ուսումնասիրությունների արդյունքները

էկոնոմիկայի նախարարությունը նոր գլխավոր քարտուղար ունի․ վարչապետը որոշում է ստորագրել (լուսանկար)

Սահմանազատման սկզբնական փուլում Հայաստանն ու Ադրբեջանը նախնական համաձայնեցրել են սահմանագծի առանձին հատվածները․ ԱԳՆ

Օլաֆ Շոլցը և Ադրբեջանի նախագահը բանակցություններ կվարեն Բեռլինում

Առաջին անգամ Հայաստանի և Ադրբեջանի միջև, 4 գյուղի հատվածում, կլինի սահմանազատված պետական սահման. քարտեզ

Ռոստովի մարզում ձերբակալվել են Ադրբեջանի քաղաքացին և ևս 2 անձ․ Շահին Աբբասովը կասկածվում է սպանության մեջ

Ալիևը կմեկնի Մոսկվա՝ Պուտինի հետ բանակցությունների

Թուրքիայում կրկին երկրաշարժ է տեղի ունեցել

Դոլարն ու եվրոն էժանացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 19-ին

Ադրբեջանը խեղաթյուրում է Հայաստանի ներկայացրած փաստական ապացույցները․ Եղիշե Կիրակոսյանի ելույթը ՄԱԿ-ի դատարանում

Օդի ջերմաստիճանը չի փոխվի․ առանձին շրջաններում կարճատև անձրև կտեղա

Հայաստանում անհետ կորել է Ջաթին Շարման

Ռուբեն Վարդանյանը Բաքվում հացադուլ է հայտարարել. նա պահանջում է բոլոր հայ բանտարկյալների անհապաղ արձակումը

Գոռ Աբրահամյանը մեկնաբանել է Շենգավիթի քննչական բաժնում անձի խոշտանգման մասին տեղեկությունները

Բլոգեր Յուլիա Ֆինեսը անմեղսունակ է, կարիք ունի հարկադիր բուժման. ՔԿ-ն մանրամասներ է հայտնել խուլիգանության գործից

Հայաստանն ինքը դեռ չի գծել սահմաններն Ադրբեջանի հետ. Լավրովը վիրավորված խոսել է ՀԱՊԿ-ին ներկայացված պահանջների մասին

Հայաստանին ուզում են արագացված տեմպերով պոկել Ռուսաստանից, ԱՄՆ-ն ուզում է փակել ՀՀ ատոմակայանը. Լավրով

Կեղծ են տեղեկությունները, թե հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. ԱՆ

«Արմավիր» ՔԿՀ-ում խցերից բջջային հեռախոսներ, տարատեսակ պարագաներ և արգելված այլ իրեր են հայտնաբերվել

Ահազանգը չի համապատասխանել իրականությանը. ՆԳՆ-ն՝ Սլավոնական համալսարանում ահաբեկչական սպառնալիքի մասին

Դեպի Ռուսաստան տանող Վերին Լարսի անցակետը բեռնատարների համար փակվել է

Վեճի ժամանակ սպանել է տարեց տղամարդուն, դիակը այրել և թաղել իր այգում. գտել են անհետ կորած տղամարդու մարմինը

Վարչապետը կարևորել է Հայաստանի և Գերմանիայի միջև համագործակցության շարունակական զարգացումը

Նաիրա Պետրոսյանը որոնվում է որպես անհետ կորած

Հայտնի է՝ երբ այս տարի կնշվի Վարդավառը