«Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական կենտրոն» ՊՈԱԿ-ը պետք է դառնա կարգավիճակ ունեցող ինստիտուտ. ՇՄ նախարար

14/01/2021 schedule13:26

Շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանը և ոլորտը համակարգող նախարարի տեղակալ Տիգրան Սիմոնյանն աշխատանքային այցով «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական կենտրոն» ՊՈԱԿ-ում էին։

ՇՄ նախարարությունից հայտնում են, որ նախարարը ՊՈԱԿ-ի աշխատակազմի հետ Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին ՀՀ օրենքի փոփոխության նախագծի, ՇՄԱԳ ինստիտուտի կարգավիճակի և գործունեության հետագա ընթացքի վերաբերյալ հանդիպում-քննարկում է անցկացրել։ ՇՄԱԳ ինստիտուտի կայացումը Շրջակա միջավայրի նախարարության երեք առաջնային ու կարևորագույն խնդիրներից է, որոնց պետք է 2021 թվականի ընթացքում լուծում տալ։ 

Օրենքի փոփոխության նախագծից ակնկալվում է նախևառաջ նոր որակի ՇՄԱԳ ինստիտուտի կայացում և ՇՄԱԳ-ի մասին հանրային ընկալումների փոփոխություն։

«Մենք պետք է ՇՄԱԳ փորձաքննության ողջ գործընթացը և ընթացակարգերը փոխենք։ Այն, ինչ այսօր կա, չի բավարարում արդի տնտեսվարողների, բնապահպանությամբ մտահոգ շրջանակների պահանջներին»,- նշեց նախարարը և հույս հայտնեց, որ հանդիպմանը ներկա փորձագետներին նույնպես չի բավարարում իրենց տրված եզրակացությունների որակական հիմնավորվածության բովանդակային մասը, սա պետության խնդիրն է, որին պետք է շատ մոտ ապագայում լուծում տալ։

Եթե նախկին կառավարման շրջանակներում գործել են այլ խաղի կանոններ, և եղել են արտաբյուջետային ու ստվերային գործարքներ, այսօր նման երևույթները տեղ չունեն մեր իրականության մեջ։ «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական կենտրոն» ՊՈԱԿ-ը պետք է դառնա լիովին նոր կառույց՝ նոր ֆինանսական հոսքերի մեխանիզմներով ու հզոր կարողություններով օժտված։

Օրենքի փոփոխության նախագծով նախատեսվում է՝

ներդնել էլեկտրոնային կառավարման համակարգ՝ սկսած ՇՄԱԳ-ի հայտի ընդունումից,

հնարավորություն ընձեռել միջազգային փորձագետ կամ փորձագետների խումբ ներգրավել գործընթացին,

. ապահովել շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության գործընթացի թափանցիկությունը,

օրենսդրությունը համապատասխանեցնել միջազգային իրավական չափորոշիչներին,

հստակեցնել փորձագետների աշխատանքային կարգավիճակը և այլն։

Օրենքի փոփոխության նախագծի աշխատանքային խումբն առաջիկայում ընթացիկ հանդիպումներ և քննարկումներ կանցկացնի բնապահպանական կազմակերպությունների ներկայացուցիչների, բնապահպանների և փորձագետների ավելի լայն խմբի հետ։

ՊՈԱԿ-ի աշխատակիցները ներկայացրին իրենց դիտարկումները, հուզող հարցերը, աշխատանքի ընթացքում հանդիպած իրավիճակային դրվագները և ընթացակարգային բացերը։

Նախարարը խնդրեց գործընկերներին հստակ ձևակերպել խնդիրները, գույքագրել, ըստ առաջնահերթության՝ տեսակավորել՝ օրենքի փոփոխության նախագծի աշխատանքային խմբի հետ դրանք քննարկելու նպատակով։ Աշխատանքային խմբում ներգրավվելու են տեղական և միջազգային փորձագետներ, բնապահպանական կազմակերպությունների ներկայացուցիչներ և բնապահպաններ։ Արդյունքում պետք է ստացվի համապարփակ պրոդուկտ, կարգավիճակ ունեցող ինստիտուտ, որի փորձագետի եզրակացությունը կդառնա պետության կողմից կնիք՝ բարձր հեղինակություն ունեցող և անբեկանելի։

Տպել
178 դիտում

ՇՄ նախարարության ենթակա ՊՈԱԿ-ների ներկայացուցիչներն ամփոփել են 2020 թվականը

Հայաստանի, Ռուսաստանի եւ Ադրբեջանի փոխվարչապետների հանդիպման օրն ու ժամը ճշտվում են․ Մհեր Գրիգորյանի գրասենյակ

Ժաուտիկովյան միջազգային 17-րդ օլիմպիադայում հաղթողներին նշանակվել է անվանական կրթաթոշակ

Հունվարի 28-ին՝ Հայոց բանակի օրվան նվիրված տոնական հանդիսություններ չեն լինի. ՊՆ

Հույս ունեմ՝ նոր մարզպետն ավանդույթը չի խախտի. Սուրեն Պապիկյանը ներկայացրեց Շիրակի նորանշանակ մարզպետին (լուսանկարներ)

Մոտ 1500 հայկական հուշարձան է մնացել Ադրբեջանի վերահսկողության տակ․ ԱՀ ՄԻՊ-ն ահազանգում է

Համոզված եմ՝ հետեւողական քայլերի շնորհիվ կկարողանանք հասնել ազատ ու արդար դատական համակարգի հաստատմանը. վարչապետ

Արցախի նախագահը Ներքին գործերի նախարարության անձնակազմին է ներկայացրել նախարար Կարեն Սարգսյանին

Վրաստանում կորոնավիրուսի ցուցանիշների շեշտակի աճ է գրանցվել. Հայաստանի համեմատ մեծ է և՛ վարակման, և՛ մահերի թիվը

Ազգային պատկանելության հիմքով ատելության ցանկացած գործողություն պետք է բացառվի. ԱԳՆ-ն՝ Մարսելի կրակոցների մասին

Հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 138 նոր դեպք. կա 475 առողջացած

Հրապարակվել է հայրենիքի պաշտպանության մարտերում զոհված 65 զինծառայողի նոր անուն

ՊԲ-ն հրապարակել է անհետ կորած արցախցի զինծառայողների հարազատների՝ զինապահովագրության աջակցությունից օգտվելու կարգը

Առողջապահության նախարարն ընդունել է Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող Շոմբի Շարփի պատվիրակությանը

Գայ գյուղի Երևանյան փողոցում մեքենա է հրդեհվել

Թուրքիայում հայ համայնքի երիտասարդները հանդիպել են Էրդողանի գրասենյակի ղեկավարի հետ

Գորիս-Կապան ավտոճանապարհը դժվարանցանելի է կցորդիչով բեռնատարների համար

Մարսելում կրակել են «Սուրբ Սահակ եւ Սուրբ Մեսրոպ» մշակույթի կենտրոնի ուղղությամբ

Օձուն գյուղում անասնագոմի հրդեհի հետեւանքով այրվել է 50 հակ անասնակեր, անկել՝ 30 հավ

Փրկարարները ձյան մեջ արգելափակումից դուրս են բերել 10 ավտոմեքենա

Որքան անորոշ լինեն սահմանային հարցերը, այնքան առաջ են գալու վեճեր ու ընդհարումներ. ՄԻՊ

Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ կլինեն Երևանի, Արարատի, Վայոց ձորի ու Շիրակի որոշ հասցեներում

ԱԺ-ն կարող է ինքնալուծարման հնարավորություն ստանալ. «Իմ քայլը» խմբակցությունում նախագիծ է շրջանառվում

«Քոնթուրգլոբալ հիդրոկասկադ» ՓԲԸ-ն հայտարարում է մրցույթ

Ոսկեհասկ գյուղի բնակիչներին դանակահարած 20-ամյա երիտասարդը կալանավորված է (տեսանյութ)

ՎՏԲ-Հայաստան Բանկն առաջարկում է օգտվել ոսկյա իրերի գրավադրմամբ վարկեր ձևակերպելու շահավետ պայմաններից

Զորավանի միջնակարգ դպրոցում տեղադրվել է 5 կՎտ հզորության արևային կայան

Տաթեւիկ Հայրապետյանը համամիտ չէ, որ գերիների վերադարձի հարցը ԵԽԽՎ նիստի օրակարգ չընդգրկելը ձախողում է

Փրկարար ծառայությունը հանդես է եկել հունվարի 1-ից 25-ն իրականացված աշխատանքների հաշվետվությամբ

ԵԽԽՎ-ում քաղաքական երկու խմբերի ղեկավարներ հարց են բարձրացրել հայ ռազմագերիներին ազատ արձակելու վերաբերյալ․ Մարուքյան

ԱԻՆ բուժապահովման վարչության պետին պետական պարգևներեն շնորհվել

«System of a Down»-ը կազմակերպում է առցանց դրամահավաք՝ աջակցելու Արցախում վիրավորված զինծառայողներին

Մինչ բնակարանի գնման կազմակերպումը քաղաքացուն առաջարկվել է բնակտարածք և աշխատանք․ նախընտրել է ապրել դրսում

«Արդար չէ այն նեգատիվը, որ այս պահին կա տիկին Մակունցի անձի նկատմամբ. կարեւորը առաջադրանքն է, որ տրվում է դեսպանին»

Հրդեհ է բռնկվել Հրաչյա Քոչարի փողոցի կրպակներից մեկում

Նպաստառուից 70.000 դրամ կաշառք պահանջած պաշտոնյան ձերբակալվել է գումարը ստանալու պահին (տեսանյութ)

Արայիկ Հարությունյանը շնորհավորել է Արցախի հերոս Կարեն Ջալավյանին՝ ծննդյան 50-ամյակի կապակցությամբ

ՃՈ ուժեղացված ծառայություն Արագածոտնի մարզում․ հետախուզման մեջ գտնվող մեքենաներ են հայտնաբերվել (տեսանյութ)

Հինգերորդ զորամիավորումում անցկացվել է մարտական հերթապահության հերթափոխ (լուսանկարներ)

Հայտնի են ձյան վոլեյբոլի Հայաստանի առաջնության մրցանակակիրները