Ներդրվում է դատավորների երկու ենթամասնագիտացում․ Կառավարությունը հավանություն տվեց նախագծերի փաթեթին

Կառավարությունն այսօրվա նիստում քննարկեց եւ հավանություն տվեց «ՀՀ դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում, «ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում» եւ «Արդարադատության ակադեմիայի մասին» օրենքում փոփոխությունների նախագծերի փաթեթին, որը ճանաչվեց անհետաձգելի:

Հարցը զեկուցող արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը տեղեկացրեց, որ նախագծով ներդրվում է երկու ենթամասնագիտացում՝ մինչդատական վարույթի նկատմամբ դատական վերահսկողություն իրականացնող մասնագիտացված դատավորների ինստիտուտը եւ կոռուպցիոն հանցագործությունների քննություն իրականացնող դատավորների մասնագիտացումը:

Նրա խոսքով՝ դատական իշխանության վիճակագրական տվյալները փաստում են, որ քրեական մասնագիտացման դատավորները քննում են նաեւ այնպիսի գործեր, որոնք վերաբերում են մինչդատական վարույթի նկատմամբ վերահսկողությանը, կալանքի միջնորդություններ, խուզարկության թույլտվության միջնորդություններ, եւ իրարից էապես տարբերվող երեւույթների մասին է խոսքը. «Մենք կարծում ենք, որ մինչդատական վարույթների նկատմամբ դատական վերահսկողություն իրականացնող մասնագիտացումը անհրաժեշտություն է նմանատիպ միջնորդությունների քննության արդյունավետությունը բարձրացնելու տեսանկյունից։ Եվ մեր հակակոռուպցիոն ռազմավարությունից բխում է նաեւ, որ պետք է ներդրվեր մասնագիտացում կոռուպցիոն հանցագործությունների քննության մասով՝ կրկին դրանց քննության արդյունավետությունն ու որակը բարձրացնելու նպատակով»։

Բադասյանը նաեւ ներկայացրեց վիճակագրական տվյալներ. 2019-ի հուլիսի 1-ից մինչեւ 2020 թվականի հուլիսի 1-ը դատարաններում քննվել են 275 կոռուպցիոն հանցագործությունների հետ կապված քրեական գործեր, իսկ դատախազությունը շուրջ 2228 քրեական գործի մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ իրականացրել է հսկողություն. «Վիճակագրությունը թույլ է տալիս ենթադրել, որ կոռուպցիոն հանցագործությունների քննության ծավալը դատական համակարգում 30 տոկոս աճի միտում ունի»։

Նախարարն ընդգծեց՝ նախագծերի փաթեթն անհետաձգելի է, քանի որ դատավորների թվաքանակը չի բավարարում, իսկ դատավորների ավելացումը կբերի քրեական գործերի քննության ժամկետների կրճատմանը:

«Իսկ երկրորդը՝ նոր ընթացակարգով դատավորների ընտրությունը, բարեվարքության ստուգումը եւ այս ոլորտում մասնագիտացման ներդրումը կնպաստեն նրան, որ դատական ակտերն ավելի օբյեկտիվ լինեն, եւ հասարակության վստահությունն ավելի բարձր լինի»,- ասաց նա:

Բադասյանը նշեց, որ նախատեսում են դատավորների թվակազմի ավելացում, ընդհանուր թվով մինչեւ 21 դատավորի հաստիք կլինի Առաջին ատյանի դատարանում ու 3 դատավորի հաստիք՝ Վերաքննիչ քրեական դատարանում։

Տպել
542 դիտում

Վրաստանում կորոնավիրուսի ցուցանիշների շեշտակի աճ է գրանցվել. Հայաստանի համեմատ մեծ է և՛ վարակման, և՛ մահերի թիվը

Ազգային պատկանելության հիմքով ատելության ցանկացած գործողություն պետք է բացառվի. ԱԳՆ-ն՝ Մարսելի կրակոցների մասին

Հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 138 նոր դեպք. կա 475 առողջացած

Հրապարակվել է հայրենիքի պաշտպանության մարտերում զոհված 65 զինծառայողի նոր անուն

ՊԲ-ն հրապարակել է անհետ կորած արցախցի զինծառայողների հարազատների՝ զինապահովագրության աջակցությունից օգտվելու կարգը

Առողջապահության նախարարն ընդունել է Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող Շոմբի Շարփի պատվիրակությանը

Գայ գյուղի Երևանյան փողոցում մեքենա է հրդեհվել

Թուրքիայում հայ համայնքի երիտասարդները հանդիպել են Էրդողանի գրասենյակի ղեկավարի հետ

Գորիս-Կապան ավտոճանապարհը դժվարանցանելի է կցորդիչով բեռնատարների համար

Մարսելում կրակել են «Սուրբ Սահակ եւ Սուրբ Մեսրոպ» մշակույթի կենտրոնի ուղղությամբ

Օձուն գյուղում անասնագոմի հրդեհի հետեւանքով այրվել է 50 հակ անասնակեր, անկել՝ 30 հավ

Փրկարարները ձյան մեջ արգելափակումից դուրս են բերել 10 ավտոմեքենա

Որքան անորոշ լինեն սահմանային հարցերը, այնքան առաջ են գալու վեճեր ու ընդհարումներ. ՄԻՊ

Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ կլինեն Երևանի, Արարատի, Վայոց ձորի ու Շիրակի որոշ հասցեներում

ԱԺ-ն կարող է ինքնալուծարման հնարավորություն ստանալ. «Իմ քայլը» խմբակցությունում նախագիծ է շրջանառվում

«Քոնթուրգլոբալ հիդրոկասկադ» ՓԲԸ-ն հայտարարում է մրցույթ

Ոսկեհասկ գյուղի բնակիչներին դանակահարած 20-ամյա երիտասարդը կալանավորված է (տեսանյութ)

ՎՏԲ-Հայաստան Բանկն առաջարկում է օգտվել ոսկյա իրերի գրավադրմամբ վարկեր ձևակերպելու շահավետ պայմաններից

Զորավանի միջնակարգ դպրոցում տեղադրվել է 5 կՎտ հզորության արևային կայան

Տաթեւիկ Հայրապետյանը համամիտ չէ, որ գերիների վերադարձի հարցը ԵԽԽՎ նիստի օրակարգ չընդգրկելը ձախողում է

Փրկարար ծառայությունը հանդես է եկել հունվարի 1-ից 25-ն իրականացված աշխատանքների հաշվետվությամբ

ԵԽԽՎ-ում քաղաքական երկու խմբերի ղեկավարներ հարց են բարձրացրել հայ ռազմագերիներին ազատ արձակելու վերաբերյալ․ Մարուքյան

ԱԻՆ բուժապահովման վարչության պետին պետական պարգևներեն շնորհվել

«System of a Down»-ը կազմակերպում է առցանց դրամահավաք՝ աջակցելու Արցախում վիրավորված զինծառայողներին

Մինչ բնակարանի գնման կազմակերպումը քաղաքացուն առաջարկվել է բնակտարածք և աշխատանք․ նախընտրել է ապրել դրսում

«Արդար չէ այն նեգատիվը, որ այս պահին կա տիկին Մակունցի անձի նկատմամբ. կարեւորը առաջադրանքն է, որ տրվում է դեսպանին»

Հրդեհ է բռնկվել Հրաչյա Քոչարի փողոցի կրպակներից մեկում

Նպաստառուից 70.000 դրամ կաշառք պահանջած պաշտոնյան ձերբակալվել է գումարը ստանալու պահին (տեսանյութ)

Արայիկ Հարությունյանը շնորհավորել է Արցախի հերոս Կարեն Ջալավյանին՝ ծննդյան 50-ամյակի կապակցությամբ

ՃՈ ուժեղացված ծառայություն Արագածոտնի մարզում․ հետախուզման մեջ գտնվող մեքենաներ են հայտնաբերվել (տեսանյութ)

Հինգերորդ զորամիավորումում անցկացվել է մարտական հերթապահության հերթափոխ (լուսանկարներ)

Հայտնի են ձյան վոլեյբոլի Հայաստանի առաջնության մրցանակակիրները

Հայաստանի հավաքականի պաշտպանը տեղափոխվել է «Փյունիկ»

ՀՖՖ վեց անդամների անդամությունը կասեցվել է. ՀՖՖ գլխավոր քարտուղարը պարզաբանում է

Շրջակա միջավայրի նախարարությունում տեղի է ունեցել իր ձևաչափով նախադեպը չունեցող հանդիպում․ Ռոմանոս Պետրոսյան

ՀՀ-ն վերահաստատում է հավատարմությունն ու նվիրվածությունը Եվրոպայի խորհրդի որդեգրած սկզբունքներին և նպատակներին. ԱԳՆ

Գերմանիայից հատուկ չվերթով Երևան է ժամանել 30 տոննա հումանիտար օգնություն․ Երևան է տեղափոխվել նաև երկու միկրոավտոբուս

Փանիկում կիրականացվի բնակչության տարհանում, կփորձարկվեն էլեկտրաշչակները

Առաջիկայում կհայտարարվի այլընտրանքային նախադպրոցական ծառայությունների մրցույթ. ԿԳՄՍՆ

Լարսը բաց է. ռուսական կողմում 500 բեռնատար է կուտակված