Խանութի տնօրենի օգնականը դանակահարել է հաճախորդին. քրգործի նախաքննությունն ավարտվել է և ուղարկվել դատարան

Ավարտվել է խանութի տնօրենի օգնականի կողմից հաճախորդին դանակահարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Պարզվել է, որ տնօրենի օգնականը, որը նաեւ խանութի սեփականատիրոջ որդին է, հաճախորդին դանակահարել է վիճաբանության ժամանակ: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն՝ չհեռանալու մասին:

Այս մասին հայտնում են ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից՝ ներկայացնելով մանրամասներ:

Հաղորդագրության համաձայն՝ քննությամբ պարզվել է, որ Երևան քաղաքի 42-ամյա բնակիչը Երևան քաղաքի Յան-Ռայնիսի փողոցում գտնվող մթերային խանութից ծխախոտ է գնել՝ վճարելով 20.000 ՀՀ դրամ անվանական արժեքով թղթադրամ:

Խանութի տնօրենի օգնականը, որը նաև խանութի սեփականատիրոջ որդին է, այդ պահին սպասարկել է նշված հաճախորդին՝ հայտնելով, որ դրամարկղում բավարար չափով մանրադրամ չկա՝ տարբերությունը վերադարձնելու համար:

Հաճախորդը, կարծելով, թե աշխատակիցը ստում է և իրեն ենթադրյալ ստելու հանգամանքը ցավագին ընդունելով, վիճաբանել է սպասարկող աշխատակցի հետ, ինչը շարունակվել է դրսում՝ մթերային խանութի դիմացի հատվածում, որի ժամանակ հաճախորդը հայհոյել է՝ ձեռքով կտրուկ շարժում կատարելով դեպի աշխատակիցը: Վերջինս, ի պատասխան իր նկատմամբ դրսևորված ագրեսիվ վարքագծի, վիրավորվելով իր հասցեին հնչեցված հայհոյանքներից, նկատելով դեպի իրեն կատարված շարժումը, առողջությանը մարմնական վնասվածք պատճառելու դիտավորությամբ, խանութից նախապես վերցված կենցաղային նշանակության նպատակներով կիրառվող դանակով հարվածել է հաճախորդի կրծքավանդակի ձախ կեսին՝ նրա առողջությանը դիտավորությամբ պատճառելով կրծքավանդակի ձախ կեսի ծակած-կտրած թափանցող վերքի ձևով, կյանքին վտանգ սպառնացող ծանր մարմնական վնաս:

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ խանութի տնօրենի օգնականին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի (դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը) 1-ին մասով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն՝ չհեռանալու մասին:

Նախաքննությունն ավարտվել է, և քրեական գործը մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է դատարան:

Տպել
319 դիտում

Հույս ունեմ նոր մարզպետն ավանդույթը չի խախտի. Սուրեն Պապիկյանը ներկայացրեց Շիրակի նորանշանակ մարզպետին

Մոտ 1500 հայկական հուշարձան է մնացել Ադրբեջանի վերահսկողության տակ․ ԱՀ ՄԻՊ-ն ահազանգում է

Համոզված եմ` հետեւողական քայլերի շնորհիվ կկարողանանք հասնել ազատ ու արդար դատական համակարգի հաստատմանը. վարչապետ

Արցախի նախագահը Ներքին գործերի նախարարության անձնակազմին է ներկայացրել նախարար Կարեն Սարգսյանին

Վրաստանում կորոնավիրուսի ցուցանիշների շեշտակի աճ է գրանցվել. Հայաստանի համեմատ մեծ է և՛ վարակման, և՛ մահերի թիվը

Ազգային պատկանելության հիմքով ատելության ցանկացած գործողություն պետք է բացառվի. ԱԳՆ-ն՝ Մարսելի կրակոցների մասին

Հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 138 նոր դեպք. կա 475 առողջացած

Հրապարակվել է հայրենիքի պաշտպանության մարտերում զոհված 65 զինծառայողի նոր անուն

ՊԲ-ն հրապարակել է անհետ կորած արցախցի զինծառայողների հարազատների՝ զինապահովագրության աջակցությունից օգտվելու կարգը

Առողջապահության նախարարն ընդունել է Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող Շոմբի Շարփի պատվիրակությանը

Գայ գյուղի Երևանյան փողոցում մեքենա է հրդեհվել

Թուրքիայում հայ համայնքի երիտասարդները հանդիպել են Էրդողանի գրասենյակի ղեկավարի հետ

Գորիս-Կապան ավտոճանապարհը դժվարանցանելի է կցորդիչով բեռնատարների համար

Մարսելում կրակել են «Սուրբ Սահակ եւ Սուրբ Մեսրոպ» մշակույթի կենտրոնի ուղղությամբ

Օձուն գյուղում անասնագոմի հրդեհի հետեւանքով այրվել է 50 հակ անասնակեր, անկել՝ 30 հավ

Փրկարարները ձյան մեջ արգելափակումից դուրս են բերել 10 ավտոմեքենա

Որքան անորոշ լինեն սահմանային հարցերը, այնքան առաջ են գալու վեճեր ու ընդհարումներ. ՄԻՊ

Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ կլինեն Երևանի, Արարատի, Վայոց ձորի ու Շիրակի որոշ հասցեներում

ԱԺ-ն կարող է ինքնալուծարման հնարավորություն ստանալ. «Իմ քայլը» խմբակցությունում նախագիծ է շրջանառվում

«Քոնթուրգլոբալ հիդրոկասկադ» ՓԲԸ-ն հայտարարում է մրցույթ

Ոսկեհասկ գյուղի բնակիչներին դանակահարած 20-ամյա երիտասարդը կալանավորված է (տեսանյութ)

ՎՏԲ-Հայաստան Բանկն առաջարկում է օգտվել ոսկյա իրերի գրավադրմամբ վարկեր ձևակերպելու շահավետ պայմաններից

Զորավանի միջնակարգ դպրոցում տեղադրվել է 5 կՎտ հզորության արևային կայան

Տաթեւիկ Հայրապետյանը համամիտ չէ, որ գերիների վերադարձի հարցը ԵԽԽՎ նիստի օրակարգ չընդգրկելը ձախողում է

Փրկարար ծառայությունը հանդես է եկել հունվարի 1-ից 25-ն իրականացված աշխատանքների հաշվետվությամբ

ԵԽԽՎ-ում քաղաքական երկու խմբերի ղեկավարներ հարց են բարձրացրել հայ ռազմագերիներին ազատ արձակելու վերաբերյալ․ Մարուքյան

ԱԻՆ բուժապահովման վարչության պետին պետական պարգևներեն շնորհվել

«System of a Down»-ը կազմակերպում է առցանց դրամահավաք՝ աջակցելու Արցախում վիրավորված զինծառայողներին

Մինչ բնակարանի գնման կազմակերպումը քաղաքացուն առաջարկվել է բնակտարածք և աշխատանք․ նախընտրել է ապրել դրսում

«Արդար չէ այն նեգատիվը, որ այս պահին կա տիկին Մակունցի անձի նկատմամբ. կարեւորը առաջադրանքն է, որ տրվում է դեսպանին»

Հրդեհ է բռնկվել Հրաչյա Քոչարի փողոցի կրպակներից մեկում

Նպաստառուից 70.000 դրամ կաշառք պահանջած պաշտոնյան ձերբակալվել է գումարը ստանալու պահին (տեսանյութ)

Արայիկ Հարությունյանը շնորհավորել է Արցախի հերոս Կարեն Ջալավյանին՝ ծննդյան 50-ամյակի կապակցությամբ

ՃՈ ուժեղացված ծառայություն Արագածոտնի մարզում․ հետախուզման մեջ գտնվող մեքենաներ են հայտնաբերվել (տեսանյութ)

Հինգերորդ զորամիավորումում անցկացվել է մարտական հերթապահության հերթափոխ (լուսանկարներ)

Հայտնի են ձյան վոլեյբոլի Հայաստանի առաջնության մրցանակակիրները

Հայաստանի հավաքականի պաշտպանը տեղափոխվել է «Փյունիկ»

ՀՖՖ վեց անդամների անդամությունը կասեցվել է. ՀՖՖ գլխավոր քարտուղարը պարզաբանում է

Շրջակա միջավայրի նախարարությունում տեղի է ունեցել իր ձևաչափով նախադեպը չունեցող հանդիպում․ Ռոմանոս Պետրոսյան

ՀՀ-ն վերահաստատում է հավատարմությունն ու նվիրվածությունը Եվրոպայի խորհրդի որդեգրած սկզբունքներին և նպատակներին. ԱԳՆ