Ամենամեծ մտահոգությունը մնում է աշակերտների գիտելիքների պակասը լրացնելը. դպրոցներում բացակայությունները քիչ են

14/01/2021 schedule20:40

Տոնական օրերից հետո հունվարի 11-ից վերսկսվել է ուսումնական հաստատությունների աշխատանքը: Հանրակրթական ուսումնական հաստատություններում կիսամյակային գնահատականները կամփոփվեն մինչեւ հունվարի 30-ը:

Հունվարի 11-ից սկսած՝ երեք շաբաթում դպրոցներում պետք է լրացնեն ինչպես հեռավար կրթության ժամանակ ունեցած բացթողումները, այնպես էլ հասցնեն ապահովել ծրագրի կատարողականը: Ինչքանո՞վ եւ ինչպե՞ս են  հասցնելու  լրացնել բաց թողած թեմաները, պատրա՞ստ  են  արդյոք դպրոցները առկա ուսուցման կազմակերպմանը, դպրոցներում ապահովվա՞ծ է  անհրաժեշտ ջերմաստիճանը, եւ ինչպե՞ս են պահպանվում հակահամաճարակային կանոնները, կորոնավիրուսով հիվանդներ շա՞տ կան, թե՞ չէ:   

Տեխնիկական եւ կազմակերպչական հիմնախնդիրների կողքին կա նաեւ  ամենալուրջ խնդիրը՝ ուսուցման բովանդակային կողմը: Դպրոցներում առկա ընդհանուր իրավիճակի մասին ճշգրիտ  պատկերացում կազմելու համար  նախ խոսեցինք Երեւանի քաղաքապետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության պետի տեղակալ Տարոն Գեւորգյանի հետ:  Նա նշեց, որ այս մի քանի օրվա վիճակագրությամբ՝ դպրոցներում հաճախելիությունը կազմում է 90-92 տոկոս:

Խոսեցինք քաղաքապետարանի ենթակայության տակ գտնվող մի քանի դպրոցների տնօրենների հետ՝ տեղեկանալու իրենց դպրոցներում առկա խնդիրներին:

Երևանի  N201 հիմնական դպրոցի տնօրեն  Մարիամ Շոլինյանը նշեց, որ իրենց դպրոցում կորոնավիրուսով վարակվածներ չկան, ունեն հատուկենտ բացակայողներ: Նախորդ ամիսներին էր շատ վարակվածություները թե՛ աշակերտների եւ թե՛ ուսուցիչների շրջանում: Հիմա բնականոն աշխատում են. ջերմաստիճանը ապահովված է, հակահամաճարակային բոլոր կաննոները խիստ պահպանվում են: Ինչ վերաբերում է հեռավար կրթության ժամանակ եղած բացթողումներին, տնօրենը անկեղծ պատասխանեց, որ հեռավարը  որակյալ կրթություն չի ապահովում, լիարժեք արդյունք չի տալիս: Մինչեւ ծնողը երեխայի կողքին չի նստում, երեխան չի ցանկանում կամ չի կարողանում մասնակցել դասերին, նրանք չեն կարողանում կենտրոնանալ: Տնօրենը համոզված է, որ առկա ուսուցումը, որին վերադարձել են, հնարավորություն կտա լուծել բոլոր բացթողումները՝ կապված նաեւ ծրագրի կատարողականի հետ:

Հաճախումները լավ էին նաեւ Երևանի N 163, 152, 52, 24, 136 դպրոցներում:

Երևանի N80 հիմնական դպրոցի տնօրեն Ծովինար Մելքումյանն էլ ասաց, որ իրենք եւս բացակայությունների մեծ թիվ չունեն, ունեն կորոնավիրուսով վարակված մեկ աշակերտ, ով վարակվել էր արձակուրդից առաջ եւ հիմա դասի չի հաճախում. «Հեռավար ուսուցումը վատ ազդեցություն է ունեցել. դա երեւում է նաեւ աշակերտների գրավորների արդյունքներից. գնահատականները ցածր են, բացթողումները լրացնելու խնդիրներ կան. հեռավարի ժամանակ անցած դասերը նորից բացատրելու կամ կրկնելու անհրաժեշտություն է  առաջանում»,-նշեց նա:

Մարիամ Գեւորգյան

Տպել
2134 դիտում

Ովքեր ուզում են շարունակաբար ունենալ հաջողակ պետություն, պետք է ապահովեն այդ պետության մրցունակությունը․ Նիկոլ Փաշինյան

Քենիայում ռազմական ուղղաթիռ է կործանվել․ զոհերի թվում է երկրի պաշտպանության ուժերի հրամանատարը

3-ի փոխարեն 8 մասնաշենք․ Փոքր Վեդիի միջնակարգ դպրոցը շահագործման կհանձնվի մինչև տարեվերջ (տեսանյութ)

Մենք հիմա նստած ենք ռումբի վրա, դա պայթեցնելու վահանակը ռուսների մոտ է, Հայաստանը քայլ պիտի անի. Մեհրաբյան

Արտակարգ դեպք Երևանում․ «Էվոկաբանկ»-ի հաճախորդը իր տղայի և ընկերոջ հետ ծեծել են մասնաճյուղի կառավարչին ու աշխատակցին

ԳՐԵԿՈ-ն բարձր է գնահատել ՆԳՆ ոստիկանության բարեփոխումները․ զեկույց

Հրդեհ է բռնկվել Արթիկի անտառտնտեսության տարածքում․ ծառեր են ջերմահարվել

Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով ավերածություններ կան

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ այն վարել է Նիկոլ Փաշինյանը

«Նուբարաշեն» ՔԿՀ-ի անցագրային կետում փաթեթ գցած քաղաքացին ձերբակալվել է

Բախվել են «Մերսեդես»-ն ու «Կամազ»-ը. մարդատարի 20-ամյա վարորդն ու նրա հասակակից 2 ուղևորները հիվանդանոցում են

ՀՀ ֆինանսների նախարարության պատվիրակությունը Վաշինգտոնում է․ ինչ հանդիպումներ են տեղի ունեցել

Կայծակի հարվածից Աբու Դաբիից Երևան թռչող ինքնաթիռի դիմապակին վնասվել է (տեսանյութ)

Ֆինլանդիան ժամանակավորապես կկրճատի փախստականների նպաստները

Բերդկունք ամրոցը կվերածվի արգելոց-թանգարանի

Կարևորվել է Ֆրանսիայի հետ տնտեսական փոխգործակցության խորացումը․ փոխվարչապետն ընդունել է Բրիս Ռոքֆոյին

Որտեղ է հայտնաբերվել քրեական պատմություններով հայտնի նորատուսցի Արայի տղայի «յաշիկը»

«Օբյեկտիվ չեք». Պետրոս Ղազարյանը դիմել է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն Եսայի քահանա Արթենյանին

«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ն ակնկալում է, որ ԱՄՆ դեսպանը կնպաստի ԼՂ հայերի վերադարձի ժամկետների և միջոցների մատնանշմանը

Թուրքիայում 5․6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

ԵԽԽՎ վերադառնալու համար Բաքուն պետք է որոշ պահանջներ կատարի․ Ադրբեջանի հարցով զեկուցող

ԱԽ քարտուղարը Բրիս Ռոքֆոյին է ներկայացրել հայ-ադրբեջանական բանակցային գործընթացի վերջին զարգացումները

Ֆրանսիան որոշել է մենակ չթողնել Հայաստանին Ադրբեջանի շարունակվող ագրեսիայի դեմ․ Աստրիդ Փանոսյան-Բուվե

ԲՏԱ փոխնախարարն ու ծրագրերի վարչության պետն այցելել են «Ինժեներական քաղաք», ծանոթացել շինաշխատանքներին

Վարչապետն ընդունել է Մարտին Շտիկելին․ ՀՀ կառավարության և «Fichtner»-ի միջև փոխգործակցությանն առնչվող հարցեր են քննարկվել

Արարատի մարզում բենզալցակայանի գործունեություն է դադարեցվել, այն ապամոնտաժվել է

Մինչև 1% cashback Wildberries-ում IDBank-ի քարտով վճարելիս

Նիկոլ Փաշինյանն ու Բրիս Ռոքֆոն Հայաստան-ԵՄ համագործակցությանը վերաբերող հարցեր են քննարկել

Բրյուսելյան հանդիպմանը գաղտնի օրակարգ չի եղել, Ադրբեջանական լրատվամիջոցներում հրապարակված թուղթը կեղծ է․ ԱԳՆ խոսնակ

Երևանում հաստաբուն ծառը կոտրվել և ընկել է ավտոմեքենաների վրա

ԵՄ-ն մեկնաբանել է Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահ զորքի դուրսբերման գործընթացը

Amio Visa Signature Business քարտ. երբ հնարավորությունները սահմաններ չունեն

Հայտնի է՝ Գեղարքունիքում ովքեր են բռնաբարել 13-այա աղջկան. նրանք 74 և 66 տարեկան տղամարդիկ են

Բացահայտվել է ավելի քան 13 կգ թմրամիջոցի մաքսանենգության դեպք․ հետախուզվողը հայտնաբերվել է, խմբի 2 անդամ կալանավորված է

Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելությունը ոչ մի օգուտ չի բերում Հարավային Կովկասին. Զախարովա

Դավիթ Տոնոյանի խափանման միջոցը փոխելու միջնորդությունը մերժվել է

Հայաստանին պետք է ռազմական օգնություն ցուցաբերել․ Ֆրենկ Փալոնը կոչով դիմել է ԱՄՆ-ին

13-ամյա երեխայի նկատմամբ սեքսուալ բնույթի գործողություններ են կատարվել․ 2 տղամարդ է կալանավորվել

«Խաղաղության խաչմերուկ»-ը կարող է ներդաշնակորեն համադրվել բոլոր ենթակառուցվածքային ծրագրերին. Հայկ Կոնջորյան

Դոլարը կրկին էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 18-ին