Ես ֆրանսիացի եմ և շատ հպարտ եմ, որ ունեմ հայկական արմատներ․ Էրիկ Ասադուրյան

14/01/2021 schedule18:03

Հայաստանի հավաքականի նախկին հարձակվող Էրիկ Ասադուրյանը ՀՖՖ TV-ի հետ զրույցում պատմել է, թե ինչու է հեռացել ազգային ընտրանու կազմից 1999թ․-ին տեղի ունեցած 2000թ․-ի Եվրոպայի առաջնության ընտրական փուլի Ֆրանսիայի հետ արտագնա խաղից հետո։

Ասադուրյանը ծնվել է ֆրանսիական Սեն-Մորիս քաղաքում, ամբողջ ակումբային կարիերայի ընթացքում հանդես է եկել ֆրանսիական թիմերում, երկար տարիներ խաղացել է Ֆրանսիայի ուժեղագույնների խմբում, 1986/87 մրցաշրջանում «Թուլուզի» կազմում երրորդ տեղն է զբաղեցրել առաջնությունում։ Ֆուտբոլային կարիերայի լավագույն տարիներին՝ 1990-1995թթ․-ին, խաղացել է «Լիլում», որի կազմում անցկացրած 178 խաղում դարձել է 27 գոլի հեղինակ, այնուհետև խաղացել է «Լիոնում»։ 1996թ․-ին մեկ այլ ֆրանսահայ հայտնի ֆուտբոլիստի՝ Միշել Տեր-Զաքարյանի հետ միասին ընդունել է Հայաստանի հավաքականի հրավերն ու համալրել ազգային ընտրանու կազմը, որտեղ երկու տարվա ընթացքում անցկացրած 12 խաղում դարձել է 3 գոլի հեղինակ։

«Գիտեի, որ այդ հարցը լինելու է։ Ֆրանսիայի հավաքականի հետ արտագնա խաղի հետ կապված հիշողություններն այդքան էլ հաճելի չեն։ 1998թ․-ի աշխարհի առաջնության որակավորման փուլի ավարտից հետո ես և Միշելը որոշեցինք ավարտել միջազգային կարիերան։ Արդեն 33 տարեկան էի և մտածեցի՝ բավական է, պետք է ճանապարհ տալ երիտասարդներին։ Սակայն հավաքականի գլխավոր մարզիչը (Սուրեն Բարսեղյանը - խմբ․) զանգահարեց ու ասաց, որ ինձ հետ հույսեր է կապում, սա դեռ վերջը չէ։ Ես վերադարձա։ Եկա ու զգացի, որ ինչ-որ բան փոխվել է, նախկինի պես չէ։ Ամեն դեպքում, հարգեցի խնդրանքն ու միացա հավաքականին, թեև ակումբային մակարդակով էլ կարևոր խաղ ունեի։ Երևանում խաղում էինք Ռուսաստանի հավաքականի հետ, ես փոխարինողների նստարանին եմ։ Խնդիր չկա, մարզչի որոշումն էր, ես հարգում էի այն։ Ամբողջ երկրորդ խաղակեսի ընթացքում նախավարժանք եմ անում, բայց այդպես էլ խաղադաշտ դուրս չեմ գալիս։ Խնդրում եմ, որ թարգմանեն իմ հարցը՝ ինչո՞ւ ինձ հրավիրեցիք հավաքական։ Կրկնեցի միտքս՝ ավելի լավ կլիներ երիտասարդական հավաքականից ինչ-որ մեկն իմ փոխարեն հրավիրվեր և ծանոթանար ազգային ընտրանու մթնոլորտին։ Գլխավոր մարզիչն ասաց․ չէ, սխալ ես հասկացել, սա միտումնավոր քայլ էր, որ պատրաստ լինես չորեքշաբթի օրը կայանալիք Ֆրանսիայի հավաքականի հետ արտագնա խաղին։ Հավատացի նրան, ասացի՝ լավ։ Գալիս է խաղի օրը, մարզիչն ասում է, որ ես պահեստային եմ։ Ընտանիքիս անդամները, ընկերներս մարզադաշտում են, իսկ նա ասում է, որ ես պահեստային եմ։ Ու արդեն հստակ ձևակերպեցի միտքս․ ասացի, որ երիտասարդական հավաքականից որևե մեկին հրավիրեն խաղին, նրանք նույն հյուրանոցում էին հանգրվանել, ինչ մենք։ Հեռացա ու խաղը դիտեցի հեռուստացույցով։ Հարազատներս փնտրում էին ինձ ամենուր, բայց ես մարզադաշտում չէի։ Պարզապես չհասկացա՝ ինչու մասնակցեցի մի դրվագի, որին մասնակցելու ցանկություն ընդհանրապես չունեի։ Հիմա ես աշխատում եմ երիտասարդների հետ ու փորձում նրանց որքան հնարավոր է լավ պատրաստել պրոֆեսիոնալ ֆուտբոլի աշխարհին»։

2014թ․-ին՝ Ֆրանսիայի հավաքականի հետ ընկերական խաղից առաջ, ֆրանսիական մամուլում տեղ գտան Ասադուրյանի խոսքերը, որտեղ նշված էր, որ ինքը հայ չէ։ «Չեմ կարող ու չեմ պատրաստվում խուսափել այս պատմությունից։ Այո, ես ֆրանսիացի եմ և հպարտ եմ, որ ունեմ հայկական ծագում։ Հայրս հայ է, մայրս՝ իտալացի։ Եթե ասեմ, որ հայ եմ, մայրս կսպանի, եթե ասեմ, որ իտալացի եմ, հայրս կսպանի։ Ես ֆրանսիացի եմ և շատ հպարտ եմ, որ ունեմ հայկական արմատներ։ Իմ երկրից՝ Ֆրանսիայից, հրաժարվել չեմ կարող։ Այն ինձ տվել է հաջողության հասնելու, զարգանալու, բացառիկ մարդկանց հանդիպելու հնարավորություն։ Դաստիարակվել եմ որպես ֆրանսիացի, բայց հպարտ եմ, որ ունեմ հայկական արմատներ։ Հպարտ եմ, որ երկու տարի եղել եմ Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստ։ Իմ մեջ հոսում է հայկական արյուն, ես դա չեմ ժխտում, բայց չեմ կարող ասել, որ ֆրանսիացի չեմ։ Ձեր առջև հիմա ֆրանսիական, հայկական և իտալական արժեքներ կրող անձնավորություն է»։

Ներկայումս ֆրանսիական «Լանսի» ֆուտբոլային ակադեմիայի տնօրենի պաշտոնը զբաղեցնող Ասադուրյանը 2021թ․-ի սկզբին մի քանի օրով ժամանել էր Հայաստան․ «Հայաստան եմ եկել ոչ թե հայկական ֆուտբոլի մակարդակը գնահատելու, այլ բացահայտելու իմ նախնիների երկրի մարդկանց։ Կարևոր է ստեղծել այնպիսի միջավայր, որտեղ հայ պատանի ֆուտբոլիստները շանս ունենան ցուցադրել իրենց հնարավորությունները և հետագայում հպարտ լինեն կրել ազգային տարբեր տարիքային հավաքականների մարզաշապիկը։ Կլինի դա բարձրակարգ ակադեմիայում, թե ավելի համեստ խաղադաշտերում՝ այդքան էլ կարևոր չէ։ Այսօր հայ ժողովուրդը կարող է հպարտ լինել, որ այստեղ հրաշալի պայմաններ կան ֆուտբոլի զարգացման համար։ Ես ասում եմ՝ բրավո հայ ժողովրդին, բրավո Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիային ու բոլոր այն մարդկանց, ովքեր պատանի ֆուտբոլիստներին լավ պայմաններում զարգանալու հնարավորություն են տվել։ Մեր ներդրումն ամենակարևորը չէ, կարևորը գուցե առաջին քայլն անելն է, որը Հայաստանում ևս մեկ ֆուտբոլային ակադեմիայի հիմք կլինի»,- նշել է Ասադուրյանը:

Տպել
2971 դիտում

Հայտնի է, որ ԲԿ-ում է խուզարկություն իրականացվում․ ինչ իրավիճակ է այնտեղ

Բաքուն ոչինչ չի արել հայերի անվտանգ վերադարձը Ղարաբաղ ապահովելու համար. Կիրակոսյանը՝ ՄԱԿ-ի դատարանում

Որտե՞ղ եք տեսել հիմնարկի աշխատակից, որը հավանում է իր տնօրենին ստահակ անվանողի գրառումը. Բեգոյան

ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց օգոստոսի 3-ը եզդիների ցեղասպանության զոհերի հիշատակի օր սահմանելու նախագիծը

Կանխամտացված մոտեցում էր, քաղաքական գաղափար կա․ Ասլանյանը՝ իր հետ կատարվածի մասին

Հայտնաբերվել է կարմիր գրքում գրանցված վիրավոր լորաճուռակ

Իր անցած ճանապարհի բոլոր հատվածներում ոստիկանությունը միշտ եղել է պետականության հիմնասյուներից մեկը. ՆԳ նախարարի տեղակալ

Իրավապահները խուզարկություններ են իրականացնում առողջապահության նախարարությունում և ԲԿ-ներից մեկում. ՔԿ

ՊՆ պաշտոնյան մեղադրվում է 125.000 դոլար կաշառք ստանալու մեջ. գործի նյութերը դատարանում են

Վթարի պատճառով Լոռու մարզի մի մասում ջրամատակարարումը դադարեցվել է. կվերականգնվի վաղը

Իվա Մարությանի ընկերուհի լինելը դեռ չի նշանակում հասկանալ կանաչապատումից. Անի Խաչատրյան

Մալաթիայի գյուղմթերքի շուկայում հայտնաբերվել է տղամարդու դի

Ձեզ վրա էլ քրեական գործ կա կնոջ նկատմամբ բռնության համար․ Անի Խաչատրյանը՝ Պեդրո Զարոկյանին

Վթարվել է «Նովոսելցովո-Վանաձոր» մայրուղային ջրատարը. տարածքը սահմանազատվել է (լուսանկարներ)

Սի Ծինփինը ուկրաինական ճգնաժամի կարգավորման չորս սկզբունք է առաջարկել

«Անձի երկվություն ունեք», «Ես խուլ եմ ձեզ համար»․ քաղաքապետն ու Վարդանյանը՝ «Ազգային առաջընթաց»-ի ավագանու անդամին

Տիգրան Ավինյանը նկատողություն հայտարարեց Մանուկ Սուքիասյանին

Նախաքննությամբ վերականգնվել է տնտեսվարողի կողմից պետությունից թաքցված 848 մլն դրամի հարկային պարտավորությունը

Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը պաշտոնական այցով Լիտվայի Հանրապետությունում է

Կանադայի ԱԳ նախարարը ողջունել է իր երկրի առաջին փորձագետի միացումը ՀՀ-ում ԵՄ առաքելությանը

«Տիմոշա» ընկերության հալվաներում հայտնաբերվել է «Կադմիում», ապրանքատեսակը հետ կկանչվի վաճառքից

Կասկադի տարածքի մի մասը նվիրաբերվել է քաղաքապետարանին

Հայաստանի ժողովրդավարությանը անհրաժեշտ է, որ Եվրոպան, ԵՄ-ն ուս ուսի կանգնած լինեն մեր կողքին. Գրիգորյանը՝ ԵԽԽՎ-ում

Էլինա Դանիելյանը՝ Ավստրիայի ակումբային առաջնության հաղթող

Արագածոտնում գազաբալոններով բեռնված «ԶԻԼ»-ը բախվել է երկաթե արգելապատնեշին ու կողաշրջված հայտնվել ձորակում

Երևանի ավագանու «Ազգային առաջընթաց» խմբակցությունը նոր ղեկավար ունի

Մեկ տարում մեկ ընկերությունից Ծառուկյանն ունեցել է ավելի քան 1 միլիարդի ապօրինի շահաբաժին. դատախազ. 1Lurer

Ոստիկանությունը միշտ քաղաքացու իրավունքների պաշտպանության և հասարակական կարգի ապահովման առաջնագծում է. Ղազարյան

Վնասվել է միջին ճնշման գազատար. դադարեցվել է Էրեբունի վարչական շրջանի մի մասի գազամատակարարումը

ԱԺ պատգամավորի նկատմամբ խուլիգանություն կատարած երիտասարդին մեղադրանք է առաջադրվել, վերջինս ձերբակալվել է

Ոչ իշխանության ժամանակ խելք հավաքեցին, ոչ ընդդիմության մեջ են պիտանի, շարունակեք քֆուր հավաքել. Սաֆարյան

Հրդեհ Արտենի գյուղում. տարհանվել են քաղաքացիներ

ԱՄՆ-ը չի ցանկանում Իրանի հետ պատերազմ, սակայն հնարավոր բոլոր ձևերով կպաշտպանի Իսրայելին. Քիրբի

Հրդեհ Լոռու գյուղերից մեկում. այրվել են անասնագոմն ու կուտակված անասնակերը

Եթե իրավապահները չաշխատեն, իրենց մեթոդով կխոսենք հետները՝ պադեզդներում ծեծելուց մինչև զուգարանում մարդ սպանելը. Մկրտչյան

Ընթացքի մեջ են «Մերգելյան» զբոսայգու վերականգնման ու բարեկարգման աշխատանքները (տեսանյութ)

ԱՄՆ քաղաքացու նկատմամբ Պռոշյան փողոցում զինված ավազակային հարձակում կատարողը հայտնաբերվել է

Ամասիայի «Սնղ» հանդամասի գետում ավտոմեքենա է արգելափակվել

Ձերբակալվել է «Քրեակատարողական բժշկության կենտրոն»-ի բուժքույրը․ ինչ է հայտնաբերվել նրա ներքնազգեստից (լուսանկար)

Եկեղեցուն դուր չի գալիս «զուգընկեր» տերմինը՝ դրա ետևում տեսնելով նաև միասեռականներին. իրականում ում է այն վերաբերում