Շամլուղ քաղաքի շենքերից մեկը սկսել է փլուզվել․ բնակիչների դիմումը նախարարին, մարզպետին եւ համայնքապետին

Շամլուղի 1-ին փողոցի, 10-րդ շենքի բնակիչները դիմում են գրել ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար՝ Սուրեն Պապիկյանին, ՀՀ Լոռու մարզպետ՝ Արամ Խաչատրյանին եւ ՀՀ Լոռու մարզի Ախթալա խոշորացված համայնքի ղեկավար՝ Արկադի Թամազյանին։ Դիմումն ստացվել է ՀԺ-ի էլեկտրոնային փոստին։

Դիմումը ներկայացնում ենք ստորեւ․

«Ձեզ են դիմում Լոռու մարզի հանքարդյունահանող Շամլուղ քաղաքի 1-ին փողոցի, բազմաբնակարան 10-րդ շենքի բնակիչները:

Դեկտեմբերի վերջից սկսվել է մեր շենքի առանձին մասերի փլուզումը: Շենքի ճակատային մասի փոքր պատշգամբների հատակային մասից պոկվում ենք քարի կտորներ, ընդ որում, նշված տանը բնակիչ է բնակվում: Փլուզումը լուրջ վտանգ է ներկայացնում թե՛ բնակիչների կյանքի եւ անվտանգության համար, թե՛ շենքի հիմնովին փլուզման տեսանկյունից (թարմ լուսանկարները` կցված են դիմումին):

Շենքի կողային մասի՝ սննդամթերքի խանութի վերեւի մասից նոր եւ մեծ կտորներ են պոկվել, որը հստակ երեւում է Շամլուղի կենտրոնական հրապարակից: Շենքի թոշակառու բնակիչներից մեկի ֆինանսական միջոցներով փլուզման արդյունքում առաջացած աղբը տոնական օրերին հավաքվել է հրապարակի երեւացող հատվածից:

Շենքի ետնամասի՝ մեծ փայտե պատշգամբներից փայտերն արդեն պոկվում-ընկնում են՝ հստակ վտանգ ներկայացնելով շենքում բնակվողների համար, ինչպես նաեւ շենքի՝ հիմնովին փլուզման համար:

Մենք հիշեցնում ենք, որ 2019թ. դեկտեմբերին դիմել էինք՝ 2020թ. շենքի հիմնանորոգման, ամրացման խնդրանքով, սակայն 2020 թվականի ընթացքում, ցավոք, Լոռու մարզպետարանի եւ Ախթալա խոշորացված համայնքի կողմից աջակցություն չստանանք, ինչի արդյունքում, մեկ տարվա դանդաղելը ունեցավ խիստ բացասական հետեւանքներ՝ շենքի փլուզումը արդեն իսկ սկսվել է եւ պահանջում է խիստ հրատապ լուծումներ:

Պահանջում ենք՝ հրատապ լուծում տալ այս խնդրին 2021 թվականի ընթացքում, մանավանդ, որ շենքի տանիքը վերանորոգվել է, հետեւաբար թե՛ կառավարության, թե՛ Լոռու մարզի Ախթալա խոշորացված համայնքի ծախսած միջոցներն ուղղակի ափսոս են, եթե շենքը չպետք է ամրացվի ու հիմնանորոգվի:

Հիշեցնում ենք, որ մեր շենքի հիմնանորոգման ճակատագրի վերաբերյալ դեռ 2018թ. դեկտեմբերի 7-ին ստացել էինք ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Արմեն Ղուլարյանի հետևյալ նամակը, որում, մասնավորապես նշված էր. «Համաձայն Լոռու մարզպետարանի և ՀՀ Տարածքային կառավարման և զարգացման նախարարության կողմից ներկայացված տեղեկատվության Շամլուղ քաղաքի 1-ին փողոցի համար 10 շենքի տանիքի հիմնանորոգման, ինչպես նաև շենքի ուժեղացման-վերանորոգման աշխատանքները սահմանված կարգով կընդգրկվեն ՀՀ Լոռու մարզի հրատապ լուծում պահանջող ծրագրերի հիմնախնդիրների ցանկում»:

Ակնկալում ենք ՀՀ կառավարության, Լոռու մարզպետի և Ախթալա խոշորացված համայնքի ղեկավարի հետևողականությանը՝ արդեն իսկ փլուզվող շենքի շուտափույթ ամրացման հարցում, եւ հունվարի 15-ին կայանալիք՝ Ախթալա խոշորացված համայնքի ավագանու արտահերթ նիստում խնդրի անհապաղ ներառումը»։

Տպել
1395 դիտում

ՔԿԾ-ին անհրաժեշտ են վարորդներ. ովքեր և ինչպես կարող են դիմել

Հայաստանում վտարանդի կառավարություն ներկայացող բոլոր գրասենյակները պետք է փակել. Չախոյան

Այս անգամ դաշտ են նետել սիրելի պահեստայինին, որը մեկ շաբաթում մեկ ստորագրությամբ լուծարեց ԼՂ-ն. Հովհաննիսյան

Ընթանում է «Հայաստանը՝ որպես քաղաքակրթական խաչմերուկ» միջազգային գիտաժողովը (տեսանյութ)

Հայաստանի գոյությունը կարող է երաշխավորվել բացառապես եվրոպական ընտանիքում․ Արման Բաբաջանյան

ԿԳՄՍ նախարարն ու Ֆրանսիայի դեսպանն այցելել են ակադեմիական քաղաքի տարածք

Եթե մենք մնում ենք Ռուսաստանի հետ, խնդիրները լուծվելու են մեր հաշվին. Արամ Սարգսյան

2 զոհ, 7 վիրավոր. վթար Մարգարա-Վանաձոր-Տաշիր ճանապարհին

Գագիկ Սուրենյանը սպասված նորություն է հայտնել

«Տոյոտա»-ի 51-ամյա վարորդը, լինելով խմածության ամենաբարձր աստիճանի, բախվել է 3 մեքենայի

Քննչական կոմիտեի վետերանները հանդիպել են նորանշանակ քննիչների հետ

ԼՂ-ից բռնի տեղահանվածները ևս 9 ամիս սոցիալական աջակցություն կստանան, ընդլայնվել է նաև շահառուների շրջանակը

Հայաստանը մարդասիրական օգնություն կցուցաբերի Գազային

Եկամուտների հայտարարագիր ներկայացնող քաղաքացիները պետք է իրականացնեն անձի նույնականացման գործընթաց․ ՊԵԿ

ԼՂ-ից բռնի տեղահանված շուրջ 17 հազար երեխա կրթություն է ստանում ՀՀ դպրոցներում

Խմելու ջրի սակագինը չի թանկանա

ԱՄՆ-ը համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ․ Մեթյու Միլլեր

Հայաստանը կստանա 92,3 մլն եվրոյի բյուջետային վարկ և 16 մլն եվրոյի դրամաշնորհ. ինչ նպատակների համար կծառայեն դրանք

Հայաստանում, բացի ՀՀ կառավարությունից, որևէ այլ կառավարություն չի կարող գոյություն ունենալ. Փաշինյան

Ադրբեջանի ՊԱԾ ղեկավարը Հայաստանին սպառնում է՝ մեղքը բարդելով Ֆրանսիայի վրա

«Կովկասի գերուհի» ռեստորանի մենեջերը կասկածվում է 11 միլիոն դրամ հափշտակելու համար

ԱԱԾ-ն հայտարարություն է տարածել

Հայաստանը ՀԱՊԿ-ից դուրս գալու ծանուցում չի ուղարկել, բայց աշխատանքներին չի մասնակցում. Թասմագամբետով

Հաստատվել է նախադպրոցական հաստատության ղեկավարման իրավունքի քննության թեստավորման նոր հարցաշարը. ԿԳՄՍՆ

Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար փակ է

Հայ-վրացական սահման տանող ճանապարհի փակ հատվածը թեթև մարդատար մեքենաների համար բացվել է

Թալանել են Սայաթ-Նովա պողոտայի «Զիգզագ» խանութը. հափշտակվել է 5,5 մլն դրամի բջջային հեռախոս

1000-րդ գործն է մակագրվել ամբողջությամբ թվայնացված քաղաքացիական դատարան. Մինասյանը նշել է համակարգի առավելությունները

Հաստատվել է Բլինքենի և Սամանթա Փաուերի մասնակցությունը ՀՀ-ԱՄՆ-ԵՄ եռակողմ հանդիպմանը

Սպանդարյան, Տոլորս և Տաթև ջրամբարներում ձկնապաշտպան կառույցների նախագծում. հայտարարվում է մրցույթ

Ինչպես ապահովել երեխաների անվտանգ երթևեկությունը. Առողջապահության նախարարության խորհուրդը

Ucom ընկերությունը ցանցային վերազինման աշխատանքներ է մեկնարկում մի շարք մարզերում

ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ

«Ինկած բերդի իշխանուհին»՝ 6 մրցանակի դափնեկիր. հայտնի են «Արտավազդ» թատերական մրցանակաբաշխության հաղթողները

Գեղամ Մանուկյանը երբ լսեց կատարված աշխատանքների մասին, երևի ուրախությունից հուզվել է, և լացը կարող էր գալ․ Քոչարյան

Crocus City Hall-ի ահաբեկչության զոհերի թիվը հասել է 143-ի

Մտածում էի՝ այստեղ միակ հնդիկն եմ լինելու. գրող Արջուն Կրիշնա Լալիի արկածները Հայաստանում (տեսանյութ)

15 օրվա ընթացքում վճարելու դեպքում տուգանքը կնվազի 30 տոկոսով․ երբ կսկի գործել համակարգը

ՀՀ-ն պատրաստ է Ադրբեջանի հետ արդեն համաձայնեցված սկզբունքների հիման վրա գնալ խաղաղության պայմանագրի անհապաղ ստորագրմանը

Որևէ մեկի դեմ ուղղված լինելու պնդումները անհիմն և արհեստածին են․ ԱԳՆ խոսնակը ՀՀ-ԱՄՆ-ԵՄ բարձր մակարդակով հանդիպման մասին